1  Բելդինգտոն տերիեր 

Bedlington Terrier

Առաջին անգամ, երբ տեսնում ես այս շնատեսակին պատկանող որևէ շան, թվում է, թե այն ոչխար է: Բեդինգտոն տերիեր տեսակի շնիկները մուգ մորթի են ունենում, որի գույնը տարիքի հետ փոխվում է: Այս յուրօրինակ շնատեսակը լավ է մերվում երեխաների հետ: Նրա մասին հոգ տանելը շատ հեշտ է: Եթե Բելինգտոն տերիերի մորթին խուզվում է և այն բավականաչափ մարզվում է, նա հաճախակի սկսում է պտտել իր պոչը: Այս տեսակի շներն առանձնանում են համառությամբ: Եթե նման շուն պահեք, պատրաստ եղեք շարունակ բարձր հաչոցնել լսել:   

 2  Տիբեթյան գամփռ  

Tibetan Mastiff

Այս շունն իրականում գամփռ ցեղատեսակին չի պատկանում: Նա այդ անունը ստացել է սոսկ այն պատճառով, որ բավականին հաղթանդամ է: Տիբեթական գամփռը հայտնի է որպես պահապան շուն: Նրան հաճախ օգտագործում են տարբեր վայրեր, նախիրներ և մարդկանց պաշտպանելու համար: Քանի որ այս շները սուր պաշտպանական բնազդ ունեն, նրանք այնքան էլ ջերմորեն չեն ընդունում հյուրերին: Այս շները վարժեցման կարիք ունեն:  

 3  Կատալբուռուն (թրքական փոինթեր)

Catalburun

Տեսեք, թե ինչ մռութիկ է: Ուշադիր նայեք նրա քթին. այն երկու մասի է բաժանված: Այսպիսի քթի շնորհիվ այս շները ոչ միայն յուրօրինակ տեսք, այլև ուժեղ հոտառություն ունեն: Հենց այդ պատճառով էլ նրանք լավ որսորդներ են և որոնողական աշխատանքների ժամանակ կարողանում են գտնել հարկ եղած իրերն ու մարդկանց: Այս յուրօրինակ շնատեսակը հիմնականում հանդիպում է Թուրքիայում:

 4  Մուդի 

Mudi

Այս շները ծագումով Հունգարիայից են: Մուդին աչքի է ընկնում իր մեխ ակտիվությամբ և աշխուժությամբ: Նրանց կյանքի տևողությունը մոտ 13-14 տարի է: Այս շները կշռում են 8-13 կգ: Մուդի տեսակի շները լինում են տարբեր գույների:  

 5  Շիփփերքե

Schipperke

Շիփփերքեն բելգիական շնատեսակ է: Այս շների կյանքի տևողությունը կազմում է 13-15 տարի: Թեպետ նրանք արտաքուստ շատ լավիկն են, նրանք կարող են իրենց տերերի համար լուրջ խնդիրներ առաջացնել:  Այս շներին երբեմն անվանում են փոքրիկ սև սատանա: Նրանք հաճախ չեն հնազանդվում իրենց տերերին և սկսում են հետապնդել այլ կենդանիներին: Նրանք կարող են շատ ագրեսիվ լինել: Ահա թե ինչու նրանց հարկավոր է հեռու պահել այլ կենդանիներից: Անհրաժեշտ է բավականաչափ ժամանակ ծախսել նրանց վարժեցնելու վրա:

 6  Ազավակ

Azawakh

Ազավակը պատկանում է բարակներին ցեղատեսակին: Իր հայրենի Արևմտյան Աֆրիկայից դուրս այն հազվադեպ է հանդիպում: Ազավակներըը լինում են տարբեր գույների՝ գորշ, կարմրավուն, հազվադեպ նաև սև ու կապույտ: Այս շները հայտնի են իրենց ճարպիկ կատվանման քայլվածքով: Նրանք իրենց բնույթով ամաչկոտ են, սակայն միաժամանակ ընկերական ու քնքուշ: Այս շնատեսակն օգտագործվում է տարբեր կենդանիներ որսալու համար:  

 7  Թայլանդական ռիջբեք 

Thai Ridgeback

Սա դեռևս հնուց հայտնի շնատեսակ է: Սա ամենագեղեցիկ և ամենայուրօրինակ շնատեսակներից է: Այս ուժեղ շները սովորաբար օգտագործվում են անասունների հոտը պահպանելու համար: Ռիջբեք տեսակի շները բավականին խելացի են և կարող են տարբեր առաջադրանքներ կատարել:

  • Ամերիկյան կարճամազ


    Ամերիկյան կարճամազը ընտանի կատվի տեսակ է, որի նախորդները Միացյալ Նահանգներ են տարվել եվրոպացի ներգաղթողների հետ: Այդ կատուների դերը նավերը մկներից պաշտպանելն էր: Նախկինում կոչվել են ընտանի կարճամազ և 1966թ. վերանվանվել են ներկա անվամբ: Հիմնականում միջին չափի են, հանդիպում են նաև խոշոր կատուներ: Ուժեղ են, հավասարակշռված, մկանուտ, բնավորությամբ մեղմ են և հեշտ են խնամվում:
  • Եգիպտական մաու


    Եգիպտական մաուն միջին չափի, կարճամազ կատվի տեսակ է, ընտելացված ցեղատեսակների մեջ ամենահներից է: Մաուն բնական բծավորությամբ եզակի տեսակներից է, բծերը հայտնվում միայն կատվի մորթու վրա, մաշկի վրա դրանք բացակայում են: Ընտանի կատուներից ամենաարագն է, կարող է վազել ավելի քան 58կմ/ժ արագությամբ: Հետին ոտքերն ավելի երկար են, մաշկը ծածանվում է կողերից մինչև հետին ծնկները: Մաուները մկանուտ են, ձիգ, հնարավոր է, որ ժամանակակից ընտանի կատուների նախորդներից են:
  • Կալիֆորնիական ցոլցլուն


    Կալիֆորնիական ցոլցլունը ընտանի կատվի տեսակ է, որ բուծվել է առավելապես վայրի կատվի նմանությամբ, ինչպիսին ենօցելոտը և ընձառյուծը: Արտաքինից մեծ կատվի տպավորություն է ստեղծում, գլուխը միջին չափի է, ճակատը` կլորավուն, ականջների հիմքը և բարձրությունը գրեթե հավասար են, աչքերն ունենում են բաց սաթե գույնից մինչև մուգ պղնձի գույն: Արուները լինում են մինև 7 կգ, էգերը` 5 կգ: Բնավորությամբ հեշտ հաղորդակցվող են, ակտիվ, ագրեսիվություն չեն դրսևորում:
  • Շարթրու


    Շարթրուն (ֆր.՝ Chartreux) ընտանի կատվի ֆրանսիական ցեղատեսակ է: Չի ճանաչվում Բրիտանիայում բրիտանական կարճամազ կատվին շատ նման լինելու պատճառով, սակայն աշխարհում լայնորեն ճանաչված է: Շարթրուն խոշոր է, ուժեղ, վերջույթները կարճ են: Հայտնի է բնորոշ կապույտ մորթով և նարնջագույն աչքերով: Շարթրուները տիրապետում են որսորդական բարձր ունակությունների և լավ ռեակցիայի:
  • Պարսկական կատու


    Պարսկական կատուն երկարամազ տեսակ է` բնորոշ կլոր դեմքով ու կարճ դնչով: 19-րդ դարի վերջից սկսած տարածվում է կատուների սիրահարների մոտ, և հիմնականում բուծվում է անգլիացի, հետո նաև ամերիկացի բուծողների կողմից:Բրիտանիայում կատվին անվանում են Երկարամազ կամ Պարսկական երկարամազ: Երկար ժամանակ ամենահանրաճանաչ կատուն էր Միացյալ Նահանգներում և տարածվածությունը նախկինում մեծ լինելով` Բրիտանիայում և Ֆրանսիայում նվազել է:
  • Սավաննա (կատու)


    Սավաննան ընտանի կատու է, առաջացել է սերվալի և ընտանի կատվի սերումից, նույնպես ընտանի է: Առաջին հայտնի սավաննան ծնվել է 1986-ին, և ստացել նույն անունը: Բնորոշվում են երկար, մեծ ականջներով, խորը աչքերով, մարմինը, վիզը, վերջույթները երկար են, ընդհանուր չափը` խոշոր: Բնավորության գծերից են ինքնավստահությունը, հավատարմությունը: Ակտիվ են, շատ կատուներ սիրում են ջրում խաղալ:
  • Սիամական կատու


    Սիամական կատուն ծագել է Թայլանդում, որը նախկինում հայտնի էր որպես Սիամ։ Արևելյան տեսակների մեջ առաջին ճանաչվածներից է` իբրև ինքնուրույն տեսակ։ Տեղական անուններից է վիչիան մատ, որ նշանակում է լուսնային ադամանդ։ 20-րդ դարում լայնորեն տարածվել է Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։
  • Վանա կատու


    Վանա կատու, կիսաերկարագեղմ ընտանի կատուների ցեղատեսակ, որը սերում է Վանա լճի շրջակա տարածքից Արևմտյան Հայաստանում՝ այժմյան Թուրքիայի կազմում գտնվող Հայկական լեռնաշխարհ։ Վանա կատուն, ինչպես Հայկական լեռնաշխարհի բոլոր ընտանի կատուները, նեռարյալ այս տարածաշրջանի կատուների հիման վրա ստեղծված կատուների ժամանակակից ցեղատեսակները՝ Թուրքական Անգորա, Թուրքաքան Վան և Անատոլի , գենետիկորեն պատկանում են միևնույն խմբի և հանդիսանում են հնագույն ընտանեցված կատուների ժառանգներ։ Ինչպես ցույց է տվել կատուների գենետիկ ուսումնասիրությունը, կատուն ընտանեցվել է մարդու կողմից Առաջավոր Ասիայի Բերրի կիսալուսնու տարածքում մոտ 9500 տարի առաջ, երբ մարդը անցել է նստակյած կյանքի և սկսել է զբաղվել ցորենի աճեցմամբ, երբ առաջացել են ցորենի պաշարներ:
  • Փիքսի բոբ


    Փիքսի բոբը ընտանի կատու է, արտաքին տեսքով շատ նման է հյուսիսամերիկյան կարմիր լուսանին: Կան փիքսիբոբիերկարամազ ու կարճամազ ենթատեսակներ: Բնորոշ են խորադիր աչքերով, մսեղ կզակով, կարճ պոչով` նվազագույնը` 2 մատնաչափ, մորթին բծավոր է: Հիմնականում առջևի թաթերին 5 մատ է, ետևինին` 4: Բնավորությամբ հավատարիմ են, ինչպես շները, շփվող են, ակտիվ:

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

 방탄소년단...