Քաղաքագիտություն

 

Կոմունիզմ

 

Քաղաքական առումով կոմունիզմը տարբեր շարժումների բազմազանություն է, որոնց նպատակը ինչ-որ ժամանակում առանց դասակարգերի հասարակություն ստեղծելն է: Կոմունիստների մեջ կարելի է գտնել տարբեր հոսանքներ, հատկապես մարքսիստների մեջ, ինչպես նաև անարխիստների մեջ: Կոմունիստների մոտ առաջին բաժանումը տեղի ունեցավ 1-ին Ինտերնացիոնալի ժամանակ`   անարխիզմի և մարքսիզմի միջև: Չնայած դրան, 20-րդ դարասկզբից համաշխարհային քաղաքականության վրա ազդեցություն գործած և առավել աչքի ընկած կոմունիստական հոսանքները մարքսիստական ազդեցության են`   ուղղակիորեն կամ անուղղակիորեն /լենինիզմը/: Դա պահանջում է անցումային փուլ, ինչն էլ Մարքսը հաճախ նակրագրում էր որպես պրոլետարիատի դիկտատուրայի հեղափոխական շրջան: Իր «Կոմունիստական կուսակցության մանիֆեստում»նա նկարագրում է կոմունիզմը որպես «միություն, որտեղ յուրաքանչյուրի ազատ զարգացումը պայմանավորում է բոլորի ազատ զարգացումը»: Մարքսի պատկերացրած կոմունիստական հասարակությունը, որը պետք է ծնվեր բավականաչափ զարգացած կապիտալիզմից, երբեք չհաստատվեց և մնում է որպես տեսություն:

Պատմականորեն «կոմունիզմ» բառը հաճախ օգտագործվում են նկարագրելու համար իրենց կոմունիստական հռչակած կուսակցությունների կողմից զեկավարվող քաղաքական և տնտեսական ռեժիմները:

Հասարակության քաղաքական համակարգը 

 

Ժողովրդավարական հասարակության, հատկապես քաղաքացիական հասարակությունների քաղաքական համակարգերում կարևորագույն տեղ են զբացեղնում քաղաքացիների կյանքում: Ուստի նման ձգտումների ուժեղացումը և գործնականում դրանց իրականացումը ուղեկցվում է տարբեր քաղաքական և հասարակական կազմակերպությունների և շարժումների ծագմամբ և գործունեությամբ, որոնք քաղաքական կուսակցությունների հետ միասին նշանակալից դեր են խաղում ժամանակակից հասարակությունների հասարակական-քաղաքական կյանքում` մասնավորապես հասարակության քաղաքական համակարգում:

Հասարակական կազմակերպություն հասկացությունը ներկայացվում է մի քանի նշանակությամբ.
Հասարակության սոցիալական կառուցվածքի կարևոր տարր,
Գործունեության տեսակ,
Ամբողջի մասերի ներքին կարգավորման, համաձայնեցման աստիճան: 

Քաղաքագիտությանը մեջ առավել հաճախ օգտագործվում է հասարակության սոցիալական կառուցվածքի, քաղաքական համակարգի տարր իմաստով: Այն օգտագործվում է նաև քաղաքականության սուբյեկտի և օբյեկտի վիճակի բնութագրման համար:                                                                                                                                                        Այդ կազմակերպությունները, ելնելով սահմանադրությունից և դրանց վերաբերյալ ընդունված օրենքներից, հիմնականում ստեղծում են կամավորության և պրոֆեսիոնալ հատկանիշների հիման վրա: «ՀԿ-ների մասին» ՀՀ օրենքը սահմանում է ազատ անդամակցություն (Հոդված 6):

ՀԿ-ների համար բնորոշ է կանոնադրության, մասնագիտացված ղեկավարման ապարատի առկայությունը, կազմի հարաբերական կայունությունը, նաև կազմակերպության անդամների նյութական մասնակցությունը կազմակերպության գույքային հիմքի ստեղծմանը:  «Կազմակերպություն ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, գործունեության առարկան, նպատակները և ձևերը»: (Հոդված 4:2)

Հասարակության քաղաքական կյանքում նշանակալից դեր են խաղում նաև հասարակական շարժումները:  Հասարակական շարժում հասկացությունը նշանակում է տարբեր սոցիալական, դեմոգրաֆիական, էթնիկական և այլ խմբերի համատեղ գործունեությունը, որոնք հիմնականում ձևավորվում են.

  1. Նպատակների ընդհանրությամբ. բարելավել իրենց  սոցիալական կարգավիճակը,
  2. Ընդհանուր արժեքներով,
  3. Ընդհանուր նորմերի համակարգով. այն կանոնավորում ու կարգավորում է այդ շարժման մասնակիցների վարքագիծը:
  4. Ոչ ֆորմալ լիդերների առկայությամբ: Համակարգը շաղկապված եւ փոխգործառնող տարրերի այն խումբն է, որը շրջապատի հետ հարաբերություններում հանդես է գալիս որպես մեկ ամբողջություն: Ըստ տարրերի միջեւ կապի բնույթի, ընդունված է առանձնացնել գումարային եւ ամբողջական համակարգերը: Վերջիններս էլ իրենց հերթին բաժանվում են օրգանական եւ ոչ օրգանական տիպերի: Ըստ արտաքին միջավայրի հետ կապերի բնույթի, տարբերում են բաց եւ փակ համակարգեր եւ այլն:

Բաց է այն համակարգը, որի համար շրջապատող միջավայրի հետ ակտիվ փոխներգործությունն ու կապերը հանդիսանում են կենսագործունեության ձեւ եւ պայման: Բաց համակարգը ոչ միայն ունակ է որոշակի փոփոխություններ առաջ բերել շրջապատող միջավայրում, այլեւ ի վիճակի է որոշակի պայմաններում ինտեգրել եւ սեփական գործառնության մեջ ներառել սեփական համակարգի ծնունդ չհանդիսացող տարրեր:
Փակ է այն համակարգը, որն ունի ինքնաբավ բնույթ, շրջապատի հետ հարաբերություններում ներկայանում է հարաբերականորեն մեկուսացված: Փակ համակարգի կառուցվածքում արտաքին տարրի ավելացման դեպքում կարելի է խախտել դրա կառուցվածքային – ֆունկցիոնալ ամբողջականությունը: Որպես տիպիկ օրինակ կարելի է դիտարկել Խորհրդային Միության քայքայումը:

 

Հասարակության քաղաքական համակարգը 

 

1. Ինստիտուցիոնալ ենթահամակարգը կազմված է քաղաքական ինստիտուտներից, որոնցից յուրաքանչյուրը իր հերթին հանդիսանում է հարաբերականորեն ինքնուրույն համակարգ: Այն իր մեջ ներառում է պետությունը, կուսակցությունը, սոցիալ-տնտեսական և հասարակական կազմակերպությունները [շահերի խմբեր, ՀԿ-ներ և լոբբիստական խմբեր], ինչպես նաև նրանց միջև առկա հարաբերությունները: Այս ենթահամակարգում կենտրոնական դիրքում պետությունն է, ինչը իրենից ներկայացում է  ինչպես քաղաքական, այնպես էլ  ողջ հասարակական (սոցիետալ) համակարգի գլխավոր իշխանական հենքը: [Արևմուտքում պետությունը կատարում է «գիշերային պահակի» դեր, իսկ Արևելքում` պետության ազդեցությունը շատ ավելի մեծ է: Քաղաքական համակարգը կարող է լինել առանց պետության, բայց առանց պետության ֆունկցիաների չի կարող լինել:  Իսկ եթե ֆուկցիան կա, ապա կրողը անշուշտ կլինի:

 

2.Նորմատիվ ենթահամակարգը կազմվում է իրավա-քաղաքական նորմերից, սկզբունքներից, հայացքներից և ավանդույթներից, որոնք հղված են քաղաքական համակարգի ամբողջությամբ վերցված և նրա կառուցվածքային տարրերի կարգավորմանը: Այս ենթահամակարգում կենտոնական դիրք են զբաղեցնում իրավունքի նորմերը, որոնք ծառայում են որպես հասարակական փոխադարձ կապերի գլխավոր կարգավորիչ, ապահովում է գործառնումը հաստատված կարգով ոչ միայն պետական մարմիների, այլև հասարակական միությունների, ինչպես նաև հաստատում են քաղաքացիների մասնակցության կանոնները  քաղաքական գործունեության մեջ: Նշելով իշխանության կամ իշխանության հետ կապված ինչ-որ գործողության լեգիտիմությունը` մենք նկատի ունենք նորմատիվ ենթահամակարգի  հարաբերությունը իրական կյանքի հետ, գնահատում է խոսքի (օրենքի) և գործի համապատասխանության աստիճանը քաղաքականության մեջ:

 

3. Գործառնական ենթահամակարգը սահմանվում է քաղաքական գործունեության ձևերով, իշխանության իրականացման միջոցներով, նրանցում  բռնի և ոչ բռնի կառավարման մեթոդների գերիշխմամբ: Այն բնութագրվում է ռեալ գործառույթների ամբողջությամբ, որոնք կատարվում են տարբեր քաղաքական ինստիտուտների կամ քաղաքացիական միավորումների կողմից: Այս ենթահամակարգը քաղաքական ռեժիմի հիմքն է, ինչը ապահովում է գործող իշխանության պահպանումը: Դրա հետ մեկտեղ ռեժիմը կրում է  որոշակի  ինքնուրույնություն  պետական կառավարման սահմանադրական կառուցվածքի  հարաբերությամբ, որը արտացոլված է ինստիտուցիոնալ ենթահամակարգում: Կառավարող էլիտան կարող է դուրս գալ ֆորմալ  հաստատված իրավակարգի սահմաններից, փոփոխել  կառավարման (իշխելու) մեխանիզմները, իսկ ընդդիմադիր ուժերի ակտիվությունը կարող է  սահմանափակել  սահմանադրական ինստիտուտների ազդեցությունը կամ ստեղծել այլընտրանքային կվազիինստիտուցիոնալ (կեղծ ինստիտուցիոնալ) կառույցներ: Գործառնական ենթահամակարգի սահմաններում դրսևորվող ակտորների փոխգործակցությունը այնքան բարդ և բազմաբնույթ է, որ շատ քաղաքագետներ նախընտրում են վերլուծել քաղաքական գործընթացները տարբեր երկրներում` հանգելով ոչ թե դրանց ներկայացված նորմատիվ ամբողջականությունից, այլ բավարարվելով միայն  այս ոլորտով: Այլ խոսքերով քաղաքական համակարգ և քաղաքական ռեժիմ հասկացությունները հաճախ դիտարկվում են հոմանիշներ: Նման պարզեցման հետ կարելի է  համաձայնել գործնական քաղաքագիտական խնդիրների լուծման համար:

 

4. Հաղորդակցական ենթահամակարգը ներառում է փոխգործակցության տարբեր ձևեր և սկզբունքներ, ինչպես քաղաքական համակարգի ներսում (այսինքն նրա ենթահամակարգերի միջև), այնպես էլ ուրիշ երկրների հետ: Ներքին մակարդակում այն սահմանվում է օրենսդիր և գործադիր իշխանական ճյուղերի հարաբերություններով, ինչպես նաև պետության ինստիտուտների և քաղաքական փոխգործակցության այլ սուբյեկտների (կուսակցություններ, սոցիալական, էթնիկական կամ կոնֆեսիոնալ հանրույթներ, որպես անհատական ակտոր`մարդիկ) հարաբերություններով, ինչը դրսևորվում է իշխանության իրականացման գործում նրանց մասնակցությամբ: Այս ենթահամակարգը այն բնագավառն է, որը հարկավոր է ուսումնասիրել  քաղաքացիական հասարակության և իրավական պետության  դիտարկման ժամանակ: Հաղորդակցական ենթահամակարգը նաև պատասխանում է  հասարակության արտաքին անվտանգության  համար, իհարկե ոչ տեխնիկական առումով: Այլ արտաքին ինֆորմացիոն հոսքերի ադեկվատ ընդունման և գնահատման համար, լինի դա միջազգային, թե ֆիզիկական (էկոլոգիա) միջավայրից, անփոխարինելիորեն հանդես են գալիս քաղաքական համակարգի (նաև ողջ հասարակության) նոր ազդեցությունների ադապտացման գրավական:

 

5. Մշակութա-գաղափարական [հոգևոր-մշակութային] ենթահամակարգը ձևավորվում է  սոցիալական կյանքի մասնակից  տարաբնույթ գաղափարներից, հայացքներից, զգացմունքներից:  Այն շատ ասպեկտներով սահմանվում է հասարակության գաղափարական-քաղաքական  ոլորտի տարբերակվածության աստիճանով, նրանում գերիշխող հումանիստական կամ ոչ հումանիստական հոսքով: Այս ենթահամակարգը սերտորեն կապված է զանգվածային քաղաքական մշակույթի յուրահատկությունների հետ, վարքի ոլորտում ավանդական կարծրատիպերի կամ ռացիոնալ հիմքերի դերի հետ: Գործառնական դաշտում այս ենթահամակարգը լուծում է հասարակության մեջ առկա մոդելների       պահպանման և վերարտադրման խնդիրը: (Սա ակնհայտ է քաղաքական պահպանողականության և կրոնական ռադիկալիզմի գաղափարական դիրքորոշումներում): Սակայն մշակույթի և գաղափարախոսության ենթահամակարգը այն ոլորտն է, ուր տեղի են ունենում  հասարակության կառուցվածքի մոդելների ոչ միայն հաստատում, այլև փոփոխում: Աշխարհը փոխվում է, քանի որ այն բարեփոխելու անհրաժեշտության միտք է ծնվում, ինչը ոգեշնչում է քաղաքական ակտորներին, և նրանք փորձում են այդ գաղափարը իրականացնել:

 

 

 Քաղաքական համակարգի հիմնական ֆունկցիոնալ բլոկները և դրանց տարրերը գոյություն չունեն իրարից առանձին-առանձին, իրականում մշտական փոխգործակցության մեջ են: Համակարգի բոլոր կառուցվածքային տարրերը մեկ ամբողջության մեջ միավորող գործոն հանդես է գալիս ակտորների քաղաքական հարաբերությունը հասարակական իշխանության առումով: Քաղաքական փոխգործակցության մեկ վեկտորը հղված է հասարակության մեջ գործող ինստիտուտների և առակա սոցիալական կարգի պարզեցմանը, իսկ մյուսը կարող է քայքայիչ լինել առկա քաղաքական համակարգի համար, արտահայտել այն ուժերի շահերը, որոնք ձգտումն են փոփոխել կամ անգամ վերացնել այն:

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

 방탄소년단...