Քաղաքագիտություն
Կոմունիզմ
Քաղաքական առումով կոմունիզմը տարբեր շարժումների բազմազանություն է, որոնց նպատակը ինչ-որ ժամանակում առանց դասակարգերի հասարակություն ստեղծելն է: Կոմունիստների մեջ կարելի է գտնել տարբեր հոսանքներ, հատկապես մարքսիստների մեջ, ինչպես նաև անարխիստների մեջ: Կոմունիստների մոտ առաջին բաժանումը տեղի ունեցավ 1-ին Ինտերնացիոնալի ժամանակ` անարխիզմի և մարքսիզմի միջև: Չնայած դրան, 20-րդ դարասկզբից համաշխարհային քաղաքականության վրա ազդեցություն գործած և առավել աչքի ընկած կոմունիստական հոսանքները մարքսիստական ազդեցության են` ուղղակիորեն կամ անուղղակիորեն /լենինիզմը/: Դա պահանջում է անցումային փուլ, ինչն էլ Մարքսը հաճախ նակրագրում էր որպես պրոլետարիատի դիկտատուրայի հեղափոխական շրջան: Իր «Կոմունիստական կուսակցության մանիֆեստում»նա նկարագրում է կոմունիզմը որպես «միություն, որտեղ յուրաքանչյուրի ազատ զարգացումը պայմանավորում է բոլորի ազատ զարգացումը»: Մարքսի պատկերացրած կոմունիստական հասարակությունը, որը պետք է ծնվեր բավականաչափ զարգացած կապիտալիզմից, երբեք չհաստատվեց և մնում է որպես տեսություն:
Ժողովրդավարական հասարակության, հատկապես քաղաքացիական հասարակությունների քաղաքական համակարգերում կարևորագույն տեղ են զբացեղնում քաղաքացիների կյանքում: Ուստի նման ձգտումների ուժեղացումը և գործնականում դրանց իրականացումը ուղեկցվում է տարբեր քաղաքական և հասարակական կազմակերպությունների և շարժումների ծագմամբ և գործունեությամբ, որոնք քաղաքական կուսակցությունների հետ միասին նշանակալից դեր են խաղում ժամանակակից հասարակությունների հասարակական-քաղաքական կյանքում` մասնավորապես հասարակության քաղաքական համակարգում:
Հասարակական կազմակերպություն հասկացությունը ներկայացվում է մի քանի նշանակությամբ.
Հասարակության սոցիալական կառուցվածքի կարևոր տարր,
Գործունեության տեսակ,
Ամբողջի մասերի ներքին կարգավորման, համաձայնեցման աստիճան:
Քաղաքագիտությանը մեջ առավել հաճախ օգտագործվում է հասարակության սոցիալական կառուցվածքի, քաղաքական համակարգի տարր իմաստով: Այն օգտագործվում է նաև քաղաքականության սուբյեկտի և օբյեկտի վիճակի բնութագրման համար: Այդ կազմակերպությունները, ելնելով սահմանադրությունից և դրանց վերաբերյալ ընդունված օրենքներից, հիմնականում ստեղծում են կամավորության և պրոֆեսիոնալ հատկանիշների հիման վրա: «ՀԿ-ների մասին» ՀՀ օրենքը սահմանում է ազատ անդամակցություն (Հոդված 6):
ՀԿ-ների համար բնորոշ է կանոնադրության, մասնագիտացված ղեկավարման ապարատի առկայությունը, կազմի հարաբերական կայունությունը, նաև կազմակերպության անդամների նյութական մասնակցությունը կազմակերպության գույքային հիմքի ստեղծմանը: «Կազմակերպություն ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, գործունեության առարկան, նպատակները և ձևերը»: (Հոդված 4:2)
Հասարակության քաղաքական կյանքում նշանակալից դեր են խաղում նաև հասարակական շարժումները: Հասարակական շարժում հասկացությունը նշանակում է տարբեր սոցիալական, դեմոգրաֆիական, էթնիկական և այլ խմբերի համատեղ գործունեությունը, որոնք հիմնականում ձևավորվում են.
Բաց է այն համակարգը, որի համար շրջապատող միջավայրի հետ ակտիվ փոխներգործությունն ու կապերը հանդիսանում են կենսագործունեության ձեւ եւ պայման: Բաց համակարգը ոչ միայն
ունակ է որոշակի փոփոխություններ առաջ բերել շրջապատող միջավայրում, այլեւ ի վիճակի է որոշակի պայմաններում ինտեգրել եւ սեփական գործառնության մեջ ներառել սեփական համակարգի ծնունդ չհանդիսացող
տարրեր:
Փակ է այն համակարգը, որն ունի ինքնաբավ բնույթ, շրջապատի հետ հարաբերություններում ներկայանում է հարաբերականորեն մեկուսացված: Փակ համակարգի կառուցվածքում արտաքին տարրի
ավելացման դեպքում կարելի է խախտել դրա կառուցվածքային – ֆունկցիոնալ ամբողջականությունը: Որպես տիպիկ օրինակ կարելի է դիտարկել Խորհրդային Միության քայքայումը:
1. Ինստիտուցիոնալ ենթահամակարգը կազմված է քաղաքական ինստիտուտներից, որոնցից յուրաքանչյուրը իր հերթին հանդիսանում է հարաբերականորեն ինքնուրույն համակարգ: Այն իր մեջ ներառում է պետությունը, կուսակցությունը, սոցիալ-տնտեսական և հասարակական կազմակերպությունները [շահերի խմբեր, ՀԿ-ներ և լոբբիստական խմբեր], ինչպես նաև նրանց միջև առկա հարաբերությունները: Այս ենթահամակարգում կենտրոնական դիրքում պետությունն է, ինչը իրենից ներկայացում է ինչպես քաղաքական, այնպես էլ ողջ հասարակական (սոցիետալ) համակարգի գլխավոր իշխանական հենքը: [Արևմուտքում պետությունը կատարում է «գիշերային պահակի» դեր, իսկ Արևելքում` պետության ազդեցությունը շատ ավելի մեծ է: Քաղաքական համակարգը կարող է լինել առանց պետության, բայց առանց պետության ֆունկցիաների չի կարող լինել: Իսկ եթե ֆուկցիան կա, ապա կրողը անշուշտ կլինի:
2.Նորմատիվ ենթահամակարգը կազմվում է իրավա-քաղաքական նորմերից, սկզբունքներից, հայացքներից և ավանդույթներից, որոնք հղված են քաղաքական համակարգի ամբողջությամբ վերցված և նրա կառուցվածքային տարրերի կարգավորմանը: Այս ենթահամակարգում կենտոնական դիրք են զբաղեցնում իրավունքի նորմերը, որոնք ծառայում են որպես հասարակական փոխադարձ կապերի գլխավոր կարգավորիչ, ապահովում է գործառնումը հաստատված կարգով ոչ միայն պետական մարմիների, այլև հասարակական միությունների, ինչպես նաև հաստատում են քաղաքացիների մասնակցության կանոնները քաղաքական գործունեության մեջ: Նշելով իշխանության կամ իշխանության հետ կապված ինչ-որ գործողության լեգիտիմությունը` մենք նկատի ունենք նորմատիվ ենթահամակարգի հարաբերությունը իրական կյանքի հետ, գնահատում է խոսքի (օրենքի) և գործի համապատասխանության աստիճանը քաղաքականության մեջ:
3. Գործառնական ենթահամակարգը սահմանվում է քաղաքական գործունեության ձևերով, իշխանության իրականացման միջոցներով, նրանցում բռնի և ոչ բռնի կառավարման մեթոդների գերիշխմամբ: Այն բնութագրվում է ռեալ գործառույթների ամբողջությամբ, որոնք կատարվում են տարբեր քաղաքական ինստիտուտների կամ քաղաքացիական միավորումների կողմից: Այս ենթահամակարգը քաղաքական ռեժիմի հիմքն է, ինչը ապահովում է գործող իշխանության պահպանումը: Դրա հետ մեկտեղ ռեժիմը կրում է որոշակի ինքնուրույնություն պետական կառավարման սահմանադրական կառուցվածքի հարաբերությամբ, որը արտացոլված է ինստիտուցիոնալ ենթահամակարգում: Կառավարող էլիտան կարող է դուրս գալ ֆորմալ հաստատված իրավակարգի սահմաններից, փոփոխել կառավարման (իշխելու) մեխանիզմները, իսկ ընդդիմադիր ուժերի ակտիվությունը կարող է սահմանափակել սահմանադրական ինստիտուտների ազդեցությունը կամ ստեղծել այլընտրանքային կվազիինստիտուցիոնալ (կեղծ ինստիտուցիոնալ) կառույցներ: Գործառնական ենթահամակարգի սահմաններում դրսևորվող ակտորների փոխգործակցությունը այնքան բարդ և բազմաբնույթ է, որ շատ քաղաքագետներ նախընտրում են վերլուծել քաղաքական գործընթացները տարբեր երկրներում` հանգելով ոչ թե դրանց ներկայացված նորմատիվ ամբողջականությունից, այլ բավարարվելով միայն այս ոլորտով: Այլ խոսքերով քաղաքական համակարգ և քաղաքական ռեժիմ հասկացությունները հաճախ դիտարկվում են հոմանիշներ: Նման պարզեցման հետ կարելի է համաձայնել գործնական քաղաքագիտական խնդիրների լուծման համար:
4. Հաղորդակցական ենթահամակարգը ներառում է փոխգործակցության տարբեր ձևեր և սկզբունքներ, ինչպես քաղաքական համակարգի ներսում (այսինքն նրա ենթահամակարգերի միջև), այնպես էլ ուրիշ երկրների հետ: Ներքին մակարդակում այն սահմանվում է օրենսդիր և գործադիր իշխանական ճյուղերի հարաբերություններով, ինչպես նաև պետության ինստիտուտների և քաղաքական փոխգործակցության այլ սուբյեկտների (կուսակցություններ, սոցիալական, էթնիկական կամ կոնֆեսիոնալ հանրույթներ, որպես անհատական ակտոր`մարդիկ) հարաբերություններով, ինչը դրսևորվում է իշխանության իրականացման գործում նրանց մասնակցությամբ: Այս ենթահամակարգը այն բնագավառն է, որը հարկավոր է ուսումնասիրել քաղաքացիական հասարակության և իրավական պետության դիտարկման ժամանակ: Հաղորդակցական ենթահամակարգը նաև պատասխանում է հասարակության արտաքին անվտանգության համար, իհարկե ոչ տեխնիկական առումով: Այլ արտաքին ինֆորմացիոն հոսքերի ադեկվատ ընդունման և գնահատման համար, լինի դա միջազգային, թե ֆիզիկական (էկոլոգիա) միջավայրից, անփոխարինելիորեն հանդես են գալիս քաղաքական համակարգի (նաև ողջ հասարակության) նոր ազդեցությունների ադապտացման գրավական:
5. Մշակութա-գաղափարական [հոգևոր-մշակութային] ենթահամակարգը ձևավորվում է սոցիալական կյանքի մասնակից տարաբնույթ գաղափարներից, հայացքներից, զգացմունքներից: Այն շատ ասպեկտներով սահմանվում է հասարակության գաղափարական-քաղաքական ոլորտի տարբերակվածության աստիճանով, նրանում գերիշխող հումանիստական կամ ոչ հումանիստական հոսքով: Այս ենթահամակարգը սերտորեն կապված է զանգվածային քաղաքական մշակույթի յուրահատկությունների հետ, վարքի ոլորտում ավանդական կարծրատիպերի կամ ռացիոնալ հիմքերի դերի հետ: Գործառնական դաշտում այս ենթահամակարգը լուծում է հասարակության մեջ առկա մոդելների պահպանման և վերարտադրման խնդիրը: (Սա ակնհայտ է քաղաքական պահպանողականության և կրոնական ռադիկալիզմի գաղափարական դիրքորոշումներում): Սակայն մշակույթի և գաղափարախոսության ենթահամակարգը այն ոլորտն է, ուր տեղի են ունենում հասարակության կառուցվածքի մոդելների ոչ միայն հաստատում, այլև փոփոխում: Աշխարհը փոխվում է, քանի որ այն բարեփոխելու անհրաժեշտության միտք է ծնվում, ինչը ոգեշնչում է քաղաքական ակտորներին, և նրանք փորձում են այդ գաղափարը իրականացնել:
Քաղաքական համակարգի հիմնական ֆունկցիոնալ բլոկները և դրանց տարրերը գոյություն չունեն իրարից առանձին-առանձին, իրականում մշտական փոխգործակցության մեջ են: Համակարգի բոլոր կառուցվածքային տարրերը մեկ ամբողջության մեջ միավորող գործոն հանդես է գալիս ակտորների քաղաքական հարաբերությունը հասարակական իշխանության առումով: Քաղաքական փոխգործակցության մեկ վեկտորը հղված է հասարակության մեջ գործող ինստիտուտների և առակա սոցիալական կարգի պարզեցմանը, իսկ մյուսը կարող է քայքայիչ լինել առկա քաղաքական համակարգի համար, արտահայտել այն ուժերի շահերը, որոնք ձգտումն են փոփոխել կամ անգամ վերացնել այն: