մտքեր:)

Արի պարենք

 

  Մի գնա, միայն մնա, արի հենց հիմա կանգնեցնենք ժամանակը, եթե ես քեզ հետ եմ, ես կարող եմ մեռնել, այս պահին: Իմ արտացոլումը, քո աչքերում է, նման բոց, որն այրվում է առանց ձայնի: Հուսով եմ կհաբուրես ինձ, կարծես դա մեր վերջն է: Սիրտս ճախրում է լուսինի լույսի տակ, արի պարենք այս ճանապարհի տակ, արի, հենց հիմա: Արի չմոռանանք, երբ անցնի այս օրը, ժամանակը չի կարող մեզ հեռու պահել, այս պահը կարող է հավերժ լինել: Դու վառվող կրակ ես, իմ սրտում, առանց ափսոսանքի կրակի վրա: Եթե ես այս օրվա նման քեզ հետ եմ, հավերժ կմնամ: Ամեն գիշեր, ես երգում ես այս երգը, կրկին արի: Ընդմիշտ երիտասարդ տղա, այսպիսով մենք լքում ենք, կամ մեռնում, բայց ես և դու անմահ ենք: Դու ինձ հետ ես, այս կարմիր մայրամուտի տակ, մենք ոչ մի բանի կաիրք չունենք: Մենք գլխավոր հերոսներն ենք, ասում են կյանքը կեղտոտ է, բայց դու իմ ադամանդն ես, մենք կշողանք միասին, ամեն անգամ, ամենուր, հավետ: Հուզիչ կերպով, ավելի վտանգավոր, դու կգնաս աշխարհի ծայրը, ինձ հետ միասին: Երբ լուսինը դուրս գա, և աստղերը բարձրանան, մենք կպարենք, արի անվերջ միասին լինենք, չէ որ մենք սիում են ուրախանալ: Աղջիկները ուզում են զվարճանալ, մենք խենթանում են, ինչ ես դու ուզում, մենք դեռ չենք վերջացրել...

 

Լավագույնս

 

  Երբ ասում ես, որ ինձ սիրում ես, թվում է երկնքում քայլում եմ: Ասա ինձ ընդմիշտ, ընդամենը մեկ անգամ, երբ ասում ես, որ սիրում ես ինձ: Ես պարզապես ուզում եմ այդ խոսքերը, որ երբեք չի փոխվի, ընդամենը մեկ անգամ: Դու ամեն ինչ ես ինձ համար, դժվար է, բայց խստորեն պահիր ինձ: Մենք ինչ որ բան կիսեցինք, հուսով եմ դու չես մոռանում, դու իմն ես: Լավագույնն ես դու, պարզապես խնդրում եմ, բաց չթողնես ինձ: Ես չեմ տեսել վերջը, բայց եթե այդպիսի բան կա, թող չլինի: Ես ուզում էի լինեմ ջերմ ալիք, բայց ինչու ես չգիտեի, դու օվկիանոս ես: Հիմա ձեռքս վերցրու, ես չեմ կարող հավատալ ինքս ինձ, բառեր ես ասել եմ հազարավոր անգամ, բայց ինքս ինձ: Անկախ նրանից, թե դա երազ է կամ իրականություն, դա կարևոր չէ, միայն այն փաստը, որ դու իմ կողքին ես: Շնորհակալություն...

  Իմ փրկությունն ես, իմ վահանն ես, բաց չթողնես ինձ: Անձրև էր թափվում, ձյուն էր գալիս, բայց բոլոր դժբախտությունները դադարեցին, դու բերեցիր՝ երկինքը, արևը..մի խոսք և վերջ, այդքան հեշտ: Առանց քեզ ես չկամ, դու իմ լավագույնն ես, լավագույնս: Տուր ինձ հավատարմություն, այդ ամենը ես եմ ուզում, եթե նույնիսկ կանոններ չկան: Ո՞վ է լավագույնը ինձ համար, ոչ ոք չգիտի, բայց ես ճանաչում եմ, իմ մեծագույն վարպետն ես: Լավագույնս:

Երբ ես մահանամ, դու կլացե՞ս...

 

  Դա կլինի ցուրտ աշուն: Պատկերացրու, դու պահում ես 

շունչդ, քայլում ես սառեցված փողոցով: Երբ ես մահանամ, դու կլացե՞ս: Դա գեղեցիկ առավոտ կլինի: Առավոտյան մեկը հաբուրում է քեզ, բայց ես հպարտ եմ, քանի որ մեկը, ով մահացել է, չի նախանձում: Դա կլինի երկուշաբթի: Ես երկուշաբթիները մանկությունից չեմ սիրել: Դա դատարկ է...շփոթվել, ավարտվել և նույնիսկ խնդիրներ: Դու հոգնել ես, լավ...ես մահացել եմ... Լիճ, անձրև, ամպեր, մարախուղ, ցուրտ, սև, մոխրագույն: Նստած հեռուստացույց ես դիտում, խոհանոցում վառարանն է, դու շփոթված ես, իսկ ես հպարտ, որովհետև դու լացում ես: Իսկ ալկոհոլը, դա ին՞չ է: Դու և ես միասին ապրել ենք, բայց ես եղել եմ ինչպես կրակ, որը հիմա հանգչած է : Դու կթողնես տունը, արդյո՞ք քո սիրտը դադարում է, հազիվ ես շնչում: Հավանական է, չգիտենք, թե ով ենք մենք, մենք սիրում ենք իրար չճանաչելով: Դու հեկեկում ես իմ ծնկների վրա: Ինչ՞ու չես ասում, որ ամառը ընդմիշտ ավարվել է: Կոտրվե՞լ, թե պարզապես դառնալ չորացած տերև, ես չեմ ստուգել, թե ինչ է տեղի ունեցել: Ես անօգնական եմ, ձեռքերս դառնում են սառը: Իսկ ո՞վ է լացում, անջատեք նրա ձայնը: Եվ ինչ երազներ, արդյո՞ք դա կարևոր է: Իհարկե, դու իմ երազներում ես: Գրեթե ոչինչ չեմ հիշում: Պառկած եմ, հոգիս դուրս է գալիս: Թույլ մի տվեք մեռնեմ և մոռանամ, նրանք երգում են, ես չեմ արհամարում, աչքերս են փակվում: Դա կլինի ցուրտ աշուն, ջերմ աշուն այլևս չի լինի: Միայն ես կիմաման այդ մարդուն, և նա չի մոռանա ինձ: Այո, երբ ես մահանամ, դու կլացես, դու հասկանում ես, թե ինչ է հեռանում:

 

 

 

 

Կեղծ

Քեզ համար կարողացա ձևացնել, որ ուրախ եմ, երբ տխուր էի: Քեզ համար կարողացա ձևացնել, որ ուժեղ եմ, երբ վիրավոր էի: Ցանկանում եմ, որ սերը լինի կատարյալ, ինչպես նաև մենք: Ցանկանում եմ, որ բոլոր իմ թույլ կողմերը թաքնվեն: Ես մեծանում եմ ինչպես ծաղիկ, որը չի կարողանում ծաղկել երազում, դա չի կարող իրականանլ: Ես զզվում եմ, այս կեղծ սիրուց: Ներիր, բայց սա կեղծ է: Ուզում եմ լինել լավ մարդ, միայն քեզ համար, ես նվիրում եմ աշխարհը, ես փոխում եմ ամեն ինչ, հիմա ես զարմացած եմ, ո՞վ ես դու: Անտառը միայնն մերն է, դու այնտեղ չես, ես ստացա երթուղին, ես մոռացել եմ, նույնիսկ անհասկանալի դարձավ, թե ով եմ ես, փորձիր զսպել քեզ հայելու մեջ, ով ես դու: Սիրում եմ քեզ անչափ, բումունքը սուտ է քեզ համար: Սերը խելագառություն է, փորձիր ջնջել ինձ, և դարձնել խաղալիք: Ինչու՞ ես տխուր, չգիտեմ: Ժպտալով ասա՝ սիրում եմ քեզ: Նայիր ինձ, նույնիսկ ես եմ հրաժարվում ինձնից: Նույնսիկ դու, չես կարող հասկանալ ինձ: Դու ասում ես ես անծանոթ եմ, փոխել այն մեկին, ում սիրում ես: Դու ասում ես, ես այն չեմ որին դու գիտես, ինչ նկատի ունեսմ, ոչ ես կույր եմ: Ի՞նչ է սերը, դա ամբողջությամբ կեղծ է: Ես զարմացած եմ, նույնիսկ ինձ չգիտեմ, ինչու՞, ես միայն գիտեմ, այս ամբողջը կեղծ սեր է: 

Հանկարծ

Ես չկարողացա հավատալ քո ոչ մի բառին, ես իրոք չգիտեի կտեսնեմ քեզ նորից, ինչ-որ տեղ թաղված խորը ներսում իմ սրտում, ես երազում եմ և ցավում եմ քեզ համար, երբ ես նայում եմ շուրջ բոլորս, տեսնում եմ միայն քո ժպիտը, դեմքը որ միշտ ինձ հետ է, այդ գլխապտույտ զգացումը ինձ պահում է մինչև գիշեր, այն գեղեցիկ հետքերը քեզ թողնել են արտասվել կրկին: Ասա ինձ հիմա ինչպես էի ես սխալ: Ասա ինձ հիմա երբ ես բացակայում էի: Ես իրոք ցանկանում եմ խենթ լինենք: Ես միշտ աղոթում էի, որ տեսնեմ քեզ նորից, չի կարող լինել մեկը, գալ քեզ մոտ հիմա: Ասա ինձ հիմա...Խնդրում եմ: Ես ասել եմ, միայնակ ես ավելի երջանիկ կլինեմ, որ ես կարող եմ առանց քեզ: Բայց ես կարող եմ մտածել ճանապարհի մասին, խոսել և նայել: Ասա ինձ հիմա...Խնդրում եմ:

Փրկիր ինձ

Ուզում եմ շնչել, ատում եմ այս գիշերը, ուզում եմ արթնանալ, ատում եմ երազները, ընկա հենց իմ լարած ծուղակը, ես մեռնում եմ, չեմ ուզում միայնակ լինել, ես միայն ուզում եմ պատկանել քեզ: Ինչու՞ է այստեղ այսքան մութ, այստեղ դու չկաս, սա վտանգավոր է, ես կոտրված եմ, փրկիր ինձ, ես նույնիսկ քեզ բռնել չեմ կարող: Լսիր սրտիս, այն ինքն է քեզ կանչում: Այս մթության մեջ, դու ես լույսը...

      Տուր ինձ քո ձեռքը, փրկիր ինձ,  տուր ինձ քո սերը, քանի դեռ ես չեմ ընկել: 

      Այսօր լուսինը պայծառ է շողում, այն բաց է իմ հիշողության մեջ, այս խելագարը, ով հետապնդում է ինձ, խնդրում եմ փրկիր ինձ այսօր: Այդ մանկական խելագարության ներսում, այս գիշեր ինձ օգնություն կնվիրի: Ես գիտեի, որ դու ես փրկիչը, միակը, ով կարող է փրկել ինձ, կյանքիս ցավալի պահերից: Լավագույն բանը, ես ունեմ միայն քեզ, հիմա ես կարող եմ ծիծաղել ավելի բարձր: Լսիր սրտիս, այն ինքն է քեզ կանչում: Այս մթության մեջ, դու ես լույսը...

      Ես շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ անում ես ինձ համար: Տուր ինձ թեևեր, տուր թևեր, իմ նման մարդու, տուր դրանք կոտրված մարդու: Որովհետև այն արթնացրեց ինձ , երբ ես ճնշված էի, արթնացրեց ինձ, նրան ով ապրում էր իմ երազանքներով, երբ ես արթնացա մտածում էի միայն քո մասին, ես նետել իմ բոլոր տխրությունները...Շնորհակալ եմ որ կա <<մենք>>: 

       

Այրեք

Երբ ես արթնանում եմ իմ սենյակում, ես ոչինչ չունեմ, բայց մայրամուտից հետո, ես նորից ոչնչացնում եմ ինքս ինձ: Նրանց հետ, ովքեր այդքան հուզված են փողոցներում, ամեն ինչ քաոսի մեջ է: Ապրիր այնպես ինչպես ուզում եմ, չէ որ սա քո կյանքն է, մի գնա շատ հեռու, այնտեղ ոչինչ չկա...Բարձացրեք ձեր ձեռքերը, բղավեք այրեք ամեն ինչ...Այրեք ամեն ինչ, այրեք ամենը, թող որ ամեն ինչ կրակի մեջ լինի: Այրեք ամենը մինչև վերջ: Դու կարող ես ապրել քո երիտասարդությունը, բղավել դրա մասին, չէ որ դու բախտավոր աստղի տակ ես ծնվել, չէ որ դու այդքան հաջողակ ես, բայց ընդհամենը մարդ ես...Կրակ ինքը վախն է այստեղ: Կրակ ինքը ցավն է այստեղ: Կրակ այն շարժվում է գժի նման: 

Ընդմիշտ

Ընկնում է վարագույրը, և ես խեղդվում եմ, ես շնչում եմ, շփոթության մեջ եմ: Մի՞թե այսօր ոչ մի սխալներ տեղի չեն ունեցել: Ինչպես էին հանդիսատեսների դեմքերը, բայց ես երջանիկ եմ, որ ես դարձա այն ով կարող է ստիպել ամբոխին բղավել, և ես բռնել էի այդ անհետացող կերպարներից: Երբ ես դեռ կանգնած էի ամբողջովին դատարկ բեմում, ինձ վախեցնում էր նրա սառը դատարկությունը: Խառը զգացմունքներս, որոնք հատում էին կյանքիս գիծը, և դարձնում էին ինձ ավելի անտարբեր: Դա առաջին անգամը չէ, թեկուզ ես գիտեմ ինչպես կարգավորել այն, նույնիսկ եթե ուզում եմ թաքցնել, ոչինչ դուրս չի գա: Երբ հանգչում էր դատարկ բեմը, դատարկվեցին նստատեղերը: Հիմա ես ինքս ինձ հանգստացնում եմ: Ասելով, որ կատարյալ աշխարհ գոյություն չունի: Քայլ առ քայլ ես ինքս ինձ կործանում եմ: Շուտով այդ ծափահարությունները կդադարեն լինել իմը, ես անամոթ եմ, ասելով ինքս ինձ, բղավիր բարձր և ուժեղ, թեկուզ ես չունենամ հավերժական հանդիսատեսներ, միևնույն է ես բղավելու եմ: Ես միշտ ուզում եմ մնալ այնպիսին, ինչպիսին այսօր եմ: Ես ուզում եմ ընդմիշտ մնալ երիտասարդ: Մենք միշտ երիտասարդ ենք: Ես թափառում եմ տերևների միջոցով, ես վազում եմ այդ լաբիրինթում: Թեկուզ ընկնելով և վիրավորվելով, ես շարունակում եմ վազել դեպի իմ երազանքները: 

Գեղեցիկ

Թող ուղղեկցեն քեզ սուլելով, ինչպես հրթիռը, ես պայթեցնում եմ ամեն ինչ, իմ հայտնվելով: Դու այնքան գեղեցիկ ես, ես չեմ կարողանում քեզ մոռանալ, դու դեռ ստիպում ես իմ սրտին պայթել: Ուզում եմ պատկանել միայն քեզ, և ցերեկով և գիշերով, ուզում եմ քեզ հենց այդպես: Կտրիր քո սիրտը և նվիրիր այն ինձ, ես այնքան համարձակ եմ և դրամատիկ, շատ տաք, ես քեզ խելքահան կանեմ, կանչիր ինձ շշուկով, ինչպես ականջներում կզրնգա սուլումը: Մի անցիր իմ կողքով, եթե դու էլ ի վիճակի չես ինձ մոռանալ: Իմ սիրտը քեզ է պատկանում, այն այրվում է, իմ սիրտը շատ արագ է բաբախում անհնարին բարձր: Դու լսում ե՞ս: Սպասիր: Ոչինչ մի ասա ուղղակի հասիր իմ սրտին, այս ձայնը ստիպում է իմ սրտին տառապել: Մտածե՞լ, հոգնեցուցիչ է, նայիր ինձ լռիր: Ամեն օր, ամբողջ օրը եղիր ինձ հետ: Ես միշտ այնքան նորավոճ եմ, ես տաք եմ ինչպես անապատը, ինչքան շատ եմ քեզ ճանաչում, այնքան ուժեղ է բաբախում սիրտս, մի ամաչիր մոտեցիր ինձ, տղա շախ և մատ հաղթանակը իմ ձեռքերում է: Ես ընտրում եմ, գրկիր ինձ ուժեղ քանի քեզ չի տարել ուրիշ մեկը: Ինչպես լինում է թեթև քամին, ուղղակի պահիր ինձ քո կողքին: 

Դու ինձ պետք ես

Ամբողջությամբ քանդվում եմ...Ամբուղջությամբ խորտակվում եմ...Ամբուղջությամբ ծեծվում եմ...Բաժանվում եմ  մի քանի մասի...Ես վերացած եմ...Քո պատճառով գրեթե փշուր-փշուր եմ եղել, ուզում եմ ամեն ինչին վերջակետ դնել, դու ինձ պետք չես, ահավոր տհաճ է, դրա համար էլ խնդրում եմ, մի արդարացիր, վերջացրու ինձ հետ այդպես վարվելը, քո արտաբերած բոլոր բառերը կարծես դիմակ է, որը ծածկել է ճիշտը, որն ինձ մասերի է բաժանել, դա այնքան խորն է ինձ վիրավորում, գժվում եմ արդեն...Ատում եմ: Ինձ ազատիր այս ամենից, ես քեզ տանել չեմ կարողանում: Բայց դու իմ ամեն ինչն ես, դու իմն ես, խնդրում եմ հանգիստ թող ինձ: Կներե՛ս, ես քեզ ատում եմ: Կներե՛ս, ես քեզ սիրում եմ, ես քեզ ատում եմ: Մոռացի՛ր ինձ: Դու ինձ պետք ես: Ինչու՞ եմ ես քեզ սիրում: Ինչու՞ եմ միայն ես տուժում: Դու ինձ պետք ես: Ինչու՞ եմ դեռ քեզ վրա հույս դնում, չնայած գիտեմ, որ ցավոտ է լինելու...Դու այնքա՜ն գեղեցիկ ես: Դու ինձ պետք ես...Դու այնքա՜ն սառն ես:

       Պտտվում, պտտվում է, ինչու՞ եմ նույն տեղում մնացել: Ես իջնում ու իջնում եմ, այժմ բավականին հիմար եմ: Ինչ էլ անեմ, չեմ կարող քեզ օգնել: Սա իմ սիրտն է, միտքը, զգացմունքը, բայց ինչու՞ չեն ենթարկվում ուղեղիս հրահանգներին: Կրկին խոսում եմ ինքս ինձ հետ...Ոչինչ չես ասում, խնդրում եմ, ամեն լավ բան կանեմ: Երկինքը այնքա՜ն կապույտ է: Արևն այնքա՜ն պայծառ է: Դրա համար արցունքներս ավելի նկատելի են դարձել: Ինչու՞ եմ քեզ սիրում, ինչու՞ հենց դու...Ինչու՞ չեմ կարող լքել քեզ: 

      Ուղղակի ասա, որ բաժանվել ես ուզում...Սիրելիս, խնդրում եմ ասա, որ դա սեր չէր: Ուժերս չեն ներում, ինքս դա արտաբերելու համար: Արա դա ինչպես հրաժեշտի նվեր...Ու այդ ժամանակ ես էլ երբեք չեմ կարող քեզ մոտ վերադառնալ: 

Գալիս եմ

Դու իմ միակ արևն ես, միակն ես աշխարհում, ծաղկել եմ քեզ համար, բայց դու ինձ ցավեցրիր: Արդեն շատ-շատ ուշ է, չեմ կարող ապրել առանց քեզ, նույնիսկ եթե չորանամ, ամբողջ ուժով կշարունակ եմ ձգվել դեպի քեզ: Նույնիսկ եթե ձեռքով ձգվեմ դեպի քեզ, կլուծվես ինչպես երազը: Ինչքան էլ վազեմ խելագարի պես, մեկ է մնում եմ նույն տեղում: Պարզապես վառի՛ր ինձ: Ճիշտ է, ավելի ուժեղ հրիր: Սա հիմարի մրցավազք է, ով սիրուց խելագարվել է: Թող, որ հեռու վազեմ, թող որ շարունակեմ վազել, եթե նույնսիկ ոտքերս արյունով ողողված են: Ժպտում եմ՝ դեմքդ հազիվ տեսնելով: Կրկին վազում եմ, չեմ կարողանում կանգ առնել: Կրկին վազում եմ, ու դրա հետ, ոչինչ չեմ կարող անել: Վերջ ի վերջո դա այն է, ինչը ես կարող եմ անել: Սերը քո հանդեպ, դա միակն է, ինչն ինձ մոտ մնացել է: Կրկին վազում եմ, ոչինչ, եթե կուլ տամ անհաջողությունները, ոչինչ եթե մի փոքև ցավի: Ինձ հետ ամեն ինչ կարգին է, նույնիսկ եթե չկարողանաս իմը լինես, հիմար ճակատագիրն անիծել է ինձ: Ինձ մոտ մնա, մի ասա: Դու ստիպում ես որ լացեմ: Սերը սուտ է: Ինձ մի ասա, լավ մնա: 

      Բոլորն ասում են, որ ամեն ինչ վերջացած է: Բայց չեմ կարող կանգ առնել: Դա քրտինք է, թե արցունք: Արդեն ինքս էլ չեմ կարողանում տարբերել: Նույնսիկ իմ սերն ու բուռն քամին հասնում ու անցնում են ինձ ու սրտիս: Թող որ հեռու փախչեմ: Թող, որ շարունակեմ վազքս: Նույնիսկ եթե ոտքերս վիրավորվեն: 

      Հիշողություններս թափվում են, ինչպես չորացած թիթեռիկներ: Մատներիս ծայրով, ոտնահետքովս, մեջքիդ ետևում ես փախչում եմ: Կարծես, թիթեռիկին հետևելով թռչում եմ երազներիս գիրկը: Քայլում եմ քո հետքով: Խնդրում եմ, ցույց տուր ճանապարհը: Խնդրում եմ, կանգնեցրու ինձ: Խնդրում եմ, թող, որ շնչեմ...Մի ասա ինձ, լավ մնա:

Թող իմանամ

Մեր երաժշտությունը ավարտվեց: Եվ ես ամբողջ ուժով փորձում եմ միայնակ հաղթահարել դա: Ասա ինձ հենց հիմա: Տուր ինձ հասկանալ, որ ամեն ինչ կորել է: 

     Հանկարծակի անձրև սկսվեց, կաթիլ առ կաթիլ հավաքվելով աչքերիս անկյուններում, երևի սերը իսկապես ծաղկում է, և թափվում է բալենու ծաղիկների պես: Ամեն ինչ, ինչպես երազում, մենք պայծառ շողում ենք: Նման հրավառության, բայց մեզնից միայն մոխիր մնաց: Ախր դա ես չէի, դա միայն քո որոշումն էր: Քո ձեռքերի և մարմնի տաքությունը, նախկինում այրող ինչպես հասարակածը, իսկ հիմա այն մարել է: Բայց ես, էլի ու էլի լսում եմ այս երգը, նոտաներով էջերը արդեն ավարտվել են, սակայն ես կվերադառնամ սկզբին: Այս կողբված շրջանը, որում ես ինձ փակել եմ: Սիրելիս ասա ինձ, թեկուզ ես ինքս գիտեմ, որ ամեն ինչ ավարտված է: Թեկուզ քեզ մոտ, ոչ մի ափսոսանք չմնաց բայց...Ասա ինձ: Գոնե մի բան ասա: Ես ուղղակի ուզում եմ իմանալ, այս տանջալից զգացմունքները, բաց չեն թողնում ինձ, և վերջ չունեն: Այդ պատճառով, խնդրում եմ , գոնե մի բան ասա ինձ: Տուր ինձ հասկանալ:

     Բոլոր խոստումները, որոնք մենք տվել էինք միմյանց, ժամանակի հետ անհետ կորան: Մեր բաժանումը, ինչպես դոմինո, ավիրեց ամեն ինչ, մենք կարծես Ռոմեո և Ջուլիետ լինեինք: Միգուցե՞  ես քեզ սիրել եմ չափից դուրս ուժեղ, չափից դուրս կրքոտ: Զգուշությամբ պահպանելով ջերմությունը, որը կար մեր մեջ: Ես նորից վերանայում եմ այն ֆիլմը, որում մենք միասին էինք: Այնպես կցանկանայի իմանալ, թե ինչ ես մտածում մեր մասին, իմ մասին: Դու չկաս: Այժմ չկան աստղերը երկնքում, արևը կեսօրին: Իմ երկինքը հիմա ամբողջովին ամպոտ և մշուշոտ է, իսկ շուրջս միայն մթություն է: Ասում են, գոյություն ունի օրենք՝ եթե կա սկիզբ, պետք է լինի նաև վերջ: Երբեք...Ինչպիսին էլ լինեն օրենքները, ես կկոտրեմ դրանք, կխախտեմ: Կգրեմ մեզ համար նորերը: 

      Հնարավոր է, մենք երկուսս ել հիմար ենք, ապուշ ենք: Շարունակության հույսով, մենք կառչում ենք այս սիրուց, որը արդեն չկա: Բայց ես այդպիսին չեմ: Ես գիտեմ, որ մենք ոչ մի շարունակություն չենք կարող ունենալ: Ես զգում եմ, որ սիրտս դուրս կթռչի, որտեղից են այս արցունքները: Ցանկանում եմ, գոռալ, ճչալ ամբողջ ձայնով: Պատկերացնում եմ, իբր հաշտվել ենք՝ հասկացել ենք իրար: Քո ձեռքերի հպումը, քո աչքերի նայվածքը, դրանք դառնում են խաբուսիկ, բայց ինչու դրանք չեն անհետանում...

 

Սուտ է

Ասա ինձ, քո քաղցր ժպիտով, ասա ինձ, որն նման էր մի շշուկի, որն ականջիս ասում էր: Չենք կարող նման լինել, հարթ է, նման է օձի, թեև ցանկանում է թափառել...Հեռացիր ինձնից, հեռու գնա: Խնդրում եմ փրկիր ինձ: Նրա անվերջ ճանապարհը, եթե ես նույնիսկ ուզում եմ փախչել, ես ընկել եմ ստի մեջ, բռնվել եմ ստից, խնդրում եմ, գտիր այն, որ կփրկի ինձ, կլինի անմեղ ինձ հետ: Չեմ կարող փախչել, խնդրում եմ վերադարձրուրու իմ ժպիտը, ազատիր ինձ այս դժոխքից, չեմ կարող փախչել այդ տառապանքներից: Ոզում ես ինձ, ով կորցրել է ինձ, և մոլորեցրել: Ես զգում եմ, և գիտեմ որ շատ հեռու եմ: Դու միշտ ինձ հիշեցնում ես այդ հիմար և տանջալից ճանապարհը: Կրկնում եմ նորից, հեռացիր ինձնից, հեռու գնա, խնդրում եմ: Ես խեղտվում եմ ստերի մեջ, խնդրում եմ փրկիր ինձ: Մոռացիր իմ մասին, մոռացիր իմ ժպիտը: Սուտը ավելի ու ավելի է մեծանում, սպառնում է ինձ, կուլ է տալիս...Մոռացիր ինձ: Մոռացիր իմ ժպիտը...

 

Հավատա

Դա չէ պատճառը, որ ես հավատում եմ քեզ, ես պարզապես փորձում եմ դիմակայել, որովհետև ես այն ինչ կարող եմ անել, միայն սա: Ես ուզում եմ թախծել, ես պետք է ավելի շատ երազ եմ, բայց նույնսկ ինձ թվում է, որ ժամանակն է հեռանալ: Դա իմ ճշմարտությունն է: Բայց դա է իմ ճակատագիրը: Նույնիսկ այդպես է, ես ուզում եմ պայքարել: Միգուցե եթե, ես երբեք չկարողանամ թռչել, ինչպես այդ ծաղկի թերթիկները: Միգուցե, ես չկարողանամ դիպչել երկնքին: Եթե այդպես չէ, բայց ես ուզում եմ ձգվել դեպի քեզ, և քեզ դիպչեմ: Ես ուզում եմ, փորձում եմ հասնել քեզ, պարզապես արդեն ուշ է: Ես պարզապես քայլում ու քայլում եմ այս խավարի մեջ: Երջանիկ ժամանակներն անցել են և վերջացել: Եթե ես իսկապես լավ էի, ինչո՞ւ պատասխանեցի ո՛չ, ես այնքան վախեցած եմ, խնդրում եմ ներիր ինձ: Ես պետք է միայնակ քայլեմ, առանց քեզ...Ամբողջ գիշեր քեզ երազեմ: Արթուն: Մի լացիր, մի ստիր...Մի լացիր, ես շատ եմ ցավում: Կներես: Լացիր, որ ես չկարողացա պաշտպանել քեզ: Խնդրում եմ ներիր ինձ:

 

Արյուն, քրտինք և արցունքներ

 

Իմ արյունը, քրտինքը և արցունքներ, իմ վերջին պարը, իմ սառը շունչը, վերցրու ամեն ինչ: Իմ արյունը, քրտինքը ը արցունքները: Մարմինս, զգացմունքներս և հոգիս, գիտեմ դրանք քեզ են պատկանում, սա ինձ պատժող անեցք է: Դեղձ և սերուցք, շատ քաղցր, շոկոլադե այտեր և շոկոլադե թևեր, բայց քո թևերը սատանայի թևեր են, քաղցրի կողքին միշտ էլ դառնություն է: Հաբուրիր ինձ, ամուր գրկիր ինձ, ոչինչ, եթե ցավեցնես, փոքրիկ, ես արբած եմ քեզնով, բարձրացնում եմ վիսկու բաժակը, որը լցված է քեզնով: Ավելի ու ավելի շատ եմ ուզում, ավելի ու ավելի շատ: Թող ցավոտ լինի, բայց ամուր կապիր ինձ, որպեսզի չկարողանամ փախչել, ամուր գրկիր ու թափ տուր, որպեսզի չկարողանամ ուշքի գալ: Համբուրիր շուրթերս, դա մեր գաղտնիքը կմնա, բանտարկված եմ քո խորը բանտում, բացի քեզնից, ոչ ոքի չեմ կարող ենթարկվել: Գիտեմ, գավաթը թունավորված է, բայց ես շարունակում եմ խմել: 

  -Իմ արյունը, քրտինքը և արցունքները, իմ վերջին պարը, իմ սառը շունչը, վերցրու ամեն ինչ: Ավելի ու ավելի շատ եմ ուզում, ավելի ու ավելի շատ: 

  -Սպասիր ինձ մեղմորեն, փակիր աչքերս, մեկ է չեմ կարող դիմադրել, չեմ կարող փախչել, դու չափից դուրս քաղցր ես, չափից դուրս...

Խաղալ կրակի հետ

 

Մայրիկը ինձ միշտ ասում էր, զգույշ եղիր տղաների հետ, սերը նման է կրակի հետ խաղի, կարող է այնպես վնասել: Երևի մայրիկը իրավացի էր, քո հայացքից սիրտս այրվում է, քո հմայքը ուժեղացնում էր վախը: Այդ վախը ոչ մի կերպ չեմ կարող հաղթահարել, այն գնալով շատանում է: Ես ցանկանում եմ հայտնվել քո աշխարհում: Ինձ նայիր հիմա, դու այնքան կոպիտ ես ինձ զայրացնում, ես չեմ կարող դա հանդուրժել: Մեր սերը նման է կրակի հետ խաղի: Իմ սերը այրվում է, այժմ այրվիր տղա: Այնպես որ, մի խաղա ինձ հետ տղա: 

  -Ես արդեն շատ եմ հեռացել: Հիմա սրանք բոլորովին կատակներ չեն: Սերը նման է կարմիր կրակի: Քամուց սերը ավելի է կշտանված: Լավ է այն, թ՞ե վատ, նույնիսկ մայրիկը չգիտի: Նա գող է, գողացել է իմ սիրտը: Ինչո՞ւ նրան չեն ձերբակալում: Հերիք է յուղ լցնես իմ այրվող սրտի վրա, համբուրել եմ, և պետք է վնասեմ նրան: Չեմ հասկանում ինչու, բայց ես կարոտում եմ քեզ, դա իմ հակումն է, այս սերը հալված է: Իմ սիրտը ներկված է սև գույնով: 

  -Ես չեմ կարող կառավարել այն, այս կրակը տարածվում է շատ արագ: Մի կանգնեցրու ինձ: Որպեսզի այս սերը այրվի և ավարտվի այս գիշեր:

Գարնանային օր

   Կարոտում եմ քեզ: Կարոտում եմ քեզ, երբ ասում եմ այս բառերը: Կարոտում եմ քեզ, երբ նայում եմ նկարիդ: Ժամանակն այնքան դաժան է: Ես ատում եմ քեզ: Գոնե հանդիպենք մի անգամ, բայց դա դժվար է դարձել մեզ համար: Այստեղ միշտ ձմեռ է, նույնիսկ օգոստոսին, իմ սիրտը հետևում է ժամանակին, կարծես մի գնացք, որն անցնում է ձյան միջով: Ուզում եմ ձեռքդ բռնած անցնել աշխարհի մյուս ծայրը, ես ուզում եմ վերջ դնել այս ձմռանը: Ինչքա՞ն  պիտի մենք հետևենք այս ցած թափվող ձյանը, գարնան օրերին սպասելով: Մենք լողում ենք օդում, ինչպես փոշու հատիկներ: Եթե լինեմ ձյան փաթիլ, կկարողանա՞մ քեզ ավելի շուտ հասնել: 

   Ձյան փաթիլները թափվում են, և անհետանում աստիճանաբար: Ես կարոտում եմ քեզ...Դեռ որքա՞ն պիտի սպասեմ: Որքա՞ն անքուն գիշերներ պետք է անցկացնեմ, որ քեզ տեսնեմ: Անցնում եմ ցուրտ ձմռան եզրով, մինչև գարնան այն օրերը, մինչև գարնանային ծաղիկների ծաղկելը: Խնդրում եմ մնա կողքիս: 

   Դո՞ւ ես փոխվել, թ՞ե ես: Չեմ սիրում այն պահը, չեմ սիրում ժամանակի այս ընթացքը: Մենք ել ենք փոխվել, ինչպես մնացածը: Գիտես, ատում եմ քեզ, դու լքեցիր ինձ, բայց չեմ դադարում մտածել քո մասին: Անկեղծ ասաց ես կարոտում եմ քեզ, բայց կմաքրեմ քեզ իմ հիշողությունից, ամեն ինչում մեղադրում եմ քեզ, դա ինձ համար շատ ցավալի է: Փորձում եմ մաքրել քո ցավը, ինչպես ծուխը, սպիտակ ծուխը: Ես ասացի կմոռանամ քեզ, բայց չեմ կարող քեզ թողնել:

-Դու գիտես այս ամենը, դու իմ լավագույն ընկերն ես, լույսը նորից կբացվի, ինչպես տարվա եղանակը, մութն էլ հավերժ չի տևի: Երևի սա գարնան ծաղկունքն է, այս ձմեռը մոտենում է ավարտին: Ես կարոտում եմ քեզ: Մի քիչ էլ սպասիր, մի քանի գիշեր էլ, ես կգամ քեզ տեսնելու: 

Հասել եմ

 

Մաս 1-ին

-Վերջ, ես չեմ գալու ավարատական երեկոյին,-արդեն բղավեցի ես:
-Չեմ էլ ուզում իմանալ՝ ինչու, հենց հիմա պատրաստվի՛ր,-հրամայեց ընկերուհիս ու մի զգեստ նետեց ուղիղ գլխիս:
Ա՜յ, Տե՛ր Աստված, ի՞նչ վիճակում կլինեք դուք, եթե ձեր ամենամոտ ընկերուհին, կարճ ասած, զզվեցներ մի քանի օր շարունակ նույն հարցով:Ի դեպ, ծանոթացեք ընկերուհիս է, գրեթե քույրս՝ Փաք Յուրան: Ինչպե՞ս նկարագրեմ նրան, լավ կլինի ասել, որ եթե նա ինչ-որ երազանք կամ նպատակ ունի պարտադիր հասնում է դրան, ոչ թե ինձ պես: Դե, դա արդեն ուրիշ հարց է: Ա՜յշ,ես չեմ ներկայացել, բայց արդեն հասցրել եմ ձեզ ծանոթացնել ընկերուհուս հետ:Այսքան անուշադիր և անջատված միայն ես կարող եմ լինել: Դե, ինչ ես Քիմ Սորան եմ, բայց շրջապատում, չգիտես ինչու, Սյուլի են անվանում: Արտաքնապես առանձնահատուկ մի բան չունեմ, որով կկարողանամ հպարտանալ. շագանակագույն աչքեր, մի փոքր խարտյաշ մազեր, վառ վարդագույն շուրթեր և սպիտակ մաշկ: Ահա այսքանը իմ մասին:
-Սյուլի՛, լսու՞մ ես,-ձեռքերով թափահարեց Յուրան՝ ուշադրությունս գրավելու համար,-շպարն ու վարսահարդարումն ինձ վրա,մնում է զգեստդ:Չնայած դա էլ եմ ես արդեն ընտրել:
-Ա՜խ, խնդրում եմ, Յուրա, ինձ մի՛ տաջիր, ես չեմ ուզում գալ,-աղերսագին ասացի ես:
-Ինչի՞ համար, կբացատրե՞ս:Այնտեղ Կուկն է լինելու, դա է չէ՞ պատճառը:
-Ո՛չ, դու մի բան մոռացար, այնտեղ Կուկն է լինելու գրողի տարած Հյունայի հետ: Ես չեմ ուզում նրանց սիլիբիլիներին ներկա լինել:
-Հիմա՛ր, ա՜խր դա մեր ավարտական երեկոն է: Մենք պետք է զվարճանանք, երգենք, պարենք մեզ համար: Մոռացի՛ր այդ Կուկին, ես այսօր քեզ համար նոր սեր եմ գտնելու:
Ա՜յ, սա իմ ճակատագիրն է:Նորից ընկերուհիս հասավ իր ուզածին, ու հիմա ես, հայելու դիմաց կանգնած, զգեստս եմ հագնում, որը նույնպես Յուրան է ընտրել: Չեմ կարող բողոքել, ընտիր զգեստ է: Բաց վարդագույն ու կարճլիկ: Այն մինչև իրանս կիպ ընդգրկում է,իսկ ահա դրանից ներքև ուռում է ու դառնում հեքիաթային մի կիսաշրջազգեստ: Է՜հ, ինչևիցե, ես ձեզ ասեմ ամենակարևորը: Ո՞վ է Կուկը, հիմա կհարցնեք: Ասեմ՝ նա դպրոցի ամենահայտնի ու սիրուն տղան է:Նրան սիրահարված են դպրոցական աղջիկների գրեթե ամբողջ մասը: Ու ես էլ կյանքի ծաղրանքի շնորհիվ նրանցից մեկն եմ:Ա՜խ, այս սերը, որտեղի՞ց ինձ գտավ: Ես նրան սիրում եմ դեռ առաջին դասարանից և մինչև հիմա չեմ համարձակվել խոստովանել. հպարտությունս թույլ չի տվել: Մինչ այդ նա ինձ ուշադրություն էր դարձնում միայն այն պատճառով, որ ես մնացածի պես չէի կախվում իր վզից: Եթե ես խոտովանեի, կդառնայի այն սովորական աղջիկներից մեկը Կուկի համար: Դա ինձ ձեռք չէր տալիս, դրա համար էլ ես բավարարվում էի մի-երկու բառ փոխանակելով:Ասեմ նաև, որ նրա ընկերուհին է դպրոցի համար առաջին գեղեցկուհին ու կախարդը միաժամանակ՝ Հյունան:
-Հրաշալի ես, ընկերուհի՛ս,-ականջիս տակ գոռաց Յուրան,-այս բարձրակրունկներն էլ վերցրու՛, դրանք ոտքերդ ավելի երկար կդարձնեն:
-Յուրա՛, խելքդ տե՞ղն է, ես չեմ կարող անգամ դրանց վրա կանգնել,ուր մնաց քայլել:
-Կարող ես, կարող ես, այս կյանքում ամեն ինչ առաջին անգամ է լինում,-խորամանկ ժպիտով պատասխանեց ընկերուհիս. նա արդեն գիտեր, որ ես հագնելու եմ իր կարծիքով նորաձևության վերջին ճիչը:
Աստվա՛ծ իմ, խելքս հացի հետ էի կերել այդ պահին, որ համաձայնեցի: Եթե ես իմանայի, թե ինչով է ավարտվելու իմ գիշերային ճամփորդությունը, երբեք, լսու՞մ եք, երբեք չէի համաձայնի:

* * * *

-Ժամանակն է դպրոցը պայթեցնելու,-ուրախությամբ բղավեց Յուրան ու ինձ իր ետևից քարշ տալով ներս մտավ: Չգիտես ինչու, ես էլ էի արդեն վարակվել շրջապատի առույգությամբ: Պարում էի, երգում: Ա՛յ, ես պարե՞լ էլ գիտեմ:
-Փաստորեն գիտես, ձայնդ կտրի՛ր ու շարունակի՛ր պարել,-սաստեց ինձ ներքին ձայնս:
էլ ոտքերիս վրա կանգնել չէի կարողանում, ի՞նչ հայհոյանք ասես տվել էին ինձ խեղճ ոտքերս: Այդ զզվելի կոշիկները ցավեցնում էին:Դեռ չէի հասցրել մի-երկու <<գեղեցիկ>> խոսք ասել այդ բարձրակրունկների հասցեին, երբ չկարողացա հավասարակշռությունս պահել ու դըը՜մփ: Ավելի ճիշտ դըմփ կլիներ, եթե Կուկը չհայտնվեր:Նա, ինչպես միշտ, ասպետի կերպարով հայտնվեց ու իրանիցս բռնելով՝ թույլ չտվեց, որ հատակի հետ համբուրվեմ: 
-Սիրունի՛կս, եթե կոշիկները հարմար չեն, պետք չէ զոհողությունների գնալ:Ես քեզ առանց այդ բարձրակրունկների էլ կնկատեի,-սրամտեց նա:
-Ի՞նչ, քեզ ո՞վ ասաց, որ կոշիկներս հարմար չեն:
-Ա՜խ, ուրեմն չես ժխտում, որ ինձ համար ես հագել,-ականջիս ասաց Կուկն ու այդ պահին ինձ ոչ ոք չէր կարող փրկել նրա սարդոստայնից, որի մեջ հայտնվել էի:
Նրա բույրը, նրա շնչառությունը ու ամուր ձեռքերը, որ հիմա իրանիս են: Ի՞մ իրանին, մի վայրկյան, այստեղ մի բան այն չէ: Մեկդ թող գլխիս խփի, որ քնից արթնանամ: Չնայած, չէ՛, մի փոքր էլ թողեք, թողեք հիանամ նրա գեղեցկությամբ, անհուն աչքերով, որոնց մեջ խեղդվել կարելի է, բաց վարդագույն շուրթերով, որոնց վրա հենց հիմա ամենասեքսուալ ժպիտն է իջել:
-Հե՜յ, դու լեզուդ կու՞լ տվեցիր,-հանկարծ լսվեց այդքան քաղցր ու անուշ ձայնը և ինձ հասկացրեց, որ այս ամենը երազ չէ, այլ իրականություն:
-Ես...Կուկ...
-Լավ, վերջացրու՛, ես մոտեցել էի քեզ պարի հրավիրելու համար:
-Ի՞նչ...Ի՞նձ...Պարի՞...
-Դե, հա, ի՞նչ կա որ,-զարմացած հարցրեց տղան:
Այդ պահին ես շփոթված էի: Ի՞նչ ասեի, աչքերով այս ու այն կողմ ընկա ու նկատեցի բոլորի հայացքները՝ տղաների զարմացած, աղջիկների՝ նախանձով լցված և նկատեցի ամենավտանգավոր հայացքը: Արդեն հասկացաք՝ ում: Հյունայի, այդ կախարդ Հյունայի թունոտ հայացքը:
-Իսկ Հյունա՞ն,-սթափվելով հարցրի ես:
-Հյունան ի՞նչ:
-Դե, նա քո ընկերուհին է, չի՞ խանդի, եթե ես քեզ հետ պարեմ:
-Հյունան արդեն անցյալի գրկում է, ինչպես և դպրոցը,-պատասխանեց Կուկը,-դե, համաձա՞յն ես, արքայադու՛ստր:
Ի՞Նչ, արքայադու՞ստր: Չէ՛, ես հաստատ ջերմություն ունեմ ու հիմա զառանցանքների մեջ եմ, սառը ջուր լցրեք վրաս: Կյանքում չէի պատկերացնի, որ այսպիսի հաճոյախոսություն կլսեմ, այն էլ Կուկից:
-Հա...մաձայն եմ,-վերջապես պատասխանեցի ես,-բայց մի վայրկյան, խնդրում եմ,սպասի՛ր,-զգուշացրի ես ու կռացա՝ կոշիկներս հանելու:Մի քիչ հետո ես արդեն բոբիկ էի:
-Սիրում եմ անկեղծ աղջիկներին,-ժպտաց իմ անհանգստության աղբյուրը:
Ու՞ր է Յուրան, ու՞ր է այդ աղջիկը, ինչպես միշտ, ամենակարևոր պահին նա չկա: Նա պետք է իր աչքերով տեսներ, որ հետո չասեր, թե այս ամենը իմ երևակայության արդյունքն է:
Ես իմ երազանքների աշխարհում էի, այդ մի քանի ժամերը, որոնք ամենաերջանիկ ակնթարթները պարգևեցին ինձ: Ես ուրախ էի, իսկապես ուրախ էի: Մի տաք ջերմություն էր իջել սրտիս, ու այն սկսեց կայծեր տալ արդեն մարող հույսիս, որը կամաց-կամաց արթնանում էր ու սկսում բոցկլտալ: Թվում էր, թե աշխարհի ամենաթանկ գանձերն եմ գտել ու հիմա ամբողջ երկիրն է ոտքերիս տակ:
-Խմե՞ս,-հարցրեց Կուկն ու ինձ տվեց կարմիր հեղուկով լցված մի բաժակ:
<<Երևի հյութ է>>,-մտածեցի ես ու հաջորդ վայրկյանին փորձեցի այն:
-Սա...Սա ալկոհոլ է,-խեղդվելով տեղեկացրի ես:
-Իսկ դու ի՞նչ էիր կարծում, որ հյու՞թ է,-ծիծաղեց տղան,-այսօր մեր օրն է, ամեն ինչ կարելի է, անգամ անթույլատրելին,-ցածր ձայնով ասաց Կուկն ու նրա խոսքերն ինձ անչափ դուր եկան:
Երկար-բարակ մտածելուց հետո, որոշեցի, որ մի բաժակը ոչ մի դժբախտության չի հասցնի: Շատ իզուր: Առաջինին հաջորդեց երկրորդը, երկրորդին՝ երրորդը, երրորդին՝ չորրորդը, հինգերորդը, և...և էլ ոչինչ չեմ հիշում: Միայն զգում էի, որ պարում եմ, որ երջանիկ եմ, չնայած բոլոր հարբածներն են մտածում, որ երջանիկ են, զգում էի՝ Կուկի ձեռքերը թափառում են մեջքիս, և նրա սառը մատների յուրաքանչյուր հպումը էլեկտրական հոսանքի պես դող էր անցկացնում մարմնովս: Օ՜յ, այս ու՞մ սենյակում ենք, ինչու՞ եմ ես այստեղ:Մտքիս եկան այս հարցերը, երբ նկատեցի, որ անծանոթ վայրում եմ. ննջասենյակ էր՝ գեղեցիկ կահավորված ու մեծ, կենտրոնում գտնվում էր լայն մահճակալը, աջ կողմում՝ պահարանը:Այլևս ոչինչ չհասցրի տեսնել, քանի որ մի փոքր ուշքի եկա, երբ զգացի, որ զգեստս հագիս չէ:
<<Ի՞նչ, զգեստս չկա՞, այս երբ հասցրեց>>,-բղավեցի մտքումս:
-Դու հիասքանչ ես,-ականջիս հասավ Կուկի քաղցր ձայնը, որը ցաքուցրիվ արեց ողջ մտքերս և ջախջախեց գլխումս մնացած խելքը:
Հաջորդ պահին ես էլ ոչնչի մասին չէի մտածում: Չնայած մտածում էի, մտածում էի, թե ինչ փափուկ ու համեղ են Կուկի շուրթերը, այն շուրթերը, որոնք հիմա ինձ են համբուրում ագահությամբ: Տե՜ր Աստված, ես չեմ դիմանա այս տանջալի հաճույքին, հասկացա ես այս այն ժամանակ, երբ նկատեցի, որ արդեն Կուկի հետ միասին մահճակալին եմ:
-Ես էլ չեմ համբերում,-շշնջաց ականջիս տղան իր կրքոտ ձայնով, որ այդ պահին ինձ թվաց բնության ամենասքանչելի մեղեդին:
<<Վերջ, ես այլևս չկամ: Այսքանից հետո խելագարը կհրաժարվի>>,-մտածեցի ես ու գլուխս մթագնեց: Ես սկսեցի զգալ ու ապրել միայն ներկայով, զգալ Կուկի շուրթերն ու անկրկնելի համբույրները, որոնք ագահությամբ ընդունում էի ես, ինչպես մահամերձը կընդուներ իր անմահական ջուրը: Նրա շուրթերը, մատների սարսռեցնող հպումներն ու մարմնի ջերմությունը ստիպում էին զգալ աշխարհի երկրային ու միևնույն ժամանակ երկնային հաճույքն ու երջանկությունը: Իսկ ալկոհոլը...Դե, ալկոհոլն էլ մնում է ալկոհոլ...

 

Մաս 2-րդ

Այսքան հանգիստ ու խոր քնով դեռ երբեք չէի քնել: Բայց ինչպես ասում են, ամեն ինչ ունի ավարտ: Նույնն էլ իմ անուշ քնի հետ եղավ, երբ շուրթերիս զգացի մեկի շունչը: Ես ծուլորեն բաց արի աչքերս, ու հավատացեք, որ այդ պահին պատրաստ էի ինձ խանգարողի համար վիպ տոմս գնել դեպի գրողի ծոցը: Բայց երբ տեսա այդ սիրուն աևուկ աչքերը, ամեն ինչ մոռացա: Դրանք ուշադրությամբ զննում էին դեմքս ու նրանց մեջ կարծես փոքրիկ արևներ էին շողում:
-Բարի լույս, գեղեցկուհի՛,-լսվեց ամենա-ամենաքաղցր ձայնը:
-Բարև,-շփոթված պատասխանեցի ես:
Ինչու՞ շփոթված, երևի թե կհարցնեք: Ա՜խր ես ոչինչ չէի հիշում՝ ի՞նչ գործ ունեմ այստեղ, ի՞նչ է կատարվել գիշերը ու ամենակարևորը՝ ի՞նչ է անում այստեղ Կուկը: Էսպես ինձ համար մտածում եմ այս հարցերի շուրջ՝ մոռանալով, որ միայնակ չեմ: Հանկարծ նկատեցի տղայի հայացքը, որը լավ բան չէր գուշակում, համենայն դեպս ինձ համար: Այդ հայացքը՝ ցանկությամբ լցված, գրեթե ինձ ուտում էր որպես նախաճաշ: Հենց այդ աչքերը ուշքի ինձ բերեցին, ու ես, ամեն ինչ մտաբերելով, ամբողջ վերմակն ինձ քաշեցի ու դրանով մինչև գլուխս ծածկվեցի:
-Լսի՛ր, դու...Խնդրում եմ, չասես, որ մեր մեջ ինչ-որ բան է եղել, ասա, որ դա իմ հերթական երազներից էր:
-Լավ, չեմ ասի,-համաձայնեց տղան ու ես հագիստ շունչ քաշեցի,-բայց դա չի նշանակում, որ ոչինչ չի եղել,-արկածային ձայնով ավելացրեց նա:
-Չէ՛, չէ՛...Ի՞նչ եմ անելու,-հիստերիայի մեջ ընկա ես:
-Լսի՛ր, իսկ ի՞նչ է նշանակում հերթական երազ, ես քեզ վաղու՞ց եմ դուր գալիս,-հաղթական ժպիտով հարցրեց տղան:
-Դե...Ես հիմա դրա ժամանակը չունեմ, ինձ ավելի մեծ խնդիրներ են սպասում,-թեման մի կերպ փոխեցի ես:
-Լավ, ես քո կողքին, էլ ի՞նչ խնդիրներ,-ծիծաղով ասաց Կուկը ու մոտ եկավ,-մի՞գուցե կիսվես վերմակովդ, թե քեզ դուր է գալիս ինձ...
-Չխոսե՛ս, չհամարձակվե՛ս,-բղավեցի ես ու ձեռքերով փակեցի նրա բերանը՝ հասկանալով Կուկի խոսքերի շարունակությունը:
-Հը՜մ, ինձ այսպես դուր է գալիս,-մի կերպ ասաց նա:
<<Այստեղ մի բան այն չէ>>,-մտածեցի ես ու նոր նկատեցի, որ շարժվելուց վերմակս ցած է սահել:
-Աաա՜,-բղավեցի ես ու վերմակիս ետևից ուղիղ գետնին ընկա:
-Ա՜խ, գլու՜խս,-ցավից տրտնջացի ես:
-Դու տարօրինակ ես,-վերևից ինձ նայելով ու ժպիտը դեմքին՝ ասաց Կուկը,-բայց միևնույն է զվարճալի է անցնում ժամանակս:
-Վերջացրու՛, ես գնում եմ, ու՞ր է զգեստս:
-Չգիտեմ,-անտարբերությամբ պատասխանեց նա:
-Ինչպե՞ս թե, չգիտե՞ս, դու ես հանել այն, ու՞ր ես դրել,-բարկացա ես:
-Հավատա, այդ պահին իմ ուշադրությունը ամբողջովին այլ բանով էր զբաղված,-քմծիծաղով խոսեց նա:
-Հիմա՛ր,-գոռացի ես ու հանկարծ մահճակալի մյուս կողմում նկատեցի զգեստս,-գտա՜:
Բայց մինչ կհասցնեի այն վերցնել, Կուկը կռացավ ու քթիս տակից թռցրեց զգեստս:
-Է՜յ, տու՛ր այստեղ:
-Արի՛ և ինքդ վերցրու՛,-խորամանկ ժպիտով պատասխանեց Կուկը: Նա արդեն գիտեր, որ ես ուզած-չուզած պետք է խաղամ իր կանոններով:
-Ապու՛շ,-ինքս ինձ հետ կռվելով, վերմակով փաթաթված՝ մոտեցա Կուկին, որն իր համար հանգիսը ու խաղաղ սրտով նստած էր մահճակալին: Երբ կանգնեցի նրա դիմաց, մի ձեռքով վերմակը պահեցի, իսկ մյուսս պարզեցի, որ զգեստս տա:
-Հը-ը, այսքան հեշտ չես պրծնի,-զգուշացրեց գրողի տարած այդ սրտակերը ու թևերիցս բռնելով՝ քաշեց ինձ:
Ու արդյունքն ի՞նչ եղավ: Ես ընկա նրա վրա: Տե՜ր Աստված, որքան կուզեի գետինը մտնել: Խնդրում եմ, հիմա ինձ չնայի իր ֆիրմային հայացքով.ես չեմ դիմանա, կհալվեմ, ինչպես կարագը՝ գազօջախին: Խնդրում եմ...Խնդրում եմ...Խնդրում եմ, ու ինչպես միշտ, այս աշխարհում ոչ ոք հաշվի չի առնում իմ խնդրանքները և ես հանդիպում եմ իմ սիրտը թրթռացնող հայացքին:
-Ես միայն մի բան չեմ հասկանում, ինչու՞ ես ամաչում,-հարցրեց Կուկը:
-Ես...Ես չեմ ամաչում:
-Ահա, ես էլ հավատացի,-ծաղրեց տղան ու համբուրեց այտս:
Ա՜խ, այդ համբույրը, որ այրեց այտս, որից վառվեցի ու հուր դարձա, մի անմեղ ու կարճ համբույրից: Ի՞նչ է անում ինձ հետ Կուկը:
-Ես հիմա պետք է գնամ, մայրս կանհանգստանա:
-Լավ, այս անգամ շուտ եմ բաց թողնում:

* * * *

<<Վերջապես կարողացա դուրս պրծնել,-անցավ մտքովս, երբ արդեն դրսում էի: Ի՞նչ եմ ասելու մորս, նա ինձ կկախի, եթե իմանա...Ա՜յ, չեմ էլ ուզում պատկերացնել նրա ռեակցիան: ի՞նչ անեմ, ի՞նչ խաբեմ, աա՜...Կասեմ, որ Յուրայենց տանն եմ գիշերել, ահա ... հենց այդպես էլ կասեմ: Իսկ եթե չհավատա: Չէ,չէ՛, անպայման կհավատա: Աստվա՛ծ իմ, ես ու Կուկը...Ա՜յ, չեմ էլ ուզում հիշել, նրա բառերն ու հաճոյախոսությունները ականջիս, բայց ա՜խր ինչպե՞ս, նա նագամ ինձ կարգին չէր էլ ճանաչում>>:
Չգիտեմ էլ, թե ինչպես հայտնվեցի տան դռան առաջ, այնքան մտամոլոր էի ու ցրված: Զարմանալու բան էլ չկա: Ի՞նչ կանեիք դուք, եթե արթնանայիք դպրոցի բեդ բոյի անկողնում: Ա՜յշ...Վերջ, վերջ, հանգստացի՛ր, Քի՛մ Սորա...
-Սյուլի՛, տանն ես արդեն, այդ ու՞ր էիր ողջ գիշեր,-դիմավորեց ինձ մայրս ժպիտով:
-Ես Յուրայի մոտ եմ գիշերել, արդեն ուշ էր, որոշեցինք երկուսով գնալ նրա տուն:
-Աա՜, լավ, աղջի՛կս, հետո կպատմես՝ ինչպես անցավ երեկոդ. հիմա աշխատանքի եմ գնում:
Ա՜խ, մա՛մ,մա՛մ, եթե իմանայիր, որ գիշերել եմ Կուկի տաք գրկում, ուր այնքա՜ն ապահով էի ինձ զգում, այսպես հանգիստ չէիր խոսի:
-Լավ, մա՛մ, հաջողություն, սիրում եմ քեզ,-ասացի ես ու անցա սենյակս, շտապ պետք է զանգեի Յուրային:
-Ալո, Յուրա՞, տա՞նն ես:
-Ահա,-լսվեց ընկերուհուս քնաթաթախ ձայնը:
-Լսի՛ր, հիմա ժամանակ չունեմ երկար խոսելու, եթե մամայիս հանդիպես, ես ձեր տանն եմ գիշերել, լա՞վ:
-Մի վայրկյան, դու տա՞նը չես գիշերել:
-Ճիշտ ես, տանը չեմ քնել,-խոստովանեցի ես:
-Դու իմ տանը չէիր, նշանակում է...Նշանակում է...Հապա խոստովանի՛ր՝ ում հետ էիր: Ո՞վ է, ո՞վ է այդ տղան:
-Կուկը:
-Լավ, ուրեմն խմել ես, ճանապարհին ընկել ես,քնով անցել, հիմա էլ իրականությունը խառնում ես քո երևակայության հետ:
-Է՜յ, ես քեզ ասում եմ Կուկի հետ եմ եղել ողջ գիշեր:
-Ի՞նչ , լու՞րջ ես ասում, ես գալիս եմ, անջատում եմ հեռախոսս:
Որքա՜ն եմ սիրում այս հետաքրքրասերին: Ամեն պահի իմ կողքին է: Արդեն չեմ էլ պատկերացնում կյանքս առանց Յուրայի:Մոտավորապես 15 րոպե հետո միջանցքից լսվեց ընկերուհուս ձայնը.
-Ես եկա:
-Կամաց,-զգուշացրի ես:
-Ի՞նչ, կամա՞ց, ես առավոտ-լույսով իմանում եմ, որ Սյուլին գիշերել է այն տղայի հետ, ում մինչև ականջների ծայրը սիրահարված է: Հիմա ասու՞մ ես կամաց:
-Լավ, առա՛ջ անցիր, BBC:
-Լսում եմ ուշադիր, պատմի՛ր, ինչպես անցավ,-դեռ սենյակս չմտած՝ հարցախեղդ արեց Յուրան:
-Այդպիսի հարցեր մի՛ տուր:
-Արդեն ուշ է ամաչելու համար, արագացրու՛, պատմի՛ր, քեզ եմ սպասում:
-Ես չեմ պատրաստվում իմ անձնականը բացահայտել:
-Ա՜յշ, ինչքան անհետաքրքրասերն ես, պատմիր՝ տեսնեմ՝ ինչպիսին էր Կուկը, ես հիմա կպայթեմ:
-Մահից հետո էլ քեզնից չեմ ազատվի,-հոգոց հանեցի ես:
-Սյուլի՛, ես քո պատիժն եմ, դե, շա՞տ անհամբեր էր Կուկը, վաղ թե ուշ պատմելու ես:
-Ո՛չ, ո՛չ ու էլի ո՛չ, ես չեմ պատմելու ոչինչ:
-Կախա՛րդ, չես ուզում կիսվել, մի՛ կիսվիր, քո գործն է,-նեղացավ ընկերուհիս:
-Լավ, ընդամենը մեկ հարցի կպատասխանեմ, լսում եմ,-փորձեցի սիրաշահել ես:
-Դե, ասու՞մ ես՝ ինչպես անցավ:
-Լավ:
-Լա՞վ:
-Դե, շատ լավ...անկրկնելի լավ, այնքան լավ, որ երբեք հիշողությունիցս չի ջնջվի այդ օրը: Հիմա գնա, խեղդեցիր ինձ, տնաշե՛ն, ուզում եմ քնել:
-Իհարկե, ո՞վ այդպիսի թեժ գիշեր ունենար և ամբողջ ցերեկը չքներ,-ծաղրեց Յուրան ու դուրս եկավ սենյկաից:
-Ձա՛յնդ,-կատակային տոնով գոռացի ես և անուժ ընկա մահճակալիս:

Մաս 3-րդ

Մոտավորապես երկու շաբաթ է անցել այն օրից:Մինչև հիմա ես թաքնված եմ դուրս գալիս ու խուսափում եմ Կուկին հանդիպելուց: Պարզապես չեմ կարող նրա աչքերին նայել, չեմ կարող... Երբ հիշում եմ՝ ինչքան եմ մտածել ու երազել այդ հիմարի մասին, իսկ հիմա , երբ հասել եմ նրան, որ Կուկն ինձ ուշադրություն է դարձնում, վախենում եմ: Չգիտեմ էլ ՝ ինչու եմ վախենում, երևի վախենում եմ անորոշությունից, վախենում եմ, որ ես հերթականներից մեկն եմ, որ ես լրացրի նրա հավաքածուն:
-Ա՜յ, գնացինք այստեղից,- խնդրեցի Յուրային, երբ մտանք մոտակա սրճարանը և այնտեղ տեսանք Կուկին իր ընկերների հետ:
-Ո՛չ, դու մինչև ե՞րբ ես փախչելու: Ի՞նչ ես արել, որ վախենում ես,-իր դաստիարակությունը սկսեց ընկերուհիիս:
-Չգիտեմ՝ ինչ եմ արել, բայց չեմ ուզում Կուկին տեսնել:
-Լավ, դու գիտես,-ուսերը թոթափեց Յուրան և ես արդեն շրջվել էի դուրս գալու համար: 
ՄԻ քանի քայլ ևս, և ես արդեն դրսում եմ: Բայց ինչպես միշտ, ես չեմ հասնում իմ ուզածին: Ձեռքից ինչ-որ մեկը բռնեց ու թույլ չտվեց, որ տեղիցս շարժվեմ:
-Պետք է խոսենք,-լսվեց ականջիս մոտ Կուկի ձայնը:
Ո՛չ, ո՛չ, ինչու՞, ինչու՞ եմ ես այսքան անբախտ: Չհասցրի ծանր ու թեթև անել իրավիճակը, երբ իմ դիմաց եկավ ու կանգնեց այդ տղան և վեր բարձրացրեց գլուխս:
-Քեզ հետ եմ, մենք պետք է խոսենք,-կրկնեց նա:
-Լավ, ես գնամ. ձեզ չխանգարեմ,-ասաց Յուրան, ու մենակ թողեց ինձ այդ դավաճանը:
-Արի՛,-նորից ականջիս շշնջաց Կուկն ու տարավ անկյունում գտնվող սեղանի մոտ,-նստի՛ր, ինչու՞ ես պապանձված կանգնել,-շարունակեց նա և տեղավորվեց աթոռին:Նրա ձեռքերը սեղանին էին: Երևում էր, որ միայն ես չեմ լարված:
-Ես...
-Լսի՛ր, դու քեզ մանկապարտեզի երեխայի նման ես պահում: Ինչի՞ համար ես ինձնից խուսափում,-մտքերը հավաքելով՝ վերջապես սկսեց Կուկը:
-Ես չեմ խուսափում,-պատասխանեցի ես՝ ինքս էլ զարմանալով՝ ինչ հաստատուն լսվեց իմ ձայնը:
-Լավ, ուզու՞մ ես ասել, որ 100 մ հեռու չես վազում, երբ ինձ ես տեսնում:
-Դե իհարկե, ես չեմ փախչում:
-Ես տուն-տունիկ չեմ խաղալու քեզ հետ, Սյուլի՛,-քմծիծաղով ասաց նա:
-Ես...
-Ա՜խ, Սյուլի՜, Սյուլի՜...
-Ի՞նչ:
-Զարմանում եմ, թե ինչ հիմար եմ եղել, որ նոր եմ նկատում՝ ինչ սիրուն անուն ունես:
-Շնորհակալ եմ,-սիրտս սկսեց ավելի արագ բաբախել, ինչքան երջանիկ էի այդ պահին, ի՜նչ ջերմություն էր իջել իմ սրտին նրա մի խոսքից: Եվ ինչ դաժանությամբ նա փշուր-փշուր արեց հույսս նույն վայրկյանին:
-Սյուլի՛, մենք հարբած էինք, դու կարող ես դա լուրջ չընդունել: Երկուսիս էլ հաճելի էր այդ պահին, բայց այդ անցավ:
-Ի՞նչ...Դա...Դա քեզ համար պարզապես հարբվածությա՞ն արդյունք էր,-կամաց ու անինքնավստահ հարցրի ես: Հենց այդ ակնթարթին ջարդված հույսիս փշուրները ապակու սուր կտորների նման սկսեցին ծակծկել սիրտս, ու նա սկսեց արտասվել արյան արցունքներով:Հավատացեք՝ հոգու արցունքներն ավելի ցավոտ են, դրանք չեն մաքրում մեր սրտի փոշին: Դրանք անընդհատ հիշեցնում են կատարվածը, հիշեցնում են ցավը:
-Դե, հա... Մենք երիտասարդ ենք, բոլորի հետ էլ կարող էր պատահել: Ես առաջարկում եմ շարունակել մեր շփումը առանց պատասխանատվության: Ես սեր չեմ խոստանում կամ էլ երկնքից աստղեր...
-Վերջ, վերջ տու՛ր այս թատրոնին: Դու ազատ ես. ես քեզ համար տիկնիկ չեմ, կարող ես գնալ ու մոռացի՛ր այն, ինչ-որ եղել է: Չնայած ոչինչ էլ չի եղել. դա սխալմունք էր,-քմծիծաղը դեմքիս ասացի ես:
Որքա՜ն էի ցանկանում ուժեղ երևալ այդ պահին, ուզում էի ցույց չտալ, որ նրա խոսքերը արյունաքամ արեցի սիրտս: Ուզում էի խեղդել արցունքներս ցավի մեջ: Ոչինչ, որ հետո ավելի եմ տանջվելու, ոչինչ, կարևորը, որ հիմա ես հաղթանակած դուրս կգամ Կուկի առաջ, միայն հիմա... Ու հենց այդ պահին զգացի, թե ինչպես աչքիցս մի կաթիլ արցունք գլորվեց և բյուրեղացավ այտիս որպես վկա իմ ցավի: Հիմա՜ր ու թու՜յլ...Անցավ մտքովս:
-Սյուլի՜, խնդրում եմ,-ականջիս հասավ Կուկի ձայնը, և նա մոտեցրեց ձեռքը ու մատներով սրբեց արցունքս,-Սյուլի, ես չէի ուզում քեզ ցավեցնել, բայց ես...
-Ոչինչ մի՛ ասա. ես ամեն ինչ հասկացա,-կեղծ ժպիտը դեմքիս ասացի ես,-ների՛ր, ես պետք է գնամ, հաջողություն:
Չգիտեմ էլ՝ ինչպես ինձ դուրս շպրտեցի ու արագ քայլերով հեռացա իմ դժոխքից, բայց կարծես այն հետևում էր ինձ, իսկ արցունքները՝ խեղդում: Ես...Ես հիմար եմ: Կուկի համար սերը խաղ էր, իսկ ես պարտվեցի, որովհետև լուրջ ընդունեցի այն: ի՞նչ էր կատարվում շուրջս, ի՞նչ աղմուկ էր , մարդկանց անտարբեր հայացքները, շրջապատի թոհուբոհը լցրին գլուխս: Զգում էի, որ կամաց-կամաց կոտրվում եմ, բեկվում, ինչպես մատղաշ եղեգը ուժգին քամու դիմաց: Հանկարծ աչքերիս առաջ մթնեց, կարծես մշուշե վարագույր իջավ ու ես...

* * * *

-Սորա՛, ա՜խ, իմ հիմա՛ր ընկերուհի,-ականջիս շատ հեռվից հասնում էր Յուրայի ձայնը:
Ես ուզում էի բացել աչքերս, բայց չէր ստացվում: Ի՞նչ էր եղել: Երբ թարթիչներս մի կերպ բարձրացրի , նկատեցի սպիտակ պատերը և հիվանդանոցի սուր հոտն ընկավ քիթս:
-Սյուլի՜, դու լսում ես ինձ,-լսվեց ընկերուհուս անհանգստությամբ լցված ձայնը:
-Ըհը,-բոլոր ուժերս լարելով՝ ասացի ես:
-Փա՜ռք Աստծո,-բացականչեց Յուրան, ես այնքան էի վախեցել, երբ ինձ զանգեցին հիվանդանոցից:Լավ է հեռախոսդ մոտդ է եղել: Մայրիկիդ դեռ ոչինչ չեմ ասել. մեղկ է, շատ կանհանգստանա: Հիմա բժիշկը կգա ու ամեն ինչ կպատմի վիճակիդ մասին,- մի շնչով ասաց Յուրան:
-Յու՜, ընկերուհի՜ս...Նա ... Նրա համար դա խաղ էր, սովորական խաղ...
-Սյուլի՜, քու՜յրս, մի՛ մտածիր,- ինձ գրկելով՝ ասաց Յուրան: Ես լսում էի ՝ ինչպես էր հուսադրում ինձ, որ ամեն ինչ կանցնի, որ այդ տխմարը դեռ շատ կփոշմանի:
-Ինչպես տեսնում եմ, հիվանդը լավ է,-լսվեց բժշկի ձայնը:
-Այո, ուշքի է եկել, բժի՛շկ:
-Շատ լավ է, նրա հետ ամեն ինչ կարգին է: Ուշաթափությունը սթրեսի հետևանքն էր: Փա՜ռք Աստծո, նրա էլ, երեխայի էլ հետ ամեն ինչ լավ է,-ժպիտով ասաց տղամարդը:
-Ի՞նչ երեխա, բժի՛շկ: Դուք ինչ-որ բան շփոթում եք,-մեջ ընկավ ընկերուհիս:
-Ո՛չ, ամեն ինչ ճիշտ է:Ես կարող եմ վստահ ասել այդ: Ի՞նչ է դուք չգիտեիք, որ հիվանդը հղի է,-զարմացած հարցրեց նա:
-Ի՞նչ,-միաձայն հարցրինք մենք:
-Ես...Ես... Հղի՞ եմ:
-Այո, առանց կասկածների: Հիմա Ձեզ հետ ամեն ինչ կարգին է, քիչ հետո դուրս կգրեն հիվանդանոցից,-ասաց բժիշկն ու դուրս եկավ հիվանդասենյակից:
-Յուրա՜...
-Սորա՛, իմ դժբա՛խտ Սյուլի...
-Յու՛, ի՞նչ եմ անելու: Իմ կյանքը խորտակվեց, ես կործանվեցի,-հեկեկալով ասաց ես ու չկարողացա զսպել ինձ, ամբողջ սենյակը լցվեց իմ հեծկլտոցով:
Ես երեխայի եմ սպսում 17 տարեկանում: Ես՝ դեռ ինքս էլ երեխա, երեխա եմ ունենալու: Ի՞նչ անակնկալներով է լցված կյանքը, այս գրողի տարած կյանքը, որ բոլորին ժպտում է, իսկ ինձ մոռանում:

Մաս 4-րդ

Օրերը գլորվում էին, իսկ ես ապրում էի անորոշության մեջ: Ի՞նչ էր ինձ սպասվում:Ի՞նչ անել: Այդ պահին ելք չէի գտնում, թվում էր՝ իմ ճանապարհի վերջում լույս չկա ու չի էլ լինելու: Ես մոլորվել էի: Ամբողջ օրը չորս պատի մեջ, ո՛չ ուտում էի, ո՛չ խմում: Մայրս կորցրել էր իրեն: Ուզում էր իմանալ՝ ինչ է կատարվում: Բայց ես չէի կարողանում անգամ նրա ձայնը լսել: Մեղքի որդը կրծում էր սիրտս ու հոգիս:
-Աղջի՛կս, ընկերուհիդ է եկել,-սենյակս մտնելով՝ ասաց մայրս:
-Ասա՛՝ թող ներս գա, մա՛մ,-մահճակալիս պառկած՝ պատասխանեցի ես:
Մի քանի րոպե հետո Յուրան ներս մտավ: Արդեն ես էլ եմ խղճում նրան. ինձ հետ հավասար տանջվում է, կիսում է իմ բեռն ու չի տրտնջում:
-Սյուլի՜, այսպես մինչև ե՞րբ է շարունակվելու: Դու քեզ սպանում ես, գոնե երեխայիդ մասին մտածի՛ր:
-Յուրա՛, ես ոչինչ չեմ կարող անել, ա՜խր ինչպե՞ս...
-Քի՛մ Սորա, հավաքիր քեզ, դու ուժեղ ես, դու կարող ես: Պատմի՛ր ամեն ինչ Կուկին: Նա երեխայի հայրն է. պետք է իմանա, եթե անգամ չի ուզում ոչ մի կապ ունենալ:
-Ի՞նչ միամիտ ես, Յուրա՛: Պատմե՞մ նրան, ասեմ, որ հղի եմ,-դառը ժպիտը դեմքիս ասացի ես ու հանկարծ լսեցի ջարդվող բաժակի ձայնը:
-Ի՞նչ, Սորա՛, դու հղի՞ ես,-հարցրեց մայրս: Նա բարկացած էր, և այդ վտանգավոր էր. առաջին անգամ էի նրա աչքերը տեսնում այդպիսի բարկության կայծերով լցված:
-Քի՛մ Սորա, քեզ հետ եմ,-մոտ եկավ մայրս ու կանգնեց հենց իմ դիմաց,-լսում եմ, աչքերիս նայի՛ր, աղջի՛կ:
-Մամ...Ես...Ճիշտ է, ինչ-որ լսեցիր...Ճիշտ է,-չհասցրի մի-երկու բառ էլ ասել, երբ այտիս զգացի մորս ապտակը: Ցավից այրվում էր հարվածի տեղը, արցունքները սկսեցին կաթիլ-կաթիլ գլորվել: Խեղդվում եմ, շնչելը ծանր է, ուզում եմ մեռնել...
-Մա՜մ...
-Լռի՛ր, լռի՛ր, անամո՛թ,-գոռաց մայրս:
-Ես...Ես հիմա գնամ, երեկոյան կգամ, Սյուլի՛,-ասաց ընկերուհիս ու դուրս եկավ՝ ինձ ու մորս մենակ թողնելով:
-Մա՜մ...Ես խնդրում եմ, ների՛ր, ես չէի ուզում...
-Սյուլի, ինչպե՞ս կարողացար: Կարծում էի բավականաչափ խելք ունես: Դու ինքդ ես տեսնում՝ ինչպես ենք ես ու հայրդ երկու կես լինում, որ դու ոչ մի բանի կարիք չունենաս: Եվ սա՞ է քո պատասխանը, քեզ եմ հարցնում, Քի՛մ Սորա,-արդեն բղավեց մայրս,-սպասում եմ, պատասխանի՛ր, սա՞ է քո պատասխանը:
-Մա՛մ, երդվում եմ՝ ես չէի ուզում, չէի ուզում,-արցունքներս կուլ տալով ասացի:
-Չէի՞ր ուզում...Հարկավոր էր շուտ մտածել հետևանքների մասին: Գոնե մտածել ես քո, ընտանիքիդ պատվի մասին, հիմա՛ր: Ես այլևս չեմ կարող տեսնել դեմքդ,-հարվածեց մայրս իր բառերով ու հեռացավ՝ իր ետևից աղմուկով փակելով դուռը:
-Մա՜մ... Մա՜մ... Խնդրում եմ...
Ինչու՞...Ինչու՞... Ես չեմ ուզում ապրել, լավ է մեռնել, քան մորս սաստող հայացքը տեսնել: Ես... Ես եմ մեղավոր: Այլևս չեմ դիմանում: Այս բեռի ծանրության տակ կռացել եմ ու խոնարհվել,մի քիչ էլ և ես կգլորվեմ անդունդը: Սենյակիցս դուրս չեկա: Ամաչում էի, վախենում էի... Մեղավոր էի: Այդ ամբողջը համախմբվել և միացել էր խղճիս: Կիսաքնած-կիսաարթուն վիճակում էի: Չեմ հիշում անգամ՝ ինչ աղմուկից ուշքի եկա: Մի պահ նայեցի պատուհանին. արդեն մթնել էր: Գիշերն արդեն ոչ միայն իմ սրտում էր փռել իր թևերը: Մտքերից ինձ հանեց մորս ձայնը:
-Սյուլի՜...
-Մա՞մ,-զարմացած հարցրի ես: Մի՞գուցե դեռ չի հանգստացել, մի՞գուցե դեռ բարկացած է:
-Աղջիկ՜կս,-նորից լսվեց մորս ձայնը: Նա մոտ եկավ ու նստեց կողքիս՝ մահճակալին:
-Աղջի՜կս, խնդրում եմ, ների՛ր ինձ,-ասաց նա, ու ես զարմանքից նայեցի մորս աչքերին. արցունքոտված էին:
Ինչքա՜ն մեծ է մոր սիրտը: Այսքանից հետո, ինչ ես եմ արել, դեռ նա է ներում խնդրում: Այդ պահին կարծես մեղքս կրկնապատվեց, ես ինձ ավելի մեղավոր զգացի: Ես սկսեցի ինքս ինձնից զզվել...
-Մա՜մ...
-Սու՛ս, Սյուլի՛ս, հանգստացի՛ր, փոքրի՛կս,-ասաց մայրս ու ամուր գրկեց:
Ինչքա՜ն ապահով ու հանգիստ էի ինձ զգում: Աշխարհի ամենատաքուկ անկյունն է մոր գիրկը: Գլուխս դրեցի նրա ծնկներին, ու հոգիս թեթևացավ: Զգում էի՝ ինչպես է մայրս իր նուրբ մատներով շոյում գլուխս, զգում էի նրա համբույրները ճակատիս, զգում էի՝ ինչպես է մորս դեմքը կամաց-կամաց թրջվում աղի արտասուքներից: Ուզում եմ նորից մանուկ լինել, ուզում եմ նորից փոքրիկ լինել: Ուզում եմ ետ տալ ժամանակը, երբ դեռ անմեղ երեխա էի, երբ յուրաքանչյուր պահի՝ ուրախ թե տխուր, վազում էի մորս գիրկը:
Մա՜մ... Մա՜մ... Ի՞նչ քաղցր է այս բառը:
-Իմ աղջի՛կ,-գորովանքով լցված ասաց մայրս,- մենք կանցնենք, մենք կհաղթենք միասին: Ների՛ր ապտակիս համար: Ինձ պարզապես ժամանակ էր հարկավոր:
-Մա՜մ... Խնդրում եմ...
-Շ՜շշ, մի՛ խոսիր: Թող ես ասեմ, որ քո կողքին եմ, որ մենակ չես, ինչքան էլ սխալվես ես, ես միշտ քո կողքին կլինեմ: Երբ նոր էիր քո առաջին քայլերը անում, հաճախ սայթաքում էիր, իսկ ես ու հայրդ մեր ձեռքն էինք պարզում: Հիմա էլ ես սայթաքել, Սյուլի՜ս, բայց կյանքի ճանապարհին, ու հիմա էլ մենք կօգնենք քեզ, վեր կբարձրանաս ու հաղթողի ժպիտով կնայես կյանքիդ, կդիմավորես քո կյանքի նոր արևածագը:
-Մա՜մ, ների՛ր ինձ...
-Ներում եմ, աղջի՛կս, իհարկե ներում եմ: Հայրը գիտի՞:
-Չէ՛, նա չգիտի:
-Ինչպես երևում է ոչինչ էլ չի փոխվի, եթե իմանա,-ասաց մայրս ու գլուխը խոնարհեց:
-Մա՜մ... Ես հերթականներից էի... Ես խաղալիք էի,- հեծկլտացի ես:
-Լացի՛ր, լացի՛ր ու հանգստացի՛ր, թափի՛ր ամբողջ ծանրությունը ուսերիցդ: Դու ուժեղ ես, իմ Սյուլի՛, դու կարող ես...
Մինչ քուն մտնելս դրանք վերջին բառերն էին, որ լսեցի: Հանգիստ էի մորս գրկում, ողջ աշխարհն էր վերացել: Մի պահ անգամ ջերմություն ու երջանկություն իջավ հոգուս այն մտքից, որ ես էլ եմ մայր դառնալու:

* * * *

Հաջորդ առավոտ աչքերս բացեցի ու տեսա Յուրային՝ կողքիս նստած:
-Հը՞ն, ինչպե՞ս ես:
-Լավ եմ, արդեն լավ եմ:
-Սորա՛, երևի թե բարկանաս, բայց ես կարծում եմ, որ Կուկին պետք է ասես:
-Դու կարծում ես, որ դա ինչ-որ բան կփոխի:
-Մի՞գուցե և չփոխի, բայց Կուկը երեխայիդ հայրն է:
-Լավ:
-Լա՞վ:
-Հա:
-Չէի կարծում, որ այսքան շուտ կհամաձայնես:
-Չէի՞ր կարծում: Ես հոգնել եմ միայնակ որոշումներ ընդունելուց: Կպատմեմ, կասեմ Կուկին, դրանից հետո Աստված նրա հետ: Ինչ ուզում է, թող անի:
-Լսել եմ՝ այսօր խնջույք կա: Հաստատ այնտեղ կլինի: Եթե ուզում ես...
-Ո՛չ, ես կսպասեմ, վաղն ամեն ինչ կասեմ:
-Լավ, դու գիտես:
Մեր խոսակցությունը ընդհատվեց, երբ մայրս ներս մտավ. հյութ էր բերել:
-Սյուլի՛, մենք խոսելու բան ունենք:
-Շա՞տ կարևոր է, մա՛մ:
-Հա: Հայրդ էր զանգել: Ես դեռ նրան ոչինչ չեմ պատմել, մեղկ է, առանց այն էլ շատ է տանջվում: Գործերից էր պատմում, ասում էր արդեն ամեն ինչ կարգին է ԱՄՆ-ում: Ես... Ես առաջարկեցի, որ դու նրա մոտ գնաս: Հասկանում ես՝ քո հղիությունից երկար ժամանակ է անցել: Չենք կարող թաքցնել, բոլորը կսկսեն կասկածել: Իսկ հետո... Խնդրում եմ, մի՛ մերժիր, եթե համաձայնես, վաղը դու կհեռանաս, իսկ մի քանի շաբաթ հետո ես:
-Մամ, ես չեմ մերժում: Կգնամ... Կարող ես դասավորել իրերս: Բայց հիմա ես Յուրայի հետ դուրս կգամ, ուզում եմ հրաժեշտ տալ Սեուլին:
-Լավ, աղջի՛կս: Շատ չուշանաս, իսկ ես հորդ զանգեմ ու ասեմ, որ տոմս եմ գնելու:

Մաս 5-րդ


Քայլում եմ ինձ հարազատ փողոցներով: Արթնանում են վաղուց քնով անցած հուշերս: Ողջ կյանքս այս քաղաքում եմ անցկացրել ու հիմա հեռանում եմ... Իսկ եթե սխալ եմ անում: Սխալ սխալի ետևից: Ահա այս զբոսայգին, ուր հաճախ հայրս էր բերում՝ խաղալու: Այս նստարանը, ծառը, թուփը. բոլորն իմ կյանքի մի թանկ մասնիկն են: Իսկ եթե չգնամ... Չէ՛, չէ՛... Մորս, հորս համար պետք է անեմ, եթե այդպես են ուզում: Այնտեղ նոր շրջապատ, նոր ընկերներ, կկարողանամ ապագա ստեղծել: Մի՞գուցե և երազանքս կատարվի, և լրագրող դառնամ: Ո՞վ գիտի...
-Սյուլի՜, չգնա՞նք տուն, արդեն ուշ է,-ասաց Յուրան, երբ մի քիչ մթնեց:
-Յուրա՛, ես չեմ հասցնի վաղը Կուկին ասել:
-Կարող ենք հիմա գնալ:
-Լավ: Ասացիր, որտե՞ղ է:
-Մենք մի անգամ եղել ենք այդ բարում:
-Դե, գնացինք, ու՞մ ենք սպասում:
Քիչ հետո մենք տեղում էինք:
-Չէի էլ կասկածում, որ Կուկին այսպիս վայրում կգտնենք:
-Սյուլի՜...
-Չէ՛, ինչու՞... Կասե՞ս՝ ինչու... Չէ՞ որ ադ մեր երկուսի խնդիրն է: Այս շաբաթների ընթացքում ինձնից ոսկոր ու կաշի է մնացել: Իսկ ի՞նչ է անում Կուկը: Դե իհարկե, նա կյանքն է վայելում, զվարճանում է մեր անհոգս տղան...
-Սորա՛, նա չգիտի: Ինչու՞ ես միշտ վատի մասին մտածում:
-Ես չեմ մտածում, ես գիտեմ, որ այդպես է լինելու:
-Լավ,լավ: Ժամանակ չկորցնենք, ներս անցի՛ր:
-Տեսնես՝ որտեղ կգտնենք Կուկին,-հարցրի ես, երբ արդեն ներսում էինք:
Ալկոհոլ...Ծխախոտ...Թվում էր՝ մառախուղ է իջել: Լույսերն ու բարձր երաժշտությունը... Միանգամից գլխապտույտ ու սրտխառնոց զգացի:
-Սյուլի՛, ամեն ինչ կարգի՞ն է:
-Հա, մի՛ մտածիր իմ մասին,-պատասխանեցի ես ու հանկարծ բազմոցներից մեկի վրա նկատեցի Կուկին: Նա Հյունայի հետ էր: Մի պահ շփոթվեցի, մտածեցի, թե լավ չեմ տեսել: Բայց ուշադրությունս լարելով՝ համոզվեցի, որ չեմ սխալվել:
-Սյուլի՜...
-Տեսա, Յուրա՛, տեսա...
-Մի՞գուցե գնանք:
-Գնա՞նք, ո՛չ: Ես այսքան եկել եմ, չեմ պատրաստվում կեսից հեռանալ,-քմծիծաղով պատասխանեցի ու նորից նայեցի Կուկին:
Հանկարծ Հյունան մոտ գնաց ու համբուրեց նրան: Եթե ես մի քանի շաբաթ առաջ տեսնեի, միգուցե օրերով չքնեի ու տանջվեի: Բայց բավական է, ինչքան էլ օգտագործված զգամ ինձ,միևնույն է, բավական է: Այլևս չեմ մտածելու, չեմ տանջվելու այդ հիմարի պատճառով: Բավական է... Այսպիսի մտածմունքների մեջ էի, երբ տեսա, որ Կուկն ինձ նկատել է: Մենք հայացքներով իրար հանդիպեցինք, ու ես ժպտացի: Տե՜ր Աստված, ինչպե՞ս կարողացա ժպտալ, ինքս էլ զարմացա: Բայց գոհ եմ, ես հպարտ եմ ինձնով: Նա շփոթվեց: Նրա աչքերին տագնապ իջավ, բայց արագ կարողացավ կառավարել իրեն: Կուկը կանգնեց նստած տեղից ու ինձ մոտեցավ:
-Ես քիչ հետո կգամ,-ասաց Յուրան ու հեռացավ:
-Բարև,-լսվեց Կուկի ձայնը:
-Բարև:
-Դու եկել ես ի՞նձ տեսնելու:
-Ո՛չ:
Ի՞նչ, ինչու՞ ոչ: Հպարտությունս, ա՜խ այս հպարտությունս: Այնքան եմ ուզում վերցնել այն ու գրողի ծոցը ուղարկել:
-Իսկ ինչու՞ ես այստեղ:
-Իսկ ինչու՞ է դա քեզ հետքրքրում:
-Նո՞ր ես սովորել հարցին հարցով պատասխանել,-դառը ժպիտով հարցրեց նա:
-Ների՛ր, ես պետք է գնամ:
Է՛հ, ես նորից նույն հիմարն եմ: Ինչու՞ է սիրտս նորից արագ բաբախում, երբ տեսնում եմ նրան: Չէ՛, չէ՛... Այսքանից հետո... Ես էլի նույնն եմ:
Էլ ոչնչի մասին չմտածեցի, արագ շրջվեցի ու հեռացա նրանից: Այնքան մտամոլոր էի, որ անգամ մոռացել էի Յուրային: Քայլում եմ, հեռանում եմ, բայց սրտիս խորքում դեռ հույսս չէր մարել: Մտածում էի, որ ահա հիմա ձեռքս կբռնի ու թույլ չի տա՝ գնամ: Բայց ո՜չ, երևի չափից շատ բան էի խնդրում:
-Էյ, Սորա՛,-դիմացս դուրս եկավ Հյունան:
-Լսի՛ր, ես ժամանակ չունեմ, մի կողմ քաշվի՛ր:
-Ի՞նչ է, կարծում էիր՝ դու Մոխրոտիկն ես, իսկ Կուկը արքայազնը,-չարացած ասաց նա:
-Հիմա՛ր, դու և քո Կուկը, ձեռք ձեռքի բռնած, չքվեք կյանքիցս:
-Փողոցայի՛ն,- բղավեց նա ու հաջորդ վայրկյանին հարվածեց ինձ:
-Այս մեկը չես մարսի, կախա՛րդ,-ասացի ես ու այնպես բռնեցի ու քաշեցի նրա մազերը, որ ամբողջ ակումբում այդ կաչաղակի ձայնն էր:
-Բաց թո՛ղ ինձ,ապու՛շ,- գոռաց Հյունան ու հարվածեց փորիս:
-Ա՜խ,-դուրս թռավ բերանիցս, ու ցած ընկա:
Աչքերիս առաջ մթնեց: Ոչինչ էլ չէր հետաքրքրում: Բռնել էի փորս ու ամբողջ սրտով ուզում էի, որ երեխայիս մի բան չպատահի: Խնդրում եմ... Երեխաս... Դեռ ուշքի չէի եկել, երբ Հյունան փորձեց նորից հարվածել փորիս, բայց այս անգամ չստացվեց: Հեռվից Յուրան վազեց ու կատաղած շան պես հարձակվեց այդ հիմարի վրա:
-Չքվի՛ր աչքիցս,-գոռաց ընկերուհիս ու ինձ մոտեցավ:Նրա աչքերը կարմրած էին, նրան այսպես բարկացած առաջին անգամ էի տեսնում:
-Սյուլի՛, ինչպե՞ս ես:
՛-Լավ եմ, ես լավ եմ,-պատասխանեցի ես ու փորձեցի կանգնել:
-Հիմա՛ր, դու հղի ես, անփույթ շարժումներ մի՛ արա.-գոռաց Յուրան ու հետո հասկացավ, որ ավելորդ բամբասանքների առիթ տվեց:
Բոլորը լսեցին այդ պահին, Կուկը՝ նույնպես. իմ ու Հյունայի կռիվը գրավել էր ներկաների ուշադրությունը: Հենց սա էր ինձ պակասում: Եկել էի Կուկին ասելու, ողջ բարն իմացավ:
-Ի՞նչ,-լսվեց Կուկի ձայնը:
Նա արագ քայլերով ինձ մոտեցավ ու կռացավ, որ օգնի:
-Ա՜խ:
-Մի՛ շարժվիր, հիմա ձեռքերովդ զգույշ բռնվի՛ր ինձնից, ապրես,-ասաց նա ու հաջորդ պահին գրկեց ինձ՝ վեր բարձրացնելով գետնից:
<<Տե՜ր Աստված, մի՞թե սա նույն Կուկն է>>,- մտածեցի ես:
-Ու՞ր ես տանում նրան,-հարցրեց Յուրան:
-Տուն, տաքսի պատվիրի՛ր,- հանգստությամբ պատասխանեց նա:
Արդեն ժամը ինն էր, երբ տուն հասա: Մայրս, անհանգստությունից իրեն կորցրած, առաջ վազեց:
-Ի՞նչ է պատահել:
-Ոչինչ, մա՛մ: Պարզապես ցած եմ ընկել,-պատասխանեցի ես՝ մոռանալով, որ հիմա Կուկի գրկում եմ:
-Երեխայի հետ ամեն ին կարգի՞ն է, իսկ նա ո՞վ է,-զարմացած հարցրեց մայրս:
-Ամեն ինչ լավ է, մա՛մ... Նա... Նա պարզապես այնտեղ էր այդ պահին ու ինձ օգնեց:
-Լավ:
-Որտե՞ղ է Սյուլիի սենյակը,- հարցրեց Կուկը:
-Աջ կողմում:
Մի քանի րոպե հետո ես անկողնում պառկած էի, իսկ կողքիս նստած էր Կուկը:
-Ինչպե՞ս ես, քեզ լա՞վ ես զգում:
-Լավ եմ:
-Ե՞րբ էիր պատրաստվում ասել,- ճնշող լռությունը ցրեց նա:
-Երբեք:
-Բայց դու եկել էիր ասելու, այնպես չէ՞:
-Հա, եկել էի՝ ասելու : Բայց հասկացա, որ ոչինչ չի փոխվի:
-Սորա՛, ես չեմ կարող: Հասկանում ես, ես առաջարկ եմ ստացել մի գործակալությունից: Ես նոր խմբի անդամ եմ դառնալու, եթե ընդունեմ նրանց առաջարկը: Դա իմ միակ հնարավորությունն է՝ կարիրերաս սկսելու համար:
-Կուկ... Ես չեմ ուզում շղթայել քո ազատությունը: Ես գիտեմ՝ ինչ է նշանակում երազանք ունենալը, գիտեմ՝ ինչ է նշանակում այն կորցնելը:
-Սյուլի՜... Խնդրում եմ, ների՛ր... Ես էգոիստ եմ, ների՛ր...
-Ասում են, եթե սիրում ես, բաց թող: ես սիրում եմ քեզ Կուկ: Չեմ ուզում կամքիդ հակառակ քո կյանք ներխուժել: Եթե քո ծրագրերի մեջ ինձ չես տեսնում, եթե ուզում ես հայտնի աստղ դառնալ, ես չեմ պատրաստվում խանգարել, որովհետև սիրում եմ:
-Սիրու՞մ ես:
-Ինքս էլ եմ զարմանում, որ սիրում եմ: Բայց ի՞նչ արած, մենք չենք ընտրում՝ ում սիրենք:
-Սյուլի՜... Ների՛ր:
-Ներում եմ... Խնդրում եմ, հիմա գնա:
-Շնորհակալ եմ, Սորա՛:
-Հաջողություն,-ասացի ես ու հասկացրի, որ արդեն ամեն ինչ ավարտվեց:
Նա վերջին անգամ նայեց ինձ ու հեռացավ... Ես նորից մենակ մնացի: Այլևս արցունք չկար թափելու. դրանք չորացել էին:
-Աղջի՛կս,-լսվեց մորս ձայնը,-այնքան ծանր է քեզ այսպես տեսնել:
-Մա՛մ, ամեն ինչ կարգին է:
-Նա էր հայրը, այնպես չէ՞:
-Հա... Նա էր...

* * * *

-Հայրի՛կ:
-Աղջի՛կս, Սյուլի՛, որքան էի քեզ կարոտել,-ասաց հայրս ու համբուրեց ինձ:
-Ես էլ, պա՛պ, ես էլ...
-Ինչպե՞ս վայրէջք կատարեց ինքնաթիռը:
-Լավ, պա՛պ: Ամեն ինչ հանգիստ էր:
-Շատ լավ է: Սյուլի՛ս, աչքերիս ու ականջներիս չեմ հավատում: Այնքան ուրախ եմ, որ ընտանիքով միասին ենք լինելու: Այնքան բան կա տեսնելու ԱՄՆ-ում: Հրաշք երկիր է, չես ձանձրանա:
-Մենք երկար ժամանակ ունենք, պա՛պ:
-Դե, Սորա՛, ու՞ր են ճամպրուկներդ, տու՛ր՝ օգնեմ:

Մաս 6-րդ

-Շնորհավորում եմ, Քի՛մ Սորա: Դուք ընդունված եք աշխատանքի:
-Շնորհակալ եմ,-գլուխ տվեցի ես:
-Ձեզ ցույց կտան Ձեր բնակարանը: Դուք կապրեք այնպես, ինչպես Big Hit Entertainment-ի մնացած աստղերը:Դուք մեր գործակալության նոր դեմքը կլինեք:
-Իսկ ե՞րբ է սկսվելու նկարահանումը:
-Վաղվանից գործի կանցնեք: Նոր շոու ենք սկսել, որի հաղորդավարուհին Դուք եք: Հյուր կգան շատ հայտնի խմբեր, դերասաններ, ինչպես նաև սոլո կատարողներ: Մանրամասներին արդեն ծանոթ եք:
-Այո, իհարկե: Ես ամեն ինչ գիտեմ: Բայց մի հարց կա:՛
-Լսում եմ:
-Ես երեխա ունեմ: Նա ինձ հետ պետք է մնա:
-Օ՜, այսքան երիտասարդ և արդեն երեխա ունեք: Ինչևէ, ոչ մի խնդիր:
-Շնորհակալ եմ:
-Խնդրեմ: Հուսով եմ չեմ փոշմանի իմ որոշման մեջ:
-Անգամ չկասկածեք: Ես կարդարացնեմ բոլոր սպասելիքները:
-Ուրախ կլինեմ: Այժմ ազատ եք, ցտեսություն:
-Հաջողություն,-վերջին անգամ նայելով գործակալության տնօրենին՝ գլուխ տվեցի ես ու դուրս եկա:
Ամեն ինչ այնքան ծանր էր: Վերջապես ես 5 տարի հետո վերադարձա հայրենիք: Ճիշտ է, ծնողներս մնացին այնտեղ, բայց ես այլևս չէի դիմանում: Կարոտել էի հողը, ջուրը, ամեն-ամեն ինչ: Չգիտեմ էլ ինչպես եմ այդ տարիները անցկացրել ԱՄՆ-ում: Երևի ընտանիքս թույլ չի տվել, որ կարոտը տանջի:
Ես Հվ. Կորեայում եմ, իմ Սեուլում: Չեմ էլ հավատում, որ ես աշխատանք եմ գտել: Ես հաղորդավարուհի եմ... Տե՛ր Աստված: Մի՞թե սա իրականում է կատարվում: Ամերիկայում ստացած կրթությունս իմ հաղթաքարտն էր:
Գործակալությունից դուրս գալուց անմիջապես հետո տաքսի վերցրի ու ճանապարհ ընկա: Յուրայի մոտ էի թողել երեխայիս:
-Յուրա՛, արդեն վերադարձա,-ժպիտով ներս մտա ես:
-Սյուլի՛, ինչ լավ է, որ շուտ եկար: Այս գազանը ինձ խելագարության կհասցներ,-ծիծաղով դիմավորեց ինձ ընկերուհիս, որի շալակին իմ գանձն էր:
-Քի՛մ Մինսոկ, շուտ իջի՛ր մորաքրոջդ մեջքից,-բղավեցի ես:
-Մա՜մ,-տրտնջաց նա,- ես ուղղակի խաղում էի:
-Է՜յ, Սորա՛, ես թույլ չեմ տա, որ զարմիկիս վրա բարկանաս:
-Ապրի մորաքույրս,-ուրախ ասաց տղաս ու իր փոքրիկ թաթիկներով գրկեց Յուրային:
-Մի սրանց տեսեք: Արդեն միասին իմ դեմ եք դուրս եկել,-ծիծաղեցի ես:
-Ընկերուհի՛ս, գիտես՝ ես երեխաների հետ լեզու կարողանում եմ գտնել: Անցի՛ր խոհանոց, ես ուտելու բան եմ պատրաստել:
-Լավ, բայց այսօր պետք է իրերս դասավորեմ: Վաղը երևի կտեղափոխվենք:
-Լսի՛ր, Սորա՛, ես քեզ կարևոր բան ունեմ ասելու:
-Լսում եմ,-տեղավորվելով աթոռին ու նայելով Յուրայի լուրջ դեմքին՝ ասացի ես:
-Դու գիտես... Դու գիտես, որ Կուկը...
-Վերջ, վերջ, փակի՛ր թեման:
-Լռի՛ր, թող՝ խոսքս մինչև վերջ շարունակեմ: Դուի գիտես, որ Կուկը նույն գործակալությունում է աշխատում:
-Ի՞նչ... Դու վաղու՞ց գիտեիր...
-Դե... Հա , ես գիտեի:
-Ինչու՞ շուտ չէիր ասում:
-Դու բարձր աշխատավարձով աշխատանք էիր գտել: Քեզ մեծ ապագա է սպասվում: Ի՞նչ էիր ուզում, որ ասեի ամեն ինչ, ու դու հրաժարվեիր:
-Ի՞նչ ապագա, ի՞նչ ապագա...
-Սորա՛, բաց թող անցյալդ, շարժվի՛ր առաջ...
-Նա...
-Նա հայտնի խմբի` BTS-ի անդամ է, Սյուլի՛: Դպրոցի աղջիկները քիչ էին, հիմա էլ Կորեայի ու արտասահմանի աղջիկներից է նրա երկրպագուհիների բանակը,-քմծիծաղով հայտնեց ընկերուհիս:
-Յուրա...
-Վերջ, Սյուլի՛, վերջ տու՛ր նվնվոցներին: Դու փոխվել ես, էլ այն միամիտը չես:
-Լավ, ես կարող եմ: Ես ուժեղ եմ:
-Իհարկե, դու իմ հպարտությունն ես: Աստվա՛ծ իմ, ընկերուհիս աստղ է դառնալու,-բղավեց Յուրան,- հիմա պետք է սելֆի անել քեզ հետ, որ հետո բոլորին ցույց տամ:
Ամբողջ տունը լցվեց ընկերուհուս ճիչով: Ինչպե՜ս էի կարոտել այս գժուկին:Կարծես կյանքս նոր ուրախությամբ լցվեց:

* * * *

-Մինչև 3 հաշվեմ, դու եթերում կլինես,-զգուշացրեց օպերատորը,-1... 2... 3
-Ողջույն բոլորին: Եթե հիմա տեսնում եք ինձ, ապա դուք դիտում եք <<Անկեղծության ժամ>> շոուն:Ես Սյուլին եմ: Հուսով եմ կսիրեք ինձ,-նայելով տեսախցիկին՝ ժպտացի ես:Ա՜յ, վախենում եմ, թվում է՝ 10 կմ վազել եմ, ու հիմա սիրտս դուրս կթռչի կրծքավանդակիցս: Ես ուղիղ եթերում եմ: Մի սխալ, և կորած եմ:
-Հիշեցնեմ, որ մեզ հյուր են գալու մեր շատ սիրելի այդլները: Իսկ դուք, եթե հարցեր ունեք, նամակի տեսքով կուղարկեք ինձ: Ես անպայման կընթերցեմ դրանք: Եվ միասին կմերկացնենք ողջ ճշմարտությունը: Դե ինչ, պատրաստ եք, սիրելինե՛րս: Ի՞նչ եք կարծում, ո՞վ է մեր հյուրը: Ավելի ճիշտ կլինի ասել, ովքե՞ր են մեր հյուրերը,-թեթև ժպիտը դեմքիս հարցրի ես՝ փորձելով թաքցնել լարվածությունս:
-Դիմավորե՛ք: BTS,- բարձր ձայնով հայտնեցի ես, ու այդ պահին ծնկներիս դող ընկավ: Բայց Յուրայի դասերը հենց այնպես չանցան: Ես կարողացա հավաքել ինձ ու կենտրոնանալ:
-Ողջույն, Սյուլի՛,- միաձայն ասացին տղաները, կարծես պայմանավորվել էին: Մեկը մեկից գեղեցիկ էր: Բայց... Ես տեսա նրան: Նա անակնկալիի էր եկել, երևի ճանաչեց: Միանգամից սփրթնեց ու դիակի տեսք ընդունեց: Խումբը տեղավորվեց կլոր սեղանի շուրջ:
-Ողջույն,- ուրախ ու հանգիստ ձայնով փորձեցի պատասխանել ես,- կարծում եմ՝ ներկայացնելու կարիք չկա. ձեզ բոլորն են ճանաչում:
Նրանք համաձայնեցին ու իրենց գերող ժպիտներով լցրին տաղավարը:
-Դուք պատրաստ եք անկեղծանալու: Գիտեք՝ այստեղ չեք կարող խաբել: Անգամ ձեր անձնականն է բացահայտվելու իմ տաղավարում,- խորամանկ ժպիտով զգուշացրի ես:
-Հուսով եմ՝ չեք իմանա, որ ես դեռ Naruto-ն եմ նայում,- միամիտի կերպար ընդունելով՝ ասաց Շուգան, ու բոլորը սկսեցին ծիծաղել:
Կուկն ինձ էր նայում: Կարծես փորձում էր հասկանալ ինչ-որ բան, բայց չէր ստացվում: Նա գրեթե չէր փոխվել, համենայն դեպս արտաքինով: Նույն սիրուն ու սրտեր գերող տղան էր: Հիմա հասկանում եմ, որ նրան հնրավոր չէր չսիրելը:
-Օ՜, ահա առաջին նամակը,-բացականչեցի ես,- այն քեզ է ուղղված. Նամջու՛ն:
-Ես հետաքրքրությունից պայթում եմ,- լսվեց ավագի ձայնը:
-Դե Rap Monster, երկրպագուհին հետաքրքրվում է, թե քեզ ովքեր են առավել շատ դուր գալիս՝ շիկահերները՞, թե՞ թխահերները:
-Դե...
-Այո, Նամջուն: Խարտյա՞շ, թե՞ սևուկ: Սա է խնդիրը,-կատակեց J-Hope-ը:
-Ինձ համար տարբերություն չկա: Ես կսիրեմ աղջկան առանց հաշվի առնելու մազերի գույնը:
-Փաստորեն բոլորը՞ հնարավորություն ունեն դառնալու քո սրտի տիրուհին,- հարցրի ես:
-Իհարկե, դու նույնպես, Սյուլի՛,- խորամանկ ժպիտով ասաց նա:
Չէ՛, քաղցրի՛կս, ես այլևս չեմ հավատում այդ ժպիտներին: Գնացքը վաղուց հեռացել է:
-Կարծում եմ՝ դու հնարավորություն չունես,-ծիծաղեցի ես:
-Ընկե՛րս, քեզ առաջին անգամ քաղաքավարի գրողի ծոցը ուղարկեցին,- լսվեց Թեհյունի ծաղրանքով լցված ձայնը:
-Իսկ ինչու՞, չլինի՞ արդեն գտել ես քո սրտի թագավորին: Սա << Անկեղծության Ժամ>>-ն է, Սյուլի՛, չես կարող խաբել:
Աղվես, սատանայի ճուտ: Ինձ թակարդը գցեց այս գոռոզը: Բայց ինձ լավ չես ճանաչում, եթե մտածում ես՝ այսքան շուտ կհանձնվեմ:
-Ո՛չ, դեռ չեմ գտել: Բայց հավատա՝ եթե գտնեմ, դա հաստատ դու չես լինի: Ես ստացա հաջորդ նամակը,-թեման շրջեցի ես, ու ամեն ինչ սկսեց ընթանալ իր հունով, մինչև չտեսա՝ ում է ուղղված հարցը:
-Կու՛կ, հուսով եմ պատրաստ ես հարցին,-ամբողջ ուժերս հավաքելով՝ ասացի ես ու նայեցի նրա աչքերին:
Ժպտում էր, ժպտում էր իր նույն ժպիտով, որին սիրահարվել էի, որը դեռ սիրում եմ:
-Կու՛կ, քեզ հարցնում են՝ ով է եղել առաջին սերդ, ում ես առաջին անգամ խոստովանել:
-Դե... Ես... Իմ առաջին սերը դասընկերուհիս էր,-պատասխանեց տղան, նա նույնպես լարված էր:
<< Երևի Հյունայի մասին է պատմում>>,- մտածեցի ես:
-Նա գեղեցիկ էր ու բարի, բայց ես չեմ ասել նրան, որ սիրում եմ: Ես դեռ ոչ ոքի սիրո խոստովանություն չեմ արել:
-Է՜յ, Կու՛կ, դու մեզ ոչինչ չես պատմել այդ մասին,-նեղացավ Շուգան,- ինչու՞ չխոստովանեցիր այդ աղջկան:
-Չգիտեմ: Ինձ դպրոցում բոլորն էին սիրում, իսկ նա այն եզակիներից էր, ում ես չէի հետաքրքրում: Ես վախենում էի մերժվելուց:
-Բայց ի՜նչ հիմարն ես եղել, ընկե՛րս,- ասաց Չիմինը:
-Ես չէի սպասում այսպիսի անկեղծության,- զարմացած տեղեկացրի ես, ու ինքս ընկա շփոթության մեջ: Ի՞նչ էր խոսում Կուկը, ի՞նչ էր ասում, այդպես էլ գլխի չընկա: Բոլորն էին ապշած, բոլորի դեմքին էր զարմանք իջել:
Վերջապես հաղորդումն ավարտվեց:
-Դու հրաշալի էիր,- ասաց նկարահանող անձնակազմը, ու ես հանգիստ շունչ քաշեցի:
Ամեն ինչ ավարտվեց:Անկարելին դարձավ հնարավոր: Ես արեցի դա:
Արդեն պատրաստվում էի հեռանալ:
-Է՜յ, Սյուլի՛, մեր անձնակազմով ուզում ենք գնալ՝ շոուի պրեմիերան նշելու, մի՞գուցե միանաս,- հարցրեց գործընկերս,- տղաները նույնպես այնտեղ են լինելու:
-Չէ՛, չեմ կարող: Ների՛ր, խնդրում եմ,-պատասխանեցի ես:
-Ինչու՞, ի՞նչ կարևոր գործ ունես:
-Երեխաս մենակ է, չեմ կարող:
-Երեխա՞դ,- լսվեց Կուկի սարսռեցնող ձայնը, որը դողէրոցքի մեջ ինձ գցեց:

Մաս 7-րդ





-Երեխա՞դ,-լսվեց Կուկի ձայնը:
-Այո, երեխաս,- հաստատուն ձայնով պատասխանեցի ես,- նա մենակ է, այնպես որ կներեք, ես պետք է գնամ:
-Սյուլի՛, այսպես չի լինի: Դու ես հաղորդավարուհին, սա քո կարիերայի սկիզբն է: Առանց քեզ չենք կարող նշել,- սկսեց համոզել նոր ծանոթս:
-Ինձ համար կարիերայի սկիզբն այնքան էլ կարևոր չէ երեխայիցս,- շրջվելով պատասխանեցի ես ու հենց այդ պահին լեզուս կծեցի: Չպետք է՝ ասեի: Ես չէի ցանկանում ինչ-որ բան ակնարկել Կուկին: Պարզապես այդպես ստացվեց:
-Ես առաջարկ ունեմ,- սկսեց Կուկը՝ գրավելով բոլորի ուշադրությունը,- այսօր մեզ էլ հարմար չէ: Կարող ենք մեկ ուրիշ օր գնալ:
-Է՜յ, քեզ ո՞վ ասաց, որ մեզ հարմար չէ,- բողոքեց Շուգան, բայց չէր հասցրել մի քանի բան էլ ասել, երբ J-Hope-ը փակեց նրա բերանը:
-Ճիշտ է ասում Կուկը: Մեկ ուրիշ անգամ կնշենք,-ընկերոջ կողմը կանգնեց J-Hope-ը:
-Դե ավելի լավ: Հուսով եմ կկարողանամ գալ,-ասացի ես ու պատրաստվում էի դուրս գալ:
-Ես քեզ կճանապարհեմ,- նորից մեջ մտավ Կուկը:
-Չէ՛, հարկավոր չէ: Ինքս էլ կարող եմ տուն գնալ:
-Ո՛չ, ես պնդում եմ,- պատասխանեց այդ հաստակողը ու ձեռքս բռնելով՝ դուրս տարավ իր ետևից:
Ներկաների արձագանքը զվարճալի էր: Մի պահ անգամ ուրախության փայլ իջավ աչքերիս:
-Հե՜յ, նա ի՞նչ է անում,- լուսնից իջածի ձայնով հարցրեց Նամջունը:
-Հիմարներ են ընկերներս,-ծիծաղեց J-Hope-ը և հետո մի քիչ ցածրացնելով տոնը՝ ասաց,- դուք ի՞նչ է, չէի՞ք նկատել, որ Կուկը ծուռ աչքով է նայում Սյուլիին:
Ի՞նչ, սա արդեն վատ է: Եթե բոլորը կասկածեն, ճշմարտությունը ջրի երես դուրս կգա: Չեմ կարող թույլ տալ:
Արդեն դրսում էինք, երբ Կուկը ձեռքս բաց թողեց:
-Սյուլի՜...
-Ի՞նչ ես անում, խելքդ թռցրե՞լ ես,-բղավեցի ես:
-Ես... Այնքան ժամանակ է անցել:
-Դա ես էլ գիտեմ,-նայելով նրա աչքերին՝ ասացի ես:
-Թույլ տուր ճանապարհել քեզ,-մեղավորի հայացքով խնդրեց Կուկը:
-Լսի՛ր, ես չեմ ուզում: Ինքս էլ կարող եմ:
-Խնդրում եմ, Սորա՛, ես մեքենայով եմ: Չե՞ս ուզում շուտ տուն հասնել: Մտածի՛ր, որ նոր ենք ծանոթացել:
-Նո՞ր ենք ծանոթացել,- լսածիս չհավատալով հարցրի ես:
-Չգիտեմ: Ինչ ուզում ես, մտածի՛ր, միայն թե համաձայնիր:
-Լավ:
Ես էլ չգիտեմ՝ ինչու համաձայնեցի:
Տե՛ր Աստված... Այս ճնշող լռությունը սպանում է:
-Սորա՛, դու գրեթե չես փոխվել,-ժպիտով սկսեց նա:
-Նույնը կարող եմ քո մասին ասել,-պատասխանեցի ես:
-Եվ ի՞նչ: Ուզում ես ասել, որ նույն սիրունիկն եմ,- ծիծաղեց Կուկը:
-Օ՜, ինչ համեստություն:
-Չեմ կարող մեղքս թաքցնել, շատ համեստ եմ:
-Թեքվի՛ր աջ,- զգուշացրի ես: 
Նորից ոչինչ չասող լռություն... Մտքեր... Լարվածություն...
-Սյուլի՜...
-Ի՞նչ:
-Միգուցե չհավատաս ինձ, բայց ես կարոտել էի քեզ:
-Կարոտե՞լ էիր,- անտարբերությամբ հարցրի ես:
-Հա... Կարող ես չհավատալ, բայց կարոտել էի... Կարոտել էի քո ծիծաղը ու ամաչկոտությունը,- քաղցր ժպիտով շարունակեց նա,- անընդհատ մտածում էի՝ ինչ եղավ քեզ հետ: Ես մի քանի անգամ ձեր տուն եկա, բայց մայրդ... Մայրդ ոչինչ չէր ասում: Հետո իմացա, որ ԱՄՆ ես մեկնել:
-Դու... Դու փոխել էիր որոշումդ, որ իմ տուն եկար,- հույսով լցված հարցրի ես:
-Ես... Չէ... Չէի փոխել, ուղղակի անհանգստանում էի: Իսկ հետո հարմարվեցի անտեղյակությանը, հետո... Հետո սկսեցի կարոտել: Կարոտել անկեղծ ժպիտդ, աչքերդ, կարոտել այն միակ առավոտը, որ քեզ հետ դիմավորեցի:
-Հիմա ի՞նչ, ուզում ես անցյալի գիրկն ընկնել: Հիշե՞լ զվարճալի արկածներդ: Ասեմ, որ իմանաս՝ այդ անցյալը միայն քեզ համար է զվարճալի եղել,- սառը հայացքով պատասխանեցի ես:
-Ների՛ր... ես չէի ուզում,- շփոթված իմ հարձակումից ասաց Կուկը, իսկ հետո հարցրեց,-Սորա՛, դու ամուսնացա՞ծ ես:
-Ո՛չ:
-Իսկ ի՞նչ երեխա:
-Կարող ես հանգիստ լինել, նա քո երեխան չէ,- հանգստացրի ես:
Ինձ նոր խնդիրներ պետք չեն: Ես հանգիստ կյանք եմ ուզում: Ինքս էլ գլուխ եմ հանում Մինսոկից:
-Հասանք,- ասացի ես ու քիչ հետո դուրս եկա մեքենայից:
-Սորա՛,-կանչեց ինձ Կուկը,- մինչ նոր հանդիպում:
Ա՜խ, նորից այս ժպիտը, նորից այս աչքերը: Այսքան տարի հետո նորից նույն աղդեցությունն է ունենում ինձ վրա Կուկի հետ կապված ամեն ինչ: Վաղուց ցավի ու դավաճանության օրորոցայինի տակ քնած սերս նորից արթնանում է: Մի՞թե ես չեմ փոխվել ու դաս չեմ քաշել իմ սխալներից: Սիրտս մի բան է ասում, խելք ու միտքս մի ուրիշ:
-Մինչ նոր հանդիպում,- պատասխանեցի ես ու ժպտացի նրան բաց պատուհանից: Հրաժեշտ տվեցի ու արագ հեռացա:





* * * *



-Մինսո՛կ, կամաց, հիմա կընկնես:
-Մա՛մ, մա՛մ, իսկ որ հարկում ենք մենք ապրելու, ու՞ր են մեր իրերը:
-Տղա՛ս, իրերն արդեն տեղափոխել են մեր նոր բնակարան,- պատասխանեցի ես ու ամուր գրկեցի իմ կյանքի արևին:
-Սա վերջին հարկն է, հիմա հասնում ենք,- հուսադրեցի ես փոքրիկիս ու գլուխս վեր բարձրացրի:
-Բարև, հարևա՛ն,- ինձ դիմավորեց Կուկն իր քմծիծաղով:
-Ի՞նչ,- ոչինչ չհասկանալով՝ հարցրի ես:
-Դու մեր նոր հարևանն ես: Ի՞նչ է չգիտեիր:
-Ի՞նչ չգիտեմ:
-Big hit-ի բոլոր աստղերը այս շենքում են բնակվում: Միակ դատարկ բնակարանը սա էր:Արդեն պարզ էր, որ այստեղ էիր գալու:
-Դու վաղու՞ց գիտեիր,- զարմացած հարցրի ես:
-Արդեն մեքենայում գլխի էի ընկել:
-Տե՛ր Աստված...
-Օ՜, քեզ համար պարզապես Կուկ,- ծիծաղեց այդ ապուշը:
-Մա՛մ, ո՞վ է այս հիմարը,- ներքևից լսվեց Մինսոկի ձայնը:
-Հիմարը՞,- զարմացավ Կուկն ու ուշադիր սկսեց նայել տղայիս:
-Տեսնում ես՝ ինչ խելոք տղա ունեմ, միանգամից ճանաչում է մարդկանց,- ծաղրեցի ես:
-Է՜յ, փոքրի՛կ,-կռացավ Կուկը,- ես նեղացա:
Այս տեսարանը ջարդուփշուր արեց սիրտս: Ինչ-որ բան փոխվեց հոգումս, երբ այդ երկուսին միասին տեսա: Իսկ երբ Կուկը գրկեց Մինսոկին...
-Ես կարող եմ քո լավագույն ընկերը լինել:
-Դե իհարկե, հայրի՛իկ:
-Ի՞նչ,- զարմացած բացականչեց Կուկը, կարծես փորձում էր ճշտել իր լսածը:
-Մինսո՛կ բավական է՝ քեզնից մեծ բոլոր տղաներին հայրիկ անվանես:
-Բայց մա՛մ...- լսվեց երեխայի նվնվոցը:
Փառք Աստծո, նա չկարողացավ շարունակել իր խոսքը, որովհետև Կուկի բնակարանից դուրս եկավ Շուգան:
-Վա՜յ, ի՞նչ սիրունիկ տղա է,- բղավեց նա:
-Հիմա՛ր, վախեցրի՛ր Մինսոկին քո սարսափ դեմքով,- բարկացավ Կուկը:
-Եթե քեզ տեսել է ու չի վախեցել, ուրեմն ես դեռ հնարավորություն ունեմ:Սյուլի՛, քո՞ փոքրիկն է:
-Հա, իմ երեխան է:
-Ի՜նչ սիրուն է: Բա աչուկները,- մոտենալով երեխային՝ ասաց Շուգան,- լսի՛ր, ընկե՛րս, եթե չիմանայի՝ Սորայի երեխան է, կմտածեի, որ քո տղան է: Այնքան նման է քեզ:
Չէ՛, չէ՛, Շուգա՛: Ո՞ր մեղուն քեզ կծեց: Ժամանակ գտար արյունակցական կապեր որոշելու: Հիմա ի՞նչ անեմ, ա՜յշ: Մի նոր կրակի մեջ ընկա: Վախվորած աչքերով նայեցի Կուկին, որի վրա կարծես եռման ջուր էին լցրել: Նա ուշքի չէր եկել: Մտքում ծանր ու թեթև էր անում լսածը: Ես լարված սպասում էի նրա արձագանքին:
-Մի՞գուցե Շուգային էլ հայրիկ անվանի,- բարկացած հարցրեց նա:
-Կուկ... 
-Մենք պետք է խոսենք, բացի՛ր բնակարանիդ դուռը,- հրամայեց նա:
-Սա կարծես ընտանեկան վեճ լինի,- ծիծաղեց Շուգան, որ գլխի էլ չէր ընկել, թե ինչից սկսվեց կռիվը:
-Ձայնդ կտրի՛ր,- միասին բղավեցին մենք:
-Լավ, լավ,- ձեռքերը վեր բարձրացնելով՝ հանձնվեց մեր զոհը:
Վերջապես մենք տանն էինք:
-Ես լսում եմ, Սորա՛: Մինսոկն իմ տղան է, այնպես չէ՞: Դու չես հեռացրել...
-Այն երեխան չկա: Ես... ես հեռացրի նրան: Իսկ.. Իսկ Մինսոկի հայրը, արդեն պարզ է, դու չես:
-Իսկ ո՞վ է, ո՞վ է հայրը:
-Դա արդեն քո խդիրը չէ, պա՞րզ է: Ինչ քեզ վերաբերում էր, իմացար:
-Սորա՛, դու չես կարող հարձակումներովդ թաքցնել ճշմարտությունը:Ես վստահ եմ՝ Միսոկն իմ տղան է:
-Ո՛չ... Ո՛չ, նա քո տղան չէ,- պնդեցի ես,- դու ուզում ես՝ բառ առ բառ ասեմ, որ ես մարդասպան եմ, սպանել եմ իմ սեփական երեխային միայն նրա համար, որ քեզ պես վախկոտը ինձ մենակ էր թողել: Չկա... Այն երեխան չկա...
Արցունքներս... Նորից այս արցունքները խեղդում են...
-Ինչու՞ Կուկ... Ինչու՞ ես նորից տանջում: Բավական չէ՞ր, բավական չէ՞ր այնքանը: Ինչու՞ ես նորից փորում իմ վերքը, որը դեռ չի սպիացել... Ինչու՞... Ինչու՞ է ինչուներն այսքան շատ,- արդեն հեծկլտացի ես:
Սա ավելի ծանր էր, քան ես կարծում էի, ավելի դժվար էր...
-Մա՜, մա՜մ, մի՛ լացիր...-լալով ասաց իմ գանձը:
-Սորա՛,- երեխաս իր գրկում ասաց Կուկը, կարծես զգում էր իր մեղքի ողջ ծանրությունը:
Նա դանդաղ քայլերով մոտեցավ ու գրկեց ինձ:
-Սորա՛, ների՛ր...
-Բաց թող, թող ինձ,- արցունքն աչքերիս խնդրեցի ես,- խնդրում եմ թող ինձ, ես ուզում եմ մենակ մնալ:
-Լավ,- համաձայնեց նա ու Մինսոկին ինձ տվեց:
-Բարի գիշեր, Սյուլի՛,-քիչ հետո լսվեց Կուկի ձայնը:
-Բարի գիշեր,- պատասխանեցի ես:
-Բարի գիշեր,- մեջ մտավ Մինսոկը:
Ես հազիվ ինձ զսպեցի, երբ տեսա երեխայիս կարոտով լցված աչքերը:
-Բարի գիշեր, հերո՛ս,- թախծոտ ժպիտով ասաց Կուկն ու դուրս եկավ՝ իր ետևից փակելով դուռը:
-Մա՛մ, ինչու՞ չեմ կարող հայրիկ անվանել պապայիս:
-Մինսո՛կ, դու չես կարող. նա չգիտի այդ մասին: Ես քեզ նրա լուսանկարներն եմ ցույց տվել, որ շատ չլացես ու չտխրես: Բայց հիմա շատ եմ խնդրում, լսի՛ր ինձ: Լա՞վ, հրեշտա՛կս:
-Լավ, մայրի՛կ: Բայց պապաս շատ սիրուն է, չէ՞: Ես նրան սկզբից չճանաչեցի դրա համար հիմար անվանեցի: Չի նեղանա, չէ՞ պապան:
-Չէ՛, իհարկե, չի նեղանա,- ասացի ես ու իմ գրկի մեջ առա իմ ամենաթանկ պարգևը:
Ինչքան եմ սիրում այս չարաճճիին, իմ կյանքի հրճվանքին: Իմ կյանքում ամենաճիշտ որոշումը նրան լույս աշխարհ բերելն էր: Ես երբեք չեմ փոշմանի:
-Մա՛մ, իսկ ինչու՞ դու խաբեցիր, ինչու՞ չասացիր, որ իմ պապան է:
-Այդպես էր պետք, անու՛շս, այդպես էր պետք:

Մաս 8-րդ

 

Արդեն մի քանի օր է, ինչ տեղափոխվել ենք: Բնակարանը շատ հարմարավետ է ու ճաշակով կահավորված: Այն ունի 2 ննջասենյակ: Այդ սենյակներից մեկում ամեն գիշեր քնում եմ այն մտքով՝ ինչպես անեմ,որ չհանդիպեմ Կուկին: Բայց ինչ արած, նույն գործակալությունում աշխատում ենք, ապրում ենք դեմ դիմաց: Չհանդիպելու շանսերն այնքան էլ մեծ չեն:
Այսօր աշխատանքի եմ: Մեզ հյուր է գալու BigBang-ը: Արդեն կամաց-կամաց երկրպագուներս շատանում են, որը ինձ անչափ ուրախացնում է: Այս ամենը այնքան նոր է ինձ համար:
-Մինսո՛կ, դու ուշանում ես մանկապարտեզից, արագացրու՛:
-Մա՛մ, ես արդեն պատրաստ եմ,- հյուրասենյակից լսվեց նրա ձայնը:
Միասին դուրս եկանք տնից, ու ես փակում էի տան դուռը բանալիով, երբ հարևան տնից ձայներ լսվեցին:
-Է՜յ, սա ո՞վ է,- լսվեց Նամջունի ձայնը:
-Իմ տղան է:
-Ես մտածում էի՝ կատակում էիր, երբ երեխայի մասին խոսեցիր:
-Ների՛ր, բայց ես ժամանակ չունեմ զբոսնելու: Անցի՛ր առաջ, Մինսո՛կ,-նյարդայնացած ասացի ես:
Այլևս չեմ դիմանում: Ով տեսնում է երեխայիս, սկսում է հարցաքննել ու չհավատալ: Մնում է ճակատիս գրեմ՝ իմ տղան է, և վերջ:
Աշխատանքս հանգիստ անցավ, առանց միջադեպի: Ես հանգիստ սրտով տուն էլ կվերադառնայի, եթե չհանդիպեի Հիջունին: Նա իմ նոր ընկերուհին է, որի հետ ծանոթացա աշխատանքիս շնորհիվ:
-Սյուլի՛,Սյուլի՛: Վերջապես գտա քեզ,- շնչահեղձ լինելով՝ մոտեցավ Հիջունը:
-Լսի՛ր, այսօր երեկոյան ժամը 6-ին գնալու ենք ակումբ, ուր պետք է նշենք: Հի՞շում ես:
-Հիշում եմ:
-BTS-ի տղաներն էլ են գալու՝ որպես առաջին հյուր:Դու կգա՞ս:
Կհավատա՞ք, թե՞ չէ, բայց ես ցանկանում էի մերժել: Սակայն այն միտքը, որ փախչում եմ առանց պատճառի, ինձ հունից հանեց: Ես ոչինչ չեմ արել, մեղավոր էլ չեմ, ապա ինչու՞ եմ փախչում: Ա՜յ, քեզ հիմար:
-Իհարկե կգամ, միայն թե հիմա պետք է տուն գնամ:
-Լավ: Մենք ակումբում քեզ կսպասենք: Հասցեն սա է,- ասաց Հիջունը և ինձ փոխանցեց մի քարտ:
Մտածում էի տուն հասնելուս պես կհանգստանամ, բայց ոչ: Հենց նստեցի՝ մի քիչ հեռուստացույց դիտելու, հիշեցի, որ Մինսոկը պարտեզում է:
-Ա՜յ, Տե՛ր Աստված, ինչ ապուշն եմ: Երեխաս հիմա մենակ է մնացել դայակի հետ:
Այսպես ինքս ինձ փնովելով՝ դուրս եկա տնից և միջանցքում սկսեցի ուղղել զգեստս և մազերս՝ չնկատելով, որ հարևան դռնից ինձ հետևում են: Երեխայիս պետք է Յուրայի մոտ թողնել, մինչ ես կվերադառնամ:
-Յուրա՛, հյուրեր ընդունու՞մ ես,- ներս մտնելով՝ հարցրի ես:
-Ա՜յշ, իմ աստղ ընկերուհին է բարեհաճել,- ծիծաղով դիմավորեց նա:
-Ողջույն, Յու՛,-բարևեց Մինսոկը: 
-Բարև, հրա՛շք: Այս ո՞ր քամին է ձեզ բերել:
- Յու՛, Մինսոկին կարո՞ղ ես մինչև երեկո քեզ մոտ պահել:
-Չհասկացա: Այդ ու՞ր է ուզում ծլկել ընկերուհիս առանց ինձ:
-Դե... Մենք աշխատակազմով գնում ենք ակումբ՝ շոուի հաջողությունը նշելու: BTS-ն էլ է գալու:
-Ականջներիս չեմ հավատում: Իմ անմեղ Սյուլին արդեն այդլների հետ է շփվում:
-Վերջ տուր կատակներիդ: Ես պետք է գնամ:
-Ի՞նչ, դու այսպե՞ս ես գնալու:
Ես նայեցի սև տաբատիս, վարդագույն վերնաշապիկիս ու ոչ մի տարօրինակ բան չգտնելով՝ պատասխանեցի.
-Դե հա, ի՞նչ կա որ:
-Ո՛չ, ո՛չ, ո՛չ: Ես Յուրան չեմ լինի, եթե դու այսպես դուրս գաս:Անցի՛ր ննջասենյակ, իմ զգեստներից մի բան կընտրենք:
-Տե՛ր Աստված, ես սրանով մի քայլ անգամ չեմ անի,- բղավեցի ես, երբ հայելու դիմաց կանգնեցի:
Իմ հագին մանուշակագույն զգեստ էր, որը հազիվ էր ծածկում այն, ինչ չպետք է երևար:
-Այն շատ փայլուն է ու կարճ,- բացատրեցի ես:
-Ընկերուհի՛ս, սա հենց այն է, ինչ մեզ պետք է: Մի փոքր թույլ, որպեսզի ազատ շարճ ես մարմինդ, իսկ գույնը քեզ շատ-շատ է սազում:
-Մա՛մ, դու ամենասիրուն մաման ես,-լսվեց Մինսոկի գովասանքը, և այդ պահին ես ամենաերջանիկն էի:
-Սյուլի՛, դու արդեն չափահաս կին ես, կարող ես անել այն, ինչ ուզում ես: Այնպես որ առաջ անցի՛ր: Կուկի աչքերը զրոներ են դառնալու:
-Յուրա՜...
-Ես մերժում չեմ ընդունում,- կտրուկ պատասխանեց ընկերուհիս ու քթի տակ սկսեց խոսել,- զգեստը կա, մազերդ կարձակես, իսկ դիմահարդարումը...
-Դիմահարդարումը,- բղավեց Յուրան,- շուտ նստի՛ր այստեղ, ինչպե՞ս կարող էի մոռանալ: Այսպես, այսպես... Կարմիր շրթներկ և սև աչքի մատիտ, կարծում եմ այսքանը բավական է:
-Արագացրու՛, Յու՛, ես ուշանում եմ:
-Սյուլի՛, դու կարծես Սպիտակաձյունիկի ժամանակակից տարբերակը լինես,- ծիծաղեց այդ գիժը,- վերջ իմ գլուխգործոցը պատրաստ է: Սա էլ կոշիկները:
Իմ աչքերը փայլեցին, երբ տեսա սև կոշիկները:
-Վերջ, դու պատրաստ ես, գեղեցկուհի՛: Կարող ես այսօր տուն չվերադառնալ: Մինսոկն ինձ վրա:
-Շնորհակալ եմ, Յու՛:
-Մի լավ ուրախացի՛ր, ընկերուհի՛ս, դու արժանի ես:







* * * *





Ուղիղ ժամը 6-ն էր, երբ ես ակումբ մտա: Հնարավոր չէր հեռվից չնկատել աղմկոտ խմբին, որի անդամը մի քանի րոպե հետո ես դարձա: Պետք էր պարզապես տեսնել նրանց դեմքերը: Ինձ այնքան ինքնավստահ էի զգում այդ վայրկյանին: Չեմ խոսում Կուկի մասին, որի աչքերը իրոք թմբլիկ զրոներ էին դարձել:
-Է՜յ, Սյուլի՛, ինչու՞ էիր թաքցնում այս սիրունիկ ոտքերը,- հարցրեց Նամջունը իր հանդուգն ժպիտով:
Չէ՛, ես իսկապես այլևս չեմ դիմանում: Նա արդեն զզվեցնում է: Չգիտեմ՝ ինչով է պայմանավորված իմ հակակրանքը: Գուցե նա լավն է, բայց ես չեմ սիրում նրան: Չեք հանդիպել որևէ մեկին, ով առանց պատճառի ազդում է ձեր նյարդերի վրա: Եթե չեք հանդիպել, ուրեմն բախտավոր եք:
-Երևում է մեզնից միայն Կուկն է խելացի եղել, որ հենց սկզբից նկատել է քո հմայքը,- խորամանկ ժպիտով ասաց J-Hope-ը:
-Տեսքդ հիանալի է, Սյուլի՛,- խառնվեց Հիջունը և փակեց ինձ համար ոչ այդքան հաճելի զրույցը:
-Շնորհակալ եմ,- ժպիտով պատասխանեցի ես ու նստեցի նրա կողքին: 
Ինչպես միշտ կյանքը շատ <<բարեհաճ>> է իմ նկատմաբ, որովհետև դիմացս Կուկն էր: Գիտեք՝ ես կարծում եմ, որ այդ պահին իմ աչքերը ոչ թե զրոներ էին, այլ գնդակներ: Կուկը հիասքանչ էր... Չէ՛, նա կատարյալ էր: Չեմ հասկանում՝ մարդ ինչպես կարող է անթերի լինել, համենայն դեպս արտաքինով:
-Սկզբի համար ի՞նչ խմենք,- հարցրեց Շուգան:
-Խմիչքն ինձ վրա: Հիմա կտեսնեք՝ ինչ է լինելու: Դուք անուններդ էլ չեք հիշելու,- ասաց Չիմինը և իր խոսքի տերը եղավ. կես ժամ հետո մեր խումբը անջատվել էր, ես էլ նրանց հետ:
Բոլորս ուրախ էինք ու զվարթ: Պարում էինք, երգում, անգամ սեղանի շուրջ խաղեր էինք կազմակերպել:
-Վերջ,Սյուլի՛, դու պարտվեցիր գրազը, այնպես որ հիմա պարում ես սեղանի վրա, քմծիծաղով հայտնեց Նամջունը:
Չէ՛, սրա խելքը հաստատ ալկոհոլը քամել է: Արդեն չափն անցնում է:
-Բայց զգուշացնում եմ ՝ մեզ մանկական պարեր պետք չեն,- քմծիծաղով շարունակեց այդ տխմարը:
-Սյուլին չի պարելու, հիմա՛ր,- լսվեց Կուկի ձայնը, որն այնքան կոպիտ հնչեց, որ բոլորը պապանձվեցին:
Սա արդեն ուրիշ հարց է: Կուկը բարկացած: Պետք է հաշվի առնել այս փաստը, որ վեճի մեջ չընկնեմ նրա հետ:
-Կու՛կ, այնպես խառնվեցիր իրար, կարծես կինդ լինի: Պարտվել է գրազը, պետք է պարի: Խաղի կանոններն են այսպիսին:
-Ես ասացի ոչ, ուրեմն ոչ,- գոռաց Կուկը:
-Ընկե՛րս, եթե դու չես ուզում, չնայած չեմ հասկանում, թե ինչու ես դեմ, պետք է գրազի տակից դուրս գաս:
-Ի՞նչ պետք է անեմ,- համաձայնեց սև ասպետս:
Ես ապշած զրույցն էի լսում: Չգիտեի էլ՝ ինչպես արձագանքել, բերանս բաց էլ մնացել:
-Դու պետք է այն աղջկան համբուրես, ֆրանսիական համբույր,- առաջարկեց Շուգան:
Ի՞նչ, ո՛չ, ավելի լավ է՝ ես պարեմ, քան տեսնեմ, թե ինչպես է ուրիշին համբուրում Կուկը:՛
-Լսե՛ք, ես կպարեմ,- վերջապես թեժ խոսակցությանը խառնվեցի ես:
-Ո՛չ, դու չես պարելու:
-Ես ավելի լավ տարբերակ գիտեմ: Թողեք՝ Սյուլին համբուրի Կուկին,- ասաց Հիջունը:
-Ես համաձայն եմ:
-Ես էլ եմ համաձայն:
-Դե, Սյուլի՛, քեզ ենք սպասում:
Ես, զարմացած կատարվածից, նայեցի շուրջս ու նկատելով, որ իրոք բոլորը լուրջ են խոսում՝ կանգնեցի տեղիցս:
-Լավ,- համաձայնեցի ես ու մոտ գնալով Կուկին՝ համբուրեցի նրա այտը,- դուք չէիք նշել՝ ինչ համբույր, այնպես որ բողոքներ չեմ ընդունում:
-Բայց դու խորամանկ ես, Սյուլի՛,- ծիծաղեց Նամջունը:
-Եթե դու աղվեսն ես, ես էլ քո պոչն եմ,- ժպտացի ես ու հազիվ կանգնելով ոտքերիս վրա՝ փնտրեցի ելքը:
-Ես գնում եմ, բարի գիշեր բոլորին,- հարբած ասացի ես և 8 գրելով քայլեցի դեպի դուռը:
-Ես էլ եմ քեզ հետ գալիս,- առաջ ընկավ Կուկը:
-Է՜յ, նորի՞ց,- բղավեց Նամջունը:
-Նորից,- շունչ քաշելով պատասխանեց J-Hope-ը:
-Գնացինք,- ձեռքիցս բռնելով՝ դուրս տարավ Կուկը:
Արդեն դրսում էինք, ու մաքուր օդը մի փոքր ուշքի բերեց ինձ, բայց այնքան էլ չէ, որ հիմարություններ չանեմ: Ես բաց թողեցի Կուկի ձեռքը ու ձեռքերս հորիզոնական բացելով սկսեցի վազել ու ծիծաղել:
-Կու՛կ, ես ազատ եմ,- բղավեցի ես,- այնքան երջանիկ եմ:Մտածում եմ՝ ինչ լավ է հարբած լինելը:
ես կանգնեցի ու ետ շրջվեցի. Կուկը մի քանի մետր հեռու էր մնացել:
-Չե՛ս ուզում ասել, որ հիմար եմ,- ծիծաղելով հարցրի ես:
-Չէ՛, դու հիմար չես: Հիմարը ես եմ,- հեռավորությունից բղավեց Կուկը:
Ես լռեցի: Շուրջս կիսախավար էր: Տեղ-տեղ լուսամփոփներ էին, քաղաքի աղմուկը, մարդկանց անցուդարձը...
-Չե՞ս ուզում հարցնել՝ ինչու եմ հիմար:
-Ինչու՞,-կամաց հարցրի ես՝ չիմանալով լսե՞ց, թե՞ ոչ:
-Ես հիմար եմ, որովհետև քո գալու օրից ուզում եմ հաբուրել քեզ, բայց վախենում եմ...
-Ուրեմն... Ուրեմն ե՞ս էլ եմ հիմար,- վախվորած հարցրի ես ու նայեցի Կուկի աչքերին:
Նրա դեմքին թեթև ու երջանիկ ժպիտ իջավ, և մենք մի քանի վայրկյան այդպես կանգնած մնացինք: Ինչի՞ էինք սպասում... Հանկարծ Կուկը ժպտաց ու վազեց դեպի ինձ: Չհասցրի ինչ-որ բան ասել, երբ հայտնվեցի նրա գրկում: նա ամուր գրկել էր ինձ: կարծես աշխարհում միայն ինձ ունի: Նա իր սառը շուրթերով այտիս դիպավ: Նրա շունչը, ջերմությունը, սրտի բաբախյունը: Ես այնքան մոտ էի նրան, բայց կարոտում էի, կարոտում էի՝ նրան մոտ լինելով: թվում էր՝ դա հեքիաթային երազներից է, որ երբ աչքերս բացեի, ամեն ինչ կանէանար: Նա գիտի, որ ինձ տաջում է, բայց այս տանջանքը... Համբույրի քաղցր սպասումը... Գիտի, որ հիմա ամենից շատ ուզում եմ իրեն համբուրել, նա գտել է իմ թուլությունը...
-Կու՛կ...
-Շ՜շ, Սյուլի՜,- ականջիս լսվեց հալումաշ անող մեղեդին,- թող՝ վայելեմ այս վայրկյանները,- շարունակեց նա ու ձեռքով մազերս մի կողմ տարավ՝ բացելով մերկ պարանոցս: Գլխի չընկա՝ երբ զգացի նրա շուրթերի համը: Տե՜ր Աստված... որքան էի կարոտել այս բույրը, այս քաղցրությունը: Որքան էի կարոտել նրան՝ նոր եմ հասկանում: Նրա փափուկ ու հյութեղ շրթունքները, որոնք համբուրում են ինձ, փորձում շուրթերս՝ որպես ամենահամեղ անուշեղենը: Որքան էի կարոտել նրա համբույրի շոկոլադե համը...
Որքան էի կարոտել Կուկին...

Մաս 9-րդ

 

Ինձ ընդամենը մի քանի րոպե էր պետք, որ խելքի գայի: Այդ րոպեները շատ չուշացան: Երբ զովացնող քամին հարվածեց դեմքիս, ես սկսեցի հասկանալ, որ մեծ սխալ եմ գործել:
-Կուկ,- մի կերպ ազատվելով նրա գրկից ասացի ես,-թող, ես պետք է տուն գնամ:
-Ի՞նչ, Սյուլի՛, հենց հիմա պետք է հիշեիր այդ մասին,- հիասթափությունը չթաքցնելով՝ ասաց Կուկը:
-Լսի՛ր, պետք չէ ձևացնել, թե անցյալում ոչինչ չի եղել: Համենայն դեպս երկուսս գիտենք, որ այդպես չէ:
-Կարող ես բացատրել՝ ինչ ասացիր հենց նոր,- մի փոքր նյարդայնացած հարցրեց նա:
-Կու՛կ, ինձ համար այս համբույրը ոչինչ է: Մոռացի՛ր այն, ինչ կատարվեց: Իսկ ես կաշխատեմ, որ սա այլևս չկրկնվի:
-Սորա՛...
-Վերջ, Կու՛կ, վերջ: Բավական է, վերջացրու՛: Իմ կյանքն արդեն իր հանգիստ հունով է ընթանում, և դու այնտեղ չկաս: Հիմա ես տուն եմ գնում:
-Լավ... Լավ, ես հանգիստ կթողնեմ քեզ: Բայց հիմա չեմ կարող...
-Ի՞նչ, ինչու՞:
-Դե, որովհետև...
Կուկը խոսքը կիսատ թողեց ու իր գրպանից հանեց բնակարանիս բանալիները: Հասկանու՞մ եք, իմ բնակարանի...
-Է՜յ, որտեղի՞ց ես վերցրել,- բարկացած գոռացի ես ու սկսեցի վեր ցատկել:
-Այո՛, Սյուլի՛, բարձրահասակ լինելը լավ է,- ինքնագոհ ժպիտով խոսեց այդ տխմարը՝ բանալիներն էլ ավելի վեր բարձրացնելով:
-Հիմա՛ր, տու՛ր այստեղ դրանք:
-Ո՛չ, սիրելի՛ս, մենք միասին ենք գնալու,- խորամանկ հայացքով ասաց Կուկը, ու ես ստիպված համաձայնեցի:
-Լավ, գոնե կասես, որտեղից ես գտել,- հարցրի ես, երբ արդեն մեր հարկին էինք հասնում: Պետք է ընդունեմ, որ աստիճանները հարբած բարձրանալը շատ դժվար է:
-Դե, դու այնքան էիր շտապում Մինսոկի պարտեզ գնալիս, որ անգամ չնկատեցիր բանալիներիդ ընկնելը:
-Իսկ դու... Դու...
-Ես էլ հետևում էի,- ծիծաղեց Կուկը:
-Հետևու՞մ...
-Հա, մյուս անգամ ուշադիր կլինես: Պատերը ականջներից բացի աչքեր էլ ունեն,- արդեն դուռը ծածկելիս լսվեց նրա ձայնը:
Ես այնքան շփոթված էի, ուզում էի շուտ տուն մտնել, որ չքվեր այդ հիմարի պատկերը: Բայց Կուկի կերպարանքը աչքերիս առաջ էր, նրա՝ սիրով լցված աչքերը, ամեն մի բառը: Պառկել էի մահճակալիս, բայց հանգիստ չէի գտնում, միայն այս ու այն կողմ էի թեքվում, վերմակը քաշում էի գլխիս. անարդյունք էր: Դեռ շուրթերիս զգում էի նրա համբույրի այրոցը, հիմար խոստովանությունը: Թվում էր ՝ այդ գիշեր աչքերս բաց եմ լուսացնելու, բայց մի վայրկյան էր՝ աչքերս թարթեցի ու տեսա, որ արդեն առավոտ է: Ինձ արթնացրեց հեռախոսիս ձայնը, որը զարմանալի էր այսքան վաղ:
-Ալո,- առանց համարին նայելու՝ քնաթաթախ ձայնով պատասխանեցի ես, բայց երբ լսեցի տնօրենի ձայնը, միանգամից ուշքի եկա:
-Քի՛մ Սորա, արագացրու՛, 1 ժամից իմ աշխատասենյակում լինես:
-Այո՛, բայց...
Դեռ նախադասությունս չավարտած ինձ ողջունեց հեռախոսի ձայնը:
-Ա՜յշ, ինչու՞ էր այսքան բարկացած, չթողեց խոսքս վերջացնեմ,- տրտնջացի ես ու մի կերպ սկսեցի կարգի բերել ինձ: Ինչ խոսք, հաշվի առնելով գզգզված մազերս՝ այդքան էլ հեշտ գործ չէր ինձ սպասում:
Ճիշտ ժամանակին ես տեղ հասա: Վազելով ու ոչ ոքի չզիջելով՝ գնացի դեպի այդ աշխատասենյակը ու պատրաստվում էի ներս մտնել, երբ ձեռքս մեկը բռնեց:
-Ողջույն, Սյուլի՛:
-Ողջույն և ցտեսություն: Ես շտապում եմ, մի կողմ քաշվիր:
-Ես պետք է տնօրենի մոտ մտնեմ,- հանգիստ պատասխանեց նա:
-Լսի՛ր, ինձ նա է կանչել, եթե հիմա ուշանամ, վերջս վատ կլինի:
-Ինձ նույնպես նա է կանչել:
-Ի՞նչ, մեզ երկուսիս միասի՞ն է կանչել,- զարմացած հարցրի ես ու մտքերով ընկա, բայց երբ նայեցի Կուկի հիմար ժպիտով դեմքին, որ հեռախոսն էր փորփրում, բարկացա:
-Ի՞նչ ես երջանիկ ապուշի հայացքով կանգնել: Դու գիտե՞ս՝ ինչու է կանչել:
-Դե հա, գլխի ընկա:
-Պատմի՛ր, ու՞մ ես սպասում:
-Ո՛չ, քաղցրի՛կս, դու ներսում կիմանաս,- ասաց Կուկն ու հրեց ինձ դեպի ներս՝ ետևիցս մտնելով:
-Օ՜, այս ո՜վքեր են բարեհաճել,- բարկացած սկսեց տնօրենը:՛
-Բարի լույս,- կմկմացի ես:
-Ինձ համար գուցե, բայց ձեզ համար լույսն այդքան էլ բարի չէ, հարգելինե՛րս:
-Պարոն...
-Ոչ մի պարոն, հիմարնե՛ր: Ինչպե՞ս կբացատրեք կատարվածը:
-Ի՞նչ... Ի՞նչ պետք է բացատրենք:
-Օ՜, դու դեռ չգիտես՝ խոսքն ինչի մասին է: Բայց ինչպես երևում, կողքիդ կանգնած հիմարի գլուխը լավ էլ հասկանում է:
-Է՜յ...- նեղացավ Կուկը:
-Սա ինչպե՞ս կբացատրեք,- բղավեց տնօրենը և մեր դեմքին նետեց մի ամսագիր,- հարկավոր չէ շատ փնտրել, բավական է առաջին էջին նայել:
Ես, ոչինչ չհասկանալով, հայացքս գցեցի վրան, ու քիչ էր մնում՝ աչքերս ակնափոսերից դուրս թռչեր: Ես ու Կուկն էինք... Միասին... Գրկախառնված... Համբույրը... Տե՛ր Աստված, արդեն ամեն ինչ պարզ էր: Բայց երբ էին հասցրել այդ լրագրողները:
-Հիանալի է, իսկ վերնագիրը, հապա մի գնահատեք՝ <<Աստղային նոր զույգ>>: Լա՞վն է, չէ՞:
-Ես... Ես, ես ուղղակի հարբած էի:
-Իհարկե, ի՞նչ խնդիր: Ամեն ինչ կարգին է: Հիմա լրագրողներին, որոնք սոված գայլերի պես հանգիստ չեն տալիս մեզ, կասենք, որ դու խմած էիր, և դուրս կգա հաջորդ հոդվածը՝ <<Big Hit-ի դեմքը հարբեցող է>> վերնագրով:
-Կներեք... խնդրում եմ,- արդարացա ես՝ գլուխս կախելով, բայց աչքի տակով երբ տեսա, որ Կուկը հանգիստ է, անգամ մի փոքր երջանիկ,համբերությունից դուրս եկա:
-Հիմա՛ր, ի՞նչ ես ժպիտը դեմքիդ կանգնել: Կարծես դու մեղավոր չես:
-Օ՜, մեր Կուկը ե՞րբ է մեղավոր եղել: Չէ՞, ա՛ստղ ջան:
-Դուք ամեն ինչ շատ եք բարդացնում,- հորանջելով ասաց Կուկն ու տեղավորվեց բազմոցին:
-Մի սրան տես: Տղա՛, կրակի հետ ես խաղում:
-Լսե՛ք, ես առաջարկում եմ՝ վարվեք այնպես, ինչպես միշտ եք անում նման դեպքերում:
-Մենք ուրիշ ելք էլ չունենք,- արդեն մի փոքր հանգստանալով՝ ասաց տնօրենը:
-Դուք... Դուք ինչի՞ մասին եք խոսում,- մեջ մտա ես:
-Իմ աղավնյակնե՛ր, այս պահից դուք հանդիպում եք, ավելին սիրում եք իրար:
-Բայց...Բայց ես փեսացու ունեմ,- հակառակեցի ես:
-Անուշի՛կս, այդ մասին շուտ մտածեիր, օրինակ՝ երբ համբուրվում էիր Կուկի հետ:
-Ի՞նչ... Ի՞նչ փեսացու, ես ինչու՞ չգիտեմ այդ մասին,- իրար խառնվեց Կուկը:
-Դա քո գործը չէ:
-Եկեք ձեր կյանքի դրաման իմ աշխատասենյակից դուրս: Հիմա ասեք՝ երկուսիդ էլ պարզ է մեր թատրոնի կանոնները: Դուք հանդիպում եք և կբաժանվեք չակերտավոր ծանր գրաֆիկի պատճառով, երբ ես ասեմ:
-Լավ:
-Լավ:
-Դե, այսօր ֆան-հանդիպում կկազմակերպեմ: Այնտեղ նաև լրագրողներ կլինեն, և դուք բոլորի ներկայությամբ կխոստովանեք ձեր <<երկնային>> սիրո մասին:





* * * *





-Ապու՛շ, տխմա՛ր: Սա քո առաջարկն էր: Քո պատճառով է, որ ես այս փորձանքի մեջ եմ ընկել,- հարձակվեցի ես, երբ արդեն դուրս էինք եկել աշխատասենյակից:
-Ե՞ս եմ ապուշը: Այդ ի՞նչ հավ փեսացուի մասին հեքիաթներ էիր պատմում:
-Հա՞վ: Այստեղ միակ հավը դու ես,-բղավեցի ես:
-Դու խաբու՞մ էիր, չէ՞,- երկու ձեռքերս էլ բռնելով՝ հարցրեց Կուկը,- պատասխանի՛ր, Սյուլի՛:
-Ո՛չ, ես չէի խաբում,- հայացքս թաքցնելով՝ պատասխանեցի ես:
-Աչքերիս մեջ նայի՛ր, նայի՛ր աչքերիս: Իմ Սյուլին չի կարողանում խաբել,- բղավեց Կուկն ու բռունցքով հարվածեց պատին:
Ես վախեցել էի, անգամ դողում էի, ինչպես նավը ուժեղ փոթորկի դիմաց:Նրա աչքերը... Միշտ սիրուն ու սիրով լցված աչքերը արյունով էին լցվել: Մի՞թե ես նրա համար ինչ-որ բան էի նշանակում:
-Այն Սյուլին չկա, Կու՛կ: Եվ ես երբեք քոնը չեմ եղել,-հանգիստ ու դանդաղ ձայնով պատասխանեցի ես:
-Ո՛չ, չեմ հավատում: Այն Սյուլին վերադառնում է, երբ իմ կողքին ես լինում: Դու այն պարզ ու անկեղծ Սյուլին ես դառնում իմ կողքին : Դա քո հայացքում եմ տեսնում: 
Նա ինձ գրկեց, իր ամուր ձեռքերով ջերմությամբ պարուրեց: Ես այնքան հանգիստ էի, մոռացել էի ամեն ինչ՝ անցյալը, ցավը: Կար միայն ներկան:Բայց հանկարծ իմ մեջ արթնացավ երկրորդ եսս: Սկսեցի կռվել ինքս իմ դեմ: Կյանքի ամենածանր պայքարը ինքդ քեզ հետ կռվելն է: Երբ էությանդ մեջ երկու ես է դուրս գալիս: Ինձ Կուկին մերժելու այնքան ուժ էր պետք: Առաջին անգամ ուզում էի թույլ լինել, հանձնվել ծովի ալիքներին ու պահի ազդեցությանը: Բայց... Ա՜խ, այդ բայցը...
-Կու՛կ, բաց թող ինձ: ես ուրիշ ելք չունեմ. կխաղամ այդ թատրոնը, բայց լավ հիշի՛ր, դա միայն խաղ է, ուրիշ ոչինչ,- իմ մեջ գերբնական ուժ գտնելով՝ պատասխանեցի ես ու հրեցի նրան: Ոտքերս բնազդորեն սկսեցին վազել: ես մտածում էի միայն փախչելու, նրանից հեռանալու մասին: չէի ուզում նայել նրա աչքերին, որովհետև Կուկի մի քաղցր ժպիտը կստիպեր ետ վերադառնալ նրա գիրկը: Ես վազում էի առանց որևէ մեկին ուշադրություն դարձնելու, ինձ օդ էր պետք... ազատություն... օդ...
Արդեն դրսում էի, մի քանի մետր էի հեռացել: Պատրաստվում էի փողոցն անցնել: Մտքերս ցաքուցրիվ էին, ոչինչ չէի նկատում:Մի փոքր հանգստացել էի, երբ մի խումբ աղջիկներ իմ դիմաց դուրս եկան:
-Հե՜յ, նա Սյուլին չէ՞,-լսվեց նրանցից մեկի ձայնը:
-Հա էլի, նա է, այդ կախարդն է:
-Մի դրան տեսեք, մեր Կուկին գողացավ, հիմա էլ իրենից գոհ թափառում է դրսում,-մեջ մտավ մյուսը:
Նրանք կամաց-կամաց ինձ էին մոտենում: Ես հայացքս այս ու այն կողմ գցեցի՝ օգնություն փնտրելով: Ծաղրող քմծիծաղ հայտնվեց դեմքիս, երբ տեսա, որ շուրջս ոչ ոք չկա: Է՜հ, անբա՛խտ Սյուլի:
-Ի՞նչ է, արդեն լեզուդ կուլ տվեցիր, անճոռնի՛,- ուսիցս հրելով՝ սկսեց նրանցից բարձրահասակը:
-Լսե՛ք, ես չեմ ուզում վեճի մեջ ընկնել,- փորձեցի խուսափել ես:
-Մի խելոքիս տեսեք,- ծիծաղեց նիհարիկը,-լսի՛ր,Կուկը քեզ համար յուղոտ կտոր է, չես մարսի: Դա ես եմ քեզ ասում:
-Դուք արդեն չափն անցնում եք, մի կողմ քաշվեք,-բղավեցի ես ու փորձեցի շրջանցել. թերագնահատել էի այդ ներկած տիկնիկներին: Աչքս էլ չհասցրի թարթել, երբ մեկը հարվածեց, իսկ մյուսները սկսեցի քաշքշել մազերս:
-Լեզուդ երկար է, պետք է կտրել:
-Ա՜խ, թողեք, հիմարնե՛ր, բաց թողեք,-բղավում էի ես՝ միաժամանակ զգալով սեփական արյան մետաղային համը:
Տե՛ր Աստված, այս ի՞նչ խելագարների ձեռքն ընկա: Չէի կարողանում անգամ պաշտպանվել, միայն ձեռքերով գլուխս էի բռնել՝ հարվածի ուժը թուլացնելու:
-Քեզ աստղ ես զգում արդեն: Ոչինչ հիմա երկնքից կիջեցնենք:
-Հե՛յ, այս ի՞նչ է կատարվում,- լսվեց ծանոթ մի ձայն,- ես հիմա ոստիկանություն կկանչեմ:
- Rep Monster-ն է,- միասին բղավեցին այդ անխելքները,- մենք սիրում ենք քեզ Նամջուն,- շարունակեցին նրանք այնպես, կարծես քիչ առաջ ինձ չէին ծեծում:
-Ցավոք նույնը չեմ կարող իմ մասին ասել, եթե ընկերուհուս այս օրն եք գցել:Հեռացե՛ք, քանի թույլ եմ տալիս, քանի կարող եք,-բղավեց նա ու սկսեց ինձ օգնել, որ վեր բարձրանամ:
-Սյուլի՛, ինձ լսում ես,- անհանգստացած հարցրեց Նամջունը:
Երբ ես գլխով թեթևակի նշան տվեցի, նա փորձեց ինձ գրկել:
-Ո՛չ... Պետք չէ: չեմ ուզում հիմա էլ քո երկրպագուհիներից ստանալ:
-Ես թույլ չեմ տա, կարող ես հանգիստ լինել,- պատասխանեց Նամջունն ու հաջորդ պահին ես օդում էի:Նա ինձ այնպես բարձրացրեց, կարծես ես ոչինչ չէի կշռում:
-Վզիցս փաթաթվի՛ր:
Աչքերս փակ էին, ոչինչ չէի տեսնում:Ամբողջ մարմինս ցավում էր, այնքան թույլ էի:
-Նամջու՞ն... Սյուլի՞,- ականջիս հասավ Կուկի ձայնը, երբ արդեն ներսում էինք,- ինչու՞ է Սորան քո գրկում:
-Տխմա՛ր Ռոմեո, լավ կլինի հարցնես ինչպես է Ջուլիետտադ:
-Ի՞նչ, ի՞նչ է պատահել,- վրա հասավ Կուկը:
-Գու՞ցե քո երկրպագուհիներից հարցնես:
-Տու՛ր ինձ Սյուլիին:
-Հիմա քեզ միայն դա է հետաքրքրում,- բղավեց Նամջունը:
-Վերջացրե՛ք... Վերջացրեք երկուսդ էլ: Ես հոգնել եմ անիմաստ վեճերից: Ցած իջեցրու ինձ, Նամջու՛ն, արդեն կարող եմ ոտքերիս վրա կանգնել:
-Սյուլի՜...
-Նամջու՛ն, ասացի ցած իջեցրու՛,-կրկնեցի ես:
-Չլսեցի՞ր, իջեցրու՛,- ասաց Կուկը:
Արդեն ոտքերիս վրա էի, մի պահ ընկնում էի, բայց կարողացա հավասարակշռությունս պահել:
-Սյուլի՛, ների՛ր ինձ:
-Կու՛կ, ինչքան կրկնեմ ինձ հանգիստ թող, հոգնել եմ,-պատասխանեցի ես ու քայլեցի դեպի զուգարանը:Պետք էր շտապ կարգի բերել և՛ ինձ, և՛ մտքերս:
-Սյուլի՛,-իմ ետևից սկսեց գալ Կուկը, բայց չհասցրեց . ես դուռն անմիջապես նրա քթի առաջ փակեցի:
Ահավոր էր. Հայելու դիմաց կարծես ես չլինեի: Դեմքս արյունոտված էր... Մազերս... Հագուստս...
-Սորա՛, բաց արա՛ դուռը,- բղավեց Կուկը:
-Կու՛կ, թող ինձ, գնա՛, հեռացի՛ր:
-Սորա՛, քեզ հետ եմ, բացի՛ր դուռը: Մենք պետք է խոսենք:
-Խոսե՞նք, ինչքա՜ն եմ լսել նույն բառերը: Ես հոգնել եմ, Կու՛կ: Բոլոր խնդիրներս քո պատճառով են, կարծես սև կատու լինես:Դու ամենավատն էիր, որ երբևէ կարող էիր լինել իմ կյանքում:
-Աա...ամենավատը՞,-լսվեց նրա տխուր ձայնը:
-Ամենավատը:Կյանքս փչացրիր, խորտակեցիր, բայց ես չհանձնվեցի: Հիմա էլ նույն ես անում, բայց այս անգամ ես չեմ կարող դիմանալ:
-Սյուլի՛, թույլ տու՛ր՝ հակառակն ապացուցեմ: Ես սիրում եմ քեզ: Սիրում եմ... Երդվում եմ, որ այլևս ոչ մի սխալ քայլ թույլ չեմ տա:Բացի՛ր դուռը, խնդրում եմ:
Ես մանր-մանր քայլերով մոտ գնացի:Թվում էր անդունդի եզրին եմ: Տատանվելով բացեցի դուռը և հանդիպեցի Կուկի հայացքին:
-Սորա՜...
Նորից նրա ձայնը:
-Ինձ հետևի՛ր,- ասես հրամայեց նա ու ձեռքս բռնելով՝ քաշեց իր ետևից: Ինձ չէր էլ հետաքրքրում, թե ուր է տանում: Լուռ էի, չգիտես ինչու, սիրտս նորից վստահում էր նրան:Բայց երբ տեսա գործակալության շենքի դիմաց հավաքված լրագրողներին, ուշքի եկա:
-Է՜յ...
-Շ՜շշ, Սորա՛: Հիմա դու ամեն ինչ կհասկանաս:
-Ես չեմ սպասել մինչև ֆան-հանդիպումը,- բղավեց Կուկը և բոլոր լրագրողների ուշադրությունը գրավեց,-բոլորդ եք տեսել իմ ու Սյուլիի լուսանկարը, բոլորիդ է հետաքրքրում ճշմարտությունը: Ես շատ սպասել չեմ տա ձեզ: Ես... Ես սիրում եմ Սորային,-ժպիտով շարունակեց նա և վերջին բառերը առանձնահատուկ շեշտով ասաց: Լրագրողները քարե արձանից չէին տարբերվում:
-Ես սիրում եմ նրան: Սյուլին ինձ համար ամեն ինչ է: Մենք հանդիպում ենք, և արդեն պարզ է՝ իմ սերը փոխադարձ է:Հուսով եմ, որ երկրպագուներս նույնպես ուրախ են, որովհետև ես երջանիկ եմ, երջանիկ եմ Սյուլիի կողքին: Իսկ եթե անգամ դեմ են, դա ոչինչ չի փոխում, որովհետև... որովհետև նա ամենալավն է, որ երբևէ կարող էր լինել իմ կյանքում:

Մաս 10-րդ

 

-Փաստորեն դուք հանդիպու՞մ եք,-սկսեցին իրենց հարցերով խեղդել լրագրողները:
-Այո՛, հուսով եմ բավարարեցի ձեր հետաքրքրությունը,-արագ պատասխանեց Կուկը և ինչպես ինձ բերել էր՝ ետևից քաշ տալով, այնպես էլ տարավ:
Ես շփոթված էի, մի՞թե այս ամենը իրականություն էր, մի՞թե սա երազ չէր: Ամեն ինչ խառնվել էր իրար: Այնքան արագ տեղի ունեցան իրադարձությունները: Ուշքի չէի կարողանում գալ, Միայն Կուկին էի հետևում՝ չնայած այլ ելք չունեի. այնքան ամուր էր ձեռքս բռնել: Հանկարծ նկատեցի, որ մի դատարկ սենյակում ենք: Միայն ես և Կուկը: Անհարմար լռություն էր իջել, որը խախտեց Կուկը:
-Մի՞գուցե սա քեզ համար խաղ է, բայց ինձ համար այս ամենը իրական է, որովհետև իրական են նաև զգացմունքներս:
Նա իր խորաթափանց աչքերով ինձ էր նայում: Թվում էր, թե նա կարդում է հոգիս, որ նրա համար բաց գիրք եմ:Ես փորձեցի դուրս գալ նրա ձեռքերից, բայց Կուկը հրեց ինձ դեպի պատը և ձեռքերս ամուր բռնեց՝ իմ գլխավերևում պահելով: Նյարդային շարժումով շունչ քաշեցի և արդեն փորձում էի գոռալ նրա վրա, բայց շուրթերս հանդիպեցին Կուկի շրթունքներին: ԱՆմեղ հպումը կամաց-կամաց փոխվեց զգույշ ու թեթև համբույրի:Կարծես մեր շուրթերի միջև էլեկտրական հոսանք անցավ, բայց դա շատ հաճելի էր: Ես փակեցի աչքերս՝ տրվելով այդ անհավանական զգացումներին:Իմ ձեռքերը դեռ սեղմված էին պատին, իսկ Կուկի մարմինն այնքան մոտ էր, որ ես զգում էի, թե ինչքան արագ է բաբախում նրա սիրտը: Երբ համբույրն ավարտվեց, ես արթնացա այդ անուշ երազից և հրեցի Կուկին:
-Դու ճիշտ ես՝ ինձ համար սա խաղ է,-ասացի ես ու դուրս թռա սենյակից:
Դիմացս չէի կարողանում նայել, մտածում էի հիմա իմ դիմաց դուրս կգան այդ հիմարի երկրպագուհիները: Արագ-արագ քայլերով շտապեցի դեպի տուն, ուր արդեն ինձ էին սպասում իմ հրաշքն ու Յուրան: Ես քայլում էի ու վախենում: Ինչու՞ է մարմինս նորից նույն կերպ արձագանքում Կուկի հպումներին, ինչ անցյալում: Ինչու՞ են շուրթերս այդքան կարոտում նրա համեղ համբույրներին: Ինձ մի կերպ բնակարան գցեցի,որտեղ դիմավորեց Յուրան, գրեթե ապշած:
-Սյուլի՛...Դու...
-Ինչ՞ է, արդեն դու էլ ես տեղյակ,- հոգոց հանելով հարցրի ես:
-Աբողջ համացանցը ձեր լուսանկարն է և Կուկի խոստովանությունը: Ամեն ինչ լու՞րջ է:
-Ո՛չ, ոչ մի բան էլ լուրջ չէ, Յուրա՛,- լալով սկսեցի ես,-սա խաղ է, շոուբիզնեսի հերթական թատրոն:
-Սյու՛, ընկերուհի՛ս, պատմի՛ր, կիսվի՛ր ինձ հետ,- մոտ եկավ Յուրան ու ամուր գրկեց ինձ:
-Ես չգիտեմ, չգիտեմ՝ ինչ է կատարվում: Ի՞նչ անեմ: Նա... Նա ինձ ասաց, որ այդ ամենն իր համար իրական է, որ իրոք ինձ սիրում է:
-Սյուլի՛ս, դու պետք է ուրախ լինես: Մի՞գուցե նա ցանկանում է ամեն ինչ նորից սկսել:
-Ես վախենում եմ,Յու՛:Շատ եմմ վախենում:
-Ինչի՞ց, Սյուլի՛: Վերջապես քեզ էլ է բախտը ժպտում:
-Չէ՛, դու չես հասկանում: Եթե նա իմանա, որ ես նույնն եմ զգում, որ ես էլ նրան եմ սիրում խենթի պես, կձանձրանա, նորից կթողնի:
-Սորա՛, դու դա հաստատ չես կարող ասել:
-Յու՛, բոլորն են այդպիսին: Երբ ինչ-որ բան շատ ենք ուզում և հասնում ենք դրան, նորն ենք ցանկանում, ձգտում ենք նորին:
-Մա՛մ, դու լալի՞ս ես,-իր սենյակից դուրս գալով՝ հարցրեց Մինսոկը:
՛-Դե իհարկե, ո՛չ, փոքրի՛կս: Ամեն ինչ կարգին է,- արցունքներիս տակից ժպտացի ես, մայրիկի մոտ արի:
Նա իր փոքրիկ ոտիկներով ինձ մոտ եկավ և թաթիկներով ամուր գրկեց: Միանգամից հոգիս խաղաղվեց, հանգստություն գտավ: Կարծես ողջ աշխարհն էի ես գրկել:
-Լսի՛ր, ես պետք է գնամ հիմա, ների՛ր:
-Յուրա՛, այդ դու ինձ ների՛ր: Երևի արդեն ձանձրացրել եմ իմ խնդիրներով:
-Սյուլի՛, քեզ խելոք պահիր: Գիտես՝ եթե մայրիկիս օգնություն պետք չլիներ, կմնայի,- ծիծաղեց ընկերուհիս:
Յուրային ճանապարհելուց հետո, ես ու տղաս մենակ մնացինք:
-Անու՛շս, սոված չե՞ս:
-Չէ՛, մա՛մ:Յուրա մորաքրոջ հետ կերել եմ:՛
Դե լավ է, ապրի՛ Յուրան: Իսկ հիմա քնելու ժամանակն:Դու կպառկես քնելու, իսկ կողքի սենյակում ես: Առանց այն էլ շատ եմ հոգնած:
-Ըհը,- գլխով արեց տղաս ու վազելով անցավ իր սենյակ:՛
Թեթև շպիտը դեմքիս անցա հյուրասենյակ: Այնքան զբաղված էի այդ մի քանի օրը, որ չէի հասցրել կարգի բերել բնակարանը: Արագությամբ գործի անցա: Քիչ հետո ամեն ինչ տեղում էր: Շատ էի հոգնել, երբեք ցերեկը չեմ քնել, բայց այս անգամ այնքան անուժ էի, որ հազիվ ննջասենյակ մտնելուն պես կարողացա գիշերազգեստս հագնել և անկողին մտնել: Չգիտեմ, թե ինչքան քնեցի, բայց ինձ չէր լքում այն զգացումը, որ ինչ-որ մեկը իմ սենյակում է: Այս ու այն կողմ էի թեքվում, բայց երբ զգացի շուրթերիս ինչ-որ մեկի տաք շունչը, աչքերս բացեցի:
-Կու՞կ:
-Բարև,-շշնջաց նա:
-Հիմա՛ր, ի՞նչ գործ ունես այստեղ,-զարմանքից վեր թռա ես:
-Հանգստացի՛ր, հանգստացի՛ր, Սյուլի՛,-ձեռքերիցս բռնելով ու մաճակալին նստեցնելով՝ ասաց Կուկը,- չես ուզում չէ՞, որ Մինսոկն արթնանա:
-Ի՞նչ, դուռը Միսոկը չի բացել:Ինչպե՞ս ես ներս մտել:
-Ի՞նչ էիր կարծում, առիթից չէի օգտվելու ու բանալիներիդ կրկնօրինակը պատվիրելու:
-Ապու՛շ, հենց հիմա ինձ տուր դրանք,- բղավեցի ես ու հանկարծ նկատեցի Կուկի հայացքը:
Նա զննում էր ինձ, կարծես փորձում էր աչքերով:Հենց նրա աչքերը ստիպեցին ինձ հասկանալ, որ հենց հիմա ես այնքան էլ կարգին վիճակում չեմ:Ավելի ճիշտ, գիշերազգեստս այնքան էլ հարմար չէր հյուրեր ընդունելու համար, չնայած հյուրն անկոչ էր: Ոտքերս ամբողջովին մերկ էին, իսկ ուսերս... ավելի լավ է լռեմ: Ես միանգամից կարմրեցի, զգում էի՝ ինչպես է արյունը եռում երակներումս: Կուկը ծիծաղեց, կարծես նրան հաճելի էր ինձ այդպես տեսնելը:
-Դու նույնն ես, նորից ամաչում ես:
-Տխմա՛ր:
-Գիտես՝ մտածում եմ, որ դու ստում էիր, երբ ասացիր, որ քեզ համար խաղ է:
-Սխալ ես մտածում:
-Եթե քեզ համար միևնույն լիներ, այսպես չէիր կարմրի,- կզակից բռնելով և վեր բարձրացնելով՝ ասաց Կուկը,- ես քեզ ասել եմ, որ դու սիրունիկն ես, երբ ամաչում ես:
-Ահա, այն առավոտ,- պատասխանեցի ես՝ ուշադիր նրա աչքերին նայելով: Կարծես մեր հայացքները մագնիսի պես իրար էին ձգում:՛
-Մա՛մ... Կու՛կ,-լսվեց Մինսոկի քնաթաթախ ձայնը, իսկ հետո դռան ետևից երևաց նրա սևուկ աչուկները:
-Օ՜, ընկե՛րս, դու արդեն զարթնել ես:
-Ահա,-աչքերը տրորելով՝ պատասխանեց Մինսոկը,-իսկ դու այստեղ ի՞նչ ես անում:
-Եկել եմ, որ միասին դուրս գանք զբոսնելու:
-Ուռաաա՜, Մա՛մ, դու համաձայն ես, չէ՞:
-Դե իհարկե, մայրիկը համաձայն է,-ժպտաց Կուկը:
-Լավ, լավ,- չկարողացա դիմանալ ես, երբ տեսա Մինսոկի աչքերի փայլը:
-Դե, մենք դուրս գանք, մինչև մաման պատրաստվի,-Մինսոկի ձեռքը բռնելով՝ դուրս եկավ ննջասենյակից Կուկը:





* * * *





-Է՜յ, Մինսո՛կ, կամաց վազի՛ր:
-Մա՛մ, ուզում եմ խաղալ:
-Ա՛յ, իսկական տղամարդ է,- ծիծաղեց Կուկը:
-Պապայիս նման,-ժպտաց Մինսոկը և այդ պահին սիրտս քիչ մնաց իր տեղից դուրս թռչել:
-Պապայի՞դ,-տխրեց Կուկը,- դու տեսեՇլ ես նրան:
-Կու՛կ...
-Դե իհարկե տեսել եմ: Ես նրան շատ եմ սիրում,մաման էլ ավելի շատ է սիրում:
-Մինսո՛կ, կարող ես վազել ու խաղալ,- խոսքը կտրեցի ես ու փորձեցի փակել թեման:
-Ուրեմն մաման էլ շատ է սիրում,- մի փոքր անտրամադիր ասաց Կուկը,- իսկ ո՞վ է, ու՞մ ես սիրում:
-Հը՛մ, փեսացուիս:
-Փաստորեն դա ճիշտ էր:
-Ի՞նչ է, մտածու՞մ էիր՝ ստում եմ,-ժպտացի ես,-դու արդեն անցյալում ես ինձ համար:
-Դու... Դու... հիմա նույնն ես անում, ինչ ես 5 տարի առաջ: Ցավոտ է:
-Մի՞գուցե քեզ համար ցավոտ է, իսկ ինձ համար մահ էր:
-Սյուլի՛, խնդրում եմ... Ես... Ես սիրում եմ քեզ:
-Չէ՛, Կու՛կ: Ես նոր կյանքն եմ սկսել:
-Սորա՛, ես չեմ կարող առանց քեզ:
-Չե՞ս կարող,խնդրում եմ, մի՛ ծիծաղեցրու: Չէիր կարող, բայց այսքան տարի ապրել ես:
-Սյուլի՛, ես կարոտել էի, կարոտել էի քեզ:Կարոտել էի այն օրը, այն գիշերը, այն առավոտը: Կարոտել էի քեզ հետ կապված ամեն ինչ:
-Վերջացրու՛, Կու՛կ: Այդ ամեն ինչը սխալմունք էր: Դու ինքդ ասացիր:
-Սյուլի՜...
-Սխալմունք էր այն երեկոն, այն գիշերը, որի արդյունքում ծնվեց Մինսոկը,-բղավեցի ես ու զգացի՝ ինչպես են արցունքներս հուլունքների պես գլորվում աչքերիցս:
-Ի՞նչ,-կմկմաց Կուկը,-Մինսոկը...
-Դե, վերջ:Խնդրում եմ, վերջ տու՛ր,-գոռացի ես ու վազեցի դեպի տղաս:,- Մինսո՛կ, մենք տուն ենք գնում:
-Մա՜մ, այսքան շու՞տ:
-Քի՛մ Մինսոկ, արագացրու՛,-բարկացա ես և արագորեն տաքսի կանգնեցրի, կարծես բախտս կամաց-կամաց արթնանում էր քնից:
-Սյուլի՛, կանգնի՛ր: Քեզ հետ եմ, Սորա՛,-լսվեց Կուկի ձայնը, երբ մենք արդեն տաքսիում էինք:
-Խնդրում եմ, արագ վարե՛ք մեքենան,-ասացի ես ու ետ շրջվեցի:
Կուկը վազում էր, փորձում էր մեզ հասնել, բայց արդեն ուշ էր:

Մաս 11-րդ

 

Տուն հասնելուս պես դուռը կողպեցի:Ինձ թվում էր, որ հիմա Կուկը ներս կմտնի: Կարծես խելագար լինեի. լալիս էի, ծիծաղում, զառանցում: Մի՞թե 5 տարին բավական չէր ամեն ինչ մոռանալու: Սուտ է, սուտ է, երբ ասում են, որ ժամանակը բուժում է: Ժամանակը չի բուժում, ժամանակը մոռացնել է տալիս, միայն մոռացնել: Իսկ հիմա... հիմա ես հուսահատված եմ: Ուզում եմ ոչինչ չզգալ, հանգստություն եմ ուզում:
-Մա՛մ, մա՛մ,-վախեցած մոտ եկավ տղաս:
Նրա աչքերը՝ արցունքով լցված, դողացող ձայնը:
-Շ՜շշ, փոքրի՛կս:Ամեն ինչ լավ է: Ես մի փոքր վատ եմ զգում ինձ, բայց կանցնի:
-Մա՛մ, ես ինձ լավ կպահեմ, դու միայն ժպտա, լա՞վ: Էլ չեմ ասի, որ պապայի մոտ գնանք:
-Անու՛շս,-սկսեցի լալ ես:Այնքան էի զգում մեկի կարիքը:
-Ես սիրում եմ քեզ, մա՛մ,-ժպիտով ասաց տղաս: Այս խոսքերը, որոնք ամենաանկեղծ բառերն էին երբևէ լսածս:
-Ես էլ քեզ, իմ գա՛նձ,-համբուրեցի նրա ճակատը:
-Մա՛մ, դու քնի՛ր, իսկ ես էլ քո կողքին, լա՞վ:
-Իհարկե, արի՛, հրա՛շքս,-թեթևացած հոգով ասացի ես ու նրան գրկեցի: Չեմ էլ ուզում մտածել՝ ինչ կանեի, եթե Մինսոկը չլիներ: Կարծես նա էր ինձ ուժ տալիս: Նրա համար ես ուզում էի ժպտալ, ծիծաղել, նրա համար ուզում էի ապրել:
Մի քանի օր էր անցել, ինչ Կուկն իմացել էր ճշմարտությունը: Ես խուսափում էի դուրս գալուց: Մտածում էի՝ ամեն վայրկյան նա կարող է իմ դիմաց դուրս գալ և մեղադրական հայացքով սպանել ինձ: Բայց նա չկար... Սա ավելի վատ էր:Չգիտեի, թե ուր է, մի՞թե նորից փախել է:Անորոշությունը զզվեցնում էր:Ուզում էի հատիկ-հատիկ պոկել գլխիս մազերը: Նորից, նորից այդ հիմարը վախեցավ:
Նորից այս չորս պատը:Սառն ու ամայի... Հանկարծ դռան թակոցը ինձ հանեց մտքերից: Չլինի՞ Կուկն է: Ի՞նչ եմ անելու: Ինքս ինձնից գլուխ չեմ հանում: Մեկ ուզում եմ տեսնել նրան, իսկ երբ ահա կարող եմ տեսնել, վախենում եմ, մարմնովս սարսուռ է անցնում:
-Վերջապես,-լսվեց Նամջունի ձայնը, երբ դուռը բացեցի:
-Դու՞,-զարմացած հարցրի ես:
-Ես: Ինչու՞ ես զարմացած,-հարցրեց նա,-ինձ ներս չե՞ս հրավիրելու:
-Օ՜յ, ների՛ր: Ներս անցի՛ր,-հրավիրեցի ես՝ խելքի գալով:
-Սուրճ կխմե՞ս,- հարցրի ես, երբ արդեն երկուսով նստած էինք սեղանի շուրջ:
-Չէ՛, ոչինչ պետք չէ:
-Իսկ ինչու՞ ես եկել, ինչ-որ բա՞ն է պատահել:
-Ինչ վատ կարծիքի ես իմ մասին,-ծիծաղեց Նամջունը:
-Սխալ մի՛ հասկացիր, պարզապես մենք այնքան էլ մոտ ընկերներ չենք:
-Լավ, լավ: Հասկացա՝ չես ուզում համբերել,-քմծիծաղ տվեց նա,-Կուկը Սեուլում չէ:
-Եվ ի՞նչ,- շփոթված հարցրի ես:
-Դե նրա ծրագրերի մեջ մի քանի փոփոխություններ եղան, դրա համար էլ մեկնեց: Երևի վաղը ետ կգա,- տեղեկացրեց Նամջունը:Այնքան տարօրինակ էր նրա պահվածքը:
-Կարող եմ իմանալ՝ ինչու ես պատմում:
-Ես ամեն ինչ գիտեմ, Սյուլի՛:
-Ի՞նչ, դու գիտե՞ս,- զարմացած ճչացի ես:
-Կուկն է պատմել:
-Կու՞կը:՛
-Գուցե զարմանալի թվա, բայց որպես ավագ ինձ սիրում են:
-Եվ հետո...
-Սյուլի՛, ես ուղղակի ուզում եմ, որ իմանաս՝ Կուկը չի փախել, նա քեզ չի թողել:
-Ինձ դա չի հետաքրքրում:
-Եթե չհետաքրքրեր, գիշերները կքնեիր,-ծիծաղեց նա:
-Դու... Դու
-Այդ մասին աչքերիդ կապտուկներն ու հոգնածությունն է ասում:
-Նամջու՛ն, ես չեմ ուզում քեզ հետ քննարկել իմ կյանքը:
-Սորա՛, ի՞նչ կարևոր է՝ ում հետ: Կարևորն այն է, որ դու կհանգստանաս:
-Նամջու՛ն...
-Դուք երկուսդ էլ հաստագլուխ ու պնդաճակատ ոչխարներ եք:
-Ի՞նչ: Հիմա՛ր...-մի փոքր նեղացա ես:
-Ոչ դու ես ուզում զիջել, ոչ էլ նա,-բարկացավ Նամջունը,- ա՜խր ձեր երջանկությունը քթներիդ տակ է:
-Հը՜մ, քմծիծաղ տվեցի ես, Նամջու՛ն, մեր երջանկությունը շատ հեռու է:
-Է՜հ, ձեր նման հիմարներն են դժվարություններ ստեղծում ոչնչից, իսկ հետո ասում ճանապարհը շատ դժվար է: Ես գիտեմ, որ դու ես Կուկի երջանկությունը, իսկ,ինչպես տեսնում եմ, դու այնքան էլ հեռու չես:
-Քեզնից փիլիսոփա չի ստացվի:
-Մի՛ փոխիր թեման, Սորա՛: Դու նրան ես սիրում, նա՝ քեզ: Էլ ու՞մ ես սպասում: Ժամանակը թռչում է, մի՞գուցե հետո ուշ լինի:
-Ես...
-Վերջ, ես երևի արդեն գնամ, թե չէ մենեջերը գլուխս կպոկի վրայիցս,-ծիծաղեց Նամջունն ու տեղից կանգնեց:
-Ես կճանապարհեմ:
-Չէ, պետք չէ: Դու, ավելի լավ է, մտածի՛ր:Հուսով եմ այս մի քանի վայրկյանի ընթացքում միտքդ կփայլի,-ասաց նա ու դուրս եկավ հյուրասենյակից:
Այդ րոպեներին ես հասկացա, որ նոր ընկեր ձեռք բերեցի, որ արտաքին գոռոզությունը երբեմն դիմակ է լինում, կեղծ ու շինծու... Մի՞գուցե Նամջունը ճիշտ է, մի՞գուցե ես եմ հիմարի պես վախենում ու հնարավորությունը ձեռքիցս բաց թողնում: Մի՞գուցե ժամանակն է վախերից ազատվելու:
Նորից դռան թակոցը:
<< Սա ո՞վ պետք է լինի>>,- մտածեցի ես ու գնացի դեպի դուռը:
-Մա՞մ,- զարմացած դուրս թռավ բերանիցս, երբ իմ դիմաց տեսա մորս բարկացած կերպարանքը:
-Ահա, ճիշտ ես տեսնում,- լսվեց մորս խիստ ձայնը:









* * * *







-Մա՛մ, դու այստեղ ի՞նչ ես անում,- սկսեցի իմ հարցերը, երբ մի փոքր շփոթությունս անցավ:
-Ի՞նչ եմ անում, ի՞նչ եմ անում այստեղ,-բղավեց մայրս,- դեռ դու ես հարցնում:
-Մա՛մ, մի՛ բղավիր. բոլորը կլսեն:
-Հիմա՛ր, նույն անխելքն ես:Նորից հին ճանապարհն ես բռնել:
-Մա՛մ, ինչե՞ր ես խոսում:
-Սյուլի;, կասե՞ս՝ ինչու , ինչու հարևան աղջիկները ցույց տան քո լուսանկարը իբր թե ապագա փեսացուիդ հետ:
-Դու ամեն ինչ սխալ ես հասկացել, մա՛մ,- սկսեցի արդարանալ ես՝ գլխի ընկնելով, թե ինչ է պատահել:
-Իսկ դու ի՞նչ կհասկանայիր, եթե աղջկադ տեսնեիր այն տխմարի հետ համբուրվելիս, ով կործանել է երեխայիդ կյանքը:
-Մա՜մ...
-Ի՞նչ մամ: Սյուլի՛, քեզ դաս չեղավ 5 տարի առաջ կատարվածը:Ուզու՞մ ես նորից կրկնվի:
-Բայց նա սիրում է ինձ, մա՛մ:
-Ի՞նչ հիմարն ես:Ա՜խր, նա նորից կթողնի քեզ: Դու նորից ամբողջ օրը կթրջես աչքերդ:Աղջի՛կս, ես քո մասին եմ մտածում,-հոգատարությամբ ասաց մայրս ու մոտ եկավ:
-Մա՛մ...
-Սյուլի՛, լավ մտածի՛ր: Ես չեմ ուզում՝ նորից քո արցունքները տեսնել, չեմ ուզում:Հասկացի՛ր: Երբ հիշում եմ, թե ինչ օրեր ես տեսել ՙՙասպետիդ՚՚ պատճառով... Ի՜նչ օրեր...Ինչպես կարողացար միանգամից մոռանալ ամեն ինչ:Իմ աղջի՛կ...
Հեռախոսիս ձայնը չթողեց, որ մայրս շարունակի իր խոսքը:
-Պտասխանի՛ր:Մի՞գուցե կարևոր է:
-Ալո...
-Սորա՛, Աստվա՛ծ իմ, շուտ միացրու՛ հեռուստացույցը:
-Ի՞նչ է եղել, Յուրա՛:
-Շուտ արա՛, հարցեր մի՛ տուր, միացրու հեռուստացույցը:
-Լավ, լավ, հիմա,- համաձայնեցի ես ու միացրի հեռուստացույցը:
-Ի՞նչ է եղել, հո՞ լուրջ բան չի:
-Հիմա կիմանանք,-պատասխանեցի ես՝ հեռուստացույցը միացնելով:
-Նորից այս Կուկը,-լսվեց մորս գոռոցը:
-Մա՛մ, թույլ տուր լսեմ,- խնդրեցի ես՝ կլանվելով հաղորդման մեջ:
<<-Փաստորեն,Կու՛կ, դու լուրջ մտադրություններ ունես Սյուլիի հետ կապված,- հարցրեց հաղորդավարուհին:
-Ես... Ես պետք է անկեղծանամ իմ երկրպագուհիների հետ, և ընդհանրապես բոլորի հետ,-անհաստատ սկսեց Կուկը,-բանն այն է, որ միգուցե շատերը ինձնից երես թեքեն և ես այլևս չունենամ իմ նախկին փայլը, բայց ես պետք է խոստովանեմ: 
-Դու ինձ վախեցնում ես,-ծիծաղեց երիտասարդ աղջիկը:
-Ես... Ես երեխա ունեմ: Այն իմ ու Սյուլիի երեխան է և արդեն 4 տարեկան է:
-Ի՞նչ,- չկարողացավ իր զարմանքը թաքցնել հաղորդավարուհին:
-5 տարի առաջ ես կանգնած էի ընտրության առաջ:Սյուլին... Քիմ Սորան իմ դասընկերուհին էր, ու ես սիրում էի նրան:Իսկ երբ իմացա, որ նա հղի է, շատ վախեցա: Երիտասարդ տարիքում հայր դառնալու միտքը սարսափեցնում էր ինձ: Ես պետք է ընտրեի սիրո ու իմ կարիերայի միջև: Հենց այդ ժամանակ ճակատագրական սխալ թույլ տվեցի:
-Փաստորեն առեղծվածային դասընկերուհին Սյուլին էր:
-Դե հա:Ես նրան էի սիրում: Բայց կորցրի Սորային, որովհետև հայտնիության փայլը կուրացրել էր աչքերս:Ես նրան մենակ թողեցի ամենակարևոր պահին,-ասաց Կուկը և նրա աչքերը արցունքով լցվեցին:
-Հիմա ինչու՞ ես խոստովանում:
-Ես նորից գտա իմ երջանկությունը, կյանքիս ծիծաղին: Սյուլի՛, խնդրում եմ, ների՛ր ինձ: Ների՛ր ինձ... Ես... Ես ուզում եմ քո և տղայիս, մեր տղայի կողքին լինել: Խնդրում եմ, ներե՛ք ինձ դուք բոլորդ: Գիտեմ, որ հիմա ես հիասթափեցնում եմ ձեզ, որ ձեր աչքերում ավելին էի, քան իրականում կամ, բայց ես այն եմ, ինչ կամ>>:
Այլևս չկարողացա դիտել հաղորդումը:Երջանկության արցունքները սկսեցին գլորվել, անգամ զգում էի դրանց աղի համը:Ինչքա՜ն հաճելի էր: Կուկն ինձ չէր թողել, չէր լքել:Կարծես ամբողջովին ուրիշ մարդ լիներ, արդեն հասուն տղամարդ,որ պատասխանատու է իր յուրաքանչյուր քայլի համար:
-Մա՛մ, մի՞թե այսքանը բավական չէր,- շրջվելով ու նայելով մորս աչքերին հարցրի ես:
-Բավական էր, աղջի՛կս, բավական էր...

Մաս 12-րդ

 

Ի՞նչ եղավ հետո, երևի թե կհարցնեք: Պատմեմ:Հետո, ինչպես հեքիաթներում է լինում, երկնքից ընկավ 3 խնձոր: Մեկը ինձ, մյուսը Մինսոկին, իսկ երրորդը... Երրորդն էլ Կուկի գլխին: Ա՜յ քեզ հիմար, իր կարիերան իր ձեռքերով քանդեց:Չնայած ինչքան էլ մտածում էի նրա հաջողության մասին, սրտումս այնքան երջանիկ էի,որ ես ու Մինսոկն ավելին էինք, քան մնացածը, որ նա ամեն ինչ տվեց հանուն մեզ: Նաև հասկանում էի՝ այսքանից հետո Կուկին դուրս կվռնդեն գործակալությունից՝ ինձ էլ նրա հետ:Բայց երկրպագուհիները բարեգութ էին. նրանք երես չթեքեցին իրենց պաշտամունքի առարկայից՝ համենայն դեպս կեսը: Կամաց-կամաց մեր սիրո շուրջ պտտվող թեմաները խաղաղվեցին: Բոլորը ձանձրացան մեզնից ու մեր պարտությունից: Ամեն ինչ սկսեց իր հունով ընթանալ: Ես ու Կուկը մեր կյանքի հրաշքի հետ սկսեցինք միասին ապրել մեր երջանկությամբ լցված բնակարանում:
Եվ ահա հերթական այն առավոտներից մեկն էր, երբ ես միայնակ չէի, երբ աչքերս բացում էի ու կողքիս տեսնում ինձ անչափ սիրող տղամարդու դեմքը:Բայց այս անգամ կարծես երկար էի քնել. միայնակ էի:
-Կու՛կ,-կանչեցի ես՝ անկողնուցս վեր կենալով:
Ոչ մի ձայն...
<<Երևի լոգարանում է>>,- անցավ մտքովս և այս անգամ չբղավեցի. Մինսոկը դեռ քնած էր:
Որոշեցի խոհանոց գնալև ինչ-որ համեղ ուտեստով ստամոքսիս բարձրացրած ապստամբությունը մարելու: Բայց ճանապարհին լոգարանի դուռը բացվեց, ու մեկը, ձեռքս բռնելով, ներս քաշեց:
-Խելագա՛ր, սիրտս կանգնեց,-բղավեցի ես, երբ տեսա Կուկին:
-Շ՜շշ:Շատ երկար եմ ծրագրել այս օպերացիան:Մի՛ խանգարիր,- ականջս իր տաք շնչով այրեց նա:
-Ի՞նչ օպերացիա,-ծիծաղեցի ես:
-Հիմա ավարտին կհասցնեմ այն, ու դու ամեն ինչ կհասկանաս,-նորից շարունակեց իր չարաճճի խաղը այդ հիմարը, իմ հիմարը:
Ես մեջքիս ետևում զգում էի սառն ու զովացնող պատը: Չհասցրի ուշքի գալ, երբ ընկա նրա ճնշող համբույրների հոսանքի տակ:Թվում էր՝ նա ամենուր է և ամենտեղ: Նրա երկար մատների հպումները ստիպում էին մարմնիս թուլանալ և տրվել Կուկի տնօրինությանը: Ոտքերս չէի զգում, կարծես դրանց տակ չկար հատակը:Ես հավատացած եմ՝ եթե չլինեին Կուկի ձեռքերը, հիմա գետնին էի: Ես ձեռքերով բռնել էի Կուկի մկանուտ ուսերից և հազիվ էի զսպում ինձ: Նրա ձեռքերը նուրբ շարժումներով սահեցին դեպի իրանս և գիշերազգեստիս ծայրը բռնելով՝ վեր բարձրացրին: Ես տեսա նրա՝ կրքից կուրացած հայացքը, աչքերը, բայց ոչինչ չէի կարող անել. իմ ողջ միտքն ու ուշադրությունն այնտեղ էր, որտեղ դիպչում էր Կուկը: Դա անտանելի, բայց ծայրահեղ հաճելի, ոչնչի հետ չհամեմատվող տանջանք էր: Ես չէի ուզում անգործ կանգնել, փորձեցի օգնել ու հանեցի նրա շապիկը: Իմ աչքերի առաջ բացվեց ամենագայթակղիչ տեսարանը:Նրա մարզված մարմինը, հարթ մաշկը: Ուզում եմ համբուրել այդ փայլուն մաշկի յուրաքանչյուր հատվածը, զգալ համը, Կուկի համը: Կծում եմ շուրթերս՝ համբերելու ուժ չունենալով: Գրեթե աղաչում էի, որ Կուկը չընդհատեր տանջալի հաճույքը:Տե՛ր Աստված... Ո՞վ կարող է խանգարել:
-Մա՛մ, պա՛պ, ե՞րբ եք դուրս գալու լոգարանից,-լսվեց Մինսոկի նվնվոցը, ու ակամայից ես սկսեցի ծիծաղել:
Այս էլ որերորդ անգամ Կուկն ուզում էր ինձ հետ մենակ մնալ, բայց չէր կարողանում: Մինսոկն այնքան էր կապվել հոր հետ, որ անգամ մի քանի րոպե բաց չէր թողնում:
-Որտե՞ղ եմ ես եղել, երբ Աստված բախտ էր բաժանում,-տրտնջաց Կուկն ու բաց թողեց ինձ իր գրկից:
-Դու կիմանաս,- ուսերս թոթափելով՝ ժպտացի ես:
-Ծիծաղի՛ր, ծիծաղի՛ր: Այս անգամ ձեռքիցս հեշտ ազատվեցիր: Աշխատասենյակումդ շատ պետք է աշխատես, որ քեզ բաց թողնեմ,-խորամանկ քմծիծաղով ասաց նա ու շուրթերիս թողեց մի քաղցր ու կարճ համբույր:
-Ահա, ահա: Կապրենք, կտեսնենք,- ծիծաղեցի ես՝ նայելով՝ ինչպես է Կուկը արագ-արագ հագնվում:
Հենց այսպիսի արկածային ընտանիք ենք մենք՝ ես, Կուկն ու Մինսոկը... Ու ես ամեն Աստծո առավոտ հայտնվում եմ Կուկի կազմակերպած օպերացիաների կենտրոնում... Ի՞նչ արած, սիրում եմ նրան: Սիրում եմ շատ-շատ...Պետք է դիմանամ...

Խճուղի

Մաս 1

 

Անձրև՜: Վարար, հորդառատ անձրև՜: Ո՜չ ձեր ռոմանտիկական անձրևները: Ի՛ր անձնական անձրևը: Իր մտքերի հեղեղ անձրևը: Ի՞նչ է մտածում նա: Ինքն ուղղակի մտածում է այն, ինչ չի կարող մտածել այս պահին որևէ մեկը:
«Ո՞վ ես դու, ինչու՞ դեմքդ ցույց չես տալիս: Մինչև ե՞րբ»,- մտածեց նա ու ճմռթելով ուղղակի ամբողջ ուժով հեռու նետեց այն թղթի կտորը, որը նորից գցել էին իր պայուսակի մեջ: Վախը արդեն պարուրել էր նրան, իսկ ոչ հաճելի դողը ցնցում էր առանց այն էլ նիհար մարմինը, ձեռքերը լարվածությունից սառել էին: Աղջիկը սկսեց վազելով գնալ մոտակա հարազատ շինությունը, որը միակ ապահով վայրն էր այս պահին:
-Բարի գալուստ Սեուլի Ազգային գրադարան: Ցույց տվեք ձեր գրադարանի քարտը,- ժպտաց իրեն գրադարանավարը. կարծես չէր էլ նկատում, թե ինչպես է դողում: Աղջիկը պայուսակը փորփրելով գտավ ի վերջո այդ անիծյալ քարտը ու ցույց տվեց:-Կարող եք բարձրանալ ընդհանուր ընթերցասրահ, բայց մինչ այդ կխնդրեի սեղանին դնել Ձեզ մոտ գտնվող բոլոր գրքերը...
-Ինձ մոտ գիրք չկա,- ընդհատեց աղջիկը, ինչից գրադարանավարը քիթը վեր քաշեց:
Աղջիկը արագ քայլերով բարձրացավ աստիճանների վրայով ու մտավ ընթերցասրահ: Գնաց,նստեց ընթերցասրահի ծայրում գտնվող սեղանի առաջ: Դեռ վախում էր, իսկ նամակի միջի գրածը ցնցում էր փխրուն մարմինը:
«Ես վերցնում եմ դանակը, խրում եղնիկի կողը, ինչից նա սկսում է անհանգիստ շարժումներ անելով ընկնել, իսկ արյունը հոսում է գետնով ու հեղեղ ստեղծում: Ինչպիսի՜դիպուկ հարված ուղիղ սրտին: Ես գոհ եմ: Մի՛ա: Դու այնքա՜ն նման ես այդ եղնիկին...»:
-Սա սպառնալի՞ք է, ինչ է,- քթի տակ մրմնջաց Միան ու նորից խորասուզվեց ահաբեկիչ մտքերի մեջ, որոնք այնպես էին իրեն տանջում, որ պատրաստ էր արդեն գոռալ ու օգնություն խնդրել: Հանկարծ մի տղա մոտեցավ Միային, իսկ Միան անակնկալից այնպես վախեցավ, որ տղան, կարելի է ասել, ևս վախեցավ:
-Բարև Ձեզ, ես չէի ուզում վախեցնել,- անհարմար զգաց իրեն ու ծիծաղեց,- այնքան արագ քայլերով գնացիք, որ անգամ չնկատեցիք՝ ինչպես ընկավ Ձեր շարֆը:
Աղջիկը վերցրեց շարֆը
-Ես ուղղակի մտքերով էի, իսկ դուք անսպասելի հայտնվեցիք ու սենց,- ծիծաղեց աղջիկը ու քորեց գլուխը,- շնորհակալ եմ, որ բերեցիք շարֆս:

-Կարիք չկա,- ժպտաց տղան ու շրջվեց, որ գնա, սակայն նույն պահին հետ շրջվեց ու ասաց,- դեմ չե՞ք լինի, եթե մի 5 րոպեից ես Ձեզ մոտ գիրք կարդամ. ուղղակի ես միշտ հենց այս սեղանի մոտ եմ նստում, որովհետև կարծես ընթերցասրահից կտրված լինի:
-Չէ, իհարկե, դեմ չեմ:
Տղան ժպտաց ու մազերը խառնելով դուրս եկավ ընթերցասրսհից:
Աղջիկը նորից ընկավ մտածմունքների գիրկը: Ի՞նչ անել: Դիմել ոստիկանությու՞ն, թե՞ ուղղակի արհամարհել այդ նամակները ու շարունակել ապրել սովորական կյանքով: Միգուցե դա ուղղակի կատակ է ինչ-որ մեկի կողմից: Չէ՞ որ այդ նամակների հեղինակը ո՛չ անհանգստացնում էր իրեն, ո՛չ էլ որևէ քայլ անում: Անգամ ծնողները հիմա կողքին չէին, որ խորհուրդ հարցներ. նրանք ուրիշ երկրում էին: Միան արդեն կայացած աղջիկ է, որքանո՞վ ճիշտ կլինի վախի պատճառով նորից գնալ ու ընկնել մայրիկի գիրկը, իբր հոգեկան օգնություն ստանալու համար: Երեխայական կլիներ 22 տարեկան աղջկա համար:
-Ես եկա,- ասաց տղան՝ նստելով Միայի կողքին,- երևում է՝ լարված եք: Խմեք այս շոկոլադը.հյուրասիրում եմ:
-Շնորհակալ եմ շատ,- ժպտաց աղջիկը ու վերցրեց շոկոլադը իր ձեռքերի մեջ՝ տաքանալու:
-Ես Յունգին եմ,- ժպտաց տղան՝ իր շոկոլադից կում անելով:
-Ես Միան եմ, հաճելի է,- աղջկա տրամադրությունն այնքան բարձր չէր ծանոթությունների համար ու չգիտես ՝որտեղից, այս տղան եկավ կպավ ու իր ներկայությամբ լցրեց մթնոլորտը. Միան ցանկանում էր իր մտքերի հետ մենակ մնալ: Տղան վերցրեց իր գիրքը ու սկսեց կարդալ՝ այլևս աղջկա կողմը չնայելով:
«Սիրու՜ն աղջիկ»,- մտածեց տղան մտքում, կարդում էր գիրք,իսկ մտքում դիմացը նստած աղջիկն էր:
Միան և՛ խմում էր շոկոլադը, և՛ մտածում այդ նամակների շղթայի շուրջ: Անսովոր ծխի հոտ էր տարածվել ընթերցասրահում, որին, սսկայն, ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Անգամ Միան: Որոշ ժամանակ հետո գլխավոր գրադարանավարուհին բարձրախոսով հայտարարեց.
-Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում եմ խուճապի չմատնվել. որքան հնարավոր է, արագ հավաքեք Ձեր իրերը և լքե՛ք գրադարանը: Գրքերի պահոցում մեծ հրդեհ է. մենք չենք կարողանում այն կանգնեցնել ու փրկել գրքերը, ուստի փրկվեք ինքներդ:
Բոլորը անասելի արագությամբ սկսեցին դուրս վազել: Միայն Միան էր, որ չգիտեր՝ դուրս գնալ, թե՞ օգնել գրադարանավարուհիներին ու փրկելու հնարավոր գրքերը դուրս տանել: Միան վազեց գրապահոց, որտեղ ահռելի կրակը լափում էր հին ու նոր գրքերը:

-Ո՜չ Աստված իմ,- սկսեց 6-6 գրքեր արագ դուրս հանել և փոխանցել գրադարանավարուհիներին, որպեսզի վերջինները դուրս տանեին: Միայի հետ էին նաև մի քանի աղջիկներ, որոնց անհանգստացնում էր այդ հազարավոր գրքերի ճակատագիրը: Այդ հեղձուցիչ ծուխը խեղդում էր յուրաքանչյուրին: Հանկարծ ընթերցասրահից ձայն եկավ:
-Եվ ծխի հոտի փոխարեն ես զգում եմ մահվան հոտը, որը պետք է կլանի քեզ, ինչպես կրակն է կլանում այդ պահոցի գրքերը,- խոսող ծիծաղեց ու հավանաբար դեն նետեց բարձրախոսը, որովհետև խլլացնող ուժեղ ձայն եկավ:
Միան ձեռքից վայր գցեց գրքերը ու թուլացած ընկավ գետնին, անգամ չտեսնելով,թե ինչպես գրադարանավարուհիները ու աղջիկները թողեցին գրքերը, վազեցին իր մոտ...
Աղջիկը մեծ դժվարությամբ փորձեց բացել աչքերը, սակայն նորից փակեց, որովհետև սպիտակ գույնը կուրացնելու աստիճան ցավեցրեց աչքերը:
-Ես մահացե՞լ եմ,- ասաց աղջիկը ցածր ձայնով:
-Ո՛չ, փրկվել ես,- հնչեց փոքր-ինչ կոշտ ձայն.այնուամենայնիվ Միան բացեց աչքերը ու նկատից իր կողքին դրված աթոռին նստած երիտասարդ ոստիկանին:
-Կրտսեր սերժանտ Կիմ Թեհյոն: Ինձ հանձնարարված է, այս գործը հետախուզել ու քանի որ Ձեր գիտակցությունը եկել է, կխնդրեի տեղեկություն տալ կատարվածի մասին. արդյո՞ք տարօրինակ որևէ բան չեք նկատել, մինչ գրադարանավարուհու հայտարարությունը:
Միան դատարկ հայացքով նայում էր դիմացի պատին ու կարծես եփում էր իր մեջ կատարվածը: Բարձրախոսով խոսողը նամակների հեղինակն էր: Միան ավելին քան համոզված էր:
-Մի բան այն չէ,- ցածր ձայնով ինքն իրեն խոսեց Միան:
-Ի՞նչը,- լսողությունը լարեց երիտասարդը ու պատրաստվեց աղջկանից մի բան իմանալու:
-Ես... Ես լսեցի...
-Միա՛,- շնչակտուր իրեն ներս գցեց մի տղա, ով արտաքինով չէր զիջում սերժանտին:

Խճուղի

 

Մաս 2

 

-Մի՛ա,-տղան վազելով եկավ ու գրկեց Միային: Այնքան ուժեղ էր գրկել Միային, որ Միայի մարմինը չէր էլ երևում. իր մեջ էր մտել:
Սերժանտը այդ պահին կարող էր միայն հետևել նրանց, բայց, մեկ է, մի բան կար, որ նյարդայնացնում էր ու ստիպում էր, որ մի քանի բան ավել խոսեր կամ դուրս վռնդեր սենյակից:
-Կու՛կ, ամեն ինչ կարգին է,- ասաց աղջիկը ու փոքր-ինչ հեռացավ տղայից: Դիսկոմֆո՞րտ: Աղջկա պահվածքի մեջ կարելի էր տեսնել ամոթխածության նշաններ. նա անգամ չէր նայում Կուկի աչքերին: Ամաչու՞մ էր, թե՞ ուղղակի տեսնել չէր ուզում կամ նման մի բան...
Կուկը գլուխը թեքեց իրենից մի քիչ այն կողմ նստած ոստիկանին: Կարծես անգամ ցանկություն չուներ երկտասարդի հետ որևէ բառ փոխանակելու: Բայց արի ու տես, որ սերժանտն ուներ:
-Դուք տուժածի բարեկա՞մն եք,- հարցրեց Թեհյոնը, բայց ակնհայտ երևում էր, որ տղան հանգիստ չէր շնչում Միայի կողքին:
-Նա իմ ընկերներից է,- ասաց աղջիկը ու մազի մի փունջ գցեց ականջի ետևը:
-Ես ցանկանում եմ հարցաքննությունն անցկացնել առանց կողմնակի անձանց ներկայության,- գլուխը հետ տարավ Թեհյոնն ու կարծես վերևից նայեց Կուկին՝ հասկացնելով.«Հե՜յ, տղա՛, խանգարում ես»:
-Ես համոզված չեմ, որ Դուք ոստիկան եք,- ասաց Կուկը՝ իրեն զսպելով, և մոտեցավ երիտասարդին, կանգնեց նրանից երկու քայլ հեռավորության վրա,- ցույց տվեք ինձ Ձեր փաստաթղթերը:
Թեհյոնը ծոցագրպանից հանեց փոքր գրքույկը.
-Կրտսեր Սերժանտ Կիմ Թեհյոն,- Կուկը, տեսնելով այն, ցանկանում էր մի բան ևս ասել, սակայն լռեց, մի անգամ նայեց Միային ու դուրս եկավ հիվանդասենյակից:
Աղջիկն այդ ընթացքում լուռ էր և ուղղակի հետևում էր երկուսին: Նա գիտեր Կուկի բնավորությունը, Կուկի մշտական սովորությունը, որ չէր ցանկանում իրեն մենակ թողնել: Միան ցանկանում էր ամեն ինչ հետ բերել:Հետ բերել այն ժամանակները, երբ ինքն ու Կուկը անհոգ գնում էին աշխատանքի, սիրում էին իրար, վայելում միմյանց ներկայությունը, ծիծաղում ,ուրախանում: Բայց ահա ուրախանալ կարող է միայն ճակատագիրը և՛ իր, և՛ Կուկի վրա:
-Օրիո՛րդ, խնդրում եմ, ասեք Ձեր անունը ազգանունը, տարիքը, բնակության վայրը և հեռախոսահամարը:
-Կիմ Միա, 21 տարեկան, Կաննամ, 34շենք, 42 բնակարան, 09*******:
-Օրիո՛րդ Միա, մանրամասնորեն նկարագրեք այն ամենը, ինչ կատարվել է Ձեր՝ գրադարան մտնելուց առաջ, հետո, հրդեհի ժամանակ, ասեք այն, ինչ հիշում եք:

-Սա... Սա սովորական հրդեհ չէր,ես համոզված եմ,- տղան աչքը անընդհատ գցում էր աղջկա աչքերին, այնուհետև տետրին, որի մեջ գրառումներ էր կատարում,- ես չեմ կարողանում հանգիստ գլուխս բարձին դնել:
Աղջիկը ձեռքի ափերով փակեց դեմքը մի վայրկյանով ու շարունակեց.
-Ես տարօրինակ նամակներ եմ ստանում... Դրանք պայուսակիս մեջ են:
-Ձեր անձնական իրերը հիվանդանոցի բաժնի վարիչի մոտ են. հիմա կբերեմ,- ասաց Թեհյոնն ու արագ գնաց դեպի դուռը: Ելնելուն պես նկատեց դռան կողքին կանգնած Կուկին: Արհամարհելով նրան՝ ընթացավ մեկ այլ ուղղությամբ: Կուկը պահը չկորցրեց ու ներս մտավ:
-Մի՛ա,- մոտեցավ Միային,- ես կարծում եմ մենք խոսելու բան ունենք:
-Ես էլ եմ այդպես կարծում,- ասաց Միան՝ գլուխը թեքելով ու խորը շունչ քաշելով:
-Օրիո՛րդ, ես եկա,- ասաց Թեհյոնը, իսկ Կուկը հաջորդ վայրկյանին լքեց հիվանդասենյակը:
Աղջիկը վերցրեց պայուսակը ու գրքի հետևի էջում դրված մի քանի թղթերը վախից դողացով ձեռքերով ուղղեց երիտասարդին: Ոստիկանի համար հանցագործության հետ կապված ցանկացած բան այնքան թանկ է, որքան ադամանդը՝ մահկանացուի: Թեհյոնը վերցրեց թղթերը:
-Հերթականությամբ են դրված,- ավելացրեց Միան ու անհանգիստ շարժումներով սկսեց խաղալ եղունգների հետ:
Թեհյոնը սկսեց կարդալ.
1.«Օ՜հ, այս քամին, այս քամին. մի՞թե հրաշալի չէ: Մառախլապատ երկինք, քարքարոտ ժայռ ու ուժեղ քամի: Երկրի տարրերն իրար են խառնվում, իսկ ժայռի ծայրին կանգնած գեղեցկուհու մարմինը թրթռում է, ինչպես նարգիզի դեղին թերթիկները»:
2.«Ճիչ,աղաղակ իրար խառնվեցին,գեղեցկուհին ընկավ ցած: Երկիրը ոռնում էր, երկինքը հեծկլտում»:
3.«Ես իջա՜,իջա ներքև՝ գեղեցկուհուն փրկելու: Բայց նա չկար: Ես չեմ հանձնվի: Ես կփնտրեմ նրան...»:
4.«Ես տեսա քեզ) Տեսա տեսա... Ոչ, այդ դու չես... Այդ եղնիկն է... Կրակի ծուխը սփռեց մահվան հոտը»:
Թեհյոնի մարմնով մի պահ սարսուռ անցավ: Այս գրվածքների մեջ, հաստատ,ենթատեքստեր կան: Սակայն նա իրեն զգոն էր պահում: Սրանք ուղղակի նամակներ չէին, սրանք սպառնալիքներ էին:
-Կարդացի՞ք,- հարցրեց Միան՝ ընդունելով նստած դիրք: Թեն գլխով արեց,- ես ևս մի նամակ ստացել եմ երեկ՝ գրադարան մտնելուց առաջ: Անգիր հիշում եմ բառերը.«Ես վերցնում եմ դանակը, խրում եղնիկի կողը, ինչից նա սկսում է անհանգիստ շարժումներ անելով ընկնել, իսկ արյունը հոսում է գետնով ու հեղեղ ստեղծում: Ինչպիսի՜դիպուկ հարված ուղիղ սրտին: Ես գոհ եմ: Մի՛ա: Դու այնքա՜ն նման ես այդ եղնիկին...»:  Ես ճմռթեցի ու դեն նետեցի թուղթը, ու վազելով մտա գրադարան: Նստեցի սեղանիկի մոտ, հետո ինձ մոտ մի տղա եկավ ու սկսեց գիրք կարդալ, հետո գրադարանավարուհին բարձրախոսով հորդորեց բոլորին դուրս գալ: Ես դուրս չեկա. ինչպե՞ս կարող էի թողնել, որ այդքան գրքեր կրակի լափ դառնային: Գրքերը դուրս բերելու ընթացքում ընթերցասրահից մեկը վերցրեց բարձրախոսը ու սկսեց խոսել: Ես համոզված եմ՝ խոսողը նամակների հեղինակն էր,- Միան նորից սկսեց դողալ, իսկ Թեն արագ-արագ գրում էր այն, ինչ ասում էր Միան:

-Նա... Նա ասաց.«Եվ ծխի հոտի փոխարեն ես զգում եմ մահվան հոտը, որը պետք է կլանի քեզ, ինչպես կրակն է կլանում այդ պահոցի գրքերը»: Ես առաջին անգամ վախենում եմ, վախենում եմ մահանալ,-Միան գլուխը թեքեց Թեհյոնի կողմը: Աչքերը փայլեցին, քանի որ այնտեղ արցունքներ երևացին: Միան որևէ մեկի օգնութնյան կարիքն ուներ, պաշտպանված զգալու կարիք ուներ: Նա թույլ էր, այնքան թույլ, որ չէր կարող այս ամենը միայնակ տանել:
Թեհյոնը, տեսնելով աջկա արցունքները, ցանկացավ գրկել նրան ու ասել, որ ամեն ինչ լավ կլինի, սակայն ինքն էլ հասկացավ, որ ամեն ինչ չի կարող լավ լինել,քանի դեռ նամակների հեղինակը ազատության մեջ է ու ցանկանում է ի կատար ածել սպառնալիքները: Թեհյոնն ուղղակի ձեռքը դրեց աղջկա ուսին ու ասաց մեծ դժվարությամբ:
-Իմ անձնակազմը կանի ամեն ինչ Ձեր ապահովության համար,- վեր կացավ աթոռից,- Օրիո՛րդ, ես կասեմ մեր ոստիկաններից երկուսին, որ մնան Ձեր հիվանդասենյակի մոտ ու ոչ ոքի ներս չթողնեն... բացի Ձեր հարազատներից: Մենք... Մենք էլի կտեսնվենք: -Հաջողություն,- Միան սրբեց արցունքներն ու նորից պառկեց:
Թեն դուրս եկավ հիվանդասենյակից.
«Ես ուզում եմ օգնել այս աղջկան: Դժվար է, բայցես կօգնեմ նրան: Երբ կանգնում ես երկընտրանքի առջև, ընտրի՛ր դժվար ուղին: Ես կարող եմ գործը տալ ուրիշին. այդպես իմ ճանապարհը հեշտ կլինի: Բայց ես համառ եմ. հեշտություն ինձ համար չէ...»:

Մաս 4

1 ամիս առաջ:
-Այո՛, պարո՛ն Փակ,ամեն ինչ հասկանալի է, ես ևս մեկ անգամ ներողություն եմ խնդրում Կուկի անունից: Ես անպայման կփոխանցեմ նրան, որ ամեն ինչ շտկի, խնդրում եմ հասկացեք նրան:
Զանգն ընդհատվեց. հեռախոսի մյուս մասում այդ պարոն Փակը անջատեց հեռախոսը:
-Այշ, Կու՛կ, հազար անգամ ասել եմ, որ այդ հոդվածները գրելիս չմոռանաս դնել կետադրական նշանները: Հիմա քո պառճառով մեր կազմակերպության անունն է ընկնում. բոլորիս անգրագետի տեղ են դնելու,- ինքնիրեն խոսում էր Միան և հավաքում Կուկի համարը: Սակայն զանգը գնում էր, բայց, չգիտես ինչու, պատասխանող չկար:
-Իհարկե, չես վերցնի. ես էլ մտածում եմ՝ խի էր Փակն ինձ զանգել: Այշ, քո պատճառով էլի ես եմ թուքումուր ուտում,- հեռախոսի վրա գոռում էր Միան: Կանգառում բոլորը թեքվեցին ու նայեցին՝ տեսնելու, թե ո՞վ է այդ անհավասարակշիռ աղջիկը: Երբ Միան նկատեց մի քանի զույգ աչքեր իր վրա, մի քանի անգամ թեթև խոնարհվեց՝ ի նշան ներողության:
-Տեսնես հիմա ոնց ես,- տխուր ու կամաց ասաց Միան,- գույն չկար երեսիդ:
Միան ու Կուկը աշխատում էին լրատվական նույն կազմակերպության մեջ իբրև ինտերնետային էջում հոդված գրողներ: Այդ օրը Կուկը իրեն վատ էր զգացել և աշխատանքից շուտ էր գնացել տուն:
Երբ եկավ ավտոբուսը, Միան նստեց՝ ձեռքին մրգերով լի տոպրակը:
«Այնպես կուզեի մի լավ ջղայնանալ վրադ, որ այլևս չմոռանայիր դնել այդ անիծյալ կետադրական նշանները: Բայց, մեկ է, քեզ տեսնելու եմ ու ջղայնությունս կորչելու է,- մտածեց Միան ու ժպտաց ինքն իր մտքերից,- չեմ համբերում՝ երբ եմ քեզ նորից տեսնելու: Ես ամեն օր սիրահարվում եմ քեզ կրկին ու կրկին»:
Ի վերջո Միան հասավ իր ուզած կանգառին ու սկսեց գնալ իրենց շենքի ուղղությամբ: Միայի ծնողների գնալուց հետո Միան տեղափոխվել էր Կուկի տուն, որպեսզի մենակ չմնար: Ու նրանք, թեպետ ամուսնացած չէին, բայց ապրում էին ամուսինների պես: Մի տարբերությամբ՝ քնում էին տարբեր սենյակներում: Միան դեռ Կուկին իրեն չափազանց «մոտ» լինել թույլ չէր տվել: 
Երբ Միան արդեն իրենց շենքի կողքին էր, տեսավ Կուկին ու ժպիտը դեմքից փախավ, ինչպես արևի շողը ամպին տեսնելիս: Կուկը բավականին առողջ տեսք ուներ, ժպտում էր ու մի ձեռքով գրկել էր ինչ-որ աղջկա իրանը: Միան անշարժ նայում էր, թե ինչ է անում Կուկը: 

Միան անշարժ նայում էր, թե ինչ է անում Կուկը: Երիտասարդը մինչև տաքսին ուղեկցեց աղջկան, այնուհետև կրքոտ համբուրեց շուրթերն այդ աղջկա, ջենթլմենի պես բացեց դուռը, ու տաքսու հետևից ձեռքով արեց: Երբ շրջվեց, որ բարձրանա տուն, տեսավ ծանոթ սիլուետ:
-Օ, ոչ Միա,- քթի տակ մրմնջաց նա ու վազելով մոտեցավ Միային, ով անշարժ կանգնած էր:
-Մի՛ա, արդեն եկա՞ր,- գլուխը քորեց տղան,- շուտ ավարտեցիր գործերդ:
Ինչու՞ էր նա խոսում այնպես, կարծես քիչ առաջ որևէ բան չի եղել: Կուկը կռացավ, որ համբուրի Միային, սակայն Միան ապտակեց Կուկին:
-Զզվում եմ քեզանից,- ցածր տոնով ասաց Միան: Նկատվեցին բյուրեղներ նրա աչքերում ու Միան գցեց ձեռքից մրգերով լի տոպրակն ու շարժվեց իրենց շքամուտքի ուղղությամբ:
-Մի՛ա, խնդրում եմ, ուրիշ բաներ մի մտածիր,- ցանկանում էր բացատրել Կուկը՝ Միայի հետևից քայլելով,- ես քեզ հիմա ամեն ինչ կբացատրեմ:
Միան անգամ վերելակ չնստեց, այլ արագ քայլերով բարձրացավ 3-րդ հարկ, մտավ իրենց տուն: Գնաց իր սենյակի ուղղությամբ, հանեց ճամպրուկն ու սկսեց իր հագուստները լցնել դրա մեջ:
-Ի՞նչ ես անում,- գոռաց Կուկը ու կոպտորեն քաշեց աղջկա թևից:
-Չե՞ս տեսնում: Կու՞յր ես, ինչ է,- լաց լինելով գոռաց Միան, ձեռքը քաշեց Կուկից ու շարունակեց լցնել շորերը:
-Դու չես ուզում լսել իմ բացատրությունները: Հանգստացի՛ր հենց հիմա,- Կուկը քաշեց Միայի ձեռքից ու գցեց մահճակալին: Միան մի քանի վայրկյան մնաց մահճակալին նստած: Նա շատ էր ուզում արդարացումներ լսել, բացատրություններ, որ ինքը Կուկի հետ շարունակեր ապրել այնպես, ինչպես նախորդ օրը:
-Բացատրի՛ր ինձ՝ ով էր այդ աղջիկը, ինչու՞ էիր նրան գրկել, ինչու՞ համբուրեցիր,- վերջին բառն ասելիս Միան դողաց,- ինչու՞ խաբեցիր ինձ ու Փակին, որ հիվանդ ես ու եկար տուն: Ինչու՞ ես հիմա առողջ:
Կատարյալ լռություն: Կուկի շնչառությունն էր միայն խախտում լռությունը:
-Դե, սպասում եմ ես, համոզի՛ր ինձ, որ դա այն չէ, ինչ ես եմ մտածում,- ասաց Միան՝ արցունքները սրբելով:
-Ես չեմ կարող բացեիբաց ասել քեզ դա: Ուղղակի հասկացի՛ր, ես միայն քեզ եմ սիրում, միայն դու՛ ես իմ մտքում: Ես քեզնից բացի ուրիշ ոչ ոքի չեմ սիրել ու չեմ սիրում:
-Մի րոպե,- կանգնեց Միան՝ նկատելով կանացի ներքնաշորը՝ պահարանի կողքին: Գնաց վերցրեց ,- Կուկ սա ի՞նչ է:
Արցունքները ինքնստինքյան սկսեցին գնալ: Միան մինչև հիմա բացատրության էր սպասում: Կուկը երեսը շփեց ձեռքերով:
-Մի՛ա...

-Լավ, ամեն ինչ պարզ է,- գլխով արեց Միան ու ձեռքից ցած գցեց ներքնաշորը ու շարունակեց իր հագուստները գցել ճամպրուկի մեջ:
Կուկը այլևս ոչինչ չասաց: Անօգուտ էր որևէ բան ասելը: Ամեն ինչ հասկանալի էր Միային:
Ի վերջո հավաքելով իր իրեղենն ու հագուստները Միան կանգնեց Կուկի առաջ.
-Դու քո այս քայլով ապացուցեցիր, որ մեր միջև փոքր ժամանակվանից մինչև հիմա եղել է միակողմանի սեր: Սիրել եմ միայն ես, իսկ քեզ համար ես ուղղակի խաղալիք եմ եղել: Այսօրվանից որևէ բան այլևս մեզ չի կապում իրար,- ասաց Միան, արցունքոտ դեմքը իջեցրեց ու նայեց մատանուն, որը նվիրել էր Կուկը՝ ի նշան իրենց սիրո: Հանեց մատանին ու դրեց Կուկի ափի մեջ,- հաջողություն:
Միան վերցրեց ճամպրուկը ու արագ քայլերով դուրս եկավ տնից:
-Այշ,- Կուկը մի քանի անգամ ձեռքով ուժեղ պատին խփեց,հետո ընկավ գետնին ու փակեց դեմքը,- ինչու այդպես վարվեցի...
Միան տնից դուրս գալուց հետո ուղևորվեց հայրական տուն, որը արդեն բավականին երկար ժամանակ շնչավոր ոչ մի հյուր չէր ընդունել: Ճամպրուկը դրեց գետնին ու գնաց պառկեց իր նախկին մահճակալին: Գրկեց ծնկներն ու սկսեց անձայն լաց լինել: Որքա՜ն ցավ կար ներսում, որ բառերով արտահայտել հնարավոր չէ: «Ես այնքան էի քեզ սիրում... Ես վստահում էի քեզ»,- մտածեց Միան:Հաջորդ օրը նա վեր կացավ ու գնաց աշխատանքի վայր, մտավ տնօրենի սենյակ:
-Ինձ արձակուրդ է պետք մի ամսով:
Տնօրենը հոնքերը կիտեց:
-Եթե դու գնաս, ո՞վ օետք է մի ամիս գրքգետ հոդվածներ գրի, այշ:
Ծեր պարոնը լրացրեց համապատասխան փաստաթուղթը: Միան դուրս եկավ աշխատավայրից, գնաց սուպերմարկետ, այնուհետև ուղևորվեց տուն: Տեսավ դռան գրա փակցված մի թուղթ.«Օ՜հ, այս քամին, այս քամին. մի՞թե հրաշալի չէ: Մառախլապատ երկինք, քարքարոտ ժայռ ու ուժեղ քամի: Երկրի տարրերն իրար են խառնվում, իսկ ժայռի ծայրին կանգնած գեղեցկուհու մարմինը թրթռում է, ինչպես նարգիզի դեղին թերթիկները»:
«Այս ինչ էր»,- քմծիծաղ տվեց Միան ու վերցնելով թուղթը՝ ներս մտավ: Ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում:
Մեր օրեր
«Ինչքան շուտ-շուտ եմ ճամպրուկ լցնում ու դատարկում»,- մտածեց Միան՝ ճամպրուկում շորերը դնելիս:
-Շա՞տ կա,- ասաց Թեն ու մտավ Միայի սենյակ: Հենց տեսավ Միայի ձեռքի կրծկալը, անմիջապես շրջվեց, իբրև բան էլ չի տեսել,- ես հյուրասենյակում կսպասեմ, լավ:
«Տարօրինակ տղա»,- մտածեց Միան ու շարունակեց իր գործը: Որոշ ժամանակ հետո ավարտեց ու գնաց միջանցք: -Ես ավարտեցի, արի գնանք,-ասաց Միան կոշիկները հագնելուց հետո:

Վերցրեց ճամպրուկը, որ դուրս գա արդեն տնից, սակայն զգաց Թեհյոնի ձեռքի հպումը իր ձեռքին: Մի ակնթարթում Թեն մի ձեռքով վերցրեց ճամպրուկը ու Միայից առաջ ընկավ: Այդ ձեռքի հպումը ինչ-որ հետաքրքիր զգացողություն առաջացրեց Միայի ներսում: Նա անշարժ կանգնել էր ու Թեին էր նայում, ով դռնից այն կողմ մի ձեռքով մազերն էր փորձում կարգի բերել: Միան երկար կնայեր, եթե Թեն հանկարծ չշրջվեր ու ասեր.
-Փոշմանեցի՞ր, չե՞ս գալիս,- ասաց նա ժպտալով:
-Չէ, չէ, գալիս եմ, չեմ փոշմանել,- ասաց Միան ու փորձեց փակել դուռը: Թեն նկատեց, որ աղջկան շատ է սազում ազատ ոճը. կիպ տաբատը ընդգծում էր բարակ,բայց գայթակղիչ ոտքերը, սակայն լայն վերնաշապիկը թույլ չէր տալիս հիանալ նաև իրանով:
«Շատ երկար նայեցիր,հիմարի՛ մեկը»,- մտովի ինքնիրեն նախատեց Թեն ու ժպտաց: Վաղուց իգական սեռի որևէ մեկը իր արտաքինով այսքան գեղեցիկ չէր թվացել Թեհյոնին:
Թեհյոնն առաջինը իջավ աստիճաններով, մոտեցավ մեքենային, նայեց կողքերը՝ ստուգելու՝ արդյոք կասկածելի որևէ մեկը չկա: Չնկատելով կասկածելի որևէ բան՝ ճամպրուկը դրեց մեքենայի մեջ, այնուհետև բացեց դուռը Միայի համար, հետո էլ ինքը նստեց ղեկին ու երկուսով ուղևորվեցին դեպի տուն:
«Հիմա լրիվ անծանոթ տղամարդու հետ մի տան մեջ ապրելու փոխարեն ես կարող էի կողքիդ լինել: Դավաճանի մեկը»,- մտածեց Միան ու մի պահ աչքերը լցվեցին, սակայն մտեքրից որոշ ժամանակ հետո կտրեց Թեհյոնի կոպիտ ու միառժամանակ հաճելի ձայնը.
-Հասանք,- ժպտաց ու նայեց Միային: Միան էլ ժպտաց: Վեր կացան, Թեն նորից վերցրեց ճամպրուկը:
Վերելակով բարձրացան 5-րդ հարկ: Միան գնում էր Թեհյոնի հետևից:
-Առաջացի՛ր,- ասաց Թեհյոնը ու մտնելուց հետո հիշեց, որ տանը կատարյալ խառնաշփոթ է:
«Աաայշ, բլին»,- մտածեց ու մազերը խառնեց:
-Էստեղ հաստատ մա՞րդ է ապրել,- ասաց Միան՝ տեսնելով տան կատարյալ քաոսը, կարծես տունը գլխիվայր շրջված լիներ: Միան թեթևակի ծիծաղեց:
-Ես տուն հավաքելու ժամանակ չեմ ունենում, ու դա չի նշանակում որ ինչ-որ մեկը,-մոտեցավ Միային,- պետք է ծիծաղի վրաս:
«Այնպես ֆռռացրի աչքերս, որ ուղեղս տեսա»,-մտածեց Միան:
-Ցույց կտա՞ս իմ սենյակը,-ասաց Միան:
Թեհյոնը գնաց այն սենյակի ուղղությամբ, որը արդեն քանի տարի է չի օգտագործել: Ամսվա մեջ մի քանի անգամ մաքրուհիներ է վարձում, որովհետև աշխատանէի պատճառով չի հասցնում զբաղվել տան մաքրությամբ:
«Միակ սենյակը, որտեղ ես չեմ մտել: Միակ սենյակը այս տան մեջ, որ մաքուր է»,- մտածեց Թեն, մտովի ինքն իր վրա ծիծաղելով:

-Հուսով եմ՝ սենյակը կստանամ այնպես մաքուր, ինչպես քեզ եմ հանձնում,- ասաց Թեհյոնը՝ դուռը բացելով:
-Գռազ կգամ, դու այս սենյակ այգամ ոտք չես դրել,- ասաց Միան՝ առաջ անցնելով:
-Ինչի՞ց ենթադրեցիր,- ասաց Թեհյոնը:
-Այն տան միակ մաքուր տեղն է,- ասաց Միան ու Թեհյոնի երեսին փակեց դուռը,- ես հյուրեր չեմ ընդունում իմ սենյակ, այնպես որ հաջողություն:
Լսվեց նաև փականը փակելու ձայնը:
-Բարդ է լինելու ամեն ինչ,- հառաչեց Թեհյոնը ու հիմարի պես ժպտալով մտավ իր սենյակ:
-Վերջացավ միամսյա արձակուրդդ,-խորը շունչ քաշեց,- վաղվանից նորից աշխատանքի ես: Ու ամեն օր տեսնելու ես նրան: 
Միան ինքնիրեն խոսում էր ու դասավորում էր իր հագուստները:
-Դու ուրա՞խ ես դրա համար, թե՞ ոչ...

Մաս 5

Միայի և Կուկի բաժանումից 1 շաբաթ հետո:
-Բարև Ձեզ,- ասաց Միան ժպտալով:
-Բարի գալուստ Սեուլի ազգային գրադարան,- ժպտաց երիտասարդ գրադարանավարը ու աղջկա ձեռքից վերցրեց գրադարանային քարտը: Տեսնելով, որ այն աղջկա քարտն է, վերադարձրեց նրան ու ասաց,- եթե Ձեզ մոտ կան գրքեր, կխնդրեի դրանք դնել ինձ մոտ:
-Չէ, չկան, միայն տետրեր են,- Միան լայն ժպտաց ու բարձրացավ ընդհանուր ընթերցասրահ:
Մտնելով ընթերցասրահ, նա գրադարանավարուհիներից մեկին տվեց իր քարտը ու խնդրեց փոխանցել իր քարտով վերցրած գիրքը՝ Կոնան Դոյլի «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին»: Վերցնելով գիրքը՝ նա գնաց իր մշտական տեղը, որտեղ սիրում էր կարդալ՝ գրադարանի ծայրում գտնվող սեղանի մոտ: Սակայն այնտեղ արդեն նստած որևէ մեկը կար: Նստածը տղա էր: Միան կգնար ու կնստեր այդ սեղանի մոտ՝ նստածի կողքին, եթե նստածը իգական սեռի լիներ: Սակայն Միան ամաչում էր: Միան նստեց այդ սեղանի դիմացի սեղանի մոտ ու սկսեց կարդալ այդ գիրքը: Դետեկտիվ ժանրը աղջկան միշտ գերել է: Իսկ այս գիրքը լրիվ էր նրան կլանել իր մեջ: Թեպետ կարդացել էր այն արդեն մի քանի անգամ, սակայն ամեն անգամ, երբ սկսում էր կարդալ նորից, թվում էր, թե առաջին անգամ է կարդում: Արդեն 78-րդ էջն ավարտելուց հետո աղջիկը փոքր լարվածություն զգաց աչքերում և որոշեց փոքր-ինչ հանգստանալ: Դուրս եկավ գրադարանից և մտավ կողքի սրճարան:
-2 բաժակ տաք շոկոլա՞դ:
-Քեզ ևս բարև Հոսոկ:
-Կուկը հե՞տդ չէ:
-Ահ, հարցերդ կտաս ընկերոջդ, ախպոր պես,- թնգթնգալով ասաց Միան, ձեռքերը դրեց բար-ի սեղանին նմանվող այդ սեղանին, այնուհետև գլուխը դրեց ձեռքերին,-մի բաժակ տաք շոկոլա՛դ խփիր:
-Ոնց կուզես ես քեզ հարցեր չեմ տա,- ասաց Հոսոկը՝ շոկոլադե փոշու վրա տաք ջուր ավելացնելով,- այսօր սրճարանը հատուկ ակցիաներ է պատրաստել: Ե՛կ թնգթնգա սուրճ խփողի մոտ և կստանաս անվճար տաք շոկոլադ և կիտ կատ:
Հոսոկը տաք շոկոլադը և շոկոլադե կոնֆետը մեկնես Միային:
-Պաշտում եմ քեզ, հիմարի՛ մեկը,- ծիծաղեց Միան և վերցրեց սուրճն ու կոնֆետը,- գնացի:
-Գնա՛, գնա՛, բարի ընթերցում,- ժպտաց Հոսոկը ու շարունակեց իր աշխատանքը:
Միան նորից տեսավ գրադարանավարին, ով ջերմ ժպտաց իրեն, և բարձրացավ ընթերցասրահ: 
Գիրքը, որը բաց էր թողել Միան, փակված էր:
«Բայց ես բաց էի թողել,-մտածեց Միան,- լավ, երևի սխալ եմ հիշում»:
Ժպտաց, նստեց ու բացեց այն էջը, որտեղ կանգ էր առել: Այդ էջում թուղթ կար կպցված:

-Նամա՞կ,- ժպտաց Միան ու վերցրեց թուղթը, որ կարդա:
«Ճիչ,աղաղակ իրար խառնվեցին,գեղեցկուհին ընկավ ցած: Երկիրը ոռնում էր, երկինքը հեծկլտում»,- այն կարդալուց հետո Միան վեր կացավ տեղից և նայեց կողքերը: Բոլորը հանգիստ նստած էին. մեկը գրքի մեջ էր կլանված, մյուսը համակարգչի: Ամեն ինչ այնպես էր, ինչպես Միան թողել էր դուրս գալուց առաջ: Աղջիկը մոտեցավ գրադարանավարուհիներին.
-Ներեցե՛ք, չե՞ք նկատել՝ ո՞վ է մոտեցել իմ սեղանին: Այն ծայրի սեղանի դիմացի սեղանի մոտ եմ նստում,- նա մի փոքր քրքջաց:
-Չէ, աղջի՛կս, ինչ-որ բա՞ն է եղել:
-Առանձնահատուկ ոչինչ... Նամակ էին դրել գրքիս մեջ, ցանկանում էի իմանալ, թե ով է:
Միան ժպտաց. արդեն ցանկանում էր շրջվել, երբ կինը բռնեց ու մայրաբար շոյեց աղջկա ձեռքը.
-Աղջի՛կս, նման բաներ շատ են լինում մեր գրադարանում: Քեզ սիրող տղան քեզ ուրախացնելու համար է երևի դրել,- կինը հիշել էր Կուկին, քանի որ Կուկն ու Միան միշտ իրար հետ էին այցելում գրադարան:
-Ուղղակի... Ինձ սիրող տղան,- դժվարությամբ արտաբերեց Միան,- հիմա աշխատանքի է:
«Ինչու՞ որևէ մեկին հավանողը պետք է նման բովանդակության նամակ ուղարկի»,-մտածեց Միան և տեսավ, որ գրադարանի ծայրի սեղանին նստած տղան վեր կացավ տեղից:
-Ինչ լավ է վեր կացավ,- կամաց ասաց Միան ու գնաց սեղանի ուղղությանբ:
Ինքն ու այդ տղան իրար կողքով անցան: Միան ձևացրեց, թե այդ տղային անգամ չի էլ տեսել: Տղան էլ, երևի, իր հերթին: Երբ տղան դուրս, եկավ ընթերցասրահից, Միան վերցրեց իր իրերը և գնաց նստեց այդ սեղանի մոտ: Տղան, ով դուրս եկավ ընթերցասրահից, ինքն իրեն ժպտաց, որովհետև գիտեր, որ աղջիկն անպայման կգնա ու կնստի այդ սեղանի մոտ: 
Մեր օրեր
Առաջին առավոտը անծանոթ տղամարդու հետ իսկական սարսափ էր: Միան մեծ դժվարությամբ վեր կացավ անկողնուց և գնաց բաղնիք՝ լոգանք ընդունելու: Երբ ավարտեց լոգանքը, դուրս եկավ ու սրբիչով փաթաթեց գլուխը, մեկ ուրիշով էլ մարմինը: Սկսեց շտկել հոնքերը, երբ զգաց, որ մեկը ցանկանում է բացել բաղնիքի դուռը:
-Յա՛,- գոռաց Միան,-այստեղ մարդ կա:
-Ի՞նչ ես գոռում, մեկ է, փականով փակ է,- իր հերթին գոռաց Թեհյոնը:
«Լրիվ մոռացել էի, որ այլևս մենակ չեմ ապրում»,-մտքի մեջ ասաց տղան ու սպասեց, մինչև աղջիկը ի վերջո բարեհաճի դուրս գալ բաղնիքից: Որոշ ժամանակ հետո աղջիկը դուրս եկավ լոգասենյակից և մարմնով հարվածեց Թեհյոնին: Թեհյոնը մի քայլ հետ գնաց աղջկա հարվածից: Միան խալաթով էր, վզի փոքրիկ հատվածը բաց էր: Աղջիկը ամաչեց և ծածկեց այդ բաց հատվածը:

-Բարի լույս,- ասաց Թեհյոնը՝ ժպտալով և այդ փոքրիկ եսիմինչին նայելով :Դ
-Բարի,-ասաց Միան ու փորձեց անցնել Թեհյոնին, սակայն տղան մի կողմ եկավ ու փակեց Միայի ճանապարհը: Երբ Միան այն կողմ թեքվեց, տղան նորից այդ կողմ եկավ ու նորից փակեց աղջկա ճանապարհը: Միան մի պահ կանգնեց: Այդ պահին նրա այտերը փոքր-ինչ կարմրեցին: Թեհյոնը տեղից չշարժվեց, որպեսզի աղջիկն անցնի: Երբ աղջիկը, գնաց ու մտավ իր սենյակը, Թեհյոնը ինքնագոհ ժպիտով մտավ լոգարան: Իրարից օտար զույգի հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ խոհանոցում: Նրանք միասին նախաճաշեցին, առանց որևէ բառ փոխանակելու ու ցրվեցին իրենց սենյակներով: Միան հագավ ծնկից 8 սմ ներքև ու մինչև գոտկատեղը հասնող կիպ շրջազգեստ, սպիտակ, դասական վերնաշապիկ, հագավ բարակ ու երկար կրունկներ ունեցող իր սև լաքե կոշիկները, օպտիկական ակնոցները դրեց պայուսակի մեջ ու դուրս եկավ սենյակից:
-Օհ, եկա՞ր,- ասաց Թեհյոնն ու շրջվեց, որ տեսնի աղջկան: Մի քանի վայրկյան աղջկան ուսումնասիրելուց հետո, մթնոլորտը ջերմացնելու համար ասաց,- հիանալի տեսք ունես:
Թեհյոնը լարվա՞ծ , ինչ է:
-Դու էլ,- ասաց աղջիկը՝ աչքի ծայրով նկատելով, որ տղայի հագին ընտիր է երևում սև, դասական տաբատը:
-Դե քանի որ մենք միասին ենք ապրում, ես չեմ թողնի, որ դու տաքսիով կամ ավտոբուսով գնաս աշխատանքի,- ասաց Թեհյոնը,- ի՞նչ գիտես՝ որ անկյունից դուրս կգա քո նամակագիրը:Ե՛վ տանելը, և՛ բերելն ինձ վրա: Մեքենաս էլ վատը չէ, նստել ես արդեն:
-Քեմրիդ,- թեթևակի ժպտաց աղջիկը,- գնա՞նք:
-Գնացինք:
Թեհյոնը նորից բացեց մեքենայի դուռը, որ աղջիկը նստի, այնուհետև ինքը նստեց ղեկին:
-Հասանք,- Թեհյոնը ժպտաց,- ուղիղ մուտքի մոտ եմ կանգնել, որ միանգամից մտնես:
Աղջիկը մի քանի վայրկյան նստած մնաց:
-Քեզ վա՞տ ես զգում,- ասաց Թեն անհանգստացած:
-Չէ, ամեն ինչ նորմալ է,- ասաց Միան ու արձակեց ամրագոտին,- Թե... Ես շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար, շնորհակալ եմ, որ հոգ ես տանում իմ մասին:
Աղջիկն արագ դուրս եկավ մեքենայից, որպեսզի երիտասարդ ոստիկանը չտեսնի, թե ինչպես են կարմրել իր այտերը: Իսկ Թեհյոնը թեթևակի անսպասելիությունից ժպտում էր ու չէր հասկանում,թե ինչ է կատարվում իր ներսում: Ու ինչի՞ց էր այդ զգացողությունը. որ աղջիկն իրեն Թե՞ ասաց, թե շնորհակալության խոսքեր: Ի վերջո տղան հիմարի հայացքով սկսեց վարել մեքենան և ուղևորվել աշխատավայր:
-Վերջ: Այսօրվանից ես սկսում եմ այդ գործը,- ձեռքը խփելով սեղանին՝ գոռաց Թեհյոնն ու վեր կացավ տեղից:

-Զսպի՛ր հորմոններդ, երիտասա՛րդ,- թեթև ծիծաղեց Թեհյոնի մտերիմ ընկերը՝ Չիմինը,- ի՞նչ գործի մասին է խոսքը:
-Բարդ... Բարդ գործի,- նայելով դիմացի պատին ու ծանր շնչելով նաև փոքր դերասանական խաղ մտցնելով իր պահվածքի մեջ՝ ասաց Թեհյոնը:
-Նորից այն հրդեհի գո՞րծն է,- Թեհյոնի սեղանին դրված թղթերը նայելով՝ ասաց Չիմինը,- ակնհայտ է, որ խուլիգանություն է: Այրողին գտնելը շատ դժվար է: Գործը փակի՛ր որպես խուլիգանություն. ի՞նչ ես տանջում քեզ:
-Այշ,- ձեռքը նորից սեղանին խփեց Թեհյոնը,- դու ոչինչ չգիտես:
Թեհյոնն արագ վերցրեց Չիմինի ձեռքից թղթերը, դրեց թղթապանակի մեջ, վերցնելով իր կոստյումի պիջակն ու փաստաթղթերը՝ դուրս եկավ բաժնից ու գնաց գրադարան, որը նոր-նոր էր սկսել գործել հրդեհից հետո:
Երբ Միան մտավ շինություն, կարծես իրեն երջանիկ զգաց: Իր սիրելի աշխատանքով է նորից զբաղվելու: Նա կոկետավարի քայլերով գնաց և սեղմեց վերելակի կոճակը, ևս մեկ անգամ թեթևակի ուղղեց վարսերը: Եվ ահա եկավ վերելակը: Վերելակի մեջ մարդ կա: Չէ, մարդիկ կան:
-Միա...

Մաս 6

2 շաբաթ առաջ
Անտառային բնական գեղեցկություն: Քչերը կարող են այդ բնության մեջ վերագտնել իրենց, հայտնաբերել իրենց էության մի մասնիկը: Երբ գտնվում ես բնության գրկում, կարծես ամեն մի ծառ ու թուփ ճչում է, որ դու ազատ ես, որ դու կաս: Լիարժեք հանգստությունը Միան կարող էր գտնել միայն անտառում: Հագնելով հարմար հագուստ՝ նա ցերեկը՝ ժամը 4-ին, գնաց ատառ՝ լուսանկարներ անելու ու հոգու անդորրություն գտնելու: Վարելով իր սպիտակ մեքենան՝ շուտով հասնում է խաղաղ այդ վայրը ու առանց շտապելու սկսում է քայլել փոքրիկ արահետով, որը տանում էր անտառի հեռավոր խորքերը: Լինելով հոգեկան ծայրահեղ լարվածության մեջ, այնուամենսյնիվ կատարում է այնպիսի գեղեցիկ լուսանկարներ, որնոց նմանը դժվար թե գտնվեր համացանցում: Իսկ ինչի՞ց էր գալիս այդ խիստ լարվածությունը: Տարիներ առաջ դպրոցում վերջին ժամն անցկացնելուց հետո Կուկը անսպասելիորեն Միայի ձեռքից բռնում է, տաքսի են նստում ու ուղևորվում մոտակա անտառ: Միան մինչև հիմա հիշում է, թե որտեղ ասաց Կուկը այդ բառերը՝ ես քեզ սիրում եմ, որոնց հաջորդեց իրենց առաջին սիրո համբույրը: Կթվա բավականին չափազանցված ու ռոմանտիկ, բայց նրանց համբույրի ժամանակ անձրև սկսեց տեղալ, ու այդ համբույրը դարձավ անմոռանալի: Որքա՜ն հիշողություններ, որքա՜ն: Սակայն Միան խլացնում էր իր մտքում ցանկացած հիշողություն. նա ցանկանում էր վայելել իր ազատությունը: Ծնողները միշտ զարմանում էին, թե ինչպես է Միան կարողանում հաջողացնել նման կադրեր: Սովորական ծառը նրա նկարներում կարծես էություն էր առնում: Միան պառկեց գարնանային բույրով հագեցած նորելուկ խոտին, աչքերը ձգեց դեպի անծայր երկինքը ու շշնջաց.
-Ես նոր կյանք կսկսեմ: Այդ կյանքում չես լինի դու:
Միան ժպտաց: Իրենց բաժանումից հետո առաջին ժպիտը, որն իրական էր ու ուրախությամբ լի: Ինքն էլ չզգաց, թե գարնանային ջերմ արևի շողերի դողի ներքո ինչպես ննջեց: Թարմ բույրը կարծես արբեցրեց ու անուշ քուն նվիրեց նրան: Սակայն որոշ ժամանակ հետո արթնանալը եղավ անսպասելի ու բավականին զարհուրելի:
-Ո՞վ կա այստեղ,- բարձր արտասանեց նա՝ լսելով ինչ-որ մեկի քրքջոցը,- այշ, Մի՛ա, երևի քնիդ մեջ ես լսել: 
Ինքն իրեն ասաց Միան, սակայն ազատ ու անմարդ անտառում մնալու միտքը փոքր-ինչ անհարմար դարձավ: Ինչու՞: Միան վախեցա՞վ, ինչ է: 

Երբ վեր կացավ կանաչ խոտի վրայից, սկսեց նայել կողքերը ու չնայած համոզվելով, որ մարդ չկա, այնուամենայնիվ ուղևորվեց դեպի իր մեքենան: Երբ մոտեցավ, որ դուռը բացի, նկատեց թղթի կտոր, որ փակցված էր դռան ապակուն:
«Ես իջա՜,իջա ներքև՝ գեղեցկուհուն փրկելու: Բայց նա չկար: Ես չեմ հանձնվի: Ես կփնտրեմ նրան...»:
Խուճապը սկսեց անհագորեն կլանել Միայի միտքը: Իրեն հետևե՞լ են: Անհանգիստ շնչելով՝նա նախ սկսեց նայել կողքերը, հետո սթափվեց, նստեց մեքենան, ներսից միացրեց դռները կողպող համակարգը, ու ձեռքը տարավ մեքենայի դարակը, որպեսզի այնտեղից հանի էլէկտրաշոքը: Հանկարծ դարակում նկատեց նամակները, որոնք ստացել էր վերջերս:
-Աստվա՛ծ իմ,- Միան սկսեց դողալ: Վերցրեց նամակները ու կարդալով ըստ ստանալու հաջորդականության՝ հասկացավ, որ նմակաները կապված են իրար հետ: Սա հաստատ գեղարվեստական գրականությունից չէ: Հաստատ: Միան ոտքի տակ է տվել ամբողջ գրականությունը: Ապա սա ի՞նչ է: Ի՞նչ գեղեցկուհի: Ինչու՞ են այս նամակներում միայն սարսռեցնող բաներ գրված: Միան խուճապահար եղած՝ ցանկացավ շարժի գցել մեքենան, սակայն այն տեղից անգամ չշարժվեց: Միան վախեցավ դուրս գալ մեքենայից ու մի քանի րոպե անժարժ նստեց մեքենայի մեջ: Սկսեց անձրև գալ:
«Գրողը տանի»,- մտածեց Միան ու ցանկացավ նորից շարժի գցել մեքենան: Եվ հուրախություն իրեն՝ մեքենան շարժի ընկավ: Միան սկսեց անասելի արագությամբ սլանալ շոսսեով՝ ցանկանալով վարկյան առաջ հասնել տուն: Երբ արդեն անտառից դուրս եկավ, քաղաք մտնող շոսսեի ճամապարհի աջ կողմից հանկարծ մի եղնիկ դուրս եկավ ուղիղ Միայի մեքենայի դիմաց: Միան արգելակեց, բայց այնուամենայնիվ հարվածեց եղնիկին: Վախից Միան ուժեց ճչաց, կախեց գլուխը, ու առաջին մարդը, ում զանգեց, եղավ Հոսոկը:
-Հոսո՛կ, ես մարդ եմ գցել մեքենայի տակ: Աղաչում եմ, շտապ եկ քաղաք մտնող շոսսե, խնդրում եմ:
Միան մի քանի րոպե մեքենայում վախից լաց էր լինում ու չէր համարձակվում աչքերը բարձրացնել ու տեսնել մեքենայի դիմապակուց բացվող տեսարանը: Սակայն մի պահ սթափվեց ու չցանկանալով դուրս եկավ մեքենայից:
-Աստվա՛ծ իմ,- Միայի աչքերից նորից արցունքներ գնացին, երբ նա տեսավ արյան մեջ թաթախված եղնիկի պուտավոր մորթին,- այս ի՞նչ արեցի ես: Միան մոտեցավ եղնիկին ու զսպելով արցունքների նոր վարարը, շոյեց եղնիկի մարմնի այն մասը, որ արյունից չէր ապականվել: Նորից սկսեց լաց լինել, հասկանալով, որ ինքը սպանել է անմեղ կենդանու: Կենդանու փոխարեն կարող էր մարդ լինել: Արագության պատճառով:

-Մի՛ա, խնդրում եմ, որ սխալ չհասկանաս վերելակում տեսածը: Ես և Ջոյն ուղղակի...
-Ներեցե՛ք, մենք ծանո՞թ ենք,- ընդհատելով Կուկին՝ ասաց Միան ու տեսնելով Կուկի ոչինչ չհասկացող ու ապշած հայացքը՝ նորից շրջվեց ու շարունակեց իր ճանապարհը:
Կուկը մնաց տեղում կանգնած ու նրան մոտեցավ Ջոյը:
-Կու՛կ, եթե անգամ ինձ հետ քնելուց հետո դու դեռ մտածեւմ ես Միայի մասին նրա հետևից գնում, նշանակում է ես արժեք չունե՞մ քո աչքում: Դու օգտագործե՞լ ես ինձ:
Կուկը լուռ էր ու անգամ Ջոյի վրա չէր նայում:
-Ես քեզ ընտրության առաջ եմ կանգնեցնում: Ընտրի՛ր կա՛մ ինձ, կա՛մ Միային,- աղջիկը դեռ հույս էր պահպանում իր մեջ, որ Կուկը գոնե զգացմունք ունի իր հանդեպ: Անգամ ընտրության առաջ կանգնեցրեց, թեպետ գիտեր, որ ընտրվողը լինելու է Միան: Ամեն դեպքում աղջիկը չէր ցանկանում, որ իր ու Կուկի հարաբերություններին վերջ դներ Կուկը: Գոնե ինքը վերջ դներ այդ ամենին:
Միան մտավ տնօրենի գրասենյակ, խոսեց նրա հետ, այնուհետև մի քանի բանվորների հետ մտավ աշխատասենյակ, ուր իր համակարգչի առաջ նստած էր Կուկը:
-Այ այս սեղանը,- Միան եկավ կանգնեց Կուկի սեղանի կողքին գտնվող սեղանի առաջ,- խնդրում եմ այստեղից տեղափոխեք այն ազատ վայրը:
Կուկը ջղայնացած նայում էր Միային: Կուկը մտածում էր՝ Միան կշարունակի աշխատել իր կողքին:
-Ի՞նչ ես անում, Մի՛ա,- վեր կացավ տեղից Կուկը ու զայրացած դեմքով մոտեցավ Միային:
-Չեմ ցանկանում անծանոթների կողքին գտնվել:
Միան շարունակում էր պնդել Կուկի անծանոթ լինելը, իսկ դա նյարդայնացնում էր Կուկին: Նա շրջվեց, որպեսզի մի քանի բան ասի բանվորներին, սակայն Կուկը բռնեց նրա ձեռքից ու սենյակից դուրս տարավ:
-Բացատրի՛ր,- գոռաց Կուկը՝ Միային պատին սեղմելով:
-Բացատրե՞լ: Պարտավո՞ր եմ, ինչ է: Մենք կապ ունենք: Ո՞վ ես դու:
-Դու հենց հիմա կմտնես ներս,- Չոնգուկը ձայնը ցածրացրեց ու Միայի ականջին գրեթե շշուկով ասաց,- ու այդ բանվորներին կասես, որ սեղանդ աթոռիդ հետ բերի իր հին տեղը՝ իմ կողքին:
-Երազումդ անգամ չես տեսնի,- Միան ցանկացավ ազատվել Կուկի թակարդից, բայց ապարդյուն:
-Դու պետք է գաս իմ մոտ, որովհետև ես եմ այդպես ուզում,- ասաց Կուկը՝ Միայի աչքերին նայելով:
-Ես չեմ գա այլևս,- ասաց Միան՝ ցանկանալով հայացքը փախցնել Չոնգուկի հայացքից:
-Դու դեռ սիրում ես ինձ,- ասաց Կուկը ու ձեռքով շոյեց Միայի այտը:
-Այդ մի ժամանակ էր,- Միան խփեց Կուկի ձեռքին ու արագ մտավ սենյակ:
«Ես քեզ չեմ սիրում, չէ»,- ասաց Միան մտքում:

«Ես քեզ չեմ սիրում, չէ»,- ասաց Միան մտքում:
-Խնդրում եմ, այնպես արեք, որ համակարգչի լարերը չերևան:
Կուկը ևս մտավ, բայց չցանկացավ սկանդալ պատրաստել: Միան արժանի չէր սկանդալների: Նա շատ էր տուժել:
Մինչ այստեղ գնում էին պայքարներ, Թեհյոնը գրադարանում ցանկանում էր փնտրել այն, ինչ անհայտ էր: Թեպետ էքսպերտները պարզել էին հրդեհի առաջացման պատճառը ու հայտնի էր, որ հրդեհն ինքն իրեն չէր առաջացել, այնուամենայնիվ Թեհյոնը ցանկացավ գնալ ու ամեն ինչ իր աչքով տեսնել ու համոզվել:
-Чёрт, ինձ ահավոր հետաքրքիր է ահավոր,- ինքն իրեն ասաց Թեհյոնն ու մտավ գրադարան:
-Բարի գալուստ ազգային գրադարան, ցույց տվեք Ձեր գրադարանային...
-Կրտսեր սերժանտ Կիմ Թեհյոն,- ցույց տալով իր ոստիկանական գրքույկը՝ բարձրացավ աստիճաններով ու մտավ ընդհանուր ընթերցասրահ:
«Դու ուղղակի կարող ես գործը փակել որպես խուլիգանություն. ալիբի չկա»,- ասում էր Թեհյոնի ներքին ձայնը, սակայն ինչ-որ բան արդեն մեկ շաբաթից ավել է տանջում էր սերժանտի հոգին:
-Բարև Ձեզ,-ասաց նա գլխավոր գրադարանավարուհուն,- ես կրտսեր սերժան Կիմ Թեհյոնն եմ: Կարո՞ղ եք ինձ տանել գրապահոց:
-Իհարկե,- ժպտաց կինն ու ուղեկցեց երիտասարդ ոստիկանին:
Մտնելուն պես Կիմ Թեհյոնի աչքին զարնեցին հրդեհից սևացած պատերը: Թեհյոնը մի քանի անգամ շրջեց գրապահոցով, հանեց էքսպերտների կողմից արված լուսանկարները ու գնաց այն տեղը, որտեղ դրված էին շշերը:
-Այստեղ դրված են եղել շշերը ու դիմացի պահարանի գրքերը սկսվել են այրվել առաջինը: Եթե այդպես է, ուրեմն այստեղ մտնողը պետք է մտներ այն դռնով, որով մտել եմ ես: Այսինքն հրդեհողը պետք է գրադարանավարուհի լինի, եթե հաշվի առնենք այն փաստը, որ այստեղ ոչ ոք չի կարող մտնել: Թեհյոնը մի քանի անգամ էլ շրջեց գրապահոցով ու դուրս գալով մոտեցավ գլխավոր գրադարանավարուհուն:
-Խնդրում եմ այստեղ կանչել այն գրադարանավարուհուն, ով հրդեհից առաջ վերջինն է մտել գրապահոց:
-Լավ հիմա կասեմ,- ժպտաց կինն ու գնաց: Մի քանի րոպեից իրեն մոտեցավ գեղեցիկ տեսքով մի աղջիկ, ում գեղեցկությունը գնահատեց ինքը Կիմ Թեհյոնը:
-Կրտսեր սերժանտ Կիմ Թեհյոն,- ասաց Թեհյոնը՝ ցանկանալով աղջկա դեմքի շարժումներից անհանգստության կամ վախի միմիկաներ որսալ: Սակայն աղջիկանից ոչ մի կասկածելի բան չտեսավ,- երբ վերջին անգամ մտաք գրապահոց, արդյոք ծուխ կամ որևէ բան չնկատեցիք:
-Ո՛չ, ես ոչինչ էլ չեմ նկատել,-ասաց աղջիկը:

-Տիկի՛ն,- դիմեց Թեհյոնը գլխավոր գրադարանավարուհուն,- ես ցանկանում եմ տեսնել տեսագրությունները: Այստեղ տեսախցիկներ կան, չէ՞,-հարցրեց Թեհյոնը ու գլուխն այս կողմ այն կողմ տանելով՝ նկատեց մի քանիսը:
-Այո՛, կան, եկե՛ք, ես կուղեկցեմ Ձեզ համակարգչային սենյակ:
-Խնդրում եմ, Դուք էլ եկեք մեզ հետ,-ասաց Թեն աղջկան, ով բավականին հանգիստ էր:
Երբ բարձրացան սենյակ, Թեհյոնը խնդրեց վարիչին միացնել այդ օրվա արձանագրած տեսանյութը:
«Հրդեհը նկատել են ժամը 14:45, 14:00-ից կմացնենք ու կնայենք»:
Թեհյոնը նստեց, ու երեքով սկսեցին նայել: Երիտասարդ աղջկա համբերությունը արդեն հատնում էր այդ ձանձրալի տեսանյութից:
-Մեկ է ես պետք չեմ Ձեզ, կարո՞ղ եմ ի վերջո անցնել աշխատանքի:
-Ո՛չ,- ասաց Թեհյոնը խիստ տոնով ու առանց աղջկան նայելու:
5 րոպե անց տեսանյութում ընթերցասրահ է մտնում մի տղա, ում ձեռքին թափանցիկ տոպրակ կար, որից որևում էր, որ տոպրակում կային 3 շշեր: Տղայի դեմքը չէր երևում. նա մեջքով էր տեսախցիկին: Սակայն մի բան պարզ երևում էր: Տղան մոտենում է գրադարանավարուհուն ու նրան փոխանցում շշերը, փոխանցելուց հետո մի քանի րոպե խոսում է աղջկա հետ ու գնում է նստում մի սեղանիկի մոտ: Թեհյոնը հետ է տալիս այդ մասն ու նորից նայում ուշադիր:
-Ի՞նչ կասեք սրա մասին, օրիո՛րդ:
-Դա ջուր է ուղղակի ջուր,- ասաց աղջիկը, երբ արդեն հասկացավ, որ երիտասարդը իրեն է կասկածում:
-Դուք ձերբակալված եք և համարվում եք գլխավոր կասկածյալ տվյալ գործում,- ասաց Թեհյոնը,- ես Ձեզ կուղեկցեմ բաժին:
-Չհասկացա, ի՞նչ եք խոսում,ես մեղավոր չեմ լսու՞մ եք: Այդ տղան, ով ինձ տվել է այդ շշերը հիմա ընթերցասրահում է: Նա կարող է հաստատել, որ դրանք ուղղակի ջրեր էին:
-Լավ, ուրեմն մենք այդ տղային ևս կվերցնենք ու երեքով կգնանք բաժին:
Թեհյոնն ու այդ աղջիկը մտան ընթերցասրահ ու մոտեցան գրադարանի ծայրում գտնվող սեղանի առաջ նստած շիկահեր տղային:
-Կրտսեր սերժանտ Կիմ Թեհյոն,-ասաց Թեն՝ գրքույկըցույց տալով,- Ձեր անու՞նը:
-Մին Յունգի,- ասաց տղան՝ աչքերը գրքից բարձրացնելով:
-Մին Յունգի, Դուք հրդեհի գործում համարվում եք գլխավոր կասկածյալի գործակից, այնպես որ մենք միասին պետք է գնանք բաժին:
-Գլխավոր կասկածյալի գործակից,- քմծիծաղ տվեց Յունգին,- դե ինչ, գնացի՞նք:

Մաս 7

10 օր առաջ
Եղնիկի հետ կապված դեպքից հետո Միայի տրամադրությունը բարձրանալու հնարավորություն չուներ: Նա անընդհատ հիշում էր դա ու իրեն մեղավոր էր զգում: Թեպետ ինքը իր կուտակած աշխատավարձից վճարել էր որպես տուգանք կլորիկ գումար, այնուամենայնիվ մեղքի զգացողությունը փողով չէ, որ պիտի մաքրես: Եղնիկի դեպքից հետո իրեն հանգիստ չէին թողնում անտառում ինչ-որ մեկի քրքջոցը լսելն ու այդ նամակը, որ փակցված էր մեքենային: Ի՞նչ է դա նշանակում: Ինչ-որ մեկը միգուցե խաղ է խաղում Միայի գլխին կամ կատակ է անում: Սակայն ինչու՞ նման չար կատակ: Եղնիկի հետ կապված դեպքն ու այդ նամակը միանգամայն կապ չունեին իրար հետ, բայց ամեն ինչ կարծես միանգամից էր լցվել նրա գլխին ու կտրել շունչը: Ի՞նչ անել նման դեպքում: Արհամարհել այդ նամակներն ու շարունակել ապրե՞լ ու հանգի՞ստ լինել: Չէ՛, այսպես ասեմ: Եթե քո մատի մեջ փուշ է մտել ու այն քեզ անհանգստացնում է, դու պետք է արհամարհե՞ս ցավը: Նորմալ մարդիկ միջոցներ կփնտրեն փշից ազատվելու համար: Այդ նամակագրությունը իենից ներկայացնում է մի փուշ, որից շտապ ազատվել է պետք հանգիստ ապրելու համար: Սակայն մենակ ազատվել դրանից գրեթե անհնար է այս դեպքում: 
Միան դուրս եկավ տնից և գնաց խանութ՝ մթերքներ գնելու: Ականջակալները դնելով՝ նա միացրեց վաղուց հոգեհարազատ դարձած երգը, որը իրենից ներկայացնում էր ո՛չ տխուր և ո՛չ ուրախ մի երգ՝ Dua Lipa- New rules: Անգամ թարգանությունը չէր նայել: Բայց ու՞մ է պետք թարգմանությունը, եթե դու հասկանում ես, որ երգը քո հոգու փազլի մի մասնիկն է: Վայելելով երաժշտության հնչյունները՝ նա ուղևորվեց այն խանութ, որից միշտ առևտուր էր անում: Խանութի մուտքի առաջ նա տեսավ իր երջանկությունը հօդս ցնդեցնողին՝ Ջոյին: Երբ Ջոյը տեսավ Միային, խառնվեց իրար. պարզ է,թե ինչու:
-Բարև, Մի՛ա,- ասաց սևահերն ու շտապեց շրջանցել Միային ու չքվել, սակայն Միան բռնեց նրա ձեռքից:
-Երբվանի՞ց,-ասաց Միան՝ աղջկա աչքերին նայելով, սակայն ի պատասխան ստացավ լռություն,- խու՞լ ես ինչ է, երբվանի՞ց եք դուք միասին:
-Դեռ կհասցնես իմանալ, թո՛ղ ինձ,-ասաց աղջիկն ու ցանկացավ ազատել թևը:
-Ես այլևս Կուկի հետ որևէ կապ չունեմ: Վայելե՛ք ձեր երջանկությունը ու որքան հնարավոր է ինձնից հեռու մնացեք,- ասաց Միան ու մտավ խանութ:
«Զզվելիի մեկը»,- մտածեց Միան ու սկսեց շրջել ամբողջ խանութով մեկ՝ վերցնելով այն, ինչ պետք է: 

Նաև վերցրեց այն փաթիլները, որոնք ամեն առավոտ ուտում էին ինքն ու Կուկը: Վճարելով գումարը՝ նա գնաց տուն ու որոշ ժամանկ հետո որոշեց ուտել այն փաթիլներից, որ գնել էր: Վերցրեց խոր աման, սառնարանից հանեց կաթը: Սկզբից բացեց փաթիլների տուփը ու լցրեց ամանի մեջ: Փաթիլների հետ ամանի մեջ ընկավ նաև թղթի մի կտոր:
-Արդեն շահումներո՞վ են դարձրել,- Միան ժպտալով բացեց թուղթը, սակայն դա այն չէր, ինչ ինքն էր մտածում: Դա ամենևին էլ շահում չէր.«Ես տեսա քեզ) Տեսա, տեսա... Ո՛չ, այդ դու չես... Այդ եղնիկն է... Կրակի ծուխը սփռեց մահվան հոտը»:
Միան սկսեց դողալ, ձեռքից գցեց փաթիլներ տուփը ու արագ նետվեց դեպի տան դուռը ու այն կողպեց:
-Ո՞վ ես դու, ինչու՞ ես հետևում ինձ…
Միան, իրոք, վախենում էր: Ի՞նչ կրակ: Որտեղի՞ց այդ մարդը գիտի եղնիկի մասին, որտեցի՞ց գիտի իր սիրած փաթիլների մասին: Որտեղի՞ց գիտեր, որ Միան պետք է փաթիլ գնի այդ օրը: Ամեն ինչ ավելի վախենալու է թվում, քան կա: Արկածները շարունակվելու են դեռ երկար ժամանակ...
Մեր օրեր
Թեհյոնը մտնում է բաժին, իսկ իր առաջից գնում են գրադարանավարուհին ու շիկահեր երիտասարդը:
-Ուղեկցե՛ք աղջկան փակ սենյակ, իսկ տղային քննասենյակ: Հիմա կգամ,- ասաց Թեհյոնը իր ընկերներից մեկին:
-Ովքե՞ր են,- ասաց Չիմինը՝ ձեռքերը ծալելով:
-Գլխավոր կասկածյալն ու գործակիցը:
-Հմ, իրոք, տղայի տեսքից երևում էր, որ ինքն է գլխավոր կասկածյալը:
-Մի՛ դատիր մարդկանց՝ նրանց արտաքինից եզրահանգումներ անելով: Աղջիկն է գլխավոր կասկածյալը: Ու ես բավականին շատ բաներ ունեմ այսօր ապացուցելու ու նրա հանդեպ մեղադրանքներ ներկայացնելու:
-Համառն ես,- փակեիր որպես խուլիգանություն ու մի կողմ քաշվեիր,- ասաց Չիմինը:
-Հասկանու՞մ ես, որ այդ խուլիգանությունը սովորական խուլիգանություն չէ:
-Ո՛չ, չեմ հասկանում, ինչու՞ ես այսքան տարված այս ամենով:
-Կիմանաս, երբ գործը կփակեմ որպես մահափորձ,- ասաց Թեհյոնն ու գնաց քննասենյակի ուղղությամբ:
-Անուն ազգանուն:
-Մին Յունգի:
-Տարիքը:
-24:
-Ապրելավայր, հեռախոսահամար:
-Դեգու, 0********:
-Աշխատանքի վայրը կամ ուսման հաստատությունը:
-Աշխատում եմ բենզալցակայանում, չեմ սովորում:
«Ես ճիշտ ուղղու վրա եմ»,- մտածեց Թեհյոնը, ով միգուցե ամիսներ կամ շաբաթներ հետո կհասկանար, որ սխալ է իր միտքը:
-Մին Յունգի,- ասաց Թեհյոնը՝ ձայնագրիչը աննկատ միացնելով,- Դուք կաող եք պահպանել լռություն ու չպատասխանել իմ հարցերին: Ձեր կողմից օգտագործված ցանկացած բառ կարող է օգտագործվել Ձեր իսկ դեմ:

-Մին Յունգի,- ասաց Թեհյոնը՝ ձայնագրիչը աննկատ միացնելով,- Դուք կաող եք պահպանել լռություն ու չպատասխանել իմ հարցերին: Ձեր կողմից օգտագործված ցանկացած բառ կարող է օգտագործվել Ձեր իսկ դեմ: Ըստ տեսագրության՝Դուք հրդեհման օրը, այսինքն փետրվարի 24-ին՝ ժամը 14:25, մտնում եք ընդհանուր ընթերցասրահ: Ձեր ձեռքին կար պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կային շշեր: Ճի՞շտ է:
-Միանգամայն ճիշտ է,- ասաց Յունգին՝ մեջքը հենելով աթոռին: «Ինչպիսի հանգստություն»,-մտածեց Թեհյոնը:
-Դուք այդ շշերը փոխանցում եք երիտասարդ գրադարանավարուհուն: Ի՞նչ էր շշերի մեջ:
-Բենզին,- նույն հանգիստ տոնով ասաց Յունգին:
-Ինչու՞ նրան տվեցիք այդ շշերը,- Թեհյոնը միառժամանակ և՛ խոսում էր, և՛գրառումներ անում, թեպետ ձայնագրիչն անում էր իր գործը:
-Նա ինքն էր ուզել ինձնից 3 շիշ բենզին, քանի որ գիտեր, որ ես աշխատում եմ բենզալցակայանում:
-Մանրամասնորեն պատմեք ամեն ինչ, թե որտեղից նա գիտեր, թե Դուք որտեղ եք աշխատում, ինչու էր հենց Ձեզնից ուզել բենզինը:
-Քանի որ ես գրադարանում մշտական ընթերցողներից մեկն եմ, մշտապես առնչվում եմ գրադարանավարուհիների հետ: Ինձ միշտ սպասարկում էր հենց ինքը, իսկ ես բաց չէի թողնում առիթը՝ ֆլիրտ անելու,- քմծիծաղ տվեց Յունգին,-մի անգամ միասին գնացինք սրճարան, մեկ ուրիշ անգամ գնացինք ակումբ, հետո որոշեցինք զվարճությունը շարունակել իմ տանը, իսկ եթե ավելի կոնկրետ իմ սենյակում, հետո...
-Կխնդրեի առաջ անցնել այս պահը:
Յունգին խորհրդավոր ժպտաց ու փոքր-ինչ առաջ եկավ:
-Դուք ինքներդ խնդրեցիք ինձ ամեն ինչ պատմել մանրամասնորեն, պարո՛ն ոստիկան,- նա նորից ժպտաց: Թեհյոնին զզվելի էին այդ ժպիտները,- ես տվեցի Ձեր առաջին հարցի պատասխանը: Կարծում եմ նորմալ է, եթե աղջկա հետ գիշեր ես անցկացնում ու նա իմանում է, որ դու աշխատում ես բենզալցակայանում:
-Ե՞րբ է Ձեզնից բենզին ուզել:
-Ես գրադարանում էի, նա մոտեցավ ինձ ու ասաց, որ իրեն շտապ պետք է 3 շիշ բենզին:
-Ինչի՞ համար էր ուզում բենզինը:
-Նա դա չասաց,- գլուխը տարուբերեց Յունգին ու նայեց Թեհյոնի հեռախոսին, որն ընթացքում ձայնագրում էր իրենց խոսակցությունը,- ես մտածեցի, որ իր մեքենայի համար է պետք: Մտածեցի վերջացել է: Դե բենզալցակայանն էլ գրադարանից բավականին հեռու է գտնվում:
-Ու Դուք գնացիք Ձեր աշխատավայր՝ բենզինը բերելու համա՞ր:
-Բինգո,- մատերով ճտտացրեց Յունգին,- ես բերեցի ու նրան տվեցի շշերը:

-Ըստ տեսագրության՝ Դուք շշերը տալուց հետո խոսում էիք աղջկա հետ: Ի՞նչ էիք խոսում:
-Ես առաջարկեցի նրան գրադարանի փակվելուց հետո կրկնել նախորդ օրը, այսինքն ակումբ, հետո իմ տուն՝ այսինքն իմ ննջասենյակ…
-Վերջ,- նորից ընդհատեց Թեհյոնը՝ իր աչքի առաջ ունենալով արդեն հանցագործության սխեմայի պատկերը:,-Մին Յունգի՛, քանի որ Ձեր հաղորդած տվյալները դեռևս բավարար չեն Ձեզ ազատ արձակելու համար, հնարավոր է Դուք մի քանի օր մնաք այստեղ: Իսկ եթե մենք գտնենք ապացույցներ, որ դուք գործակցել եք կասկածյալի հետ, Ձեզ կհասնի ազատազրկում՝ 2-3 տարով, եթե դատավորը կայացնի վճիռ,- միատոն ձայնով ասաց Թեհյոնը, վեր կացավ ու դուրս եկավ քննասենյակից:
-Հիմար ոչխար,- ժպտաց Յունգին ու նորից քմծիծաղ տվեց:
Երբ Թեհյոնը դուրս եկավ, խնդրեց Չիմինին, որ Յունգիին ուղեկցի ու փակի առանձին սենյակում: Իսկ ինքը Թեհյոնը, արդեն հոգնած մի օրվա մեջ կատարված բազմաթիվ բացահայտումներից, որոշեց զանգել նրան, ում համար, իրոք անհանգստանում էր:
-Մի՛ա,- հեռախոսով խոսելու հետ մեկտեղ Թեհյոնը ժպտաց,- դու արդեն ավարտե՞լ ես աշխատանքդ:
-Այո՛, արդեն ավարտել եմ, դու՞:
-Ես էլ եմ ավարտել, դուրս չգաս շինությունից, մինչև չգամ ու չզանգեմ,-Թեհյոնը չէր ցանկանում ասել Միային, որ բռնել է կասկածյալին, որպեսզի նա մի քիչ երկար մնա իր տանը:
-Լավ,- Միան ևս ժպտաց՝ Թեհյոնի կողմից հոգատարության արժանանալու զգացումը զգալով: 
Հասնելով շինության մոտ՝ Թեհյոնը նորից զանգեց աղջկան: Որոշ ժամանակ հետո նրանք արդեն վերադարձան տուն ու փախան իրենց սենյակները:
Թեհյոնը ժպտալով ու առանց հագուստը հանելու պառկեց անկողնուն:
«Ի՞նչ ես հիմարի պես ժպտում»,- ինքն իրեն նախատեց Թեհյոնը ու փոխվեց՝ հագնելով տնային ազատ մոխրագույն տաբատ ու սպիտակ վերնաշապիկ: Որոշ ժամանակ հետո նա գնաց խոհանոց և տեսավ, որ Միան դարակներն է քրքրում:
-Անսովոր է իմ խառնաշփոթ խոհանոցում տեսնել աղջկա,- ասաց Թեհյոնն ու նստեց սեղանի մոտ:
-Զարմանում եմ,- ասաց Միան ՝ շրջվելով դեպի Թեհյոնը:
-Ինչի՞ վրա:
-Ինչպե՞ս ես կարողանում միայն ռամյոն ուտելով ապրել: Եթե ստամոքսդ լեզու ունենար, հաստատ կհայհոյեր քեզ,- Միան ծիծաղեց:
Միայի ծիծաղը այնքան հաճելի թվաց Թեհյոնին:
-Մեր այսօրվա ընթրիքը կարող է լինել պիցցա,- ասաց Թեհյոնը՝ ձեռքերը շփելով:
-Погнали,- ասաց Միան և ինքն ու Թեն «թխեցին» ձեռքերով:

Որոշ ժամանակ հետո զույգը, նստած հյուրասենյակի հատակին, անուշ էր անում պիցցան ու միառժամանակ կուլ էր տալիս արցունքները, որոնք առաջացնում էր անիծյալ մելոդրաման:
-Դաժան էր,- աչքերը սրբելով՝ ասաց Միան, երբ ֆիլմն ավարտվեց:
-Ընդամենը ֆիլմ էր,- ասաց Թեհյոնն ու հենվեց արմունկներին,- կպատմե՞ս քո մասին:
Թեհյոնը ցանկանում էր մոտիկից ճանաչել Միային, որովհետև առանձնահատուկ հետաքրքրություն էր տածում դեպի նրա անձը:
-Դու համոզվա՞ծ ես,- ժպտաց Միան,- իմ պատմությունը շատ նման է ֆիլմի հերոսուհու կյանքին:
Թեն գլխով արեց:
-Ես մանկուց սիրում էի մորս ընկերուհու տղային, նա էլ ինձ: Նա այն տղան է, ով հիվանդանոցում այցի էր եկել ինձ: Մերմանկական սերը տարիների ընթացքում վերածվեց իսկական սիրո:Ես չեմ հիշում իմ կյանքից այնպիսի մի ժամանակահատված, երբ նա հետս չի եղել: Մենք միշտ միասին ենք եղել: 6 տարի օֆիցիալ հանդիպելուց հետո նա դավաճանեց ինձ մեր գործընկերուհու հետ:
-Այսինքն դու ընկերդ, այսինքն նախկին ընկերդ ու նրա սիրեցյալը մի կազմակերպությունու՞մ եք աշխատում:
-Այո՛, ես շոկի էի ենթարկված, պատրաստ էի նրան ներել ամեն ինչ: Ամեն ինչ բառիս բուն իմաստով, բայց նա տեղ չթողեց: Նա ինձ հետ վարվեց, ինչպես խաղալիքի հետ: Ուղղակի չեմ կարողանում հասկանալ, թե ինչու էլի, ինչու ինքը դա արեց: Ես բավականաչափ գեղեցիկ չե՞մ,- Միան լցրեց աչքերը:
-Դու բավականին գեղեցիկ ես,-Թեհյոնը մտածեց Միային գրկելու մասին, սակայն գտավ, որ աղջկան կարող է ամաչեցնել, ուստի բռնեց ձեռքը,- դու շատ հմայիչ ես ու բավականաչափ գեղեցիկ: Մարդ կատարյալ ապուշ պետք է լինի, որ քեզ պես աղջկան դավաճանի:
Հաճոյախոսություն Միան վաղուց չէր ստացել հակառակ սեռի ներկայացուցչի կողմից: Թեհյոնը շատ հաճելի է իր համար: Նա շատ բարի է, հոգատար, ընկերակցող:
-Շնորհակալ եմ, որ այդպես ես կարծում: Ուղղակի իմ պատմությունը ֆիլմից տարբերվում է միայն նրանով, որ ֆիլմում հերոսուհին գտավ ավելի լավ տղամարդու ու երջանկացավ:
-Ակնարկում ես, որ երջանիկ չե՞ս կարող լինել կատարվածից հետո,- Թեհյոնը մի քիչ մոտեցավ ու աղջկա կողքին նստեց:
-Ուղղակի ես չեմ կարծում, որ կգտնվի մեկը, ում ես կարող եմ սիրել այնպես, ինչպես նրան, վստահել: Իմ մեջ միշտ կասկածներ կլինեն, թե ընկերս հնարավոր է ինձ դավաճանում է: Բոլոր տղամարդիկ էլ ընդունակ են դավաճանության: Ես դրանում համոզվեցի:
-Իսկ ես էլ համոզված եմ, որ քո կյանքում պարտադիր կգտնվի մեկը, ով քեզ կապացուցի հակառակը:

Զույգը մի քանի վայրկյան միմյանց աչքերի մեջ նայեց, ու երբ զգացին, որ շատ երկար նայեցին, կարծես ռեֆլեքսորեն իրենց հայացքները ուրիշ կողմ գցեցին:
-Ես... Ես գնացի քնելու: Բարի գիշեր,- ասաց Միան ու շտապ վեր կացավ իր տեղից՝ գնալով իր սենյակի ուղղությամբ:
- Մի վայրկյան սպասի՛ր:
Թեհյոնը վերկացավ գետնից ու գնաց Միայի հետևից: Հավանաբար որևէ բան էր ցանկանում ասել, սակայն խառնվեց իրար, թեթև գլուխը քորեց ու ասաց:
-Կարո՞ղ ես ղեկավարիդ խնդրել, որ վաղը շուտ ավարտես գործերդ: Ես նամակների վերաբերյալ մի քանի բան եմ ուզում իմանալ քեզնից:
-Հա, կարող եմ,- ասաց Միան,- դե... Ես գնամ: Բարի գիշեր:
-Բարի գիշեր,- Թեհյոնը հայացքով մինչև սենյակ ուղեկցեց Միային ու վերադարձավ հյուրասենյակ, պառկեց գետնին:
-Ես ուղղակի չեմ թողնի, որ քո կյանքում նորից հայտնվի մեկը ու կոտրի սիրտդ՝ քեզ հիասթափեցնելով...

Մաս 8

1 շաբաթ առաջ
Միան վերջին նամակից հետո արդեն լիովին համոզվել էր, որ իրեն հետևում են: Նրան արդեն ամենուր ուղեկցում էր վախը, զգացումը, թե իր հետևում ինչ-որ մեկը կա: Սակայն հաղթահարելով այդ զգացումները՝ նա միևնույն է դուրս եկավ, որպեսզի գրախանութից մի քանի գրքեր վերցնի, քանի որ իր աշխատանքի հետ էին առնչվում: Նա հագավ սպորտային հագուստ, գլխին դրեց կեպի ու աշխատեց այնպես հասնել գրախանութ, որ իրեն ոչ ոք չճանաչի: Այդպես էլ եղավ: Անգամ ծանոթների կողքով անցնելիս ոչ ոք չկարողացավ տեսնել նրա դեմքը կամ առավել ևս ճանաչել: Գնելով իրեն անհրաժեշտ գրքերը՝ խանութից դուրս գալուն պես ցանկացավ պայուսակի մեջ դնել գրքերը, սակայն պայուսակում մի թուղթ կար: Խուճապը նորից սկսեց կամաց-կամաց մարմինը պատել: Միան չէր համարձակվում բացել թուղթը: Նա տեղից անգամ չշարժվեց: Վերջիվերջո իր մեջ համարձակություն գտնելով՝ նա բացեց թուղթը.«Ես վերցնում եմ դանակը, խրում եղնիկի կողը, ինչից նա սկսում է անհանգիստ շարժումներ անելով ընկնել, իսկ արյունը հոսում է գետնով ու հեղեղ ստեղծում: Ինչպիսի՜դիպուկ հարված ուղիղ սրտին: Ես գոհ եմ: Մի՛ա: Դու այնքա՜ն նման ես այդ եղնիկին...»: Միայի սրտի աշխատանքը արագանում , իսկ կրծքում վախի զգացումը արդեն կործանարար վտանգավոր էր իր հոգեկան աշխարհի համար: «Ո՞վ ես դու, ինչու՞ դեմքդ ցույց չես տալիս: Մինչև ե՞րբ»,- մտածեց նա ու ճմռթելով ուղղակի ամբողջ ուժով հեռու նետեց այն թղթի կտորը, որը նորից գցել էին իր պայուսակի մեջ: Վախը արդեն պարուրել էր նրան, իսկ ոչ հաճելի դողը ցնցում էր առանց այն էլ նիհար մարմինը, ձեռքերը լարվածությունից սառել էին: Աղջիկը սկսեց վազելով գնալ մոտակա հարազատ շինությունը, որը միակ ապահով վայրն էր այդ պահին՝ Սեուլի ազգային գրադարան...
Մեր օրեր
Առավոտյան Թեհյոնն ու Միան իրար նորից տեսան բաղնիքի դռան մոտ:
-Բարի լույս,- ասաց Թեհյոնն ու ժպտաց:
-Բարի,- Միան ևս ժպտաց:
-Ե՞ս եմ մտնում, թե՞ դու,- ասաց Թեհյոնը՝ մի ունքը բարձրացնելով:
-Ես,- երկու ունքերը բարձրացնելով՝ասաց Միան ու արագ մտավ լոգարան:
Թեհյոնն ինքնագոհ ժպտաց ու վերադարձավ իր սենյակ ու մտածեց օրվա պլանը: Նաև մտածեց, թե ինչ հարցեր պետք է տա աղջկան:
Թեհյոնը որոշ ժամանակ հետո գնաց լոգարանի մոտ: Հենց այդ պահին Միան բաղնիքի միջից գոռաց.
-Գրողը տանի, ու՞ր է իմ խալաթը, որ ես կախել էի այստեղից:
Թեհյոնը ծիծաղեց քթի տակ ու ձևացրեց, թե չի լսում Միային:

-Կի՛մ Թեհյոն, դու պատասխան ես տալու,- ևս մեկ անգամ գոռաց Միան: 
Թեհյոնը կանգնած մնաց լոգարանի դռան մոտ: Մի քանի րոպեից լոգարանից դուրս եկավ սրբիչի մեջ փաթաթված Միան: Սրբիչը ծածկում էր միայն աղջկա բարեմասնությունները: Երբ տեսավ Թեհյոնին, նա ուժեղ գոռաց:
-Чёртов Կիմ Թեհյոն, հենց հիմա շրջվի՛ր ու փակի՛ր անիծյալ աչքերդ:
-Ամաչու՞մ ես,- ասաց Թեհյոնը՝ աղջկան մոտ գալով:
-Ես իմ ձեռքերով քո աչքերը կհանեմ, եթե հենց հիմա չշրջվես,- Միան ցանկանում էր ձեռքերով փակել ոտքերը, բայց ոչ մի օգուտ չէին տալիս նրա փորձերը: Թեհյոնը ծիծաղում էր աղջկա անօգնական վիճակի վրա: Ի վերջո խալաթը Թեհյոնը գցեց Միայի գլխին ու մտավ լոգարան:
-Իմաստը ո՞րն էր արարքիդ:
-Օրն ավելի հաճելի և ուրախ սկսվեց,- ձայն տվեց Թեհյոնը:
-Ես քեզ ուրախ օր դեռ կհասցնեմ ցույց տալ,- սարկազմով ու բարձր ասաց Միան և հագնելով խալաթը՝ գնաց իր սենյակ:
Աղջիկը բավականին ամաչեց Թեհյոնի արարքից: Բայց զսպեց իր զայրույթը ու իր մեջ ուժ գտավ այդ հիմարիկի հետ նախաճաշելու)):
Թեհյոնը նորից աղջկան տարավ աշխատանքի ու կրկնեց խոսքերը:
-Երբ ավարտես աշխատանքդ, կզանգես ինձ:
-Լավ, Թե,- ասաց աղջիկը՝ չմտածելով անգամ, որ փաղաքշական «Թե»-ն տակնուվրա արեց տղայի զգացմունքները:
Բաժին: Թեհյոնի հոգեկան աշխարհը խաղաղություն էր ստանում այստեղ:
-Յո,- բարևեց նա(«Յո»-ն նրանց՝ բարևին փոխարինող բառն էր) Չիմինին:
-Յո,-կրկնեց Չիմինը:
-Նորություն կա՞,- ասաց Թեհյոնը՝ գարնանային պիջակը կախիչից կախելով:
-Մի քանի մանր գողություններ ու գողության փորձեր:
-Թեթև օր է քեզ համար,- ժպտաց Թեն:
-Եթե համեմատենք քո գլխացավանք դարձած գործի հետ, բավականին թեթև է,- հեգնեց Չիմինը:
-Չեմ առարկում, բայց գլխացավանք չէ: Հաճելի է,- ասաց Թեհյոնը ու վերցնելով թղթերը՝ խնդրեց Չիմինին, որ վերջինս աղջկան ուղեկցի քննասենյակ:
-Անուն, ազգանուն:
-Կան Հարու:
-Տարիքը:
-22:
-Ապրելավայրը, հեռախոսահամարը:
-Սեուլ, 0********:
-Աշխատավայրը կամ ուսման վայրը:
-Սեուլի ազգային գրադարան: Չեմ սովորում:
-Կան Հարու՛, Դուք կարող եք պահպանել լռություն ու չպատասխանել իմ հարցերին: Ձեր կողմից օգտագործված ցանկացած բառ կարող է օգտագործվել Ձեր իսկ դեմ:
Թեհյոնը վեր կացավ տեղից:
-Որտեղի՞ց եք ճանաչում Մին Յունգիին:
Աղջիկը պատմեց այն, ինչ Յունգին:
-Դուք պնդում եք, որ նրանից ջու՞ր եք ուզել և ոչ բենզի՞ն:
-Այո՛,-ասաց աղջիկը վստահորեն:

-Իսկ Յունգին ասում է, որ Դուք իրենից բենզին եք խնդրել՝ իմանալով, որ նա աշխատում է բենզակցակայանում:
-Հիմարություն,- աղջիկը ձայնը բարձրացրեց,- ես նրանից ջուր եմ խնդրել: Դուք ստում եք ու ցանկանում եք ինձ վրա բարդել ամեն ինչ: Յունգին նման բան չէր ասի: Նա սիրում է ինձ:
Թեհյոնը միացրեց ձայնագրությունը, որ արել էր Յունգիի հարցաքննության ժամանակ:
-Նա... Նա ստում է, ես բենզին չեմ ուզել նրանից, ազնիվ խոսք: Ամեն ինչ ճիշտ էր, բացի դրանից:
Աղջիկը և՛ զայրացած էր,և՛ վախեցած:
-Հաշվենք, թե Ձեր ասածը ճիշտ է: Այդ դեպքում Ձեր ինչի՞ն էր պետք 3 շիշ ջուրը:
-Ես մեր գրադարանում ծաղիկներ եմ պահում, իսկ մաքրուհիները դրանց մասին հոգ չեն տանում: Ես եմ նրանց ջրում ու խնամում: Իսկ այդ օրը ջրի խողովակը փչացել էր ու գրադարանավարուհիների սենյակում էլ ջուր չկար: Ուստի ես խնդրեցի Յունգիին ջուր բերել: Նա ասաց, որ գրադարանի կողքին գտնվող սրճարանից է բերել ջուրը: Եթե դուք հարցնեք այնտեղի սուրճ պատրաստողից ՝ Հոսոկից, նա կհաստատի, ես համոզված եմ:
-Այդ դեպքում բացատրե՛ք ինձ, խնդրեմ, թե որտեղի՞ց էին այդ շշերը հայտնվել հրդեհման վայրում:
-Չգիտեմ, ես ծաղիկները ջրելուց հետո այդ շշերը դեն եմ նետել:
-Կան Հարու՛, հիշեցնեմ, որ մեղավորությունն ընդունելու դեպքում դատավորի կողմից կայացված վճիռը լինում է մեղմ: Այսօրվա համար այսքանը: Եթե ես չգտնեմ Ձեր ասածները հաստատող ալիբիներ, ապա ես Ձեզ կմեղադրեմ մահափորձի ու շինության հրդեհման մեջ և գործը կհասցնեմ դատարան: Վաղը կհանդիպենք նորից: Ես Ձեզ ասելիու մի քանի բան ևս ունեմ վաղը,- ասաց Թեհյոնն ու առանց կասկածելի աղջկան նայելու՝ դուրս եկավ սենյակից: 
Միան աշխատավայրում իրեն սովորականից շատ ուրախ էր պահում, ինչը տարօրինակ էր Կուկի համար: Երբ եկավ ընդմիջման ժամանակը, սկզբից Միան, այնուհետև նրա ետևից Կուկը գնացին ճաշարան: Իր սովորության համաձայն Միան պատվիրեց չիզքեյք ու էսպրեսսո: Վերցնելով դրանք՝նա գնաց ու նստեց պատուհանի մոտ դրված սեղանի առաջ: Նայելով պատուհանից դուրս՝ նա ումպ արեց իր սուրճից: Որոշ ժամանակ հետո Կուկը եկավ ու նստեց Միայի առաջ:
-Ես թույլ չտվեցի, որ դու գաս այստեղ:
-Իսկ ես թույլտվություն չեմ հարցրել: Ես ուղղակի իմ սուրճը կըմպեմ,- ասաց Կուկը՝ հայացքը Միայից չկտրելով:
-Ուղղակի կըմպես ու աներեսի նման կշարունակես վրա՞ս նայել:
-Կարո՞ղ ես ուղղակի լուռ մնալ,- ասաց Կուկը:
Միան այլևս ոչինչ չասաց ու շարունակեց նայել պատուհանից:

-Կարո՞ղ ես ուղղակի լուռ մնալ,- ասաց Կուկը:
Միան այլևս ոչինչ չասաց ու շարունակեց նայել պատուհանից: Նա նկատեց, որ դիմացի մայթին մարդկանց անցուդարձի մեջ կանգնած է սևավորված մեկը, ում դեմքը փակված էր, իսկ գլխին կեպի կար: Այդ մարդը նայում էր Միայի ուղղությամբ: Միան սկսեց ուշադրությամբ զննել այդ մարդուն, սակայն այդ մարդը չէր դադարում նայել:
-Այդ ու՞մ ես այդքան նայում,- ասաց Կուկը ու առաջ եկավ, որ պատուհանից տեսնի:
-Կու՛կ,-ինչ-որ մեկը ուշադիր ինձ է նայում, սև հագուստով,- Միան ձայնը կամացացրեց:
Երբ այդ մարդը տեսավ Կուկին, սկսեց դանդաղ քայլերով հետ հետ գնալ, բայց մի պահ կանգ առավ ու ցույց տվեց 👎🏿 նշանը: Միայի շնչառությունն սկսեց արագանալ:
-Նստի՛ր այստեղ,- ասաց Կուկն ու վազեց ճաշարանից:
Կուկը դուրս եկավ այդ կողմ, սակայն այս ու այն կողմ նայելով՝ հասկացավ, որ այդ տարօրինակ անձնավորությունը արդեն հասցրել է փախչել: Բանը կայանում էր նրանում, որ Կուկի հետ վերջերս կատարվում էին տարօրինակ բաներ: Սկզբից նրան մի արկղ են ուղարկում՝ միջին խաղալիք եղնիկ, իսկ մի քանի օր հետո նամակ.« Մենք կարողացանք սպանել եղնիկին👍🏻»: Ու մի անգամ էլ երբ Կուկը նայում է իր տան պատշգամբից, տեսնում է նույն կերպ հագնված մարդու կամ երևի հենց այդ նույն մարդուն, ով ցույց տվեց👍🏻 նշանը ու հեռացավ: Սկզբից Կուկը գլխի չէր ընկնում, բայց երբ այսօր տեսավ այդ մարդուն հասկացավ, որ մի բան այն չէ:
Կուկը հետ եկավ ճաշարան ու նույն տեղում նստած տեսավ Միային:
-Երևի հոգեկանի մեկն է: Համոզված եմ, որ հենց ինքն է այդ եղնիկն ու նամակն ուղարկել,- ասաց Կուկը՝ նստելով Միայի առաջ:
-Մի րոպե,ի՞նչ եղնիկ, ի՞նչ նամակ, Կու՛կ:
-Ինձ վերջերս մի եղնիկ խաղալիք էին ուղարկել, օրեր հետո նամակ, թե իբր մենք կարողացանք սպանել եղնիկին: Հետո մի մարդու եմ տեսնում պատշգամբից, ով լայք է ցույց տալիս ձեռքով, հետո էլ այսօր սրան՝ դիսլայք անող: Մի՛անհանգստացիր, երևի լակոտ է, կատակ է անում:
-Ինչ ասացի՞ր,- Միան ծանր էր շնչում,- սպանել եղնիկի՞ն:
-Հա... Լավ չե՞ս զգում քեզ:
Միան աչքերը լցրեց, նայեց Չոնգուկին:
-Ես... Ես պետք է գնամ,- Միան արագ քայլերով ցանկացավ դուրս գալ ճաշարանից:
-Սպասի՛ր,- Կուկը վազեց նրա հետևից ու կանգնեցրեց,- ի՞նչ եղավ, Մի՛ա, ինչու՞ խառնվեցիր իրար:
-Թո՛ղ, Կու՛կ, թո՛ղ,- Միան սկսեց լաց լինել ու ազատվեց Կուկի ձեռքերից:
Նա արագ քայլերով դուրս եկավ ճաշարանից, բայց Կուկը գալիս էր իր հետևից:

-Մի՛ա,- Կուկը բռնեց Միայի թևերից,- մի՛ լացիր, ասա՛ ինձ՝ ինչ է եղել:
Միան չէր դադարում լաց լինել: Տեսնելով, որ Միայից չի կարողանում որևէ բան իմանալ, Կուկը գրկեց Միային: Միայի արցունքները իրեն շատ էին ցավեցնում:
-Ես քեզ հետ եմ, այլևս մի՛ լացիր,- Կուկը շոյեց աղջկա գլուխը այնուհետև համբուրեց,- ես կողքիդ եմ:
Միան ավելի ուժեղ գրկեց Կուկին: Նա, իրոք, շատ ուներ այս գրկախառնության կարիքը:
-Ես... Ես պետք է գնամ,- ասաց Միան ու Կուկին իրենից հրեց:
-Մի՛ա, մի բան նորմալ չէ, ասա՛ ինձ: Ի՞նչը քեզ այդպես անհանգստացրեց:
-Ոչ մի բան նորմալ չէ: Ո՛չ իմ կյանքում, ո՛չ քո: Վերջ Կուկ: Ինձնից հեռու՛ մնա: Մի՛ շփվիր ինձ հետ: Մի՛ խոսիր, մի՛ մոտեցիր: Ես վախենում եմ, գնա՛:
Միան գոռգոռաց այնուհետև շրջվեց, որ գնա աշխատասենյակ:
«Իմ պատճառով արդեն քեզ են խառնում այս պատմությանը, հեռու՛ մնա ինձնից: Չեմ ուզում, որ դու ինձ հետ մեկտեղ տուժես»,- մտածեց Միան, սակայն հաջորդ վայրկյանին Կուկը բռնեց նրա ձեեքից:
-Ես այդքան խելոք ու ենթարկվող տղայի տե՞սք ունեմ: Միանգամայն ո՛չ, Մի՛ա, մենք հենց հիմա կնստենք ու կքննարկենք այն, ինչ հենց նոր պատահեց,- Կուկը բռնեց աղջկա ձեռքից ու տարավ համակարգչային սենյակ, ուր գրեթե ոչ ոք չէր մտնում:
-Դու անուղղելի ես,- ասաց Միան՝ առանց Կուկին նայելու:
-Ինչու՞ խառնվեցիր իրար:
-Ե՞րբ ես ստացել նամակը: -Գրադարանում կատարված հրդեհից մի օր հետո ես եղնիկը ստացա, մի քանի օր հետո էլ նամակը, երեկ չէ առաջին օրն էլ այդ մարդուն եմ տեսել:
-Կու՛կ, ես... Ես, այշ:
-Հանգստացի՛ր,-Կուկը նորից գրկեց Միային:
-Ես սպառնալիքներով նամակներ եմ ստանում արդեն մի ամիս: Ու ինձ հետ շատ բաներ են կատարվել, որոնց մասին դու տեղյակ չես: Դու հետաքրքրված չես ինձնով, որովհետև քո կյանքում արդեն կա Ջոյը,-Միան Կուկին գրկած լաց էր լինում:
-Մի՛ա, դու մինչև հիմա չես լսել իմ բացատրությունը: Ես քեզ չեմ դավաճանել: Ես ու Ջոյը...
-Խնդրում եմ, սու՛ս մնա,- Կուկից հետ քաշվելով ասաց Միան,- ես ոչինչ չեմ ուզում լսել: Ես հիմա պետք է գնամ, հասկանու՞մ ես:
-Չէ՛, չեմ հասկանում: Դու դեռ աշխատանքի ես:
-Միգուցե ես էլ ինձ լավ չեմ զգում այնպես, ինչպես մի ամիս առաջ դու այն օրը,- ասաց Միան ու արցունքները սրբելով՝ դուրս եկավ սենյակից:
Մինչ այս Թեհյոնը հասցրել էր գնալ Յունգիի աշխատավայր ու հարցնել՝ արդյոք նա բենզին վերցրե՞լ է այդ օրը, թե՞ ոչ: Փաստորեն Յունգին ճիշտ էր ասում, որ իր աշխատավայրից վերցրել է 3 շիշ բենզին:

Յունգին ճիշտ էր ասում, որ իր աշխատավայրից վերցրել է 3 շիշ բենզին: Սակայն ճշտելով գրադարանավարուհիներից՝ իմացավ, որ այդ օրը իրոք ջուր չի եղել եղել ու աղջիկը մինչ հրդեհը ջրել է ծաղիկները:
«Աղջիկն ասում էր, որ սուրճ խփողն է տվել ջուրը ու նա կհաստատի, որ ջուր է տվել այդ օրը»,- մտածեց Թեն ու գնաց սրճարան:
-Բարև Ձեզ:
-Բարև Ձեզ,- ժպտաց Հոսոկը:
-Կրտսեր սերժանտ Կիմ Թեհյոն,- կրկնելով կյանքի ուղեկից դարձած խոսքերը՝ նա ցույց տվեց գրքույկն ու շարունակեց,- Դուք տեղյա՞կ եք, որ մի շաբաթ առաջ գրադարանում հրդեհ է եղել:
-Այո՛, իհարկե:
-Այդ օրը Ձեզնից ինչ-որ մեկը շշով ջուր տարե՞լ է:
-Ո՛չ, ինձնից ջուր չեն խնդրել:
Թեհյոնը նայեց տղայի դեմքին ու ինչ-որ բան նկատեց նրա հայացքում:
-Լավ, շնորհակալություն:
Թեհյոնը դուրս եկավ սրճարանից:
«Ամեն ինչ կասկածելի իդեալական է Յունգիի համար»,- մտածեց նա, այնուհետև զանգեց էքսպերտներին, որպեսզի նրանք շշերի վրայից գտնեն մատնահետքեր, եթե իհարկե, դրանց վրա կան:
Որոշ ժամանակ հետո Միան զանգեց: Թեհյոնը ժպտաց ու վերցրեց հեռախոսը:
-Թեհյո՛ն,- հուզված ձայնով ասաց Միան,- կարո՞ղ ես ինձ վերցնել աշխատանքից:
-Ինչ-որ բա՞ն է պատահել:
-Հա՛, Թե,- Միան նորից հուզվեց ու սկսեց լաց լինելով խոսել,- ես վախենում եմ: Արի՛ իմ հետևից, խնդրում եմ:
-Մնա՛ շինության ներսում: Վտանգավոր բան նկատելու դեպքում մտի՛ր տնօրենի սենյակ ու կողպի՛ր դուռը, մինչև ես գամ:
Թեհյոնը չցանկացավ հարցնել, թե ինչ էր պատահել: Նա մեծ արագությամբ սլացավ շոսսեով: Արյունը եռում էր նրա երակներում, իսկ քներակներն ուժեղ տնքում էին, սիրտն արագ էր խփում: Մի բան եղել է, որ նա լաց է լինում: Իսկ նա հենց այնպես լաց չէր լինի: Միգուցե նրա կյանքին է վտանգ սպառնում: Ինչեր ասես չանցան նրա մտքով: Թեհյոնն ավելի ուժեղ սեղմեց գազը: Երբ հասավ շինության մոտ, ապահովության համար ատրճանակ անգամ վերցրեց իր հետ: Վազելով մտավ ներս ու տեսավ Միային, ում աչքերը լաց լինելուց ուռել էին: Միջանցքում մարդ չկար: Միայն Միան էր նստած աթոռներից մեկին ու ձեռքերը դրած գլխին: Երբ Միան տեսավ Թեհյոնին, կանգնեց: Թեհյոնի սիրտը հանգստացավ, երբ տեսավ, որ փոքրիկի հետ ամեն ինչ նորմալ է: Նա վազելով եկավ ու առանց ինչ-որ բան ասելու գրկեց Միային:
-Ես... Ես մտածեցի, թե կարող եմ կորցնել քեզ....
Թեհյոնը սխալվեց, երբ մտածեց, թե Միան միջանցքում մենակ է: Իրականում կար մեկը, ով հեռվից նայում էր այս ամենին և ում պարուրել էր հիասթափության նոտան...

Մաս 9

Երբ Թեհյոնը գնաց ու գրկեց Միային, Կուկը տեսավ դա: Մի քանի վայրկյան մնալուց հետո նա զայրույթից պայթեց ու կարելի է ասել հեռու հրեց Թեհյոնին Միայից: Թեհյոնը 2մետր այն կողմ ընկավ գետնին:
-Ի՞նչ ես գրկում նրան,- գոռաց նրա վրա Կուկը,-քեզ ու՞մ տեղն ես դրել:
-Դու՞ քեզ ում տեղն ես դրել,- ասաց Թեհյոնը՝ տեղից վեր կենալով,- չլինի՞ նրա ընկերոջ տեղն ես դրել քեզ:
-Ո՞վ ա սա,- Կուկը թեքվեց դեպի Միան,- ես նրա ընկերն եմ, եթե չգիտես:
-Իմ իմանալով ընկերները ուրիշների հետ անկողին չեն մտնում,- ասաց Թեհյոնը ու սպասեց տղայի հարձակմանը:
Կուկը գնաց ու ցանկացավ Թեհյոնին հարվածել, սակայն Թեհյոնը հեշտ հնարքով ոլորեց Կուկի թևը, գցեց նրան գետնին ու ձեռքերին ձեռնակապ ամրացրեց:
-Էսպես ավելի լավ է,- ասաց Թեհյոնը:
-Արձակի՛ր հիմարի՛ մեկը,- գոռաց Կուկը,- ես գլուխդ վզակոթիցդ կպոկեմ, անասու՛ն:
-Դե, պոկի՛ր, ու՞մ ես սպասում:
-Թեհյո՛ն, խնդրում եմ արձակի՛ր,- Միան մոտեցավ Թեհյոնին ու ձեռքը դրեց Թեհյոնի ձեռքին:
-Ես քո բոլոր խնդրանքները կկատարեմ, բայց ոչ դա: Դավաճանների միայն թևերը կապելը քիչ է: Բերանը ևս փակել էլ է պետք:
-Թեհյո՛ն, Աստծո սիրուն, արձակի՛ր:
-Չէ՛, Մի՛ա, էլ չկրկնես:
-Թեհյո՛ն, նրան էլ են տարօրինակ նամակներ ուղարկում, ինչպես ինձ: Արձակի՛ր նրան: Առանց այդ էլ նա շատ է տուժում իմ պատճառով:
-Այստեղ ամեն կերպ միայն դու ես տուժում, Մի՛ա, նա քեզ դավաճանել է, իսկ դու ասում ես՝ տուժու՞մ է:
Միան ոչինչ չասաց: Թեհյոնը գնաց Կուկի մոտ, ու նրան նստեցրեց աթոռին, բայց թևերը չարձակեց:
-Քո պատճառով գիտե՞ս ինչքան է նա տուժել ու տուժում,- ասաց Թեհյոնը՝ Միայի ուղղությամբ ցույց տալով,- եթե ցանկանում ես այլևս նրան ցավ չպատճառել ուղղակի փակի՛ր բերանդ ու նստի՛ր մեքենաս: Մենք նամակների վերաբերյալ քննարկելու շատ բան ունենք:
-Ո՞վ ես դու ընդհանրապես, որ ես քեզ հետ ինչ-որ տեղ գամ:
-Կու՛կ խնդրում եմ, արի՛ մեզ հետ:
Կուկը նայեց Միային: Նա զսպեց զայրույթը ու վեր կացավ տեղից:
-Նախ արձակի՛ր թևերս:
-Նախ նստի՛ր մեքենան,- ասաց Թեհյոնը՝ Միայի ձեռքից բռնելով ու շինությունից դուրս գալով:
-Քթերիցդ կբերեմ,- ասաց Կուկը կամաց:
Ի վերջո նրանք երեքով գնացին Կուկի տուն:
-Թե, խնդրում եմ, արձակի՛ր Կուկի թևերը:
-Եթե թևերիդ նորից ազատություն տաս, ոտքերդ էլ հետը կկապեմ,-ասաց Թեհյոնը՝ արձակելով ձեռկապը:
-Մի՛ա, բացատրի՛ր, թե ով է սա:

-Նա պարտավոր չէ քեզ որևէ բան բացատրելու, այնպես որ այլևս նրան հարցեր մի՛ տուր,- ասաց Թեհյոնը՝ պիջակը հանելով,- կոնկրետ այս պահին ես Միայի գործը հետաքննողն եմ՝ կրտսեր սերժանտ Կիմ Թեհյոնը:
Թեհյոնը գնաց հյուրասենյակ:
-Չոն Չոնգու՛կ, ի տարբերություն Ձեզ, որ չգիտեք, թե ով եմ ես Միայի համար, ես Ձեր մասին գիտեմ շատ բաներ: Ես Ձեզ իմ տուն մի բաժակ թեյ խմելու համար չեմ կանչել: Ձեր բերած փաստերից կարող է անգամ Ձեր նախկին ընկերուհու կյանքը կախված լինել,- ասաց Թեհյոնը հեգնական եղանակով:
-Ի՞նչ ես առաջարկում:
-Պատմի՛ր, թե ինչ նամակ ես ստացել :
Կուկը առանց Թեհյոնին նայելու պատմեց ամեն ինչ՝ իրեն հպարտ պահելով:
-Իսկ տարօրինակ որևէ բան չե՞ս նկատել վերջերս:
-Ո՛չ, ես ամեն ինչ պատմեցի: Այսօրվա դեպքն էլ անգամ:
-Կնկարագրե՞ս, թե ինչ տեսք ուներ, մարմնի չափսերը, հագուստը:
-175սմ-ից բոյով էր: Երևում էին միայն ոտքերի ներքևի մասերը: Դատելով նրա կոճերից՝ կարելի է եզրակացնել, որ նա նիհար էր, մարմնի ուրիշ մաս չեմ կարող նկարագրել. փակ էր ամբողջությամբ:
-Պարզ է,- ասաց Թեհյոնը ու ձեռքի ափերով բռնեց գլուխը:
«Եթե կասկածյալն ու գործակիցը փակի տակ են, նշանակում է, նրանք չեն նամակի հեղինակները: Նշանակում է հրդեհողն ու նամակագիրը տարբեր մարդիկ են»:
-Մի՛ա, կպատմե՞ս, թե դու ինչպես ես ստացել նամակները,- հարցրեց Թեհյոնն ու միացրեց հեռախոսի ձայնագրիչը, որպեսզի հարկ եղած դեպքում նորից լսի: Միան ամեն ինչ պատմեց:
-Մի բան հաստատ է, որ տվյալ նամակագիրը Միայի հարված եղնիկի մասին գիտի, որովհետև ինձ եղնիկ են ուղարկել,- ասաց Կուկը:
-Մի՛ա, ուրիշ ո՞վ գիտի եղնիկի մասին:
-Միայն Հոսոկը: Երբ դեպքը կատարվեց ես առաջինը նրան զանգեցի:
-Ո՞վ է Հոսոկը,- հարցրեց Թեհյոնը:
-Իմ ու Միայի մոտիկ ընկերներից է,- ասաց Կուկը:
-Չլինի՞ թե նա գրադարանի կողքի սրճարանում է աշխատում:
-Հա, ինչպե՞ս իմացար:
Թեհյոնը պատմեց, որ բռնել է երկու հոգու ու ամենը, ինչ կատարվել է այս մի քանի օրվա ընթացքում:
-Այսինքն հրդեհողն ու նամակագիրը տարբեր մարդիկ են,- ասաց Միան:
-Ճիշտ է,-ասաց Թեհյոնը:
-Հոսոկից որևէ տարօրինակ բան չե՞ք նկատել:
Հենց այս պահին լույսերն անջատվեցին:
-Այշ, էլի հոսանքն անջատեցին, շուտով կմիացնեն:
-Մո՛մ բեր հենց հիմա, լսու՞մ ես,- գոռաց Կուկը,- Միան վախ ունի մթությունից:
Միան մանկուց ունեցել է ֆոբիա մթությունից. անգամ մի քանի անգամ ուշաթափ ընկել է:
-Կու՛կ,- վախեցած արտաբերեց Միան: Կուկը գրկեց Միային:

-Հիմա կբերի, հանգստացի՛ր:
(Անֆա՛յմ Կուկ, հեռախոսիդ ֆանարիկը միացնեիր, մինչև Թեն գար)😂:
Թեն եկավ ու արագ վառեց մոմը:
-Մի՛ա, լա՞վ ես,- ասաց Թեն՝ Միայի ձեռքը բռնելով:
-Ձեռքերդ,- ասաց Կուկը: Նա կարծես երեխա լիներ, ով չէր թողնում, որ իր սիրելի խաղալիքին կպչեն:
-Թո՛ղ, Կու՛կ,- ասաց Միան՝ ազատվելով Կուկի ձեռքերից, Միան քաշեց իր ձեռքը նաև Թեից,- լավ եմ, Թե՛:
-Լսի՛ր, Կու՛կ, ճիշտ է ես արդեն հասցրել եմ քեզնից զզվել, բայց սա իմ հեռախոսահամարն է,- մեկնեց նրան թղթի մի կտոր,- տարօրինակ բան նկատելու դեպքում զանգի՛ր ինձ: Ես սա ասում եմ ոչ թե քո ապահովության, այլ Միայի ապահովության համար անհանգստանալով, որովհետև ինչպես հասկացա, քեզ ու Միային գրողը նույն մարդն է:
-Ինչպիսի՜ մեծահոգություն, պարո՛ն սերժանտ, ինչպիսի՜: Եվ երբվանի՞ց եք Դուք սկսել այդպես անհանգստանալ Միայի համար:
-Իսկ հիմա դու էլ պետք չես, այնպես որ կարող ես գնալ,- ժպտաց Թեհյոնը՝ արհամարհելով նրա խոսքերը:
Կուկը քմծիծաղ տվեց:
-Գնացինք, Մի՛ա, ես քեզ կուղեկցեմ,- ասաց Կուկը:
-Ես... Ես…
-Միան այստեղ է ապրում,- ասաց Թեհյոնը: Նա ակնհայտ ցանկանում էր նյարդայնացնել ու նվաստացնել Կուկին:
-Ի՞նչ,- ծիծաղեց Կուկը,- Մի՛ա, վե՛ր կաց, գնացինք:
-Կու՛կ, ես Թեհյոնի հետ եմ ապրում ժամանակավոր, մինչև նամակագիրը չձերբակալվի:
-Ի՞նչ ես խոսում, Մի՛ա, դու այս անծանոթ տղային նախ գրկում ես, հիմա էլ ասում ես, թե նրա տա՞նն ես ապրում: Ի՞նչ է սա նշանակում:
-Նշանակում է, որ նա է այդպես որոշել ու դու չպետք է այլևս խառնվես նրա անձնական կյանքին,- ասաց Թեհյոնն ու ոտքի կանգնեց:
-Իսկ դու մի՛ խառնվիր մեր խոսակցությանը,- ասաց Կուկը ու հրեց Թեհյոնին: Թեհյոնը քթի տակ ժպտաց ու ցանկացավ հասնել Կուկի վրա, սակայն Միան կանգնեց Թեհյոնի առաջ, այնուհետև շրջվեց դեպի Կուկը:
-Թեհյոնը... Թեհյոնը ճիշտ է: Դու չպետք է այլևս խառնվես իմ կյանքին: Գնա՛:
-Այսինքն դու նախընտրում ես մի հարկի տակ անծանոթ տղամարդու հետ ապրել և ոչ ինձ հետ, ով քեզ ճանաչում է օրորոցից մինչ օրս:
-Օրորոցից մինչ օրս ինձ ճանաչողն ինձ խաբել է, պա՞րզ է,- ձայնը բարձրացրեց Միան:
-Եթե լսես իմ բացատրությունը այդպես չես խոսի, ես քեզ չեմ դավաճանել:
-Չեմ ուզում քեզ տեսնել, գնա՛, Կու՛կ:
Կուկը տեղից չշարժվեց: Նա նույն հայացքով նայում էր Միային:
-Չե՞ս լսում, ինչ է, գնա՛,- ցածր ձայնով ասաց Թեհյոնը:
Կուկը մի թեթև բռնեց Միայի ձեռքը, այնուհետև բաց թողեց ու դուրս եկավ տնից:

«Դու ինձ չես լսում ուղղակի: Ոչինչ: Երբ վաղը գաս աշխատանքի, ես առիթը բաց չեմ թողնի ու ամեն ինչ կասեմ քեզ»,- մտածեց Կուկը ու սկսեց քայլելով հեռանալ շենքից: Նա ի վերջո նստեց մի տաքսի ու գնաց տուն՝ խորասուզվելով իր մտքերի մեջ:
Միան ու Թեն շարունակեցին մնալ հյուրասենյակում և բավարավել մոմի թույլ լույսով:
-Դե ինչ, բարի գիշեր,- ասաց Թեհյոնն ու վեր կացավ իր տեղից, սակայն հաջորդ վայրկյանին հաճելի դող անցավ իր մարմնով: Միան բռնեց իր ձեռքը:
-Մի՛ գնա,- ասաց Միան:
Թեհյոնը նորից նստեց: Միան ամաչում էր նայել Թեի աչքերին:
-Ես ուղղակի վախենում եմ, ուրիշ բնաեր չմտածես: Մնա՛ ինձ հետ, մինչև լույսերը տան, եթե դժվար չէ:
-Լա՜վ:
Թեհյոնն ու Միան նստել էին իրար կողք ու մոտ 10 րոպե լուռ էին:
-Շատ կոպիտ վարվեցի Կուկի հետ, չէ՞,- ասաց Միան կարծես զղջալով:
-Ո՛չ, նման մարդկանց հետ այդպես պետք է խոսեն:
-Ի՞նչ է լինելու ինձ հետ,- հառաչեց Միան,- դու ինձ հավանաբար խղճում ես արդեն:
-Չէ՛, ի՞նչ ես խոսում:
-Հա՛, իրոք: Էդ դեպքերը, դավաճանված լինելը: Ես հիասթափված եմ:
Թեհյոնը նորից գրկեց Միային:
-Սա ուղղակի փորձություն է: Դու պետք է պատվով դուրս գաս, հաղթանակած: Ես քեզ կօգնեմ ու մինչև վերջ կողքիդ կլինեմ:
-Ինչու՞ ես ինձ օգնում, Թե՛:
-Չգիտեմ,- ասաց Թեհյոնը,- բայց գիտեմ, որ իմ օգնությունը քեզ հարկավոր է:
-Շնորհակալ եմ քեզ,- ասաց Միան ու ինքն էլ գրկեց Թեհյոնին:
«Դու ինձ դուր ես գալիս»,- մտածեց Թեհյոնը:
-Ի՞նչ ես մտածում, Թե՛,- հենց այդ պահին Միան այդ հարցը տվեց:
-Ե՞ս,- ասաց Թեհյոնը,- ոչինչ:
-Ընդհանրապես ոչի՞նչ:
-Ընդհանրապես չէ: Ուղղակի կարևոր բան չէ:
-Մեր մտքերն իրականում մեծ նշանակություն ունեն, բայց մենք երբեմն դրանց կարևորությունը չենք ընկալում:
Միան ճիշտ էր: Իրականում Թեհյոնի մտքերը վերջերս միայն Միայով էին լցված: Միան դարձել էր իր կյանքի կարևորագույն մարդկանցից մեկը: Որոշ ժամանակ հետո Միան հենց Թեհյոնի գրկում էլ քնել էր: Թեհյոնը զգուշությամբ գրկեց Միային ու տարավ իր սենյակ: Նրան անկողնում տեղավորելուց հետո Թեհյոնը որոշեց ինքը պառկել նրա կողքին ու թքած, թե նա առավոտյան վեր կենալուն պես չէր սկսի գոռգոռալ: Թեհյոնին ուղղակի պետք էր նրա կողքին երկար մնալ ու նրան շատ նայել՝ խորացնելով նոր ծնված զգացմունքը: Մոտ 30 ժամ անդադար նրա դեմքն ուսումնասիրելուց հետո, Թեհյոնը ինքը քնեց՝ չնկատելով, թե հոգնածությունն ինչպես այդքան շուտ գերի տարավ իրեն: 
Առավոտյան Միան արթնացավ ու իր կողքին տեսավ քնած Թեհյոնին:

Բանը կայանում էր նրանում, որ Միան չսկսեց նրա վրա գոռգոռալ: Միան ինքը մնաց անկողնու մեջ և որոշեց մի քանի րոպե ուղղակի նայել նրան:
«Ես ուղղակի քեզ նայում եմ. ուրիշ ոչինչ»,- ասաց իր մտքում Միան ու շարունակեց նույն դիրքով մնալ բավականին երկար ժամանակ: Հետո նրա մտքին եկավ բավականին չարաճճի մի մտադրություն: Միան իր մահճակալի կողքին գտնվող դարակի վրայից վերցրեց իր կարմիր շրթներկը ու որոշեց Թեհյոնի գլխին խաղ խաղալ: Չէ՞ որ երեկ Թեհյոնը Միայի խալաթը պահել էր: Միան մարմնով մոտեցավ Թեհյոնին ու մի պահ փոշմանեց, որ տղայի նյարդերը պետք է շարժի, բայց ի վերջո ձեռքը մոտեցրեց Թեհյոնի շուրթերին: Հենց այդ պահին, գրողը տանի, Թեհյոնը առանց աչքերը բացելու բռնում է նրա ձեռքը՝ թույլ չտալով շրթներկը դիպցնել իր շուրթերին:
-Դու քնա՞ծ չ...
Թեհյոնն առաջ եկավ ու իր շուրթերը հպեց Միայի շուրթերին՝ բռնելով նաև Միայի մյուս ձեռքը....

Խճուղի

Մաս 10

Թեհյոնը առաջ եկավ և բռնելով նաև աղջկա մյուս ձեռքը՝ համբուրեց նրան: Նրանց համբույրը տևեց ընդամենը մի քանի վայրկյան, երբ Թեհյոնը բաց թողեց աղջկա ձեռքերն ու ասաց.
-Դու ինձ դուր ես գալիս,- ասաց Թեհյոնը,- գիտեմ, դու կարող ես չընդունել իմ զգացմունքները ու գործի փակվելուց հետո այլևս չխոսել հետս, չհիշել իմ մասին, բայց դու պետք է իմանաիր, որ ես անտարբեր չեմ քո հանդեպ:
Միան ոչինչ չէր խոսում: Նա ուղղակի լսում էր նրան: Իր խոսքն ավարտելուց հետո Թեհյոնն առանց որևէ բան ասելու գնաց ամենօրյա սովորական գործողությունները կատարելու: Մի քանի րոպե իր անկողնում պառկելուց հետո Միան չցանկացավ լոգանք ընդունել, այլ միանգամից հագնվեց ու իրեն կարգի բերելուց հետո գնաց խոհանոց: Ուտելու ընթացքում ոչ ոք ոչինչ չասաց: Անգամ իրար չնայեցին: Երբ Թեհյոնը աղջկան ուղեկցեց մինչև աշխատավայր, ցանկացավ ասել նրան ավանդական դարձած խոսքերը.
-Երբ ավարտես աշխատանքդ...
-Կզանգեմ քեզ, որ գաս իմ հետևից,- ասաց Միան՝ իր դիմացը նայելով:
Կարծես մեքենայից դուրս գալ չէր ուզում:
-Դու ինձ ինչ-որ բա՞ն ունես ասելու,-ասաց Թեհյոնը:
-Ո՛չ, մինչ հանդիպում,- Միան դուրս եկավ մեքենայից:
«Եթե նա քեզ ինչ-որ բան ունենար ասելու կամ եթե փոխադարձ զգացմունքներ ունենար, անպայման կասեր քեզ: Միգուցե նա անգամ հիասթափված էլ չէ այդ Կուկից: Միգուցե նրան է սիրում»,- մտածեց Թեն ու գնաց աշխատավայր:
Էքսպերտները հրդեհման վայրում գտնված շշերի վրայից գտել էին Հարուի մատնահետքերը, իսկ շշի մեջ բենզինի կաթիլներ կային:
-Ուրեմն ես հենց այսօր գործը կուղարկեմ դատարան ու բաց կթողնեմ Յունգիին: Նա որպես ականատես կգա ու կներկայանա դատի ժամանակ,- ասաց Թեհյոնը Չիմինին՝ միաժամանակ ստորագրելով մի քանի թղթերի տակ:
-Հմմ,- ասաց Չիմինը՝ հիշելով, որ համոզում էր Թեին գործը փակել որպես խուլիգանություն,- վերջապես պրծար էդ գործից:
-Որ խնդրեմ աղջկան կտանե՞ս նորից քննասենյակ. ես մի քանի բան պետք է ասեմ նրան: Իսկ Յունգիին արձակի՛ր:
-Այշ լավ,- ասաց Չիմինը ու գնաց՝ սկզբից աղջկան քննասենյակ տանելու: Իսկ հետո մոտեցավ Յունգիին:
-Իսկ ես մտածում էի այստեղ դեռ երկար եմ մնալու,- քթի տակ ասաց Յունգին,- դե ինչ, հուսով եմ այլևս չենք տեսնվի:
Չիմինը չպատասխանեց նրա խոսքերին, այլ ուղղակի աչքերը ֆռռացրեց:
Թեհյոնը մտավ քննաաենյակ.
-Կա՛ն Հարու, խնդրում եմ, կարդացե՛ք այս նամակները:
Թեհյոնը նրան տվեց Միային ուղարկված նամակները:
-Սրանք ի՞նչեր են:

Թեհյոնը նայեց աղջկա միմիկաներին, որպեսզի հասկանա, արդյոք աղջիկը խաբու՞մ է, թե՞ ոչ:
-Դու չգիտե՞ս:
-Ո՛չ,- աղջկա դեմքին ստախոսության ոչ մի նշան չկար: Թեհյոնը ուսանող եղած ժամանակ բավականին խորը ուսումնասիրել էր հանցագործի հոգեբանությունը: Դեռևս ոչ ոք չի կարողացել խաբել նրան, որովհետև ինքը միանգամից գլխի է ընկել:
-Լավ,- Թեհյոնը նորից զգուշորեն վերցրեց նամակները,- Կա՛ն Հարու, դուք իրավունք ունեք փաստաբան ունենալու: Եթե դուք փաստաբան չունեք, Ձեզ կտրամադրի պետությունը: Ես Ձեր գործն այսօր ուղարկելու եմ դատարան:
-Խնդրում եմ,- աղջիկը սկսեց լաց լինել,- ես չեմ ստում: Յունգին ինձ, իրոք, ջուր է տվել, մի՛ հավատացեք նրան:
-Ես չեմ հավատացել նրան,- Թեհյոնը նայեց աղջկան,-ես ամենևին էլ չեմ հավատացել նրան: Ես հավատացել եմ իմ էքսպերտներին: Իսկ իմ էքսպերտների ասածը համընկել է Յունգիի ասածի հետ:
Դուրս եկավ քննասենյակից:
Թեհյոնի խիղճը տանջում էր: Ամեն անգամ նրան թվում էր, թե մի բան այն չէ, քանի որ Յունգին խոսում էր բավականին համոզիչ ու նրա դեմքին կասկածի նշաններ անգամ չկային: Բայց սա հիմք չէ մտածելու, թե նա ստում է:
«Ամեն ինչ ճիշտ ես արել»,- ինքն իրեն հույս տվեց Թեհյոնը, բայց հոգու խորքում մտածում էր, որ մի բան այն չէր: 
Թեհյոնը որոշ ժամանակ հետո որոշեց ևս մեկ անգամ գնալ գրադարան ու նայել հոլովակը:
Մինչ այդ Միան աշխատանքի վայրում չէր կարողանում նորմալ կենտրոնանալ իր աշխատանքի վրա առավոտյան համբույրի պատճառով: «Թեհյոնն ընդհանրապես այս ընթացքում ցույց չի տվել, որ իմ հանդեպ զգացմունքներ ունի: Միայն երեկ գրկեց: Մի՛ա, ի՞նչ պարտադիր է, որ մարդ անընդհատ գրկի կամ նման սիրառատ բաներով ցույց տա իր զգացմունքները: Միայն այն, որ նա քո մասին հոգ է տանում ու անհանգստանում, ինչպես հարազատ մարդու համար, արդեն ամեն ինչ ասում է»,- մտածում էր Միան:
-Դուք բոլորդ,- ինչ-որ մեկը գոռալով ներս մտավ. Ջոյն էր,-փոշմանելու եք դրա համար լսու՞մ եք: Դուք եք մեղավոր, դու՛ք, եթե դուք չստանաք ձեր պատիժը, ապա Աստված անպայման կպատժի ձեզ, ոչնչություննե՛ր:
Ջոյը սենյակում գտնվող 30 հոգանոց անձնակազմի վրա գոռում էր, բոլորին հատ առ հատ նայում ու կարծես իր ջղային դեմքով հասկացնում էր, որ իր ասածները ճիշտ են:
-Իսկ դուք,- Ջոյը մոտեցավ նախ Կուկին ու նրան նայելուց հետո հայացքը Միայի վրա շրջելով՝ ասաց,- դուք հատուկ պատասխանատվություն եք կրելու կատարվածի համար: Նամանավանդ դու:

Ջոյը Միայի սեղանին դրված թղթերը շպրտեց Միայի երեսին ու վրան հասնելով՝ ուժեղ ապտակեց: Սենյակում գտնվող տղամարդիկ, այդ թվում Կուկը, բռնեցին նրա թևերից ու դուրս տարան սենյակից:
-Դու այս ամեն ինչում գլխավորն ես, գլխավոր տականքն ես, գլխավոր հանցագործն ես,- գոռում էր նա դեռ միջանցքից:
Միան ամոթից լաց էր լինում: Ապտակված տեղը դեռ այրվում էր դեմքին, սակայն ցավն այդքան չէր բերում արցունքներ, որքան ամոթը:
«Ի՞նչ եմ արել ես քեզ, զզվելիի՛ մեկը»,- մտածեց Միան ու սկսեց ավելի ուժեղ լաց լինել: Սենյակում գտնվող աղջիկները հանգստացնում էին Միային, ջուր էին տալիս:
-Տնօրենը նրան մի քանի ժամ առաջ հեռացրել է աշխատանքից. չգիտենք, թե ինչու: Երևի տաքացած էր,- ասաց մեկը:
-Բայց Միան ի՞նչ մեղք ունի, որ հեռացրել են,- պատասխանեց մյուսը,- անհավասարակշիռ հոգեկանի մեկն է,- ասաց մյուսը:
-Ես լսել եմ, նա հոգեկան խնդիրներ ունի, երեխե՛ք, մեղկ է, տենց մի՛ ասեք,- ասաց մյուսը:
Բոլորը լռեցին: Միայի ականջների համար այս լուրը նոր էր: Կուկը վերադարձավ:
-Մի՛ա,- նա եկավ ու բացեց աղջկա դեմքը. ապտակից հետք էր մնացել,- անբարոյականի՛ մեկը:
Կուկը ամբողջ ուժով հարվածեց կողքին գտնվող սեղանից մեկին:
-Մի՛ լացիր, Մի՛ա,- նա գրկեց Միային,- արի՛ գնանք դուրս. մաքուր օ՛դ շնչիր: Կուկը ձեռքը գցեց Միայի ուսով ու աշխատասենյակից դուրս տարավ: Գնացին պատշգամբ: Մոտ 5 րոպե լուռ մնալուց հետո Կուկը հարցրեց.
-Թեթևացա՞ր:
-Մի քիչ,- պատասխանեց Միան՝ դիմացի նոր-նոր ծաղկող բնությանը նայելով:
Եվս մի քանի րոպե լռություն:
-Ի՞նչ եմ արել ես նրան: Ախր ես չեմ քո սիրուհին, որ նա գա ու իր ատելությունը վրաս թափի:
-Մի՛ա, նա իմ սիրուհին չի եղել, խնդրում եմ, թո՛ղ բացատրեմ քեզ, դու չես լսում ինձ:
-Ես թքած ունեմ քո բացատրությունների վրա: Ես արդեն զզվում եմ քեզնից,- Միան գնաց տնօրենի սենյակ:
-Պարո՛ն Փակ, խնդրում եմ ինձ այսօր ազատե՛ք աշխատանքից. կատարվածից հետո ես չեմ կարող նորմալ աշխատել:
-Լավ, գնա՛, Մի՛ա:
Երբ Միան գնաց դռան մոտ, պարոն Փակը ասաց.
-Մի՛ա, Ջոյի մասին ինչ-որ բան գիտե՞ս: Նրա անձնականից կամ ընտանիքից:
-Այո՛, իհարկե, նա Կուկի սիրուհին է,- ասաց Միան:
-Ուրիշ ոչինչ չգիտե՞ս:
-Ո՛չ:
-Լավ, գնա՛,- ասաց Փակը:
Միան խոնարհեց գլուխը ու դուրս եկավ սենյակից:
Միջանցքում նա տեսավ Կուկին:
-Ու՞ր ես գնում:
Միան արհամարհեց նրան:
-Ու՞ր ես գնում,- Կուկը կոպտորեն բռնեց աղջկա ձեռքից՝այդպիսով չթողնելով, որ Միան անգամ մի քայլ անի:

-Հանգի՛ստ թող ինձ, էլ ի՞նչ ես ուզում,- Միայի աչքերին նորից արցունքներ երևացին,- դու ամեն ինչ ինձնից տարար: Ի՞նչ ես անում հիմա: Ցավեցնում ես,գիտե՞ս: Ի՞նչ կանեիր դու, եթե լինեիր իմ փոխարեն:
-Ես բացատրություն կլսեի,- Կուկը իր մոտ քաշեց աղջկան:
-Ես բավականին մեծ եմ հեքիաթներ լսելու համար: Ես ամեն ինչ իմ աչքերով եմ տեսել: Այնպես որ թո՛ղ ու աշխատի՛ր այլևս չկանգնել իմ ճանապարհին:
Կուկը հոգոց հանեց:
-Ես քեզ կստիպեմ, որ լսես իմ բացատրությունները:
-Դու չես կարող: Ես իմ ականջները կփակեմ,- Միան փորձեց ձեռքը ազատել, բայց չկարողացավ:
-Դու կլսես, որովհետև դու պետք է լսես:
-Թո՛ղ,- Միան արդեն սկսեց գոռալ:
Կուկը չէր թողնում նրա ձեռքը: Նա շատ էր ուզում, որ նա լսի իրեն, բայց Միան համառ էր ավելի, քան ինքը պատկերացնում էր:
-Ցավում է ձեռքս, թող,- Միան ձայնը ցածրացրեց:
Կուկը բաց թողեց: Միան գնաց: Սովորաբար այսպես է: Կյանքում միշտ այսպես է: Մենք չգիտակցելով բաց ենք թողնում նրանց ում սիրում ենք, իսկ երբ ցանկանում ենք նրան հետ բերել, արդեն բավականին ուշ է լինում: 
Զգացմունքների հսկայական մեծությունից նա անգամ մոռացել էր զանգել Թեհյոնին: Նա ուղղակի քայլում էր ոչ մարդաշատ վայրով ու բացարձակապես ոչնչի մասին չէր մտածում:
-Ես ոչինչ չեմ կարողանում մտածել:
-Ոչինչ չմտածող մարդիկ բավականին սարսափելի են,- լսվեց հետևից:
Միան վախեցավ անսպասելիությունից: Նա չշրջվեց: Այդ իր ձայնն էր: Սևեր հագած մարդը նորից միացրեց հեռախոսի միջի հոլովակը, որտեղ Միան բարձրախոսը ձեռքին իր ռեպորտաժն էր վարում՝ ասելով այդ խոսքերը:
-Ոչինչ չմտածող մարդիկ բավականին սարսափելի են,- նորից միացրեց անծանոթը:
-Ո՞վ ես դու,- դողացող ձայնով ասաց Միան:
Սակայն ի պատասխան նորից միացավ այդ ձայնը:
Միան շրջվեց՝ պայուսակից հանելով էլեկտրաշոկը:
-Չմոտենաս ինձ,- ասաց նա էլեկտրաշոկը առաջ պարզելով:
Անծանոթը մոտեցավ:
-Չմոտենա՛ս,- Միան գոռաց:
Անծանոթը կամաց քայլերով մոտեցավ ու առանց անհանգստանալու աղջկա ձեռքից դանդա՜ղ վերցրեց էլեկտրաշոկը ու նետեց կողքի թփի մեջ:
-Չկպչես ինձ,- Միան սկսեց լաց լինել ու քիչ-քիչ հետ գնալ:
-Քիչ մնաց,- ասաց անծանոթը իր խռպոտ ձայնով ու շրջվեց, սկսեց քթի տակ ինչ-որ երգ շվվացնելով գնալ հակառակ ուղղությամբ: 
Միան արագ հաղորդագրություն գրեց Թեհյոնին, որ վերջինս գա իր հետևից: Մոտ 8 րոպեից Թեհյոնը եկավ Չիմինի հետ:
-Դու լա՞վ ես,- ասաց Թեհյոնը՝ աղջկա դեմքը ափերի մեջ առնելով,- քեզ չի՞ վնասել:
-Չէ՛,- ասաց Միան լաց լինելով:

Ո՞ր կողմ գնաց:
-Այս,- Միան ցույց տվեց իր դիմացը:
Թեն համբուրեց Միայի ճակատը:
-Ուշադի՛ր եղիր Միային:
Թեհյոնը վազեց: Նա գնաց Միայի ցույց տված ուղղությամբ հանկարծ տեսավ գետնին մի մեծ տուփ: Սակայն ուշադրություն չդարձրեց: Մի քիչ առաջ վազելով՝ նա ամենևին էլ չնկատեց ոչ ոքի: Որոշեց հետ գալ ու բացել տուփը. տարօրինակ էր ճանապարհի մեջտեղում էր այն: Երբ Թեն բացեց տուփը, դրա մեջ կար մի թղթիկ:
«Հեռու՛ մնա նրանից, թե չէ քո կյանքը ևս կասկածի տակ կդրվի, կրտսե՛ր սերժանտ Կիմ Թեհյոն»:
-Ախ դու՜,- Թեհյոնը վերցրեց նամակն ու հետ եկավ:
Չիմինն ու Միան արդեն մեքենայի մեջ էին:
-Չիմի՛ն, ես քեզ մինչև բաժին կտանեմ, այսօր չստացվեց գրադարան գնալս: Վաղը կգնամ: Դու ինձ փոխարինի՛ր այսօր: Գարեջուր եմ քեզ խոստանում:
-Լավ, լավ,- ասաց Չիմինը: Չիմինին բաժին հասցնելուց հետո զույգը գնաց տուն:

Թեպետ դրսում ցերեկ էր, այնուամենայնիվ այդ տանը շա՜տ մութ էր: Այնտեղ արդեն 2 տարի շատ մութ էր, և ուրախության ոչ մի շող չէր թափանցել պատերից ներս: Այնտեղ մշտապես կա՛մ տխուր էին, կա՛մ զայրացած: Չկար ուրիշ տարբերակ: Ամեն ինչ կահավորված էր շատ պրակտիկ: Սևի ու մուգ կապույտի համադրություն: Հետաքրքիր է՝ տան դիզայնը 2 տարի առաջ ևս այսպիսի՞ն էր: Ո՜վ գիտե, ո՜վ: Հյուրասենյակի մի կողմում մինչև առաստաղ ձգվում էր մի մեծ պահարան, որի մեջ կային բազմազան գրքեր: Թու՛յլ տվեք ձեզ ներկայացնել մի քանիսը՝ D. Rieff "Swiming in a Sea of Death", S. Nuland "How we die. Reflections of life's final chapter, J. Esher "13 reasons why": Այս գրքերի անվանումներից անգամ կարելի է ասել, թե տան անդամները ինչ գրականություն էին նախընտրում: Տան դիմացի պատից կախված էին երկու նկարներ՝ մեկի մեջ բավականին գեղեցիկ մի կին էր, իսկ մյուսում մի տղամարդ: Երկուսն էլ ժպտում էին: Երևի այդ տան մեջ միակ լուսավոր առարկաներն էին այդ նկարները: 
Պատուհանի առաջ կանգնած էր մի սիլուետ. բավականին գեղեցիկ կառուցվածք ունեցող մի տղա:
Հանկարծ սենյակ մտավ ինչ-որ մեկը:
-Դու այսօր չէիր խմել դեղերդ,- ասաց պատուհանի առաջ կանգնած տղան՝ հասկանալով, թե ով է մտնողը:
-Կներես եղբայր,- հնչեց կանացի նուրբ ձայնը,- ես չէի պատկերացնի, որ չեմ կարողանա կառավարել ինձ:
-Եթե դու նորից չխմես, Ջո՛յ, մեր ամբո՜ղջ ծրագիրը կուլ կգնա կրակին, ինչպես թուղթը:
-Կներես, այլևս չի կրկնվի...

 

  • Խճուղի
  • Մաս 11
  • 2 տարի առաջ:
    -Այսօր ցերեկը՝ժամը 03:45,բեռնատար մեքենան դուրս է եկել մայրաքաղաքի կենտրոնական խճուղուց,և վարորդը,չկարողանալով արգելակել՝կոտրելով հիպորմարկետի ապակե դռները՝շուռ է եկել՝մտնելով այնտեղ:Ըստ հիվանդանոցից ստացած տեղեկությունների՝ միջադեպի պատճառով զոհվել են 15 հոգի,իսկ 23-ը վիրավոր են:Մեզ հայտնի տեղեկությունները դեռ այսքանն էին: Մինչ հանդիպում:Ձեզ հետ էր Կիմ Միան: Շնորհակալություն մեր նորություններին հետևելու համար:
  • 2 ամիս անց:
    Այսօր կայացավ Մին Յոն Հվայի դատավճիռը: Մեղադրող կողմը նրան մեղադրում էր խմած վիճակում ղեկին նստելու, ոչ կանխամտածված սպանությունների շարքի և մարդկանց մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ:Ֆատարանը նրան ցմահ ազատազրկման դատապարտեց: Մեր կազմակերպության անունից ցանկանում ենք հորդորել բոլոր վարորդներին ղեկին նստել սթափ վիճակում, որպեսզի չտուժեն այսքան մարդիկ ու չսգան տասնյակ ընտանիքներ:Ձեզ հետ էր Կիմ Միան: Շնորհակալություն մեր նորություններին հետևելու համար:
    1ամիս անց
    Նախորդ ամսում ցմահ ազատազրկման դատապարտված Մին Յոն Հվայի մարմինը գտել են այսօր՝վաղ առավոտյան, նրա բանտախցում:Ըստ ոստիկանությունից ստացած տեղեկությունների՝ Մին Յոն Հվան ինքնասպան է եղել՝իրեն կախելով: Ոստիկանությունը նաև հայտնում է,որ Մին Յոն Հվան մինչ ինքնասպան լինելը թողել է նամակ,որը ուղղել է իր ավագ որդուն: Հնարավորության դեպքում մենք կփորձենք նամակը տեղադրել մեր պաշտոնական էջում:Ձեզ հետ էր Կիմ Միան:Շնորհակալություն մեր նորություններին հետևելու համար:
    Մեր օրեր:
    Թեհյոնը Միայի հետ գնաց տուն:Նա չսկսեց անմիջապես հարցեր տալ:Ուղղակի առանց աշխատանքային շորերը հանելու նրանք նստեցին բազմոցին:Միան գլուխը դրել էր Թեհյոնի կրծքին, իսկ Թեն գրկել էր նրան:Ոչ ոք ոչինչ չէր խոսում:
    -Քեզ լա՞վ ես զգում,- հարցրեց Թեն:
    -Չէ՛,-դեռևս լացից դողացող ձայնով ասաց Միան: Իսկ ինչպե՞ս լավ զգալ այդքանից հետո,-մի օրվա մեջ շատ բաներ կատարվեցին:Ես ուղղակի չեմ կարողանում դիմանալ այլևս:
    Միան պատմեց այն ամենը,ինչ կատարվել էր իր հետ մի օրվա մեջ:
    -Մի՛ա, ես չեմ ուզում դու այդ ուղղությամբ մտածես:
    -Ինչպե՞ս չմտածեմ, Թե՛,-ասաց Միան արցունքները սրբելով,-հնարավոր չէ ուղղակի:
    -Թո՛ղ ամեն ինչ ինձ վրա:Ու մի՛ մտածիր: Արի՛ ուրիշ թեմայից խոսենք:Ես ուզում եմ դու ցրվես:
    -Կփորձեմ:
    Մոտ 10 րոպե զույգը ոչինչնչխոսաց: Ամեն մեկը մտածում էր իրեն հուզող հարցերի մասին: -Հաշվենք, թե ոչինչ չի եղել: Ո՛չ հրդեհող կա, ո՛չ նամակագիր, ի՞նչ կանեիր դու,- ասաց Թեհյոնը՝ խախտելով երկարատև լռությունը:
    -Ե՞ս,- հուսահատված հարցրեց Միան,- անգամ չեմ մտածել այդ ուղղությամբ: Ես ուղղակի կուզեի չգնալ աշխատանքի: Կուզեի գնալ ծովափ:
    -Բայց դրսում ցուրտ է,- ասաց Թեն ժպտալով:
    -Ոչինչ, ես կգնայի, բայց չէի լողա: Ուղղակի կնստեի ավազին ու կշնչէի ծովային մաքուր օդը:
    -Լավ, ուրեմն գնա՛, փոխվի՛ր. մենք գնում ենք ծով:
    -Թե՛... Թե՛, լու՞րջ:
    Թեն ժպտաց:
    -Այո՛, գնում ենք ծով:
    Միան ուրախությունից լայն ժպտաց ու գրկեց Թեհյոնին:
    -Շնորհակալ եմ:
    Որոշ ժամանակ հետո զույգն արդեն ուղևորվում էր ծով: Թեն անընդհատ թեքվում էր դեպի Միան, ժպտում ու շարունակում վարել մեքենան: Իսկ Միան առանց Թեին նայելու էր ժպտում: 
    Ընդհանրապես ժպիտը բացառիկ մի իրողություն է: Բժիշկներն այն ուղղակի մկանային կծկումների արդյունք են համարում, իսկ ես՝ զգացմունք արտահայտող գործողություն: Ու այդ զգացմունքը կարող են լինել ատելությունը կամ սերը: Ու հաճախ մարդ կարող է իր սեր արտահայտող ժպիտի հետևում թաքցնել ատելությունը: Ինչերի՜ ասես ունակ է մարդը: Միայի ժպիտի այս պահին արտահայտում էր միայն սեր: Սեր դեպի երջանկությունը, կյանքը, իսկ ինչ-որ մեկը նրան խանգարում է անընդհատ ժպտալ այդ ժպիտով, այդ կյանքի սերը արտահայտող ժպիտով:
    Որոշ ժամանակ հետո զույգն արդեն ծովի մոտ էր: Երբ Միան դուրս եկավ մեքենայից, մի քանի վայրկյան աչքերը փակեց ու վայելեց վաղուց խորթ դարձած ալիքների ձայները: -Գնա՞նք,-Թեն բռնեց աղջկա ձեռքը:
    Աղջիկը ժպտաց ու գլխով արեց: Այսպես իրար ձեռք բռնած նրանք քայլում էին ծովի ափով ու նայում ծովին: Ծով, որը խաղաղ էր ու խաղաղեցնում էր նրանց փոթորկված հոգիները: Խաղաղեցնում էր ամեն ինչից հոգնած նրանց հոգիները: Որոշ ժամանակ լուռ քայլելուց հետո զույգը նստեց ու շարունակեց նայել ալիքներին, որոնք փոքր երեխայի պես մերթ գալիս էին, մերթ փախչում:
    -Օվկիանոս, անապատ, աշխարհ: Բոլորը նույնն են, բայց տարբեր անուններ ունեն: Ես տեսնում եմ օվկիանոսը, ես տեսնում եմ անապատը, ես տեսնում եմ աշխարհը: Բոլորը նույնն են, բայց տարբեր անուններ ունեն: Սա կյանք է,- մեջբերեց Թեհյոնը:
    -BTS-Sea,- ասաց Միան:
    -Ահա: Նայի՛ր,- Թեն բռնեց աղջկա ձեռքից ու տարավ ալիքների մոտ:
    Թեն վերցրեց մի ծանր և մի թեթև քար: Դրեց թեթև քարը ավազին: -Ծովը մահն է, ափը կյանքը, դու քարը, ալիքը փորձությունը. իսկ հիմա ուշադի՛ր եղիր. ալիքը գալիս է:
    Ալիքը եկավ ու իր հետ տարավ քարը: Ալիքը եկավ ու իր հետ տարավ քարը:
    Թեհյոնը դրեց ծանր քարը:
    -Նորից:Ծովը մահն է, ափը՝ կյանքը, դու քարը, ալիքը փորձությունը. ահա, եկավ ալիքը:
    Ալիքը տեղից չշարժեց քարը:
    -Եթե դու լինես առաջին քարի նման թույլ ու ուժերդ վանես քեզնից, փորձությունը քեզ կյանքից կտանի մահվան գիրկը, իսկ եթե լինես երկրորդի նման ուժեղ, անգամ չես երերա նրա գալուստից:
    -Դժվար է ուժեղ լինելը ու դիմակայելը:
    -Սա կյանք է,- ասաց Թեհյոնը՝ ձեռքերը երկու կողմ պարզելով,- դժվարությամբ ծնվելուն պես մենք ենթարկվում ենք բազմաթիվ փորձությունների մինչև մահ: Ուզած, թե չուզած: Ոմանք հանձնվում են կամ չեն կարողանում դիմակայել, իսկ ոմանք պայքարում են ու չեն թողնում, որ ամեն ինչ ավարտվի այնպես, ինչպես սկսել է: -Ես կարող եմ,- Միան ժպտաց:
    Թեհյոնը եկավ ու գրկեց Միային: Նրանք նորից սկսեցին քայլել:
    -Մենք եղանք ծովում: Էլ ի՞նչ կուզեիր անել:
    -Դու իրականացրիր իմ այս ցանկությունը, Թե՛,մյուսը իրագործելը բավականին դժվար է, միգուցե անհնարին:
    -Ոչինչ, դու ասա՛:
    -Ես ուղղակի ուզում եմ երջանիկ լինել: Ապրել առանց հոգսերի ու մտածմունքների, առանց դավաճանների ու խաբեբաների, առանց հրդեհողների ու անհայտ նամակագիրների: Ես ուզում եմ ապրել, ապրել լիարժեք:
    Թեհյոնը ժպտաց, երբ լսեց աղջկա ցանկությունը:
    -Ես պատրաստվում եմ իրականացնել քո ցանկությունը: Ուղղակի վստահի՛ր ինձ,- ասաց Թեհյոնը հոգոց հանելով:
    Միան սկսեց նայել Թեհյոնին՝ սպասելով նրա խոսքի շարունակությանը: Թեն կանգնեց:
    -Ես առաջարկում եմ ամեն անգամ քեզ տեսնելիս գրկել ու համբուրել, պաշտպանել ցանկացած նամակագիրներից ու հրդեհողներից, պատվիրել պիցցա, եթե դու հոգնած ես ու չես ուզում որևէ բան պատրաստել: Առաջարկում եմ քեզ իմ սիրտը: Կընդունե՞ս իմ առաջարկը:
    Միան որոշ ժամանակ լռեց: Նա Թեհյոնի առաջարկը ստանալիս անգամ չհիշեց Կուկի մասին: Նա լրիվ մոռացել էր նրան, ու այդ շատ լավ էր: Միան լուռ լինելով մտածում էր սա.«Արդյոք առաջարկդ ընդունելու դեպքում դու շատ կտուժես, երբ ես այլևս չլինեմ»: Սակայն նա այլևս ոչինչ չմտածեց: Նա ժպտաց:
    -Իսկ առավոտյան լոգարանը զիջել առաջարկու՞մ ես:
    -Առաջարկում եմ նաև ելակի հոտով մարմնի գել, որը դու դատարկեցիր մի քանի օրում:
    Միան ծիծաղեց: Առաջին անգամ այս օրերի ընթացքում Թեհյոնը տեսավ Միայի ջինջ ծիծաղը:
    -Ես ընդունում եմ քո առաջարկը,- ասաց Միան՝ նայելով Թեհյոնի աչքերին: Աղջկա պատասխանից գոհ լինելով՝ երիտասարդը ժպտաց ու մի ձեռքով բռնելով աղջկա իրանից՝ մոտեցրեց իրեն: Թեհյոնը իր դեմքը մոտեցրեց աղջկա փղոսկրե դեմքին ու նրբորեն համբուրեց նրա շուրթերը՝ այդ համբույրի մեջ դնելով աշխարհի բոլոր հրաշալի զգացմունքները: Միան զգում էր Թեհյոնի սերը ու ջերմորեն պատասխանում էր համբույրին: Սա բավականին անմեղ ու սիրառատ համբույր էր: Համբույր, որը նրանք հավանաբար չեն էլ մոռանա: Նրանց շուրթերի պես նրանց կյանքերը ևս միահյուսվեցին: Ու ամեն մի ուրախության ու դժբախտության ժամանակ ամեն ինչ հասնելու է երկուսին հավասար: Նրանք ամեն ուր լինելու են միասին, անգամ մահվան ժամանակ: Նրանք դա հաստատեցին իրար միանալով: Ուրախանա՞լ սրանից, թե...
    ...
    Մարդիկ մշտապես հակադրում են իրար երկու բաներ՝ լույսն ու խավարը, չարն ու բարին, ուրախությունն ու տխրությունը, սերն ու ատելությունը, ոգևորությունն ու հիասթափությունը: Որտեղ կա լավ կողմը, այնտեղ կա վատ կողմը: Չես կարող սրանց իրարից բաժանել: Ցանկանում ես փորձել բաժանե՞լ, փոխե՞լ աշխարհը: Ուրեմն փորձի՛ր բաժանել արևը լուսնից: 
    Այս պատմության մեջ, սիրելի՛ հարգելի, ևս կան հակադրվող մի շարք բաներ՝ միասնություն և դավաճանություն, լավատեսություն և հոռետեսություն, սեր և ատելություն, խավար... լույս... Պետք է տարբերել ամենը, ինչպես մարդասպանին զոհից, 
    Ջոյը խոսում էր իր եղբոր հետ, երբ մտավ մյուս եղբայրը:
    -Բարև, ընտանի՛ք,- ասաց ներս մտնողը՝ իր հագից հանելով իր սև բաճկոնը, դիմակը, կեպին,- վաղուց չէի տեսել Ձեզ:
    Մտնողը կեղծ ժպտաց ու գնաց հյուրասենյակի անկյունում դրված կանաչ արիստոկրատ սեղանի առաջ նստեց:
    -Յունգի՛ օպպա, քեզ արդեն արձակե՞լ են:
    -Ես մտածում էի գոնե մի քանի օր էլ կպահեն,- ասաց պատուհանի մոտ կանգնածը, այնուհետև եկավ ու նստեց Յունգիի սեղանի մոտ:
    -Կարևորը ամեն ինչ շարժվում է ըստ մեր պլանավորածի, Հոսո՛կ: -Միան կարծես «արխային» է ընկել ու մտածում է մենք նրան սպանելու մտադրություն չունենք,- ասաց Հոսոկը:
    -Մենք հենց դա էլ ուզում էինք: Նա այդպես կմտածի ու բու՛մ,- Յունգին ձեռքերով կարծես պայթյուն ցույց տվեց,- նրա կյանքը ռումբի պես կպայթի՝ իր մանր կտորներով խոցելով շրջապատողներին(մեջբերում «Մեղավոր են աստղերը» գրքից):
    -Մենք փորձեցինք Կուկին հեռացնել Միայի շրջապատից, բայց Կուկը նրան չի թողնում, Յունգի՛ օպպա:
    -Ջո՛յ,- Յունգին հենվեց իր արմունկների վրա,- եթե անգամ Կուկը Միային չթողնի, Միան Կուկին թողնելու է: -Ի՞նչ գիտես,- ասաց Ջոյը հետաքրքասիրությամբ:
    -Որովհետև այսօր իմ կասկածները փարատվեցին. ռումբի կտորները խոցելու են նրան, ով ջենթլմենի պես կփործի կրծքով փակել ռումբը, բայց արդյունքում կպայթի ինքը: Իսկ այդ մեկը լինելու է ոչ թե Կուկը, այլ մեկ ուրիշը:
    -Իսկ ո՞վ է այդ մեկը,- հետաքրքրասիրությամբ հարցրեց Ջոյը:
    -Հմ, դժվար ճանաչես քույրիկ,- ասաց Յունգին,- կրտսեր սերժանտ Կիմ Թեհյոն անունը քեզ դժվար թե որևէ բան ասի:
    Ջոյը գլխով արեց:
    -Համոզվա՞ծ ես,- ասաց Հոսոկը:
    -Ավելի քան համոզված,- Յունգին քմծիծաղ տվեց,-քիչ մնաց...

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

 방탄소년단...