հետաքրքրություններ...

1․Մեջքի վրա-սա ամենաթուլացած դիրքն է: Սովորաբար շատ քչերն են կարողանում այս դիրքով քնել: Այն հուշում է, որ անձը իրեն զգում է հարմարավետ, վստահ, որ իրեն բացարձակ ոչինչ չի անհանգստացնում: Բայց կա մի վատ բան, այս մարդիկ համարվում են անպատասխանատու և սեփական խնդիրները ինքնուրույն լուծելու ունակ չեն:

2․Էմբրիոնալ-այսպիսի դիրք ընդունող մարդիկ, կարիք ունեն պաշտպանության, նրանք բնազդաբար փորձում են պաշտպանել իրենք իրենց` կորանալով որքան հնարավոր է` դառնալով լրիվ խխունջանման: Դա նաև վկայում է նրանց տագնապայնության բարձր ցուցանիշի մասին:

3․Փորի վրա— այս դիրքով քնել նախընտրող մարդիկ փորձում են կառավարել ամեն ինչ և բոլորին: Նա կարծես իր մարմնով ծածկում է ողջ տարածքը` փորձելով այն գրավել: Այսպիսի մարդիկ ակտիվ են, փոքր-ինչ ագրեսիվ և սիրում են իշխել:

4․Կիսաէմբրիոնալ-դիրքը վերը նշված դիրքից տարբերվում է մարմնի մի փոքր թուլացվածությամբ: Ոտքերը այդքան էլ լարված չեն լինում, և մարմինը ավելի հանգիստ վիճակում է լինում: Կիսաէմբրիոն վիճակում քնելը դա նորմալ է: Մեզ բոլորիս էլ բնորշ է պաշտպանություն փնտրելը, բայց դրա հետ մեկտեղ մենք չենք վախենում, հավասարակշռված ենք, օբյեկտիվ և ունակ ենք հաղթահարել մեր առջև կանգնած խնդիրները:

Երազներ

 

14 հետաքրքիր փաստեր երազների մասին: 

 

1. Բոլոր մարդիկ տեսնում են երազներ, անգամ եթե ձեզ թվում է, որ չեք տեսնում: պարզապես ոչ բոլորն են հիշում դրանք:

 

2. Միայն բնածին կույրերն են, որ երազներ չեն տեսնում՝ բառի դասական իմաստով: Նրանց երազները սահմանափակվում են հոտառական, ձայնային, զգայական, էմոցիոնալ և համային զգացողություններով, դե իսկ կյանքի ընթացքում կուրացածները տեսնում են երազներ ինչպես բոլորը:

 

3. Երազում մենք տեսնում ենք բացառապես այն մարդկկանց դեմքերը, ում տեսել ենք իրական կյանքում: Մենք կարող ենք չճանաչել ու չհիշել նրանց, բայց մենք նրանց բոլորին տեսել ենք իրական կյանքում:

 

4. Արթանանալուց 5 րոպե հետո, մարդը հիշում է իր երազի կեսը, բայց հետո արդեն միայն տասներորդ մասը:

 

5. Մարդկանց 12 տոկոսը տեսնում է բացառապես սև ու սպիտալ երազներ, ընդ որում, 25 տարեկանից ցաածր մարդկանց մոտ նման մարդիկ կազմում են 4,4 տոկոս:

 

6. Գունավոր երզաներ տեսնողների թիվն ավելանում է օր օրի: Գիտնականները վստահ են, որ դա կապված է գունավոր հեռուստատեսության հետ:

 

7. Երազները խորհրդանշական են: Եթե դուք երազում եք ինչ որ բանի մասին, ապա այդ երազանք անպայման արտացոլվում է ձեր երազներում:

 

8. Երազներում ավելի հաճախ տեղ են գտնում բացասական, քան դրական էմոցիաները:

 

9. Երազելիս ամենատարածված հոգեվիճակը տագնապայնությունն է:

 

10. Երազելիս մարդու աչքերը քաոտիկ շարժման մեջ են գտնվում երազի տևողության ընդամենը քառորդ մասի ընթացքում:

 

11. Արտաքին գործոնները կարող են ազդել ձեր երազի վրա: Օրինակ, եթե ձեր երազի ժամանակ հարևանը սկսի երգել, ապա երազում դուք կարող եք հայտնվել համերգային սրահում:

 

12. Տղամարդկանց երազներում տղամարդ գործող անձնաց թիվը մոտ 70 տոկոս է կազմում, իսկ կանանց մոտ 50-50 է:

 

13. Մարդկանց 2/3-ը դեժավյուի զգացում է ունենում երազների մոտիվվների առումով;

 

14. Երազներ տեսնում են նաև կենդանիները:

 

28, 29, 1...

Նահանջ տարի 2016

Նահանջ տարի, այն տարին է, որն պարունակում է ավել օր, շաբաթ կամ ամիս, որ պահպանի օրացույցային տարին: Օրինակ, փետրվար ամիսն ունի 29 օր նահանջ տարիներին, ոչ թե 28: Նահանջ տարին կրկնվում է չորս տարի մեկ։

Ըստ Գրիգորյան օրացույցի նահանջ տարիների թիվը կրճատվում էր այնպես, որ տարվա տևողությունը դառնա 365.2425 (հուլյան տարուց 0.8 րոպե պակաս) և դրանով մեծ ճշտությամբ համապատասխանում էր իրական տարվա տևողությանը, այնպես որ արդեն հազարամյակների ընթացքում որևէ փոփոխության կարիք չի լինի։ Դա իրականացնելու համար առաջարկվեց ամեն 400 տարվա մեջ կատարել ոչ թե 100 նահանջ տարի, այլ 97՝ յուրաքանչյուր 4-ի վրա չբաժանվող հարյուրամյակը այսուհետև նահանջ տարի չէր լինելու։ Այսպիսով, 1700, 1800 և 1900 թվականները նահանջ տարիներ չէին, իսկ 1600-ը և 2000-ը նահանջ էին։ Նահանջ տարիներ չեն լինի նաև 2100, 2200 և 2300 թվականները:

Ֆրանսիացիների մասին

  1. Երբ նրանք ուտում են ինչ-որ հիանալի ուտեստ, սկսում են խոսել այլ ախորժալի ուտեստների մասին, որ կերել են կամ կարող էին, անշուշտ,  ուտել:
  2. Ֆրանսիացիները հեգնանքի պրոֆեսիոնալներ են և սիրում են խայթել ուրիշներին:
  3. Նրանք պատրաստ են բանավիճել բոլորի հետ, նույնիսկ առանց հատուկ պատճառի: «Ես բոլորովին համաձայն չեմ» նախադասությունը կարող է ընդհատել զրույցը ամեն պահի:
  4. Նրանք ընդունակ են ամեն ինչում գտնելու բացասական կողմ` ասելով «բայց»։
  5. Կապույտը, սևը, մոխրագույնը և սպիտակը գերակշռում են նրանց պահարանում:
  6. Լավ կերակուրը պետք է միշտ ուղեկցվի լավ գինով:
  7. Լույսերի քաղաքը՝ Փարիզը, անշուշտ, սիրահարների քաղաք է:
  8. Նրանք չեն վարանում ազատորեն դժգոհելուց: Դա նրանց ազատ արտահայտվելու սովորական ձևն է:
  9. Նրանք կարող են մի քանի ժամ նստած մնալ սեղանի շորջը ընկերների կամ ընտանեկան միջավայրում` մինչ կերակուրի պատրաստ լինելը:
  10. Ֆրանցիացիներն իրենք էլ պայքարում են իրենց սեփական քերականության) grammaire) հետ (մեկ «մ»-ով, թե՞ երկու):
  11. Ֆրանսիացիները ռոմանտիկ են:

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

 방탄소년단...