աշխարհագրություն

Չափից ավելի մեծ քանակությամբ խաղալիք ունենալը կարող է նպաստել երեխայի մոտ ուշադրության դեֆիցիտի համախտանիշի եւ վարքի այլ խանգարումների զարգացմանը: Այս մասին զգուշացնում են ԱՄՆ Օհայո նահանգի Տոլեդոյի համալսարանի գիտնականները:

Հետազոտությանը, որի արդյունքները հրապարակվել են Infant Behaviour and Development ամսագրում, մասնակցել է մանկահասակ 36 երեխա, որոնց տարել են 4 կամ 16 խաղալիքով խաղասենյակներ: Պարզվել է, որ խաղալիքների մեծ քանակությունը երեխաներին շեղել է, նրանց ուշադրությունը ցրել եւ խաղը կարճատեւ դարձրել: Մյուս խմբի երեխաները, որտեղ ընդամենը 4 խաղալիք է եղել, ավելի կենտրոնացած եւ կրեատիվ էին:

Գիտնականները ծնողներին, մանկապարտեզների դաստիարակներին եւ դպրոցների ուսուցիչներին խորհուրդ են տալիս վերացնել խաղալիքների մեծ մասը՝ երեխաների երեւակայության եւ սոցիալականացման զարգացմանը նպաստելու համար:

Գիտնականների խոսքով՝ Բրիտանիայում միջինվիճակագրական երեխան 200-ից ավելի խաղալիք ունի, սակայն մշտապես խաղում է դրանցից միայն մի քանիսով: Մնացյալ բոլոր խաղալիքներն իրականում նրան պետք չեն, դրանք միայն խանգարում են նրա զարգացմանը:

Ուշադրության դեֆիցիտի համախտանիշը զարգացման վարքային խանգարում է, որը մանուկ տարիքում է սկսվում: Ախտանիշներից են՝ ուշադրության կենտրոնացման դժվարությունը, հիպերակտիվությունը եւ իմպուլսիվությունը: Մեծ տարիքում այսպիսի երեխաների մոտ հաճախ նկատվում է ցածր ինտելեկտ եւ տեղեկության ընկալման դժվարություն:

 

Փափուկ խաղալիքներ

Իրականում էկոլոգիապես այնքան էլ մաքուր չեն համարվում, քանի որ արհեստական մորթուց պատրաստված խաղալիքների մազմզուկները հեշտությամբ կարող են մտնել երեխաների բերանը: Այս խաղալիքները դժվար են մաքրվում, կուտակում են փոշի: Շատ հաճախ փափուկ խաղալիքները ցածր որակի են (հիմնականում չինական արտադրության), պատրաստված են թունավոր նյութերից, ներկված են ծանր մետաղներ պարունակող ներկերով, ունեն թույլ ամրացված մասեր: Փափուկ խաղալիքները կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ, անգամ անաֆիլակտիկ շոկ:

 

 Անբնական վառ գույներով ռետինե խաղալիքներ
Մինչև 3 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում խաղալ այդ խաղալիքներով, քանի որ երեխան կարող է կծել, պոկել և կուլ տալ ռետինե կաուչուկի կտոր: Անորակ և թունավոր են համարվում այն խաղալիքները, որոնք ունեն սուր հոտ, ձեռքերի վրա թողնում են ներկի հետքեր, իրենց կազմության մեջ ունեն սնդիկ, կապար, արսեն, կադմիում։ Այս խաղալիքները ներկրվում են հիմնականում Չինաստանից:

 

Երաժշտական խաղալիքներ

Երաժշտական խաղալիքները օգտակար են երեխաների համար: Սակայն, որոշ երաժշտական խաղալիքներ ունեն բարձր հնչեղություն, գերազանցում են նորմայով սահմանված 85 դԲԱ-ն: Բարձր մակարդակի հնչեղությամբ ձայնը վատ է ազդում լսողական օրգանի վրա, երկարատև օգտագործման դեպքում՝ կարող է հանգեցնել խլության: Հնչեղությունը պետք է լինի հաճելի, առանց աղմուկի, նորմալ տոնայնության, բայց նույնիսկ այսպիսի խաղալիքով չի կարելի 1 ժամից ավել խաղալ, քանի որ դա ազդում է նաև նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով գերհոգնածություն:

 

 Մագնիսներով կոնստրուկտորներ՝ կազմված մագնիսական մետաղական գնդակներից (Նեոկուբ)
Քանի որ գնդակները շատ ամուր են միմյանց կպած ձգողականության շնորհիվ, նույնիսկ մեծահասակների համար դժվար է այն անջատել: Երեխաները փորձում են ատամներով անջատել` դնելով բերանը կարող են կուլ տալ: Եթե մեկ գնդակի փոխարեն մի քանիսն են կուլ տալիս, դրանք ձգվում, կպչում եմ միմյանց, առաջացնում են աղեստամոքսային տրակտի վնասում, նույնիսկ կարող են անցքեր առաջացնել: 

 

 

Բնական աղետներ

երկրաշարժ

Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կորստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։

Տեխնածին երկրաշարժեր ասելով՝ պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։

Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը։

Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի.

  • Կանխատեսելի երկրաշարժեր
  • Անկանխատեսելի երկրաշարժեր

Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։

 

Քամի

Քամու էներգիան որոշակի աշխատանք է կատարում նաև բնության մեջ։ Քամու միջոցով քշվում-տարվում են ապարների մասնիկներ, առաջանում են ռելիեֆի նոր ձևեր, տեղի է ունենում հողմային էրոզիա և այլն։ Քամու ուժը մարդիկ օգտագործել են շատ վաղ ժամանակներից. կառուցել են հողմաղացներ, նավարկել առագաստանավերով։ Մեր օրերում քամու ուժով աշխատող հողմակների միջոցով ստանում են էլեկտրաէներգիա։ Հողմաէլեկտրակայանները հոսանք են մատակարարում զանազան արշավախմբերի և բևեռային օդերևութաբանական կայաններին։ Այսօր հողմաէլեկտրակայաններով արտադրվում է էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրանքի 1, 3 %-ը։ Երկրային քամու էներգետիկ ներուժը Միջազգային էնեգետիկական կոնֆերանսի XIV նստաշրջանում (1989 թ-ին) գնահատվել է տարեկան 300 միլիարդ կՎտ.ժ։ Սակայն այդ քանակի միայն 1, 5%-ն է տեխնիկապես նպատակահարմար իրացնել։ Գլխավոր խոչընդոտը քամու էներգիայի ցրված և փոփոխական լինելն է, իսկ առավելությունն այն է, որ կառուցումից հետո վառելիքի լրացուցիչ ծախսեր չեն պահանջվում, և դրանց աշխատանքի ընթացքում վնասակար թափոններ չեն առաջանում: Քամին բնութագրվում է օդի շարժման արագությամբ, ուժգնությամբ և ուղղությամբ։ Քամու արագության և ուղղության շարունակական փոփոխությունը հանգեցնում է մթնոլորտի մրրկայնության՝ անկանոնության։ Մթնոլորտի երկրամերձ շերտերում քամու արագությունը փոխվում է 0-ից (անդորր) մինչև 50 մ/վ և ավելի (փոթորիկ) սահմաններում։ Քամու արագությունը և ուղղությունն ունեն լավ արտահայտված օրական ընթացք. գիշերը գետնամերձ շերտում դիտվում է նվազագույն, իսկ կեսօրից հետո՝ առավելագույն արագություն։ Տարվա ընթացքում քամու միջին առավելագույն արագություն դիտվել է Անտարկտիդայում (22 մ/վ)։ Այստեղ քամու օրական միջին արագությունը հասնում է 44 մ/վ-ի, իսկ առանձին պահերի՝ մինչև 90 մ/վ-ի։ ՀՀ-ում քամու մեծ արագություններ դիտվում են հատկապես լեռնանցքներում։ Այդ առումով բնորոշ է Սիսիանի լեռնանցքը, որտեղ քամու տարեկան միջին արագությունը 8, 8 մ/վ է, իսկ տարեկան 86 օր ուժեղ քամիներ են լինում։ Քամու ուժն արտահայտում են Բոֆորտի 12 բալլանոց սանդղակով (անգլիացի Ֆ.Բոֆորտն է 1806 թ-ին առաջին անգամ կիրառել քամու ուժը չափող սանդղակ)։ 0 բալլի դեպքում անդորր է. քամու արագությունը նվազագույնն է՝ 0, 02 մ/վ, իսկ 12 բալլ ուժգնության դեպքում արագությունը հասնում է 30–40 մ/վ-ի. դա արդեն մրրիկ է, քամին ունենում է կործանիչ, ավերիչ ազդեցություն. պոկվում են շենքերի տանիքները, արմատախիլ են լինում ծառերը և այլն։

Բնության մեջ քամին մշտապես փոխում է ուղղությունը և կոչվում է հորիզոնի այն կողմի անունով, որտեղից փչում է։ Պատահում է, որ տվյալ բնակավայրում տարբեր ուղղությամբ փչող քամիները հաճախակի են կրկնվում։ Եթե հայտնի են քամիների ուղղությունները և դրանց կրկնությունները, կազմում են այսպես կոչված քամու վարդը, որի միջոցով, օրինակ, որոշում են, թե բնակավայրի որ կողմում կառուցեն օդն աղտոտող ձեռնարկությունները, որպեսզի փոշին, ծուխը, թունավոր գազերը բնակավայրի վրա չտարածվեն, ինչպես նաև գյուղատնտեսական և քաղաքաշինական որոշակի հարցերում մասնագետները ճիշտ կողմնորոշվեն։

Էկոհամակարգ 

Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը` բնակատեղի, բնակավայր և համակարգ), կենսաբանական համակարգ, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից՝ կենսատոպից, կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։ Էկոլոգիայի հիմնական հասկացություններից է։ Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը նրանում բնակվող բույսերիձկներիանողնաշարավորներիմիկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը՝ կենսացենոզը: Որպես էկոհամակարգ ջրավազանի համար բնութագրական են որոշակի բաղադրության նաստվածքները, քիմիական բաղադրությունը և ֆիզիկական պարամետրերը, ինչպես նաև բիոլոգիական արտադրողականության որոշակի ցուցանիշները և տվյալ ջրամբարի յուրահատուկ պայմանները։ Էկոլոգիական համակարգի մեկ այլ օրինակ է – Ռուսաստանի միջին հատվածներում սաղարթախիտ անտառը: Այս անտառների համար բնութագրական է բնահողը և կայուն բուսական համայնքը և, որպես հետևանք, խիստ որոշված միկրոկլիմայի ցուցանիշները և միջավայրի այս պայմաններին համապատասխանող կենդանի օրգանիզմների կոմպլեքսը։ Մեծ նշանակություն ունի համայնքի տրոֆիկական համակարգը և բիոզանգված ստեղծողների՝ նրա սպառողների և բիոզանգվածը քայքայողների, հարարաբերակցությունը, ինչպես նաև արտադրողականության, էներգիայի և նյութափոխանակության ցուցանիշները, որը թույլ է տալիս որոշել էկոհամակարգի տեսակն ու սահմանները։

 

Այ ն ﬕ երկիր  նի նաև օժան դակ և տե ղա կան նշա նա կու թյան արդյունաբերության ճյուղեր, որոնք հիմնակա ն աշխատում են երկ րի ներ- քին պա հանջ նե րը բա վա րա րե լու հա մար և սպա սար կու մ են հիﬓ ա կան ճյու ղե րին: ՀՀ մ այդ պի սիք են շի նանյութերի, ապա կու- հախ ճա պա կու և փայտամ շակ ման արտադրական ճյուղե րը: 

Բնա կան շի նան յու թե րի ար տադ րու թյու ն կա րե լի է կազ մա կեր պել ﬕ այն այն տեղ, որ տեղ հան քա վայրն է: Մինչ դեռ բե տո նի, եր կաթ բե տո նե իրե րի, ինչ պես նաև աս ֆալ տի ար տադ րությու նը և դրա վրա հեն վող տնաշ ի նա կան գոր ծա րան նե րը տե ղա բաշխ վու մ են այն տեղ, որ տեղ խոշ որ ծա վա լի շի նա րա րու թյու ն է կա տար վու մ, այ սինքն` ար տադ րան քի սպառ ման վայ րե րին մոտ:

Հան րա պե տու թյան բնա պահ պա նա կան օրենսդ րու թյան հա մա պա տաս- խան` արդ յունա բե րա կան ձեռ նար կու թյու ն նե րը պար տա վոր են անա ղարտ պա հել շր ջա կա ﬕ ջա վայ րը: Այն օգտա գործ ված հան քա վայ րի տե ղու մ նու յն այդ ձեռ նար կու թյու նը պետք է վե րա կանգ նի հո ղա ծած կը, քար հան քի տե ղա մա սը դարձ նի օգ տա գոր ծե լի, օրի- նակ` ստեղ ծի ջրա վա զան, կա ռու ցի ջեր մոց ներ, կա տա րի ան տա ռա տնկու ﬓ եր:

 

 

 

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

 방탄소년단...