մայրենի

  • Քաջերի սերունդները քաջ են լինում։ իմաստությամբ կարելի է հաղթել մեծ զորությանը։
  • Քաջերի սահմանը նրանց զէնքն է, որքան կկտրի, այնքան էլ կտիրի։
  • Բազմիշխանությունը լավ բան չէ, պետք է մի իշխան լինի։
  • Ինչպիսին մարդն ու իր գործն է, այդպիսին էլ նրան վերաբերող պատմությունն է։ Նրանք մահկանացու ծնվելով` անմահ են թողնում իրենց հիշատակը:
  • Չկա ստույգ պատմություն առանց ժամանակագրության։
  • Ալեկոծված նավը շտապում է դեպի նավահանգիստ, իսկ ժուժկալ մարդն անապատ է փնտրում:
  • Կրթությունը ամեն ինչ է:
  • Խոսքիս ընթացքը կանգնեցնում եմ, երբ անպատշաճություն եմ նկատում կամ հավաստիության կողմից կասկածելի բան:
  • Անգրագիտությունը մեծ չարիրք է:
  • Անգրագիտությունը ինչ բան էլ ձեռնարկի, կկործանի մարդկային կյանքի ամրությունը:
  • Բանականության արդյունքը խոհականությունն է: Ուրեմն գեղեցիկ մտածողությամբ վառ ու բորբոք պահելով քո բանականության քո խոհականության կայծը` զարդարում ես բանականությունը:
  • Հասարակ լեզվով այս պատմություններն արի, որպեսզի մեր պատմածների ճշմարտությանը կարոտելով` հաճախակի և անդադար կարդան մեր հայրենիքիպատմությունը:
  • __________________________________________________________________________________________________________________

ԵՂԻՇԵ

5-րդ դարի պատմիչ: Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտը: Մասնակցել է Վարդանանց պատերազմին և իբրև ականատես գրել «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» գիրքը: Ավարայրի ճակատամարտին, պարսկական լծի դեմ հայերի սատագրական պայքարին նվիրված այս աշխատությունը թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով: Այն հայ պատմագրության անգին արժեքներից է, որի հիման վրա Դերենիկ Դեմիրճյանը գրել է իր «Վարդանանք» անմահ վեպը:

*Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն:

*Բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում անուսում լինելուց:

*Լավ է աչքով կույր լինել, քան մտքով:

*Եթե թագավորը իմաստությունն իրեն աթոռակից չունի, չի կարող իր վիճակի մեջ վայելուչ լինել:

*Ով որ խավարի մեջ է շրջում, նա չի կարող ճշմարտության լույսով առաջնորդել:

*Վախը թերահավատության նշան է:

*Ովքեր մի անգամ աշակերտել են ճշմարտությանը, այլևս երբեք չեն դառնա նրանից, այլ ինչ որ կան՝ այնպես էլ մնում են:

*Հապա եթե կարող ես՝ սպանիր օդը կամ փչացրու հողը, որ խոտ չբուսցնի: Գետը մորթիր, որ մեռնի: Եթե այս երեք բանը կարող ես անել, կրակն էլ կարող ես սպանել:

*Ոչ թե մի կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով՝ երկու կողմերն էլ պարտություն կրեցին:

*Կույրը զրկվում է արեգակի ճառագայթնորից, իսկ տգետը զրկվում է կատարյալ կյանքից:

*Աննենգ սրտի սուրբ սերն ամեն բանից մեծ ենք ճանաչում:

*Եթե մեկը շատ ճոխացած լինի աշխարհական մեծությամբ, իսկ մտքով ավելի աղքատ լինի, այնպիսին ողորմելի է շատերից:

*Ամբողջ մարմնի կենդանությունը հոգին է, իսկ մարմինն ու հոգին կառավարողը միտքն է, և ինչպես որ մի մարդու վերաբերմամբ է, այնպես էլ ամբողջ աշխարհի վերաբերմամբ:

*Բոլոր առաքինություններց գլխավորը համբերությունն է:

*Եթե հասել է ժամանակը այս պատերազմում մեր կյանքը սուրբ մահով ավարտելու, ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք:

*Օրհասական արջերն էլ շնչները հատնելիս ավելի ուժգին են կռվում:

*Երբ անօրեն իշխանը տեսավ, որ իր չարությունը չհաջողվեց, սկսեց մի այլ խորհուրդ էլ մտածել ինչպես մի մարդ, որ բորբոքված կրակի մեջ շատ վառելափայտ է ավելացնում:

 

______________________________________________________________________________________________________

Անրի Գրիգորյան

Ծնվել է 1987-ին, Թբիլիսիում: 2008-ին ավարտել է Թբիլիսիի Սևծովյան միջազգային համալսարանի բանկաֆինանսական ֆակուլտետը: 2008-ին ընդունվել և 2010-ին ավարտել է Թբիլիսիի Տնտեսագիտության միջազգային դպրոցի մագիստրատուրան: Անդամ է հայ գրողների «Վերնատուն» միության, ինչպես նաև «Կամուրջ» գրական-մշակութային ՀԿ «Շեմ» գրական ակումբի: 2010-ին «Շեմ» մատենաշարով լույս է տեսել նրա անդրանիկ «Վայրկյաններ» պատմվածքների ժողովածուն: Կատարում է նաև թարգմանություններ վրացերենից:

 

 

 _____________________________________________________________________________________________________________________________

Վրացական գրականություն

Հեծանիվ

Իմ կարծիքով պատմությունը ավելի շատ սիրային է: Երբ եղբայրը տեսնում է քրոջ տխուր աչքերը, նա ցանկանում է օգնել նրան, որ նա լինի իր սիրո կողքին: Եղբայրը հեծանիվի գումարը տալիս է քրոջը, դեմ գնալով հոր սկզմբունքներին: Երբ հայրը իմանում է նա շատ է բարկանում երկուսի վրա-եղբորն ասում է, որ քույրը այս տուն այլևս չմտնի, իսկ նա իր հեծանիվը չի ստանա: Անցնում է ժամանակ, իմանում է որ Քեթիոնը զույգ երեխա է ունեցել, նա ավելի զգացմունքային է դառնում, և թոռներին տեսնելով, նրանց հետ զբաղվելով, բոլորի մոտ պարծենում էր, որ գայլերի պես թոռներ ունի:

Հեծանիվը

Ամառային արձակուրդներին ընդամնեը մի քանի օր էր մնացել։

Հայրս արագ քայլելու սովորություն ուներ։ Ես մշտապես ետ էի մնում, առավել եւս այն ժամանակ, երբ ուշադրությունս որեւէ հետաքրքիր բան էր գրավում։

Ինչ֊որ տեղ էինք գնում, իմ ուշադրությունը գրավեց հեծանիվը եւ նրա վրա նստած տղան։ Հեծանիվը նիկելապատ ղեկ ուներ, ցոլալապտերիկ, հետեւում՝ նստելատեղ եւ պահոց։ Տղան կարմիր այտեր եւ ինքնագոհ, զվարթ հայացք ուներ։

Նա մեր կողքով անցավ եւ զանգը ծնգծնգացրեց, զանգի այս ձայնը սրտիս կպավ, կանգնել նայում էի ոչ այն է՝ տխուր, ոչ էլ ուրախությամբ։

Չգիտեմ, թե ինչքան կկանգնեի այնտեղ, եթե չլսեի հայրիկիս կանչը։

Վազելով նրան հասա։

― Այդ ինչի՞ն էիր նայում, ― հարցրեց հայրս։

― Այն տղան հեծանիվ ունի։

― Դո՞ւ էլ ես հեծանիվ ուզում։

― Ուզում եմ, ― պատասխանեցի ես։

― Շա՞տ ես ուզում։

Որոշ ժամանակ մտածեցի, թե ինչպե՞ս հասկացնեմ, որ իրոք շատ եմ ուզում, ոչ թե հենց այնպես․

― Շատ եմ ուզում, ― ասացի հաստատուն ձայնով։

― Եթե իսկապես շատ ես ուզում, ուրեմն՝ կունենաս, ― պատասխանեց հայրիկս։

Ոչինչ չհասկացա, բացի այն, որ հայրիկը նույն պահին ինչ֊որ բան որոշեց։

Մերոնց ուղարկեցինք հանգստանալու։

Հաջորդ օրը հայրիկս շուտ արթնացավ, միասին դուրս եկանք տնից, չգիտեի, թե ուր ենք գնում եւ երբ հարցրի՝ պատասխանեց․

― Կաշխատես, փող կստանաս եւ հեծանից կգնես։

Զարմացա եւ հարցրի հայրիկիս․

― Դու ի՞նչ է, հեծանիցի փող չունե՞ս։

― Ունեմ, ― պատասխանեց։ ― Դո՛ւ չունես, կաշխատես, կունենաս․․․

Այսպես զրուցելով մոտեցանք այն հիմնարկին, որտեղ ես, հայրիկիս որոշմամբ, հեծանիվի փող պիտի աշխատեի։ Արտադրամասն անցանք եւ ապակեպատ պատշգամբով փակված մի սենյակ մտանք, շուրջբոլորը ժանգի հոտ էր, երկաթի կտորներ եւ ինչ֊որ մասեր էին շարված այն մարդու սեղանին ում մոտ ինձ տարավ։

― Բարեւ, Միշո՛, քեզ համար բանվոր դասակարգ եմ բերել, ― ասաց հայրս։

Վարպետ Միշոն վեր կացավ, ձեռքով բարեւեց, թեւիցս բռնեց եւ կարգին զննեց ինձ, անգամ թափահարեց ուսերիցս բռնած։ Այնպես էր նայում, կարծես թե ինչ֊որ մեկի հետ մրցելու պիտի տաներ ինձ, կասկածում էր՝ կհաղթե՞մ, թե՝ ոչ։ Վարպետ Միշոն թխադեմ մարդ էր, ուժեղ, խալաթի գրպանից բավական հին կարկին էր երեւում։

Երբ վերջացրեց ինձ զննելը, ասաց․

― Գնա ամենավերջին արտադրամասը, այնտեղ Սերգեյ Միխայլովիչն է, ծեր մարդ է, փականագործ, ասա թող այստեղ գա։

Դուրս եկա, համարյա ոտքերի թաթերի վրա անցա առաջին արտադրամասը։ Ինձ թվում էր, բոլորն ինձ էին նայում եւ բոլորին խանգարում էի, բայց ո՞ւմ դարդն էր կտրել, ամեն մեկն իր գործով էր զբաղված։ Արտադրամասում աղմուկ էր, հաստոցները ճռճռում էին, թիթեղյա թերթերը շրմփալով ընկնում էին, ամեն ինչ պտտվում ու շարժվում էր։

Գտա ծեր փականագործին, միասին գնացինք վարպետ Միշոյի մոտ եւ տասը րոպե հետո արդեն կապել էի հսկայական գոգնոցը, բրեզենտե ձեռնոցներ էի հագել եւ ջոկում էի թիթեղի կտորները։ Սերգեյ Միխայլովիչի տված ձեւաձողի վրա տեղավորում էի թիթեղի կտորը, կավիճով եզրագծում եւ կողքի դնում։ Սա էր իմ աշխատանքը։ Ցերեկվա ժամը երկուսին արդեն տուն էի գնում, ես դեռ անչափահաս էի եւ իմ աշխատանքային օրը կարճ էր։

Հունիսի տասնիննին առաջին անգամ ես էլ իմ ազգանվան դիմաց աշխատավարձի ցուցակում ստորագրեցի եւ ստացա քսանինը ռուբլի, ափիս մեջ սեղմեցի, ձեռքս դրի գրպանս եւ վազեցի հայրիկիս մոտ՝ աշխատանքի վայրը, թե չէ ոնց պիտի համբերեի մինչեւ գործից տուն գար։

― Պահի՛ր, չծախսես, ― ասաց հայրիկս։

Պահեցի, չծախսեցի ոչ մի կոպեկ, ընթրիքի եւ կինոյի փողը հայրս էր տալիս։

Հունիսին, լավ եմ հիշում, ընդհանուր հաշվով ստացա երեք հարյուր տասնչորս ռուբլի, հուլիսին ուրիշ աշխատանքի տեղափոխվեցի։

Հնարավոր չէր, որ ամեն օր չբացեի դարակը, երեք֊չորս օրը մեկ հաշվում էի փողերս։ Չեմ կարող ասել, թե ինձ հաճույք էր պաճառում փող հաշվելը, բայց պահանջ էի զգում, որ ստուգեի՝ տեղո՞ւմ են փողերս, թե՝ ոչ։

Ո՞վ պետք է տաներ։

Օգոստոսի մեկին հիմնարկը վերջնահաշվարկ կատարեց, ազատվեցի աշխատանքից։

Ես ունեի սեփական քրտինքով հեծանից գնելու համար վաստակած 720 ռուբլի գումար՝ սեղանի դարակում դրված, դարակը փակել էի, բանալին գրպանումս էր, եւ գնացքը ինձ ու հայրիկիս դեպի հանգստյան տուն էր տանում։

Ամբողջ օգոստոս ամիսը հոգով տանջվում էի, համբերությունս այլեւս չէր բավականացնում, թե երբ է սկսվելու ուսումնական տարին, որ գնանք խանութ եւ գնենք նիկելապատ ղելով, լապտերիկով, պահոցով հեծանիվը։ Բոլորը գիտեին, որ ես փող ունեի, որը վաստակել էի սեփական աշխատանքով, այն էլ՝ 720 ռուբլի եւ այս գումարով կառնեի հեծանիվը։

Վերջապես վերադարձանք հանգստյան տնից, սկսվեցին դասերը, եւ ես նույն օրը պիտի վազեի խանութ՝ հեծանիվ գնելու։

Դպրոցից վազելով տուն եկա, գցեցի պայուսակս, բացեցի դարակս, հաշվեցի գումարը, դրի գրպանս։ Արդեն ուզում էի գնալ հեծանից գնելու, երբ նկատեցի, որ իմ քույրիկ Քեթինոն իր շորերը, գուլպաները եւ կոշիկները արագ֊արագ դասավորու էր ճամպրուկի մեջ եւ կամաց, անձայն լաց լինում, արցունքներն իրար հետեւից թափվում էին․․․

Մոտեցա, դեմքին նայեցի։

Լացում էր, իսկապես լացում էր։

― Ինչո՞ւ ես լացում, Քեթինո, ― հարցրի ես եւ անմիջապես մտածեցի, որ նրա լացի եւ ճամպրուկի հավաքելու մեջ անպայման կապ կար, գիշերը հայրիկը մայրիկին ինչ֊որ բան էր ասում։

― Այն տղան մի կիսամաշ տաբատից եւ ուսանողական տոմսից բացի ոչինչ չունի, վերջացնե՜ն, ոտքի կանգնեն եւ հետո, ինչ կուզեն, թող անեն, թեկուզ երեք անգամ պսակվեն։

Այն տղայի անունը Գիգլա էր, երբեք չէի տեսել նրան կիսամաշ տաբատով, ջրագնդակի խմբակ էր հաճախում։

Վա՜խ, այդ ինչպե՜ս էր խաղում։

Ես շատ էի ուզում, որ Գիգան եւ Քեթինոն․․․

― Աչիկո, ցավդ տանեմ, եղբայրս, դու արդեն մեծ տղա ես եւ երեւի ինձ կհասկանաս, ես տնից գնում եմ Գիգայի մոտ, էլ չեմ կարող․․․, ― Քեթինոն լացեց, եւ ես էլ սկսեցի լացել, չնայած մինչեւ հիմա չեմ հասկանում, թե ի՞նչը չէր կարող Քեթինոն։

Քեթինոն ճամպրուկը արագ վերցրեց, ինձ համբուրեց, սրբեց արցունքները, տխուր ու սրտաճմլիկ նայեց այս ու այն կողմ եւ գնաց։

Ես հետեւից գնում էի եւ լացում, սիրտս էլ չդիմացավ, իրեն հասա եւ հարցրի․ ―Քեթինո, Գիգլան կիսամաշ տաբատից եւ ուսանողական տոմսից բացի ոչինչ չունի, ինչո՞վ պիտի ապրեք։

Քեթինոն մտածեց եւ պատասխանեց․

― Մենք աղքատությունից չենք վախենում, սիրում ենք միմյանց։

Ես հանեցի 720 ռուբլին եւ Քեթինոյի վերնազգեստի գրպանը խցկեցի։

―Ո՛չ, չեմ ուզում, Աչիկո, հետ վերցրու, ― անհանգստացավ Քեթինոն եւ ինձ մեկնեց փողը։

― Չեմ վերցնի, ձեզ պետք կգա, ― ասացի ես եւ մի քանի քայլ ետ քաշվեցի։

Քեթինոն նորից լացեց․․․ միայն թե այս անգամ հետն էլ ժպտում էր, հետո գումարին նայեց, դրեց գրպանըն ու ասաց․

― Շնորհակալություն, Աչիկո, այս պարտքդ մենք երբեք չենք մոռանա, մենք անպայման քեզ համար հեծանից կգնենք։

Քեթինոն գնաց։

Երեկոյան հայրիկս այնպիսի իրարանցում սարքեց, որ մինչ այդ ոչ մեր ընտանիքում, ոչ էլ հարեւանների տանը չէի տեսել։

Ինչ խոսք, պարզվեց, 720 ռուբլու պատմությունն էր, եւ ճիշտն ասած, ուզածի չափ դնգստեցին։ Քեթոյի եւ Գիգլայի փոխարեն ես մի լավ ծեծ կերա։

Հայրիկս հայտարարեց, որ Քեթինոն մեր ընտանիքում այլեւս ոտք չի դնի․․․ մայրիկն էլ նույն կարծիքին էր։

Մոտավորապես երկու֊երեք ամիս անց մի հետաքրքիր, հաճելի բան լսեցի։

Հայրիկը ննջասենյակում մայրիկին ասաց․

― Մեր տղան լա՜վն է մեծանում, ինչպե՜ս է տվել իր փողերը այն հիմար աղջկան։ Ես պետք է իր համար հեծանիվ գնեմ․․․ իսկ այն աղջկա ոտքը․․․ Տեսնել չեմ ուզում․․․

Գիգլան եւ Քեթինոն զույգ տղա ունեցան, հայրիկն էր նրանց զբոսանքի տանում, բարեկամների եւ բոլորի մոտ պարծենում էր, թե գայլերի նման թոռներ ունի։

Իսկ ինձ համար ոչ ոք հեծանիվ չգնեց։

 

 

Դերանունների տեսակներ

 

Ցուցական դերանունը մատնացույց է անում առարկան, առարկային հատկանիշ. օր.՝ սա, դա, այն(առարկա), այս, այդ, այն, այսպիսի, այդպիսի, այնպիսի(առարկայի հատկանիշ), այսպես, այդպես, այնպես, այնչափ(գործողության հատկանիշ): Այս դերանուններից նրանք որոնք մատնանշում են առարկան, կարող են նաև հոլովվել:

Հարցական դերանուններ, սրանք ցույց են տալիս հարցում. օր.՝ ի՞նր, ինչպիսի՞, ինչպե՞ս, ո՞վ, ե՞րբ, ինչո՞ւ, ինչքա՞ն, որտե՞ղ: Այս դերանունները հարցում են արտաբերում գոյալանի վերաբերյալ կարող են հոլովվել.օր.՝ ի՞նչ, ինչի՞, ինչի՞ց, ինչո՞վ, ի՞նչը, ինչու՞մ, ո՞վ, ու՞մ, ումի՞ց:

Հարաբերական դերանունները ցույց են տալիս՝ հարաբերություն, հիմնականում գլխավոր և երկրորդական նախադասություն՝ ով, երբ, ովքեր: Օր.՝ երբ Արտավազդը ներս մտավ, բոլոր նախարարները ոտքի կանգնեցին: Երկրորդական գտնվող դերանունները սովորաբար հարցական նշան չեն նշում, բայց դրանք մնում են հարցական դերանուններ. օր.՝ ինձ հարցնում են երբ եմ այդքան բան սովորել. ինձ հարցնում են թե ինձ հարցնում են երբ եմ այդքան բան սովորել: Ես գիտեմ՝ երբ է գալու գարունը.  Ես գիտեմ՝ թե երբ է գալու գարունը:
Որոշյալ դերանունները ցույց են տալիս՝ ամբողջություն, դրանք են՝ ողջ, ամբողջ, ամենքը, ամենմեկը, յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուրը բոլորը օգտագործում են որոշյալ առումբով: 

Անորոշ դերանունները ցույց են տալիս անորոշ հատկանիշ կամ բայի հատկանիշ. օր.՝ մի, ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, որոշ, որևէ:

Ժխտական դերանունները ցույց են տալիս՝ առարկայի կամ բայի հատկանիշ. օր.՝ ոչ ոք, ոչ մի, ոչինչ:

Փոխադարձ դերանունները ցույց են տալիս՝ փոխադաևձական իրար կապված առարկա՝ միմյանց, մեկմեկի, մեկմեկու: Սկսում են անվանական հոլովով արտաքին հոլովման:

  

Վարժություն.76

 

ողջ, մի, իբրև

Վարժություն.77

ով, ուր, քանի, որբ

Վարժություն.78

որևէ, ինչ-որ, մի քանի, երբևիցէ

Վարժություն.79

Արմանը դույլը դրեց եղեգնա ծորակի տակ, և որոշ ժամանակ անց ստուգեց, որ դույլը չընկնի: 

 

 

 

Վարժություն.83

ովքեր, ոմն, ինքը

Վարժություն.84

նա, քանիսը, ոչինչ, ինքը

Վարժություն.90

մեր մոտից մինչև ձեզ մոտ ոտքի ճանապարհ է

 

Ես-անձնական

որոշ-անորոշ

այն-ցուցական

ինձ-անձնական

նրանք-անձնական

ովքեր-հարաբերական

նարնց-անձնական

դրա-ցուցական

 

 

Դանիել Վարուժան. Չպուգքյարյան

Դանիել Վարուժան. Դանիել Չպուգքյարյան:  ծնվել է 1884թ. Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ։ Գիշերները մայրը որդուն պատմել է պանդխտության մեջ գտնվող հորից և նրա երևակայությունը բորբոքել թուրք ենիչերիների մասին արած պատմություններով։ Բնությունից ստացած երազային տպավորություններին խառնվել են կյանքի վշտերը։

Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում սկզբում Սագըղ Աղաջիի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։

 

Նահապետ Քուչակ

 

Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար դրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։ Այս ժամկետները լիովին համընկնում են իր հասակի մասին նրա թողած հիշատակարանի բովանդակությանը։ Նահապետ Քուչակի անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել և առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական և սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով։ 1880-ական թվականներից թյուրիմացաբար Նահապետ Քուչակին են վերագրվել նաև միջնադարյան հայրենները։ Այդ վերագրումն սկսվել է բանասեր Ա. Տևկանցի «Հայերգ» գրքից (1882) և հետագայում դարձել է գրական ավանդույթ, որին հետևել են նաև ուրիշ բանասեր-գրականագետներ։ Թեև 1920-ական թվականներին Մ.Աբեղյանը ապացուցեց այդ վերագրման անհիմն լինելը, բայց հետագայում ևս Նահապետ Քուչակը համարվել է միջնադարյան հայրենների հեղինակ, նրա անունով են հրատարակվել և բազմաթիվ լեզուներով թարգմանվել այդ երգերը։ Այս իմաստով Նահապետ Քուչակը դարձել է պայմանական և հավաքական անուն, որով լայն շրջաններում հայտնի է հայ միջնադարյան քնարերգության այդ մեծ և հարուստ ժառանգությունը։ Պանդխտության հայրեններն ունեն ազգային-քաղաքական բովանդակություն և բացահայտում են օտար երկրում ապրուստ փնտրող հայմարդու ծանր հոգեվիճակը:

 

Կետադրել.

Դառը մտորումները բզկտում էին սպարապետի՝ ազգի ցավերով տառապող զգայուն հոգին:

Արսենը ամենևին չէր նկատում կնոջ՝ արտասունքով ողողված աչքերը:

Արևի շողերը ցրում էին թուխպի՝ բրդի քուլաներին նմանվող ծվանները:

Առավոտյան Անիի՝ դեպի արևմուըք նայող դարպասից դուրս եկավ մի հեծյալ:

Ձորալանջին հպարտ վեր էր խոյանում առաքյալի՝ հնությունից մամռակալած վանքը:

Հայացքը չէր կտրում լեռների՝ տեգերի նման ցցված հրաբխային սուր կատարներից:

 

 

Հովհաննես Թումանյան՝ Անուշ

1) լուսնի, թևին

2) սիրահարի, սարերի

3) քու յարիդ, բոյիդ

 

 Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին՝ թըռչելով՝
Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով։

— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ։

   Օխտն աղբյուրից ջուր է առել

Կույս սափորով, լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ։

   Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել՝
Բարի ժըպտան իր սերին…

   Ափսո՜ս, Անո՜ւշ, սարի ծաղիկ,
Ափսո՜ս իգիթ քու յարին.
Ափսո՜ս բոյիդ թելիկ-մելիկ,

Ափսո՜ս էդ ծով աչքերին…։

 

  Ու նըրանց հետ՝ ցող-արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր՝
Սարի ծաղկունք տըխուր սյուքով
Հառաչեցին էն գիշեր։

— Վուշ-վո՜ւշ, Անո՜ւշ, վուշ-վո՜ւշ, քուրի՜կ,
Վո՜ւշ քու սերին, քու յարին…
Վուշ-վո՜ւշ, Սարո՜, վուշ-վո՜ւշ, իգի՜թ,
Վո՜ւշ քու սիրած սարերին…

— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի

Չըքնաղագեղ ոգիներ…
Ու փերիներն էսպես տըխուր
Երգում էին ողջ գիշեր։

  Կանչում էին հըրաշալի
Հընչյուններով դյութական,
Ու հենց շողաց ցոլքն արևի՝
Անտես, անհետ չըքացան։

  Խոր սուզվեցին ակն աղբյուրի,
Մըտան կաղնին հաստաբուն,
Ու լեռնային վըտակների

Ալիքները պաղպաջուն։

 

 

  1. Գտնել հարկադրական եղանակի բայերը, որոշել դեմքը, թիվը ժամանակը, սեռը, կազմությունը.
  • Աշխարհին, այո, մքրություն է պետք։
    Վերելքը ծանր էր, ծանր էր, ի՜նչ արած…
    Պտք է իմ բոլոր ուժերը լարեմ…
  • Եվ հայելուց…. պիտի կոշիկ կարել,
    Որ ոտնատակն անգամ հողը արտացոլի…
  • Մարդկանց մոտ պետք է աչալուրջ լինես, միշտ ոտքի վրա և սուրը ձեռքիդ….
  • Իսկ սեփական անի արտացոլման համար
    Ձեզ հայելի պե՞տք է։
    Ինձ հայելի պետք չէ։
  • Նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի։
  • Տարիներ հետո նա պիտի դառնա
    Մի ժողովրդի ազնիվ կենսագիր…
  • Պիտի կրկին դասը սերտեն իրենց սիրո՝
    Ըստ աստղային այբուբենի։
  • Եվ պե՞տք է արդյոք քեզ միշտ ունենալ իմ կողքին:

 

Աշխարհին, այո, մքրություն է պետք

Եվ հայելուց…. պիտի կոշիկ կարել

Մարդկանց մոտ պետք է աչալուրջ լինես, միշտ ոտքի վրա և սուրը ձեռքիդ

 

  • Իմ ճամփեն անվախճան մի գիշեր,
    Ինձ շոյող ոչ մի շող չի ժպտա։
  • Ու չի ելնի մոխրից տխուր հմայքը ձեր տան,
    Ու չի լինի էլ սիրո քաղցր ու կապույտ ձեր շղթան։
  • Հետևում են քեզ, երբ արյուն ունես,
    Իսկ երբ ցամաքես, կմոռանան քեզ։
    Չի զիջել նա իր արմատը վերջին
    Արհավիրքների զարկին անխնա։
  • Ուր էլ լինեմ, չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր…
  • Չի դավաճանում ոչ մի ժամանակ
    Հյուրընկալության հինավուրց ոճին։
  • Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
    Ա՜խ, նորից «Մնաս բարով»…
    Մի տեսակ տագնապ կա, որ
    Չես ասի ոչ մի բառով։
  • Մենավո՛ր իմ սիրտ, մոլորվա՜ծ թռչուն,
    Կարոտիդ կանչը չի հասնի նրան…

 

 

  • Հետևում են քեզ, երբ արյուն ունես,
    Իսկ երբ ցամաքես, կմոռանան քեզ։
    Չի զիջել նա իր արմատը վերջին
    Արհավիրքների զարկին անխնա։

 

 

Ես այլևս մտադիր չեմ տանելու որոշ բաներ, ոչ թե որովհետև ավելի մեծամիտ եմ դարձել, այլ պարզապես հասել եմ կյանքիս այն կետին, որից հետո էլ չեմ ուզում ժամանակ վատնել  նրա վրա, ինչ ինձ տհաճ է, կամ վնասում է։ Էլ չեմ տանելու ցինիզմը, ավելորդ քննադատությունն ու ցանկացած բնույթի պահանջ։ Ես չեմ կամենում սիրաշահել նրանց, ովքեր ինձ չեն ընդունում, սիրել նրանց, ովքեր ինձ չեն սիրում և ժպտալ նրանց երեսին, ովքեր ինձ չեն ժպտում։
Այլևս ոչ մի րոպե չեմ անցկացնելու նրանց հետ, ովքեր ստում են կամ փորձում են ինձ մատների վրա խաղացնել։ Ես որոշել եմ այլևս չապրել միտումնավորության, երեսպաշտության, անազնվության ու էժան գովեստների մեջ։ Չեմ հանդուրժելու ո՛չ կիսագրագետներին, ո՛չ գիտակ մեծամիտներին։ Հաշվի չեմ առնելու հանրային բամբասանքները։ Ատում եմ բախումներն ու համեմատությունները։ Ես գիտեմ, որ աշխարհը հակադրություններից է բաղկացած, դրա համար էլ խուսափում եմ կոշտ, անզիջում մարդկանցից։ Ընկերության մեջ չեմ սիրում հավատարմության պակասն ու դավաճանությունը։
Յոլա չեմ գնալու նրանց հետ, ովքեր չգիտեն՝ ինչպես հաճոյախոսեն կամ խրախուսանքի խոսք ասեն։ Չափազանցությունն ինձ սպանում է։ Եվ դժվար եմ ընդունում նրանց, ովքեր կենդանիներ չեն սիրում։
Եվ այս ամենից ավելի ես չեմ համակերպվելու նրանց հետ, ովքեր արժանի չեն իմ համբերությանը։

 

Մեծամիտ եմ դարձել, ժամանակ վատնել  նրա վրա, ժպտալ նրանց երեսին,  հակադրություններից է բաղկացած:

Առաջադրանք։ Ընդգծեք հրամայական եղանակի բայերը։

  1. Դո՛ւ, որ երբեք չես տեսել թշվառություն, ինչպե՞ս ես ուրիշին խորհուրդներ տալիս։
  2. Գիտե՞ս, Արփինե՛, երակներումս ազնվականի արյուն է հոսում։
  3. Երբ տեսնում ես, որ ճզմված տեղը կարմրել է, սառույց դիր վրան։
  4. Երբեք չասես, թե քեզ ինչն է հուզում, կամ ինչով ես դու հպարտանում։
  5. Եթե ուզում ես՝ քեզ լսեն, խոսի՛ր մարդկանց հետ նրանց ցավերից։
  6. Օտար մարդու հետ մի՛ խոսիր, մի՛ նստիր նրա մեքենան, ինչ էլ որ լինի։
  7. Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին….
  8. -Տունը չկեղտոտեք, կլվանաք ափսեները, մինչև գամ,- պատվիրեց մայրը։
  9. — Նվագի՛ր քո ամենասիրած մեղեդին, խնդրեց Ջուլիետտան։
  10. Հեյ, պարոննե՛ր, ակա՛նջ արեք թափառական աշուղին,
    Սիրուն տիկնայք, ջահել տղերք, լա՛վ ուշ դրեք իմ խաղին….

ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

Անձնական դերանուն-մեր, մենք

Փոխադարձ դերանուն-իրար

Հարցական դերանուն-ե՞րբ

 

  1. Առանձնացրու անհոգնական գոյականները.
    Ֆիլիպիններ, գաղտնիք, մաթեմատիկա, քննություն, կաթ, գինի, բարկօղի, հանրահաշիվ, բեռ, հոգևորականություն, աշակերհություն, քիմիա, մթություն, դարվինիզմ, բնապաշտպանություն, մարմար:

Գաղտնիք, մաթեմատիկա, կաթ, գինի, քիմիա, դարվինիզմ, մարմար:

  1. Առանձնացրու եզակի և հոգնակի թվով դրված գոյականները.
    Տանուտեր, պատկեր, հավաք, միտք, աղանդեր, գեղձեր, կաթնակեր, տերտեր, թթվասեր, գիրք, ջղեր, դիրք, պահվեր, համայնք, պատվեր, քուշաններ, փառք, րոպեներ, սուսեր, նոթեր, կրոններ, օրեր, անցք, բանալիներ, սրտեր, նվերներ, հոդեր, հրավերք, ազգեր, գիշերներ, պատճեններ, բեռներ, վաչկատուններ։

Հոգնակի-Աղանդներ, գեղձեր, ջղեր, քուշաններ, րոպեներ, սուսեր, կրոններ, օրեր, բանալիներ, սրտեր, նվերներ, հոդեր, ազգեր, գիշերներ, պատճառներ, բեռներ, վաչկատուներ:

Եզակի-Տանուտեր, պատկեր, հավաք, միտք, կաթնակեր, տերտեր, թթվասեր, գիրք, դիրք, պահվեր, համայնք, պատվեր, փառք, նոթեր, անցք, հրավերք:

  1. Կազմել տրված բառերի հոգնակիները, բացատրել, թե որ կանոնի համաձայն են կազմված.
    տեսաշար, ծաղկանախշ, շարասյուն, ձկնկուլ, օրինագիծ, ժանր, թագակիր, խաչքար, վագր, համերգաշար, թռչնաբույն, մեծատուն, մեծատառ, անասնակեր, լրագիր, որսաշուն, հավատարմագիր, մարզատոն, ուղեցույց, հիվանդայց, մենապար, մեկնակետ, գիսաստղ, ճամեզր, հաղորդալար, զորացույց, նավթամուղ, ծիսակարգ, հետնախորշ, կամարասյուն, մաքսանենգ, ջրէջք։

Տեսաշարեր-տեսադաշտ, ծաղկանախշեր-ծաղիկների պատկերներ,  շարասյուններ-շարած սյուններ, ձկնկուլներ-ջրային թռչուն,  օրինագծեր-օրենքի գծեր, ժանրեր-արվեստի տեսակ, թագակիրներ-թագ կրող, խաչխարեր-խաչարձան, վագրեր-կատվազգի գազան, համերգաշարեր-բազմաթիվ համերգներ, թռչնաբույններ-թռչնի բույն, մեծատներ-հարուստ, մեծատառեր-խոշոր տառ, անասնակերներ-անասունների կեր, լրագրեր-շաբաթաթերթ, որսաշներ-վարժեցված շուն, հավատարմագրեր-փաստաթուղթ, մարզատոներ-մարզական տոն, ուղոցույցներ-ճանապարհ ցույց տվող, հիվանդայցեր-հիվանդին այցելոց, մենապարեր-մեկ հոգու պար, մեկնակետեր-մեկնելու ելման կետ, գիսաստղեր-մշուշային լուսարձակ աստղ, հաղորդալարեր-էլեկտրահոսանք, զորացույցեր-հազվադեպ, նավթամուղներ-նավթատար, ծիսակարգեր-կատարման կարգուկանոն, հետնախորշեր-ետնախորշ, կամարասյուններ-ճարտարապետություն, մաքսանենգներ-գաղտնի մտքեր, ջրէջքեր-ջրի մակարդակի նվազում:

1. Տրված դարձվածքները արտահայտել մեկ բառով։ Նշել դրանց նրբիմաստները.

Գլխով քամի նցնել, պատի ծեփ դառնալ, ծնոտը թուլացնել, արևի երես հանել, բաժակը լցվել, կրակ կտրել, հալած յուղի տեղ ընդունել, թևերը թուլանալ, առյուծի բաժին, խոսքը քամուն տալ։

2. Բառարնի օգնությամբ գտնել հետևյալ դարձվածքների բացատրությունները։ ինքնուրույն որոշել դրանց ոճական նրբիմաստը.

ձայն բարփառո հանապատի, ձեռքը քարի տակ լինել, բախտավոր աստղի տակ ծնված լինել, մի սանրի կտավ լինել, փորում սիրտ չմնալ, լույս սփռել, օձիքը բաց չթողնել, ուղտը դռանը չոքել, հին դարմանը քամուն տալ, սրտից արյուն կաթել։

  • Գտնել այն նախադասությունը, որտեղ գոյական չկա։

ա) Նա նկատեց, որ մեծ գրողի ասածները հիշում են բոլորը։
բ) Մտածում էր՝ ուր գնա, ում դիմի այդ խնդրով։
գ) Յուրաքանչյուր ոք կարող է կասկածել, բայց երբեք չհերքել ուրիշներին։
դ) Այսպիսով, փոքր առ փոքր ինձ հաջողվեց աղայի ուշադրությունը գրավել։

բ)Մտածում էր՝ ուր գնա, ում դիմի այդ խնդրով:

գ)Յուրանքանչյուր ոք կարող է կասկածել, բայց երբեք չհերքել ուչիշներին:

դ)Այպիսով, փոքր առ փոքր ինձ հաջողվեց աղայի ուշադրությունը գրավել:

  • Կազմիր տրված գոյականների հոգնակին.
    դրամահատ, ստուգայց, նիզակակիր, հակաթույն, ջրաշիթ, անվայր, պատշար, աստղագետ, ատամնաշար, հարցաշար, խառնածին, լրտես, ժողովատեղ, գարեհաց, բայաձև, գազանյութ, եզրաշերտ, կցաթերթ, մարզատոն, նախրապահ, քարայր, սուզանավ, խրագիր, շոտհարք, ծանրաչափ, խռչափող, ծովախույզ, կավահանք, հեռախոս, ձայնատառ, հրաբուխ, ճահճաջուր, մակդիր, շամբահավ։

Դրամահատներ, ստուգայցեր, նիզակակիրներ, ջրաշիթեր, պատշարներ, աստղագետներ, ատամնաշարեր, ժողովատեղեր, գարեհացեր, գազանյութեր, եզրաշերտեր, մարզատոններ, քարայրեր, սուզանավեր, ծանրաչափներ, ծովախույզներ, կավահանքեր, հեռախոսներ, հրաբուխներ, ճահճաջրեր, մակադիրներ, շամբահավեր:

 

 

Բաբան-զենք

Բագին-զոհասեղան

Բանուկ-հնարամիտ

Բազալտ-ծանր քար

Բարբաջանք-ցնդածի պես խոսել

Բանգագուշանք-զառանցանք

Բարձիթողի-անտեսված

Բերկրանք-խնդություն

Բերրի-պտղատու

Բորբ-ջերմ

Բոկոտն-ոտքը բոբիկ

Բնապաշտ-բնություը պաշտող

Բռնազբոսիկ-կեղծ, անբնական

Բույր-անուշ հոտ, բուրմունք

Բուրաստան-ծաղկանոց, պարտեզ

 

 

Անուշիկը ունի շատ գեղեցիկ աչքեր, սևահեր է, ունի միջին չափի հասակ: Նա շատ ժպտերես է: Նրա լավ կողմերն են՝ ունի շատ լավ բնավորություն, ընկերասեր է, բոլորին օգնում է: Նրա վատ կողմերն են՝ շատ է ծիծաղում, գիժ է, օրինակ՝ մի օր լավն է, մի օր ցնդած: Նրա առանձնահատուկ կողմերն են՝ շատ ընկերասեր է և միշտ իմ կողքին է: Ուրիշներն ասում են, որ Անուշիկը խելացի է և շատ ընկերասեր:

Միրգ, խմիչք, խաղ, տարվա եղանակ

Նա նման է դեղձի, շատ քաղցր է, խմիչքներից նման է մանագոյի հյութի, խաղերից նման է Angry birds-ի Ռեդին, իսկ տարվա եղանակներից նման է գարնան, միշտ պայծառ և ծաղկած:

 

Դելեգատ-պատվիրակ

Ստարտ-մեկնարկ

Վալյուտա-արժույք

Էպիզոդ-դրվագ

Ֆինալ-եզրափակիչ

Մոնոպոլիա-մենաշնորհ

Տրենաժոր-մարզասարք

Բորսա-առևտրական

Լոմբարդ-գրավատուն

Կոնսուլտանտ-խորհրդատու

Դիսպետչեր-կարգավար

Պացիենտ-խնամառու

Դիսկետ-պնակիտ

Սկաներ-պատկերամուտ

Կոմերցիոն-առևտրային 

Երկու խոշոր չարիք-վերլուծություն

Իմ կարծիքով այդ երկու չարիքները, համարվում են` մտավոր հոգնածություն և ֆիզիկապես հոգնածություն: Մարդիկ հոգնածության պատճառով կարող են լինել փակ, չշփվել մարդկանց հետ, երջանիկ չլինեն, և կյանքը չվայելել: Մենք` աշակերտներս միշտ հոգնում ենք մտավոր հոգնածությունով, ինչու ոչ նաև ֆիզիկապես: Այս երկու հոգնածությունները կարող են սպանել մեր միջի ուրախությունն ու երջանկությունը: 

 

Համո Սահյան Ջրի պես-վերլուծություն

Իմ կարծիքով նա ուզում է աշխարհը մաքրել չար մարդկանցից և ապրել ազատ, տարածել բարին, որը անհրաժեշտ լիներ ջրի պես: Եթե նա կարողանար ապրել ազատ և ամբողջ աշխարհով մեկ տարածել բարությունը ես կգնայի նրա կողմը, և կօգնեի տարածել այդ ջուրը: Ես կապրեի մեկ օր, բայց այդ մեկ օրվա ընթացքում ես աշխարհը կլցնեի բարությունով, երջանկությամբ և այլն: Նա կցանկանար ապրել ազատ, խենք, ուրախ ինչպես ջուրը: 

 

Երբ մարդ խիղճ չունի-վերլուծություն

Իմ կարծիքով բոլոր մարդիկ ունեն խիղճ: Իմ կարծիքով եթե մարդ խիղճ չունենար, ապա նա անտարբեր կանցներ կենդանիների, մարդկանց և բնության կողքով, քանի որ այդպիսի մարդիկ սիրելու ունակ չեն, ես էլ չեմ հասկանում ինչու?: Եթե մարդ չունի խիղճ, ապա նա մարդ կոչվելու իրավունք չունի, մարդ խիղճ ունի, բայց քչերն են հասկանում և օգտագործում:

Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս

 

Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.
Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում հիմա ես:
Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար,
Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արեւառ:
Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:
Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա –
Քա՛ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ…

Հնչում են օրերը, կանչում են

Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը – կարմիր ու բոսոր.
Օրերը ղողանջ ու հնչյուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր:
Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…
Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա –
Անդարձ է կարոտը երգիս:
Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն –
Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը
Երգերս այս վառ ու հնչեղ…

 

Կարդա Հիսուսի երեք առակները, ընտրիր դրանցից մեկը և կատարիր առաջադրանքները:

  1. Այր մի էր տանուտէր՝ որ տնկեաց այգի, եւ ցանգով պատեաց զնա, եւ փորեաց ի նմա հնձան, եւ շինեաց աշտարակ. եւ ետ զնա ցմշակս, եւ գնաց ի տար աշխարհ:  Իբրեւ մերձեցաւ ժամանակ պտղոյ, առաքեաց զծառայս իւր առ մշակսն՝ առնուլ զպտուղս նորա:  Եւ կալեալ մշակացն զծառայս նորա, զոմն տանջեցին, զոմն սպանին, զոմն քարկոծեցին:  Դարձեալ առաքեաց այլ ծառայս բազումս քան զառաջինսն, եւ արարին նոցա՝ նոյնպէս:  Յետոյ առաքեաց առ նոսա զորդի իւր, եւ ասէ. «Թերեւս՝ ամաչեսցեն յորդւոյ աստի իմմէ»:  Իսկ մշակքն իբրեւ տեսին զորդին, ասեն ընդ միտս. «Սա է ժառանգն, եկայք սպանցուք զսա, եւ կալցուք զժառանգութիւն սորա»:  Եւ առեալ՝ հանին զնա արտաքոյ քան զայգին, եւ սպանին:  Արդ՝ յորժամ եկեսցէ տէր այգւոյն, զի՞նչ արասցէ մշակացն այնոցիկ:  Ասեն ցնա` զչարսն չարաւ կորուսցէ. եւ զայգին տացէ այլոց մշակաց, որք տայցեն նմա զպտուղս ի ժամու իւրեանց:
  1. Յայնժամ նմանեսցի արքայութիւն երկնից տասն կուսանաց, որոց առեալ զլապտերս իւրեանց՝ ելին ընդ առաջ փեսայի եւ հարսին:  Հինգն ի նոցանէ յիմարք էին՝ եւ հինգն իմաստունք:  Յիմարքն առին զլապտերսն, եւ ձէթ ընդ իւրեանս ոչ բարձին:  Իսկ իմաստունքն առին եւ ձէթ ամանաւք ընդ լապտերս իւրեանց:  Եւ ի յամել փեսային, նիրհեցին ամենեքեան եւ ի քուն մտին:  Եւ ի մէջ գիշերի եղեւ բարբառ. «Ահա փեսայ գայ, արիք ընդ առաջ նորա»:  Յայնժամ յարեան ամենայն կուսանքն, եւ կազմեցին զլապտերս իւրեանց:  Ասեն յիմարքն ցիմաստունսն. «Տուք մեզ յիւղոյդ ձերմէ, զի ահա՝ շիջանին լապտերքս մեր»:  Պատասխանի ետուն իմաստունքն եւ ասեն. «Գուցէ ոչ իցէ մեզ եւ ձեզ բաւական, այլ երթայք ի վաճառականս՝ եւ գնեսջիք ձեզ»:  Իբրեւ նոքա գնացին գնել՝ եւ եկն փեսայն եւ պատրաստքն մտին ընդ նմա ի հարսանիսն՝ եւ փակեցաւ դուռնն:  Յետոյ՝ գան եւ այլ կուսանքն՝ եւ ասեն. «Տէ՛ր, Տէ՛ր՝ բա՛ց մեզ»:  Նա պատասխանի ետ եւ ասէ. «Ամէն ասեմ ձեզ, թէ ոչ գիտեմ զձեզ:  Արթուն կացէք՝ զի ոչ գիտէք զաւրն եւ ոչ զժամ»:
  1. Լսէք ահաւասիկ. ել սերմանաւղ սերմանել:  Եւ եղեւ ի սերմանելն, ոմն անկաւ առ ճանապարհաւ, եւ եկն թռչուն եւ եկեր զնա:  Եւ այլն անկաւ յապառաժի՝ ուր ոչ գոյր հող բազում. եւ վաղվաղակի բուսաւ: Քանզի ոչ գոյր հիւթ երկրին,  եւ յորժամ ծագեաց արեւ՝ ջեռաւ, եւ զի ոչ գոյին արմատք՝ ցամաքեցաւ:  Եւ այլն անկաւ ի մէջ փշոց. ելին փուշքն եւ հեղձուցին զնա, եւ պտուղ ոչ ետ:  Եւ այլն անկաւ յերկիր բարւոք. եւ ելեալ աճեցեալ տայր պտուղ, եւ բերէր ընդ միոյ՝ երեսուն, եւ ընդ միոյ՝ վաթսուն, եւ ընդ միոյ՝ հարիւր:

 Ես ընտրել եմ` սերմնացանի առակը.

 

Լսէք ահաւասիկ. ել սերմանաւղ սերմանել:  Եւ եղեւ ի սերմանելն, ոմն անկաւ առ ճանապարհաւ, եւ եկն թռչուն եւ եկեր զնա:  Եւ այլն անկաւ յապառաժի՝ ուր ոչ գոյր հող բազում. եւ վաղվաղակի բուսաւ: Քանզի ոչ գոյր հիւթ երկրին,  եւ յորժամ ծագեաց արեւ՝ ջեռաւ, եւ զի ոչ գոյին արմատք՝ ցամաքեցաւ:  Եւ այլն անկաւ ի մէջ փշոց. ելին փուշքն եւ հեղձուցին զնա, եւ պտուղ ոչ ետ:  Եւ այլն անկաւ յերկիր բարւոք. եւ ելեալ աճեցեալ տայր պտուղ, եւ բերէր ընդ միոյ՝ երեսուն, եւ ընդ միոյ՝ վաթսուն, եւ ընդ միոյ՝ հարիւր:

 

արեւ-արեգակ, բազում-շատ, լի, ցամաքեցաւ-ցամաք, ջուր չկա:

 

Առաջադրանքներ.

  • Ընտրածդ առակից դուրս գրիր բառեր, որոնք գրվում և կարդացվում են տարբեր: Այդ բառերի օգնությամբ փորձիր տալ գրաբար տեքստի ճիշտ կարդալու մի քանի սահմանում:
  • Փոխադրիր տեքստը աշխարհաբար:
  • Մեկնաբանիր ընտրածդ առակը:
  • Փորձիր գեղեցիկ և անսխալ կարդալ առակը, ձայնագրիր:

Ահա մի սերմանող ելավ սերմ ցանելու: Սերմանելու ժամանակ սերմերից մի քանիսն ընկան ճանապարհի եզրին, և երկնքի թռչունները եկան ու կերան դրանք: Ուրիշները ընկան ժայռոտ մի տեղ, որտեղ առատ հող չկար, և իսկույն բուսան, քանի որ հողը խորունկ չէր, և երբ արևը ելավ, այրվեցին, և որովհետև արմատ չունեին , չորացան: Մի քանիսն  ընկան փշերի մեջ. փշերը ելան ու խեղդեցին նրանց, և նրանք պտուղ չտվին: Իսկ ուրիշներն էլ ընկան լավ հողի մեջ և աճելով պտուղ տվին. մի մասը՝մեկի տեղ երեսուն , ուրիշները՝մեկի տեղ վաթսուն և կամ մեկի տեղ՝հարյուր:

 

Այս առակը մի սերմնացանի մասին է: Ով գնում է սերմ ցանելու, և ցանելու ժամանակ մի քանի սերմ ընկան ճանապարհի եզրին, և թռչյունները կերան դրանք: Մյուսները ընկան այնտեղ, որտեղ առատ հող չկար, և միանգամից բուսան, որովհետև հողը կոշտ էր, և արևը դրանք այրեց, քանի որ արմատ չունեին: Մի քանիսները ընկան փշերի մեջ, իսկ փշերը նրանց խեղդեցին, և պտուղ չեղավ: Իսկ մյուսներն ընկան լավ հողի մեջ, և աճեցին ու պտուղ տվեցին: Մի մասը եղավ երեսուն, մի մասը վաթսուն իսկ մյուս մասը հարյուր:

 

II. Տրված են աղոթքների վերնագրերը և աղոթներ: Վերնագրերից յուրաքանչյուրը դիր համապատասխան աղոթքից առաջ: 

«Խնդրանք իմաստության», «Առավոտյան աղոթք», «Աղոթք ճաշից առաջ», «Աղոթքաշխատանքն սկսելուց առաջ»

  1. Գոհանամք զքէն, Տէր Աստուած մեր, որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան քո:
  2. Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր, եւ զգործս ձեռաց (մտաց) մերոց յաջողեա մեզ, ամէն:
  3. Իմաստութիւն Հօր, Յիսուս, տուր ինձ իմաստութիւն՝ զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, բանից եւ ի գործոց փրկեա զիս:
  4. Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր: Ամէն:

1. Առավոտյան աղոթք

2. Աղոթքաշխատանքն սկսելուց առաջ

3. Խնդրանք իմաստության

4. Աղոթք ճաշից առաջ

 

III. Ընտրիր վերևի աղոթքներից մեկը և կատարիր առաջադրանքները.

  • Բացատրիր, թե ինչ նշանակություն ունի ընտրածդ աղոթքը, ինչքանով է այն կարևոր, որն է դրա անհրաժեշտությունը:
  • Հատկապես ո՞ր արտահայտությունը կառանձնացնես աղոթքից՝ որպես կարևոր խոսք. հիմնավորիր:
  • Ընթերցիր, ձայնագրիր աղոթքը:

1.Ես ընտրել եմ` Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր: Ամէն:

 

Ճաշ, որը պատրաստվել է խաղաղությամբ, կերակուր մեզ Տիարն ընդառաջ: Օրհնյալ է Տեր պարգևս իր: Ամէն:

 

 

2. Իմաստութիւն Հօր, Յիսուս, տուր ինձ իմաստութիւն՝ զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, բանից եւ ի գործոց փրկեա զիս:

 

Իմաստության Հայր, Հիսուս տուր ինձ իմաստություն` բարիս խորհել և խոսել և գործել առաջին քո ամենայն ժամ չար խորհրդից, բանից գործել փրկել ինձ:

 

Իմ կարծիքով այս աղոթքը նշանակում է` որ մարդ աղոթում է Աստծուն և խնդրում իմաստություն, կարողանալ մտածել, խոսել գործել լավ, առաջինը ինձ չար գործերից փրկել:

 

 

 

Ինչ է հեքիաթը, և ինչ է սովորենում:

 

Իմ կարծիքով հեքիաթը երևակայական հորինվածք է: Հեքիաթները օգնում են զարգացնել մարդու ներաշխարհը: Դրանք ունեն բազմաթիվ իրական և անիրական հերոսներ: Հեքիաթները լինում են ուսուցողական և դաստիրակչական: 

 

 

Մուշեղ Գալշոյան Կանչը 1

 

  -Ալեեե՜.. Ալե, իմ հոգին, Ալեեե՜…

 

Ծերունին, մահակին հենված, կանչում էր երգեցիկ: Գառները շաղ էին եկել լեռնալանջին, իսկ Զորոն… իսկ ծերունի Զորոն գառնարած չէր.գյուղը ընդհանրապես գառնարած չուներ, օրը մեկն էր քշում հոտը, և այդ օրը Զորոյի հերթն էր, իսկ Զորոն՝ խոշորկեկ ու թավամազ, հենվել էր մահակին ու երգեցիկ կանչում էր:

  -Ալեեե՜.. Ալե, իմ հոգին, Ալեեե՜…

 

Արևածագից մահակին հենված կանչում էր ու կանչում:

 

***

 Է՜, ե՞րբ էր, էլի՝ գարուն, այսպիսի կապույտ ու փափուկ մի առավոտ կար, կապույտ աշխարհ, Մարութա սարը կապույտ քողն ի դեմքին, ձորերն ու կիրճերը կապույտ երկնքով լցված, ծերպերին ու ձորաբերաններին թառած գյուղերի շունչը կապույտ էր, սանձը կտրած Տալվորիկի հևքից ձորը լցված կապույտը քլթքլթում էր… Մարութա սարի փեշին փռված գառներն ու ուլերը խլշկոտած ծանոթանում էին աշխարհի ու գարնան հետ. Մատղաշները դունչ ու լեզվով, վախվորած հայացքներով շոշափում էին քարերը, քարերի նախշուն մամուռները, հոտոտում էին հողի բույրը, սեզերից ու չոր փշերից խրտնում, ճնճղուկների ֆռռոցի վրա ծփում քարեքար… Մատղաշները ծանոթանում էին աշխարհի ու գարնան հետ, իսկ Զորոն՝ տասը-տասնմեկ տարեկան մի տղա կար՝ Զորոն կանգնած կապտաժեռ վեմին՝ պարսատիկը թափով պտտում էր, վը՜ժժ-վըժժ, և քարեր էր շպրտում դեպի ձորը: Հետաքրքիրը հենց այդ էր. Քարը սույլ ու թափով հասնում էր մինչև ձորը, իսկ ձորի վրա ուղեծիրը մեկեն կոտրվում էր, և քարը՝ քանց զարկված ագռավ, թպրտալով ընկնում էր ձորը:

 

Բանջար հավաքող աղջիկների նախշուն բույլքը վետվետում էր լանջն ի վեր: Նրանցից մեկը՝ յոթ-ութ տարեկան պստլիկ Ալեն, սև պլստան աչքերով ու ջուխտակ բարակ ծամով Ալեն, բոբիկ ու նախշուն գոգնոցով ու կրակի կտոր Ալեն. Ամիկի պես՝ հենց իրենց թանիկ ուլի, հենց Զորոյի խլրտուն մատղաշներից էն ճերմակ ականջներով ուլի պես, քարեքար էր թռչկոտում… Ալեն… Ծաղկեպսակ էր գործել-դրել գլխին… Ալեն… հովից տարուբեր գույնզգույն ծաղիկների մի փունջ…

 

Պստլիկ Ալեն… Եվ Զորոն անակնկալ հասկացավ, զգաց, որ նա իր Ալեն է, ուրիշ ոչ մեկինը, իր Ալեն է ու կա:

 

Այս կապույտ աշխարհը իրենն է, այս դաշտն առավոտը, մետաքսաքող Մարութա սարը իրենն է, Տիրամոր վանքի գլխին որպես լույս իջած ճերմակ ամպի պատառն իրենն է, Տալվորիկ ծուռ գետի գոչգոչունը, գյուղի գլխին բզկտված ծուխը, այս խլրտուն ու խլուշտ- մլուշտ ուլերն ու գառները իրենն են, արևը, երկինքը, այս ծաղկած քարերը, ժայռը, որին կանգնած թափով պտտում է պարսատիկը, վը՜ժժ-վը՜ժժ-վը՜ժժ, այս խելառ պարսատիկը իրենն է, Ալեն… ծաղկեպսակը գլխին քարից քար թռչկոտող պստլիկ Ալեն իրենն է, ուրիշ ոչ մեկինը չէ, իրենն է ու իրենը:

 

                                                                                                               2

 

-Ալեեե՜.. Ալե, իմ հոգին, Ալեեե՜… Ծերունին մահակին հենված՝ կանչում էր երգեցիկ:

 

Գարնան է՜ն առավոտը նրա համար էր այնքան լուրթ ու գեղեցիկ, որովհետև արևի խավարում պետք է լիներ…

 

Դալար վարոցով գառնարածը էն առավոտ նրա համար նկատեց, նրա համար գտավ իր պստլիկ Ալեն, որովհետև պետք է կորցներ…

 

***

 

Եվ հանդիպեց մեկ էլ հիսունհինգ տարի հետո…

 

Երբ ամուսնացնում էր իր կրտսեր որդուն, Զորոն որոշեց հարսանիքի խմիչքը անձամբ և անպայման Արարատյան դաշտից բերել… Մյուս որդիներին ամուսնացնելիս նեղն էր և փոքրիկ հավաք արեց հարսանքանման մի բան: Իսկ, ահա փառք, կարող է ողջ գյուղի, հեռու ու մոտիկ բարեկամների համար լի ու բոլ սեղան բացել, անարատ ու ընտիր գինիով և անպայման՝ Արարատյան դաշտի և կա ու չկա՝ տնական: Որքան էլ ավագ որդին, որ առանձին ծուխ էր, միջնակ որդին, որ արդեն առանձին ծուխ էր, որքան էլ համոզեցին խմիչքը բերել գինու գործարանից (գործարանի գինուն գինի չի հասնի), Զորոն չհամոզվեց, Արարատյան դաշտից, կա ու չկա՝ Արարատյան դաշտից, և ընտրողը ինքը՝ Զորոն պետք է լինի:

 

Եվ առավոտյան նստեց մեքենա, միջնակ որդին սեփական ավտո ուներ, նստեց որդու կողքն ու իջավ դաշտ:

 

Գյուղեր մտան՝ դուրս եկան, մտան, դուրս եկան, ամեն գյուղում Զորոն, է՜, քանի կարասի գինի փորձեց, բայց ոչ մեկը սրտովը չէր:

 

Իրիկնապահ էր արդեն, խիտ ծառաշարերով երիզված մայրուղով որդին սրդողած թռցնում էր մեքենան, ծառերի արանքից հանկարծ մի ճանապարհ հայտնվեց, և Զորոն, չգիտես ինչու, խառնվեց իրար,-անցանք,- և ձեռքը գցեց ղեկին: Մեքենան թռավ ճանապարհից և խճճվեց թփուտների մեջ: Առանձնապես վթար չէր. Դռան մի փոքր քերծվածք, մի քանի խազ ու մազ, բայց որդին փրփրել էր:

 

  -Քու սիրտ լեն պահե, լաո,- հանգստացրեց Զորոն,- կպատահի՝ բարին էս էր:

 

  -Էս գեղ իմ սրտին դուր եկավ:- Հետո, գյուղի կենտրոնում, մեքենան կանգնեցնել տվեց,- լավ- վատ՝ էստեղից կառնինք:- Եվ մոտեցան հավաքվածներին:

 

Բոլորն էլ գինի ունեին և պատրաստ՝ մառան առաջնորդելու: Միայն մեկը՝ լողլող մի մարդ, սուս էր, և Զորոն հենց նրան դիմեց:

 

  -Ինչո՞ւ չունեմ,- պատասխանեց մարդը,- այգի ունեցողը գինի էլ կունենա:

 

  -Աստված վկա, իմ տղի հարսանիք քու գինով կանիմ,- հայտարարեց Զորոն:

 

  -Էրթանք ձեր տուն:

 

Որթատունկի թառման ճակատին առած գինեբույր տուն էր: Տնամերձ ծիրանենու բունն ի կախ տաքդեղի կարմիր շարուկներ կային, և պստլիկ ու ժիր մի պառավ վար էր առնում շարուկները:

 

  -Լավ տուն ու տեղ ունիս, ախպեր:- Տունն ու այգին իրոք, Զորոյին շատ դուր եկան:-Ուրախ վայելում: Խոսքի վրա պառավը կտրուկ շուռ եկավ: Մեկ ուզեց տաքդեղը գցել մաղի մեջ և մոտենալ, բայց այդպես՝ կարմիր շարուկը թևին, շարունակեց հետաքրքիր նայել անծանոթին: -Քու նշանա՞ծն է: -Հա: Քո երկրացին է: -Իմ էրգրացի՞ն… Հը՜մ, արի, հը՜մ, արի, իմ քուր,- խնդացավ Զորոն:- Հը՜մ, արի ծանոթանանք: Պառավը մանրիկ ու չափուկ մոտեցավ, ժպտերես ձեռք տվեց. Թևն ի կախ շարուկները խշխշացին, և նա մեղավոր նայեց, որ տաքդեղով է դիմավորում երկրացի հյուրին: -Էրգրի ձեր գեղ ո՞ր մեկն է, քուրիկ: Եվ պատասխանի վրա Զորոն կուչ եկավ, ինչպես կծկվում են շպրտված քարից: -Սարեկա՞ն,- դժվարությամբ մեկնվեց Զորոն,- Սարեկա՞ն,- և չնայած պառավը շատ մոտ էր, Զորոն դեմքը մոտեցրեց և կկոցած նայեց աչքերի մեջ… Հոգնած ու տխուր էին պառավի աչքերը, բայց խորքում չարաճճի ժպիտի մարմրող կայծեր կային: Զորոն կախեց գլուխը, ապա մտմտուն ու շեղակի նայեց կնոջ թևն ի կախ տաքդեղի շարուկին, հետո հեռո՜ւ- հեռվից, շատ հեռվից եկող մի ժպիտ՝ կոտոր, մեղք ու կրակ, սարդոստայնի պես խճճվեց բեղին, և նա շշնջաց՝ Ալե՜ն: Նույնիսկ պառավը չլսեց իր անունը: -Ալե՜ն,- շշնջաց Զորոն ու ծանր շտկվեց: Շտվեց, ձգվեց, ձգվեց (վերջին տարիներին որդին հորը այդպես շիտակ ու ձիգ չէր տեսել), արտասովոր ձգվեց և դիմացը կանգնած պստլիկ կնոջ գլուխն ի վեր նայեց հեռու, տների ու ծառերի արանքից գտավ լեռնապարը և որքան շունչը հերիքում էր կանչեց.- Հըըիիի՜, Ալեե՜ն, … Ալե՜ն,- հայացքը հեռու լեռներին՝ հա՜ կրկնեց,- Ալեե՜ն… Պառավը ծգլվզած տնտղում էր Զորոյին, որ կիսախուփ, մշուշոտ հայացքը հեռու, վերացած իր անունն էր կրկնում և ի պատասխան նրան, հարձագանք այդ հեռագնա ու տաք շշնջոցի՝ լացել էր ուզում: Հետո Զորոն շաղված հայացքը դարձրեց պառավին և էլի շշնջաց. -Ես Զորոն եմ… Ալե:- Եվ ձեռքերն առավ ափերի մեջ, քամեց, կպցրեց խոնարհված ճակատին, հետո մոտեցրեց շուրթերին: Պառավը շփոթվեց: Էրգրի օրենքով կինը պետք է տղամարդու ձեռքը գնար, և շտապեց համբուրել Զորոյի ձեռքը: Արցունքներն արդեն թափվում էին, է՜, երբվանի՞ց մոռացված- մոլորված արցունքները ելք էին գտել, և հանգրվանը Զորոյի ձեռքերն էին: Հետո այնպես եղավ, որ միմյանց ձեռքերն էին թռցնում համբուրելու համար, և տաքդեղի շարուկը, որ կախված էր պառավի թևից, զորացած տաքդեղի կարմիր շարուկը, խշրվեց նրանց դեմք ու աչքերի մոտ, Ալեն, փռշտաց, նա, որ հանդարտիկ թափում էր աչքերից, և լացը այնքան դուր էր գալիս, տրորեց աչքերը, և ջերմ ու մաքուր արցունքները պղտորվեցին, կծվացան կոպերի տակ… Եվ դեմ-դիմաց կանգնած երկու երեխա բռունցքներով տրորում էին կծկծացող աչքերը ու շաղված հայացքներով նայում էին իրար: -Բաբո, ուշացանք,- հարկ համարեց որդին: Զորոն սթափվեց: Աչք դիպցրեց որդուն, ապա տնտղեց տանտիրոջը, դարձավ նայեց Ալեին և գլուխը տմտմբացրեց: -Ալեն… կմկմաց. Ինչ-որ բան էր ուզում ասել, բայց էլի դարձավ տանտիրոջը,- ուրեմն… քու նշանածն է… Բարի վայելում:- Եվ վռազ ավելացրեց: - Գինին ո՞ւր է: Մառանում տանտերը պղնձե չափով գինի լցրեց, գավաթի հետ մեկնեց Զորոյին, որ փորձի, իսկ Զորոն հենց չափով խմեց, մի շնչով դատարկեց ու փառավորվեց: -Օխաա՜շ,- ափով սրբեց բեղերը:-Իմ սիրտն հովցավ… էսպես անուշ գինի իմ շրթին չէր դիպե, Ալե: Անուշ գինի էր: - Եվ գլխահակ և շեղ ու մի տեսակ իրենից զատվող հայացքը մառանի անկյունում կանգնած պառավի սոլերին՝ դիմեց որդուն:-Իմացա՞ր, լաո, թե արև ծագից չուրի հիմա ինչի համար կմտնինք գեղերն ու կելնինք, կմտնինք ու ձեռնադատարկ կելնինք դուրս… Իմացա՞ր… Իմ ուզած գինին էս էր ու էս… Լցրեք: -Ինչքա՞ն, քանիսո՞վ,- հետաքրքրվեց տանտերը: -Կարասը լրիվ իմն է:-Զորոյի ձայնի մեջ կռիվ կար:-Լցրեք ու առանց հախ ու հաշվի… Գինին անգին է,-բողոքեց Զորոն,- գին ու արժեքն էլի գինին է, Ալե… Լցրեք: Տանտերը մոտեցավ չափը վերցնելու, բայց Զորոն չտվեց: -Ուրիշ բանով լցեք. Էս իմ բաժակն է: Որքան էլ որ տանտերը համոզեց, որ ոտքի վրա խմել պետք չէ. Տուն կա, սեղան կա, քիչ հետո մարդավայել սեղան կնստեն, կարգին կծանոթանան, մանավանդ որ համերկրացի- համագյուղացիներ են հանդիպել, Զորոն չլսեց: Որդին բշտեց, միջամտեց նաև Ալեն, բայց Զորոն տեղն ու տեղն էր ուզում խմել, հենց՝ պղնձե ամանով, հենց կարասից: Ստիպված պառավը հաց ու մաց բերեց՝ հարմարեցրեց, սակայն Զորոն ձեռք չտվեց հացին, կարասին մոտիկ հենվեց պատին՝ լցրեց ու խմեց, լցրեց ու տակետակ խմեց… Եվ սրբում էր բեղերը ու բռի մեջ տնքում ՝ Ալե… Պառավը նստել էր իր հարմարեցրած սեղանի մոտ և մտամոլոր նայում էր: Քիչ առաջ, երբ Զորոն նոր մտավ բակ, նա ժիր ու կայտառ էր, հիմա կուչ էր եկել, իրոք՝ մի բուտ պառավ, թմբիրի մեջ, աչքերը դեռ կծկծում էին, բայց զգում էր, որ ընդհատված անուշ լացը ալիք-ալիք բարձրանում է: -Քու էրիկին տեսանք, Ալե, ուրիշ ի՞նչ ունիս: -Փառք Աստծու, տղեք ունեմ, ախպեր Զորո,- և որոշեց զսպել լացը,- հարսներ ունեմ, ամուսնացած աղջիկներ ունեմ, թոռներ ունեմ: Դո՞ւ ինչ ունես, ախպեր Զորո: -Փառք Աստծու, տղեք ունիմ, Ալե, հարսներ ունիմ, կարգված աղջիկներ ունիմ, Ալե, բոլ թոռներ ունիմ, էս գինին էլ,- Զորոն էլի լցրեց ամանը,- էս անուշ գինին էլ իմ փոքր տղի ուրախության համար է, հարսանիքի համար է, Ալե… Հըիիի՜, Ալե, իմ հոգին: Եվ սկսեց երգել: Տանտերը, կարասի վրա խոնարհված, անթատակով բբեց Զորոյին և տակետակ ժպտաց՝- գնահատեց իր գինու ուժը: -Էս ի՜նչ անուշ գինի էր, Ալե,- երգի միջից ու երգահանգ կանչեց Զորոն: -Էսքան ժամանակ էսքան անուշ գինի էղնի հոս, ու ես անտեղյակ: Հըիի՜ի, Ալե: -Եվ կցեց կտրված երգը: Տանտերն ու որդին ավարտեցին գինու չափն ու հաշիվը: Զորոն երգում էր: Տանտերը ծխախոտ վառեց ու նստեց կնոջ կողքին, Զորոն երգում էր, որդին գինով լի տիկ ու տակառիկները տարավ՝ տեղավորեց, դարձավ կանգնեց մառանի կենտրոնում, Զորոն ինքնամոռաց երգում էր: Պղնձե ամանը դատարկ էր արդեն. Վերջին չափ գինին երգելիս շաղ էր տվել, ինքն էլ չիմանալով, թե ինչպես, ոտից-գլուխ օծել իրեն: -Հըիի՜ի, Ալեե: - Ինչպես սկսել էր, այնպես էլ ավարտեց երգը, աչքերը բացեց, սակայն ոչ մեկին չտեսավ՝ ոչ մոլորիկ Ալեին, ոչ խնդմնդացող տանտիրոջը, ոչ կողքին կանգնած որդուն, որ պղնձե ամանը առավ ձեռքից և մտավ թևը: -Գնացինք, բաբո: Զորոն թևը փոխցրեց և պինդ սեղմվեց պատին: -Մարաթուկ վկա, իմ ոտքն էստեղից դուրս չի էլնի: Ալե՜ե… Տանտերն առաջարկեց, որ գնան տուն. Զորոն պառկի, մի քիչ հանգստանա: -Հայ-հաա՜յ, էլ իմ աչաց քո՞ւն կգա: - Եվ բռունցքներով տրորեց աչքերը: - Ալե՜ե,- կանչեց Զորոն,- դու ո՞ւր կորար: Հետո որդին նորից քաշեց, և Զորոն հրեց ու հայկհոյեց, վրավորեց նաև տանտիրոջը: Երեխայի պես կառչել էր պատից և չէր ուզում պոկվել և մեջ-մեջ կանչում էր, -Ալե՜ե… Եվ տանտերը տեղին դիտողություն արեց: -Դու զիս կվռնդի՞ս, հայ:- Զորոն ձայնի վրա չքշեց միայն նրա համար, որ կառչած տեղից չպոկվի, չհեռանա: -Հացն ու գինի, Տեր կենդանին, կզարկիմ ու քու կարասներ կանիմ ջարդուխուրդ: Զի՞ս կվռնդիս… Ալեե՜ե: Ստիպված՝ որդին ու տանտերը քաշքշելով տարան, և Զորոն, կանչը շուրթերին, աջ ու ձախ որոնում էր Ալեին և չէր նկատում, և քաշքշվելով ելավ մառանից: Պառավը, որ հուզված կուչուռել էր, փլվեց ծնկներին և հոնգուր-հոնգուր լաց եղավ: Դրսից լսվում էր կանչը՝ Ալե՜ե, ոչ ոք իրեն այդպես չէր կանչել՝ այդպես ջերմ, այդքան սրտանց, այդպես կարոտիկ, աղոթքի նման, երգի պես, հեռու լեռներից եկող արձագանքի պես… Ալե՜ե,- գնալով հեռվից էր լսվում կանչը: Զորոն մութ փողոցում կանչում էր, գյուղից դուրս ելան՝ նույնը, և մինչև քնելը: Եվ քնած, շուրթերը խլվլում էին,- Ալե՜ե… 3 -Ալե՜ե… Ալե իմ հոգին, Ալեեե՜ե… Ծերունին մահակին հենված՝ երգեցիկ կանչում էր ու կանչում: Լանջն ի վեր մի մանչ ու մի աղջիկ էին բարձրանում. Զորոյի թոռնիկներն էին, կրստեր որդու երեխաները, նրա, որի հարսանիքի գինին Ալեենց տնից բերեց: Հարսանիքից հետո էլի մի երկու անգամ իջավ դաշտ. Ի տես Ալեին, հետո ձմեռը վրա տվեց, հետո գարուն՝ Զորոն բան ու գործի շ, առօրյա հոգսերի հետ, երբեմն հիշեց՝ միտք դրեց իջնել դաշտ, և ամեն անգամ մի բան խանգարում էր… Եվ այդպես տարիներ անցան: Վեց տարի: Իսկ այսօր… Իսկ այս առավոտ Զորոյի հոգին տակն ու վրա էր: Մահան էր արել գառները, իր տեղը, որ գյուղի թիկունքի սարն էր, իր գոյությունը… Դիմացը երկնագույնով լցված ձորերն ու կիրճերն էիրն, Արարատյան դաշտը՝ ծավե շղարշի տակ և այդ ծովածուփ շղարշի վրա՝ արծաթ գոտի՝ ելման Արաքսը, դենը՝ տակը փոթորիկ մտած վրանների ելևէջ շարուկը՝ Հայոց լեռնապարը, բայց նրա համար հգարնան մի ուրիշ առավոտ կար, աչքերի առջև գարնան հետ պսակադիր, է՜, մի ուրիշ առավոտ կար, աչքերի առջև գարնան հետ պսակադիր, է՜, մի ուրիշ աշխարհ՝ կապույտի հետ ծանոթացող գառ և ուլերի մի ուրիշ հոտ կար, դալար վարոցով գառնարած մի տղա և բանջարահավաք աղջնակների մի նախշուն բույլ, և ծաղկեպսակով պստլիկ մի աղջիկ՝ քարեքար թռչկոտող… -Ալե՜ե,- հայացքը հորիզոնին՝ կանչում էր ծերունին,- Ալե, իմ հոգին, Ալեեե՜ե… Եվ թոռներին նկատեց այն ժամանակ, երբ կողքին էին, և աղջնակը փիսոյի պես քսմսվում էր սրունքներին: -Բա գառներն ո՞ւր են, պապ: -Գառնե՞ր,- ծերունին ուշ հասկացավ թոռան հարցը,- գառնե՞ր,- հեռու հեռվից վերադարձած հայացքը պտտեց շուրջբոլորը:- Գառներին ի՞նչ կպատահի, գառնուկ: Ծնկները նվում էին, գետինը քաշում էր, տնքալով նստեց, բայց հորիզոնը ձգում էր հայացքը, իսկ միտքը անընդմեջ նույնն էր կնրկնում: -Ուտենք,- աղջնակը շտապ բացեց կապոցը,- բոլո՜րը կուտենք, պապ: «Գավաթ մը գինի կպիտեր: -Մտածեց Զորոն և տեղն ու տեղը որոշեց:- Էլնիմ ու էրթամ Ալեի մոտ»: -Գառներն ո՞ւր են, պապ: -Չկա՞ն,-Զորոն մահակին հենված՝ ոտքի ելավ: -«Էրթամ Ալեին ի տես»: -Գառներն է՜, էնտեղ են,- անորոշ մեկնեց փայտը: - Գնա ժողվե-բեր, քու քրոջ հետ՝ հաց կերեք, ես հասնիմ գեղն ու դառնամ: Ճանապարհին, մինչև տուն հասնելը, Զորոն հա՜ մեղադրեց իրեն, որ այսքան ժամանակ Ալեին տեսության չի գնացել: Եվ զարմացավ, ինչո՞ւ չի գնացել, ժամանա՞կ չկա, աչք ու ոտքի՞ց է տկար, կարողությո՞ւն չունի, ճամփա ու ավտո՞ չկա... Ախր ինչո՞ւ չի գնացել, միտք բերած օրը ինչո՞ւ է հետաձգել այցելությունը: Եվ, չգիտես ինչու, մեղավորը դուրս եկավ կինը: Ու երբ տուն մտավ, կնոջ վրա զայրացած էր արդեն: - Քու ձեռքի հացն հարամ է:- Ոտքը շեմից ներս դնելն ու կռիվը մեկ եղավ:- Հարամ է,- կրկնեց Զորոն:-Դու քու աջ ձեռքով հաց ես տվե, ձախով իմ հոգին առե,- ասաց Զորոն:- Դու իմ հոգին իմ բերանն ես հասցրե: Կպիտի էս փետ քու գլխին ջարդիմ: Եվ փայտը բռունցքի հետ խփեց իր գլխին: Խփեց ու նոր միտք ունեցավ. «Աստվածն իմ խելքի տունն ավրե. Ալեին էլ ի՞նչ տեսություն...էլ ի՞նչ տեսություն... էրթամ զինք առնիմ ու գամ»: Պառավը շվոթ ու շիվար կանգնել էր: - Իմ խանգարիչ դու ես,- վերաձայնեց Զորոն: «Մարդկանց խոսք ճշմարիտ է հայի վերջին խելքն էղներ իմ գլուխ... էն օր, էն գինու օր հարկ էր Ալեին առնեյ ու գայ»: - Իմ խանգարիչ քու երեխեքն են: Քու աղջիկներն ու քու տղեք: «Հենց էն օր հարկ էր Ալեին նստեցնեյ ավտոն ու բերեյ»: Եվ մտքով անցավ, որ տղան դեմ կկանգներ, թույլ չէր տա: - Իմ խանգարիչ քու միջնակ տղեն է էղե, քու փոքր տղեն է, ու ես իր ձեռքի տակ կապրիմ... էս տուն բանտ է, իմ շունչ մեջ էս տան չի էլնի... Ես կբաժանվիմ: Մեկեն ու հաստատ որոշեց Զորոն: «էսօր էն քողտիկ կարգի բերեմ, լուսուն էրթամ Ալեին առնիմ ու գամ»: - Երկինք դիպնի երկրին՝ կբաժնվիմ ու կբաժնվիմ,- պնդեց Զորոն: «Խաթրով չեղավ՝ կփախցնիմ ու կբերիմ»: - Բավ է, խաթրով էղնի՝ կբաժանվիմ, զոռով մնաց՝ կբաժանվիմ: Եվ պառավի զարմացած, շփոթված հայացքի տակ Զորոն փնչալով քշեց դուրս: Նոր տան թիկունքին քողտիկ կար. հին տունն էր, դուռը մետաղալարով կապկպված: Հին իրեր էին լցված քողտիկում: Ծերացած օրորոց, այրված վառարան, խոփ, գերանդի, եղան... Տանելի մի վառարան ընտրեց, երկու աթոռ, մնացածը կրեց-դասավորեց քողտիկի թիկունքին, մաքրեց պատ ու առիք, դուռը ամրապնդեց... կարգի գցեց հին տունը: Իսկ երեկոյան, երբ տղաները հավաքվեցին-եկան, հայրը տեղադրել էր արդեն իր մահճակալը, անկողինը աման-չաման էր բերել, մի պարկ ալյուր... Հայրը առանձին տուն էր ու դռանը նստած՝ հանգիստ ծխում էր: Տղաները իրար անցան, ո՞վ է վիրավորել բաբոյին, միմյանցից հաշիվ էին պահանջում, մորն էին հարցու- փորձում, հենց իրենից՝ բաբոյից էին ուզում պատճառը իմանալ՝ ո՞վ է վիրավորել, իսկ Զորոն կարճ էր կապում. - Աշխարհքն է վիրավորե Զորոյին... Մեջ աշխարհքին ինչքան մարդ կա՝ Զորոյին վիրավորանք է հասցրե: Ու Զորոն աշխարհքի հետ խռով է ու... «մենակ Ալեն... մեջ աշխարքին՝ մենակ Ալեն», ու կբաժանվիմ: Ինչ արին-չարին, տուն չգնաց և ոչ էլ՝ առանձին ծխատեր զույգ որդիներից մեկն ու մեկի հարկի տակ: Բաժանումը հաստատ էր ու հաստատ: 4 Հաջորդ օրը կեսօրին Զորոն արդեն դաշտի գյուղում էր: Մի քանի անգամ գնաց-եկավ Ալեի տան դիմաց՝ փողոցում էր ուզում հանդիպել, գնաց-դարձավ, կանգ տվեց ճյուղերը տան պատուհանին քսող թթենու տակ, թխկթխկացրեց պատուհանը և, թթենու բնի ետևը պահ մտած, սպասեց արձագանքի՝ Ալեն չի՞ երևա պատուհանի մոտ... Թե երևաց՝ ձեռքով նշան կանի-կկանչի: Դնաց-եկավ՝ թխկթխկացրեց, պահ մտավ, բայց Ալեն չկար ու չկար: Փողոցում երեխաներից բացի ոչ ոք չէր երևում, գարուն էր, ամեն մեկն իր բան ու գործին: Եվ Զորոն ստիպված էր մտնել բակ: Բակ մտնելն ու Ալեին տեսնելը մեկ եղավ՝ նույն ծիրանենու մոտ էր, որ գինի տանելու օրը տեսավ (տաքդեղի կարմիր շարուկն էր հավաքում): Հիմա ծիրանենու շուրջբոլորը բանջարեղեն էր ցանված, և Ալեն փխրեցում էր անում: Շատ պստիկ էր: Նստած էր թմբին, ուս ու պարանոցով թեքվել էր կողքի և իմիջիայլոց, Զորոյին այդպես թվաց, իմիջիայլոց փխրեցնում էր ու դնդնում, Զորոյին այդպես թվաց, ոչ խոսք լսեց, ոչ դնդնոց լսեց, բայց նրան թվաց, թե Ալեն, իրոք, խաղ էր ասում, է՜, էրգրի հին խաղերից, գինին տանելու օրը ասած իր խաղերից մեկը Ալեն դնդնում էր: Զորոյի ձայնի վրա պառավը տարիքին անսովոր կտրուկ նայեց: - Իմ հոգի՜ն, Ալե:- Զորոն փայտը հենեց ծիրանենու բնին և պառավի ձեռքերն առավ ափերի մեջ: - Բարով տեսանք... Փոքրացե՜-դարձե բուռ մի... է՜ ն Ալեի չափ: - Եվ գլխով արեց լեռների կողմ:- է՜ն պստիկ Ալեի չափ: Կհիշի՞ս... Քանց էսօր՝ իմ աչաց դեմն է: Դու կհիշի՞ս... Քու գլխին ծաղկեպսակ կար, ու դու քանց ուլիկ՝ էս քարեն՝ էն քար, էս քարեն՝ էն քար: Կհիշի՞ս... Օր է՜ն նշանավոր օրն իմ սիրտ ճղփաց... Եվ ստացվեց այնպես, ինչպես առաջին հանդիպման ժամանակ. Զորոն ձգված, մշուշոտ հայացքը հեռու լեռներին, իսկ դիմացը կանգնած պստլիկ պառավը՝ ծգլվզան, աչքը՝ էրգրացու կիսաքուփ աչքերին: - էրթանք տուն, ախպեր Զորո: - Չէ՜, տուն չէ, տուն չէ՜, իմ հոգին,- աշխուժով վրա բերեց Զորոն,- այ, այգու խորքում ջահել խնձորենի կար, էն ծառի տակ: Հետո պղնձե ամանով գինի խնդրեց և փայտն առավ, գնաց-նստեց խնձորենու տակ: Գլխարկը հագցրեց ծնկին և նայեց լեռների կողը: «Իմ գործն արդար է, ու Մարաթուկն ինձ օգնական»: - Իմ գործն արդար է, Ալե,- գինին առավ պառավի ձեռքից,- ու Մարաթուկն ինձ օգնական:- Խմեց գինին և գործնական շտկվեց տեղում: - Դե հիմա հարց տուր, թե ինչի համար է էկե Զորոն: - Ծանոթ բարեկամ մարդ ենք, ախպե՛ր Զորո, էրգրացի, գնալ-գալն աշխարհի օրենքն է: - Հըմը էդքա՞ն, Ալե'...,- Զորոն ձեռքը մեկնեց ծիրանենու կողմ,- նոր քեզ բան ասի... Օր էսօրվա պես անուշ օր էր, ու իմ սիրտ ճղփաց քու վրա, Ալե՛: Զորոն սպասեց պատասխանի, իսկ պառավը հարցական նայում էր: - Հաց բերե՞մ, ախպե՛ր Զորո: - Հաց չէ, գինի կպիտի: «Յա Մարաթուկ,- մտքում օգնություն խնդրեց Զորոն,- քու սուրբ ձեռքով բորբոքած կրակ, քու սուրբ ձեռքով թող հով ու զով դառնա»: - էդ օր,- հենց պառավը հայտնվեց, Զորոն շարունակեց խոսքը,- էդ գարնան օր, որ Մարութա բարձրիկ վանք քու սերն ճիրեց մեջ իմ սրտին, Ալե՛, քու բոյ, ա՜յ, էսքան էր,- մի թիզ կտրեց գետնից:- Իմացա՞ր: էն օր ես ուշքի եկա, որ Ալեն՝ բոբիկ ու շաղոտ ոտքերով Ալեն, ծաղկեպսակով Ալեն, իմ Ալեն է: Իմ Ալեն է ու իմ Ալեն է: Իմացա՞ր... էն օր Մարաթուկ սեր տվեց, հըմը մեկել օր անօրենները խլեցին... Բորենին ընկավ մեջ մատղաշներին, ավեր ու կոտորում, առ ու փախ ու ալան-թալան էղավ ու արևի խավարում էղավ... արևի խավարում էղավ, Ալե՛, ու ես ու դու կորցրինք զիրար... Իմ խոսք ճշմարի՞տ է, իմ հոգին: - Քու խոսքը կոտորումի մասին չէ՞, ախպե՛ր Զորո: - Կոտորումի մասին է ու... սիրո մասին է, Ալե՛: Ծերունին գինի խմեց, նոր ծխախոտ վառեց և սպասեց արձագանքի: Պառավը լուռ էր, ուս ու պարանոցով կողքի թեքված, և մաշված մատները խաղում էին կանաչների հետ: - Նորեն դու իմ Ալեն ես,- շշնջաց ծերունին:- էն օրը չի կորե, Ալե՛, էն օրը կա, գարնան էն օր քանց իմ աչաց դեմն է... Ուլերն ու գառներ կխաղեն Մարութա փեշին, դու... Նախորդ առավոտի հետ հայտնված, է՜, անցած-գնացած գարնան օրը, որ թավիշ ու գունեղ պարուրել էր ու պոկ չէր գալիս, Զորոն նորից պատմեց: - Ըբը՜... Մարաթուկ կնքեց իմ սերն ու էն օրից չուրի էսօր էդ սուրբ մեղք մեջ իմ հոգուն է, Ալե՛... Ելի՛ ու քու գոտին ժրե՛ ու էրթանք, իմ հոգին: - Ո՞ւր,- զարմացած նայեց պառավը: - Կհարցնե՝ ո՞ւր... Ըբը էսքան հեքիաթ ո՞ւմ համար էր, Ալե՛, ելի՛, ու հետ իրար էրթանք մեր գեղ: Իմ քոչից բաժանվեցի ու բաժանվեցի, քանի մի տարվա կյանք է մնացե՝ հետ իրար ապրինք ու թող Մարաթուկի սրտով էղնի: - Խելա՞ռ է,- ափն ի շուրթ՝ մեկուսի ասավ պառավը և ակամա փորձեց գինին վերցնել Զորոյի դիմացից: - Չէ՜, գինին չէ՜ ... Գինին էստեղ ի՞նչ մեղք ունի, գինին չէ, Ալե՛, է՛ս է,- ափը դրեց սրտին,- էս է, իմ հոգին, էս է... էն խորոտ հեքիաթն ո՞ւմ համար էր, Ալե: էլ ինչի՞ էն լուս-առավոտ ծնվեց-եկավ աշխարհք, թե ես ու դու մեր գլուխ հետ իրար չդնինք մեկ բարձի... Թե՝ չպիտի լինի... թե՝ չպիտի լիներ, էն կապույտ առավոտը ինչո՞ւ ծնվեց, թե Զորոն էդ առավոտ իր պստիկ, նախշուն Ալեին պետք է գտներ ու իրիկուն չեկած՝ կորցներ, էդ լույս- առավոտը ինչո՞ւ եղավ, Ալե ... Եղավ, որ գար էս մեղավոր աշխարհի մեղքը ավելացներ ու էրթա՞ր, եղավ, որ գար դաղեր Զորոյի հոգին ու էրթա՞ր, որ Զորոյին ասեր, թե աշխարհում էսպես-էսպես անուշ բա՞ն կա, ասեր ու էրթա՞ր, Ալե... Երա՞զ էր... Խորոտիկ հեքիաթ էր... Չէ. էն լույս-առավոտը եղել է ու կա: - Ելի՛ ու քո գոտին ժրե՛, ու երթանք,- պահանջեց Զորոն: - Ախպե՛ր Զորո, երկինք վկա, դու քո խելքը թռցրել ես,- նեղսրտեց պառավը: - Կփախցնիմ,- Զորոն բռունցքը խփեց գետին: Պառավը ափի մեջ խնդմնդաց: - Ինչպե՞ս կփախցնես, ախպե՛ր Զորո: - Պստլի՜կ, բուռ մի բան ես, կգցիմ մեջ պարկին ու...Դժվար չուրի գեղից դուրս գալն է: Հետո աշխարհք թափի-գա՝ Ալեն իմ Ալեն է: Կփախցնիմ:- Պինդ կրկնեց Զորոն: Բակից տղամարդու ձայն լսվեց. Ալեին էր կանչում: Եվ ձայըր Զորոյի ականջին հնչեց որպես հեռախոսականչ՝ ալո՜ո... - Իմ մարդն է.,- պառավը շտապեց ելնել: - Քու էրիկ լավ մարդ է, հըմը՝ կփախցնիմ: Գիշեր է մնացե՝ կփախցնիմ,- և քաշեց փեշից ու շշնջաց:- Քու բերան գոց կպահիս ու ձեն-ձուն չես հանի: Պառավը էլի խնդմնդաց և գոգնոցի ծայրով սրբեց բերանը: - Ե՜լ, ախպե՛ր Զորո, ել էրթանք տուն: - Տունն ես ի՞նչ գործ ունիմ... Զիս կգցիմ գեղից դուրս, մութն ընկավ՝ էլի կդառնամ հոս ու իմ աչք քու ճամփին: Խոսք մեկ ու Աստված մեկ: Տանտերը նորից ձայն տվեց: - էստեղ եմ,- պատասխանեց Ալեն,- ախպեր Զորոն է եկել: Զորոն քաշեց պառավի փեշը, տղամարդավարի կրճտացրեց ու բռունցք ցույց տվեց: - Կփախցնիմ, Ալե՛,- շշնջաց,- կամիս-չկամիս՝ կփախցնիմ: - Հաա՜,- տանտերը հայտնվեց,- դո՞ւ ես: Բարով ես եկել: Գինի՞ ես ուզում,- ծիծաղեց տանտերը: - Շատ կուզիմ, ախպեր:- Կոտրված խոստովանեց Զորոն:- Քու գինու պես գինի մեջ աշխարհքին չկա ու չի պատահի: Մեծ բրդելու ու իմ գլուխը ջարդելու իրավունք ունիս: Մինչ այս, մինչ այն, գերդաստանը հավաքվեց՝ զույգ տղա, զույգ հարս, թոռներ, հավաքվեցին և նստեցին սեղան: «Շեն տան սեղան է,- մտքում գնահատեց Զորոն:- Քանց հարսանիքի սեղան... Մարաթուկ վկա, իմ ու Ալեի հարսանիքն է»: Գերդաստանն, իրոք, ուրախ էր, իսկ Ալեի որդիները՝ ոգևորված: Գինին տանելու օրը տանը չէին: Մի մարդ է եկել, իրենց մոր համերկրացի հետաքրքիր մի ծերունի, պղնձի չափով չգիտեմ քանի գինի է խմել, երգել է ու խմել, երգել է ու խմել, և դժվարությամբ են մառանից հանել դուրս: Դրանից հետո՝ Էլի է հայտնվել, բայց, ափսոս, որ դարձյալ չեն տեսել: Եվ, տես, այդ հետաքրքիր ծերունին իրենց հյուրն է. ճերմակ, թավ բեղեր ունի, պինդ կնճիռներ, խոսում Է բարձրաձայն, հաճույքով մինչև տակ խմում է և անմիջապես լցնում բաժակը: - Դու մեր մորեղբայրն ես:- Կրտսերը ավելի խանդավառ էր:- Մոր կողմից մենք ոչ մի ազգական-բարեկամ չունենք, դու, իսկապես, մեր մորեղբայրն ես: «Օտար կհաշվիս զիս, թե քեռի, քու գործն է,- Զորոն մտքում պատասխան տվեց,- հըմը էս գիշեր քու մոր կփախցնիմ... Կփախցնիմ, լաո»: Կրտսեր որդին մորը շատ էր նման: «Ալեն է ու կա»,- մտածեց Զորոն և հարց տվեց. - Քո նշանածն ո՞րն Է, գա՛ռ: Եվ տղայի կինը, որ հենց իր ուսնկիցն էր, շատ դուր եկավ: - Ձեր կենաց:- Վրա-վրա երկու բաժակ գինի խմեց ու ավելի ուշադիր նայեց տղային: Տղայի բիբերը ուրախ առկայծում էին, և աչքերի մեջ երգ կար: Հա՛, երգ կար. Զորոն որքան նկատել է՝ այդպիսի աչքունքով երիտասարդները բոլորը ձայնեղ են լինում: - Դու խաղ ասել գիտե՞ս: - Գիտեմ,- ուրախ պատասխանեց տղան: - Թե էդպես է, քու քեռու բաժակին մի խաղ ասա: Տղայի երգի ընթացքում էլի խմեց ու զգաց, որ աչքերը մշուշվում են... Այդպես շո՞ւտ... փոքրիկ գավաթներով դեռ մի քանի գավաթ է խմել... Ուրեմն էլ խմել պետք չէ... Զորոն կերուխումի համար չի եկել... Տանտերը թող խմի... թող տանտերը խմի ու հարբի, որդիները թող խմեն... իսկ Զորոն նպատակ ունի... Ո՞ւր է Ալեն: Պառավը մանրիկ ու չափուկ դուրս ու ներս էր անում և շուրթերին գողտուկ ժպիտ կար: - Ապրիս, լաո: - Զորոն բաժակը մոտեցրեց շուրթերին և երկմտեց՝ խմի՞, չխմի՞, բայց խմեց:- Ավելի շնորհք ունենաս... Հիմա դու ականջ դիր, ես ասիմ մի խաղ: Եվ մինչև սկսելը Զորոն փակեց աչքերը և գլխահակ ուս ու իրանով տարուբերվեց, օրորվեց, օրորվեց, հետո ձայն տվեց իր երգին՝ հըիիիի՜- աա՜խ, և կանչի հետ ձեռքը բարձրացրեց գլուխն ի վեր ու սկսեց երգել... Երգում էր խռպոտ, ծերունական բեկբեկուն ձայնով, աչքերը գոց, ինքնամոռաց ու քանդվելով: Երգը բնության մասին էր. նախշուն քարերով ու գույնզգույն ծաղիկներով սարերի և սարն ի վեր ելվերող սայլուղու ու սայլի, և դեպի երկինք ճախրող բոց լծկանների, սարի կրծքին՝ դեմ արեգական փռված կորեկի կլոր արտի... Զորոն ձեռքը բարձրացրեց գլխից վեր ու վար բերեց, մի շիշ տապալվեց, ուսնկից հարսը քաշվեց մի կողմ՝ ծերունու երգող ձեռքին ասպարեզ տալու. երգը կանաչ վարոցներով հոտաղների մասին էր և բանջարի ելած նախշուն գոգնոցներով աղջիկների... Երգը բնության ու սիրո մասին էր... Զորոն ավարտեց երգը, բայց, դեռ երգի հետ՝ տարուբերվում-ճոճվում էր, աչքերը դեռ գոց էին և այդպես ու հակված կանչեց՝ Ալեեեե՜.... Ե՞րգ էր, երգի վերջին ելևէ՞ջը, թե՞ իր պառավի անունը տվեց՝ տանտերը չհասկացավ: Ալեն բան ու գործ թողած՝ կուչ էր եկել սեղանի եզրին, չկար պահ առաջվա կայտառությունը, շուրթերի անկյուններում ծվարած գողտուկ ժպիտը չքացել էր, տխուր ու շիվար մի պստլիկ պառավ համերկրացուն էր նայում: - Ալեեեե՜,- Զորոն նայեց պատուհանից դուրս, լեռների վրա արևն արդեն հանգչում էր:- Արևմարք չեղներ մեջ աշխարհքին,- երգահանք շշնջաց Զորոն,- կեսօր ու արևմարք ու իրիկուն ու գիշեր չեղներ, ամառ ու ձմեռ չեղներ... Կպիտեր՝ թաք գարուն... Թաք գարուն ու առավոտ... Ու մեծնալ չեղներ, Ալե՛, էրեխան մնար էրեխա, ես՝ էն նախշուն քարի վրա, դու՝ շաղոտ կանաչների մեջ ու քո գլխին՝ ծաղկեպսակ ու քո գլխին՝ ծաղկեպսակ, Ալե՜... - Մա՛, քեզ հետ է:- Բոլորը սուս արած լսում էին ծերունու մենախոսությունը, և տանտիրոջ կրտսեր որդին հուզվել էր:- Քեռի Զորոն քեզ հետ է, մա՛... Նստի՛ր քեռի Զորոյի մոտ: Իսկ մայրը դժվարանում էր ոտքի ելնել: Տղան օգնեց մորը, բերեց քեռի Զորոյի կողքին նստեցնելու: -Յա՜, Մարաթուկ:- Զորոն ոտքի կանգնեց ու պառավին գիրկն աոավ: Հետո պառավը դեմքը սեղմել էր ծերունու կրծքին, իսկ Զորոն խոնարհել էր գլուխը, այտը հպել Ալեի մազերին և շեղ ու կիսախուփ նայում էր պատուհանից դուրս ու երգեցիկ կանչում. -Ալեե՜ե... Ալե, իմ հոգին, Ալեեեե՜...

 

 

 

 

236. Փակագծում դրված բայերն այնպես գրի´ր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանեն:

        Դուք ինչ-որ երեսուն տախտակի վրա (ամրացրիք) այդ վանդակը:

          Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում (արածացրիր):

          Հավերը (երկարացրին) վզները դեպի ներքև, նայեցին դես ու դեն:

          Նա իր ձիուն (մեծացրեց) չամչով ու գարիով:

          Ես հավանաբար (ձանձրացրի) ունկնդիրներին:

          Մենք անզգուշորեն (թռցրինք) արևկող անող թռչուններին:

237. Փոքրիկ պատմություն գրի´ր, որից հետևյալ հետևությունն արվի.

Ի´նչ էլ լինի, կյանքը հրաշալի է:

238. Օրինակ Ա և Բ նախադասությունների տարբերությունները գտի´ր: Մնացած նախադասություններն ըստ օրինակի փոխի´ր(կրավորական դարձրու):

Օրինակ.` Ա. Ծուխը մրոտել էր առաստաղն ու պատերը:

                   Բ. Առաստաղն ու պատերը մրոտվել էին ծխից:

                 Ա. Պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացի փրկել էր նրան:

                 Բ. Նա փրկվել էր այդ կողմերով անցնող մի գյուղացու կողմից:

                 Ա. Սպիները ծածկել էին նրա ամբողջ մարմինը:

                 Բ. Նրա ամբողջ մարմինը սպիներով էր ծածկվել:

Անցած տարիները կնճռոտել էին կնոջ դեմքը:

Կնոջ դեմքը կռճոտել էին անցած տարիները:

Դահլիճը լավ կահավորել էին:

Լավ կահավորել էին դահլիճը:

Մեր ժողովուրդը մշակութային շատ արժեքներ է ստեղծել:

Մեր ժողովուրդը ստեղծել է մշակոիյթային շան արժեքներ:


239. Զույգ նախադասությունները տրված շաղկապական բառերից յուրաքանչյուրով միացրո´ւ, բարդ նախադասություն դարձրու: Փակագծում գրի´ր, թե ի՞նչ հարցի է պատասխանում այն նախադասությունը, որի մեջ ավելացրել ես կապող բառը:

ա) երբ, բ) թե չէ, գ) որ:

Գետը զայրանում է: Կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:

Գետը երբ զայրանում է: Կամուրջը թե չէ նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:

240. Նախադասություններն ըստ տրված օրինակի փոփոխի´ր: Կետադրությանն ուշադրությո´ւն դարձրու:

Օրինակ` Անտառաբնակ բուի նման մի կին քաշում էր զանգակի պարանը:

        Մի կին` նման անտառաբնակ բուի, քաշում էր զանգակի պարանը:

                  Զանգակի պարանը քաշում էր մի կին` նման անտառաբնակ բուի:

          Սրտաբուխ ու մտերիմ այդ ձայնը ուշքի բերեց նրան:

        Գարնան երեկոյի նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին:

        Կոշտուկներով պատած ու հողաբույր ձեռքերը հարգանք էին ներշնչում:

        Երկարոտն ու նրբակազմ մի կին անցնում էր մեր փողոցով:

        Գազանիկը մարդու ձեռքերին նմանվող երկար, բարակ ու ոսկրոտ մատներով  թաթեր ուներ:

Երկար, բարակ ու ոսկրոտ մատներով թաթեր ուներ, գազանիկը մարդու ձեռքերի նմանվող:

Մարդու ձփռքերին նմանվող գազանիկը թաթեր ուներ, բարակ, երկար ու ոսկրոտ մատներով:

242. Նախադասությունները կետադրի´ր:

          Նա տեսավ, ցամաքային մի շատ գեղեցիկ մի շողշողուն ձուկ, հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ գալիս:

            Մեծահամբավ բժիշկներն ու վհուկները եկան հավաքվեցին քննելու համար, արքայորդու ահավոր հիվանդությունը և բուժիչ հնար գտնելու:

            1905 թվականի ամառը, երեք ընկեր տղաներ Բաքվից եկել էին Ալեքսանդրապոլ , Արագաժ լեռան գագաթը բարձրանալու համար:

            Փառատենչ իշխանը, շարունակ դավեր է նյութել, դրացի իշխանների դեմ գրավելու նրանց սեփական երկրներից մանր ու խոշոր հողամասեր:

            Պաշարում է քաղաքը բանակը զետեղում ամրակուռ պարիսպների շուրջը, ինքն էլ նստում է արքայական վրանի մեջ, օր ու գիշեր դավեր որոճալով քաղաքին տիրանալու համար:

245. Սկզբից  տասը-տասներկու նախադասություն ավելացրո´ւ, որ ամբողջական տեքստ դառնա:

Նորից երկնքում լողում էր լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները: Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով:

 

 

1. Որ շարքի բոլոր բառերում է գրվում միևնույն տառը կամ տառակապակությունը (փակագծերում նշվածներից որևէ մեկը):

3) Տարակույս, անդորր, բերրիություն:

 

 

2. Որ սարբերակւմ են ճիշտ այն հակառակ անունների համարները, որոնց բոլոր բաղադրիչները մեցատառով են գրվում:

1) 1, 2, 3, 5:

 

3. Որ շարքում փակ վանք ունեցող բառ կա:

4) այգի, աչառու:

 

4. Որ շարքում յա-ի հնչունափոխությունչունեցող բառ կա:

2) ատենակալ, քրիստոնեական:

 

5. Որ տարբերակի բառազույգերն են հականիշներ:

3) զառամյալ-դեռատի:

 

6. Որ դարձվածքի բացատրությունն է սխալ:

4) լեզու գտնել-զարգանալ:

 

7. Որ շարքի բոլոր բառերում կա ոտ ածանցը:

1) խավոտ, կարճաոտ:

 

8. Որ շարքի բոլոր բառերն են ածականներ:

2) լուռ, ալյուր, մաքուր:

 

9. Որ շարքի բառերից ոչ մեկը հոլովման չի ենթարկվում:

1) կաղին, ոչ ոք, նախապապ:

 

10. Որ շարքի բոլոր բառերն են հարցական դերանուններ:

1) ինչու, որտեղ, ինչ-ինչ:

 

11. Որ շարքի բոլոր բայերն են  պատճառական:

1) մոտեցնել, գրել, տալ, կարճացնել:

 

12. Որ նախադասության մեջ ստորադասական շաղկապ կա:

4) ասում են` մի անգամ արծիվն ու գայլը վեճի բռնվեցին, թե իրենցից որն է ավելի սրատես:

 

13. Որն է բարդ նախադասություն:

1) երեկոյի տաք անձրևը նոր ծաղկած ծառերին ու ծանր կավահողին բաշխել էր պղտոր ջրի լճակներ ծանր ցեխ:

 

14. Որ նախադաության մեջ որոշիչ կա:

4) Ալևորը զարմանքով պատմում էր որ գիշերը անտառից ցախ բերելիս կնոջ ձայն էր լսել:

 

15. Որ նախադասության մեջ հանգման խնդիր կա:

4) Այդ կողմերում մինչև այժմ էլ նավասարդի գիշերը մարդիկ զարդնում են, ճրագները վառում և լուսադեմին ճաշում:

 

16. Որն է տրված բարդ նախադասության գծապատկեր:

4) 1=2-

        3-

        4:

 

17.  Որն է նախադասության մեջ տրոհվող  դերաբայական դարձված կա (նախադասությունները կետադրված չեն):

2) Սպան զննող աչքերով նայում էր ներև  իսկ Անդոն դանդաղ կապկպում էր լարերը աչքերը չհեռացնելով սպայի:

 

18. Նախադասության անդամներից որի ձևաբանական կամ շարահյուսական վերլուծության  մեջ սխալկա:

3) օձագալար-գոյական,որոշիչ:

 

19. Որն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ  շարունակությանը:

3) սարերը փարթամ մեւգ կանաչ է հագել , և ամպերի տակ ձյան  մանրիկ շերտերի դեռ  սպիտակին էին տալիս:

 

20. Որ միտքն է հակասում տեքստի բովանդակությանը:

2) աստղադիտակներով  հայտնաբերվեցին  անզեն աչքով չերևացող  չորս նոր մոլորակներ:

 

21. Որ շարքում համեմատություն չկա:

3) այդ աշխարհի վրա փլվեց կպույտ երկնակամարը, փլվեց,ինչպես հին տաճարի փիրուզյա  գմբեթի երկրաշաիժից:


22. Գրիգոր Զոհրաբի <<Այրին>> նովելի հերոսուհի Զարդարի մասին որ պնդումը ճիշտ չէ:

2) Ամուսնու մեկնելուց հետո նա շարունակում է ապրել ամուսնու տանը` իր վրա վերցրած տնտեսությունը վարելու ողջ հոգսը:


23. Որ գրական հերոսի մտքերն են: 

  <<Ավաղ, անցավ հարյուր տարիս մի գիշերվա երազի պես, թռավ թեթև մի վայրկյանի մեջ, որովհետև դուք միշտ ուղեկցում էիք ինձ, ով հեքիաթ, ով բլբուլներ ու վարդեր, և դուք վարդերի քույր շնորահեգ աղջիկներ>>:

2) Սադիի (Ավետիք Իսահակյան. <<Սադիի վերջին գարունը>>):


24. Ինչպես է <<Սասունցի Դավիթ>> էպոսի հերոս Քեռի Թորոսը որշում, որ հողը չի կարողանա պահել Փոքր Մհերին:


4) Մհերը հեշտությամբ է սանձահարում ամեհի Քուռիկ Ջալալին:


 

 

 

Իմ կարծքով մարդը սկսում է մտածել դեռ փոքրուց: Մարդ մտածում է զգայարանների շնորհիվ: Մարդու մեջ ապրում է հրեշտակ և կենդանի դա փոխաբերական իմաստով է: Մենք մտածում ենք ամեն վայրկյան: Իմ կարծիքով լավ մտածելու համար պետք է գիտելիք և ուսում: Իսկ լավ մտածելու համար պետք է լավ սովորել: Իմ կարծիքով մտածել սովորում են տարիների ընթացքում, և ուսումով:

 

 


 

 

209.

Տղան անսպասելի մոտոցավ մորը:

Նա դեռ նստած խժռում էր:

Բժիշկը հետն ինչ-որ խոտ էր բերել:

Մտնողը հմայիչ մի աղջիկ էր:

 

210.

Մի օր Զևսի գլուխըսոսկալի ցավեց: Նա կանչեց իր որդուն ու հրամայեց, որ ճողքի իր գլուխն ու ինքը ազատվի ցավից ու գլքի միջի աղմուկից: Հեպեստոսը կացինը տարավ-բերեց ու մի հզոր հարվածով ճեղքեց հոր գլուխը: Այդ ժամանակ Աստծո գլխից դուրս եկավ Աթենաս-Պալաս հզոր դիցուհին: Ոտից գլուխ զինավառ, շողշողուն սաղավարտով, վահանն ու նիզակը ձեռքին` կանգնեց ապշահար Աստվածների առջև, ու նրա կանչորտաց ու ցնցեց Օլիմպոսը: Աթենասը սկսեց հովամավորել Հունաստանի հերոսներին, պահպանել քաղաքներն ու ամրոցները:

 

214.

Մայրս այս պտուղները սիրում էր:

Նշանաբառը բոլորը գիտեին: 

Պարտեզում գեղեցիկ վարդեր էին բացվել:

Ես վաղուց էի փնտրում այդ իրը:

Մի քանի երեխա խաղում էին բակում:

Ջրաղացը հին օրերի երգերն էր երգում:

Կաթի ամբողջ սերը պահալ էին միջնեկ որդուն:

 

215.

 

 

 

202. 

Լավ ձին կերը կավելացնի, վատ ձին կերը կպակասեցնի:

Խելոքին` մեկ ասա, անխելքին հազար ասա:

Արդար մազը չի կտրվի, անարդար մազը կկտրվի:

Մեկ` խոսիր, մեկ լռիր:

Բոյը` երկար, խելքը կարճ:

 

 

204. 

Փոքր Ասիա-աբխազիա:

Իրենց մասնակցություն էին բերում-բոլոր պետությունները:

Մարդու հասակ ունեցող-

Բարձր արժեք ունեցող-թանկարժեք:

Ընծա բերել-նվիրել:

Ոսկուց ձուլած-նվիրաբերել:

Ավարտին հասավ-վերջացավ:

մարմարից կերտված-մարմարյա:

Նուրբ գեղեցկություն ունեցող-նրբագեղ:

Կանգուն չմնաց-ոչնչավեց:

Եփեսոցի բնակիչ-եփեսցոցի:

Կրակի մատնեց-հրդեհեց:

Մոռացության տալ-մոռանալ:

Պատմություն գրողները-պատմաբան:

Ոճիրը գործողի-վճրագործ:

 

 

205.

Այն համոզման էին եկել-համոզվել էին:

Բանի տեղ չդնող-ուշադրություն չդարձնել:

Անկողին էին ընկնում-հիվանդանում:

Նույնիսկ հոգին փչում-մահանում:

գլխի ենք ընկել-հասկանալ:

Առաջ է գալիս-առաջանում:

Ադամի տարվանից-հարյուրավոր տարիներ:

Ահ ու դողի-առանց վախի:

Իր գործն արել էր-ավարտել էր:

 

 

206.

Անել-Այսօր որոշեցի իմ տունը մաքրություն անել:

Անտառ-Ես իմ ընկերուհիների հետ գնացել էի խորը անտառ:

Աղաց-Մայրս մեր շան համար միսը աղաց:

Աներ-Հայրս իր աների հետ գնացին մայրիկիս ծննդյան համար նվեր գնեն:

 

 

207.

        Իմ  սիրելի թաղամաս

Մերը քաղաք Երևանն է: , թաղամաս է, Մալաթիա Սեբաստիա: Այդտեղ կան բարձրահարկ շենքեր և սեփական տներ: Այստեղի բնակիչները ինձ շատ լավ են վերաբերվում, քանի որ բոլորը ինձ ճանաչում են: Այստեղ ինձ շատ է դուր գալիս: Չորս կողմը ծառեր են խոտեր: Իսկ մեր և մյուս աստիճանների դիմաց տարբեր ծաղիկներ: Մեր բակում մի մոխրագույն, կանաչ, խոշոր աչքերով գեղեցիկ կատու կա: Նրան այնքան եմ սիրում, նա էլ ինձ: Երբ ինձ տեսնում է վազելով գալիս է: Որովհետև մի քանի անգամ ես նրան կեր եմ տվել, և նա ինձ սովորել է: Այստեղ ես շատ ընկերուհիներ և քույրիկներ ունեմ: Նրանց հետ իմ օրը լավ է անցնում, որովհետև միշտ ծիծաղում ենք, և միասին ենք: 

 

 

208.

Աղջկան մորաքույրն է պահել:

Մորաքույրն է պահել աղջկան:

Պահել է աղջկան մորաքույրը:

Սարերը շրջեց ու ետ եկավ:

Շրջեց սարերը ու ետ եկավ:

Ետ եկավ ու շրջեց սարերը:

Նոր իմացավ թե ինչ եմ ասում:

Իմացավ նոր թե ինչ եմ ասում:

Նոր աշխարհ եկավ:

Աշխարհ նոր եկավ:

Եկավ նոր աշխարհ:

 

210.

Մի օր Զևսի գլուխը սոսկալի ցավեց: Նա կանչեց իր որդուն ու հրամայեց, որ ճեղքի իր գլուխը ու ինքն ազատվի ցավիվ ու գլխի միջի աղմուկից: Հեփեսոսը կացինը տարավ-բերեց ու մի հզոր հարվածով ճեղքեց հոր գլուխը: Այդ ժամանակ աստծո գլխից դուրս եկավ Աթենաս-Պալաս հզոր դիցուհին: Ոտից գլուխ զինավառ, շողշողուն սաղավարտով, վահանն ու նիզակը ձեռքի կանգնեց ապշահար աստվածների առջև ու նրա կանչ որոտաց ու ցնցեց Օլիմպոսը: Աթենասը սկսեց հովանավորել Հունաստանի հերոսներին, պահպանել քաղաքներն ու ամրոցները:

 

 

231. 

Ինչ առյուծ, այդ վախկոտը ինքը ստվերից էլ է վախենում:

Այդ վախկոտն ինքն ստվերից էլ էվախենում: 

Որսորդ նա հրացանն էր թփի տակ թողել:

Որսորդը խուսափում էր հարևանին հանդիպելուց ախտ նա հրացանն էր թփի տակ թողել:

Պապն ինքը երկար կյանքի ընթացքում այդպիսի գեղեցկություն չէր տեսել:

Նա հյուրերին ողջունեց, նա իամցավ բոլոր լեզուները, բայց կարծես թե նորից չհասկացավ:

Գնչուն ասում էր, որ նա ամբողջ աշխարհում ման էր եկել:

Հայրը որդու մասին ասում էր, որ նա իր տեսած ամենախելացի երիտասարդն է:

Որդուն ուղղված նամակում գրում էր, որ նա հետաքրքրվեղներին թող նա ասի, որ նա շուտով գալու է:

Երգչի մասին ասում էր, որ նա շատ վաղուց է ճանաչում, ինքը իր մանկության ընկերն է եղել: Ճանապահորդի մտքով չէր անցնում որ ինքը անցնում է Մագելանի անցած ճանապարհով, որ չորսուկես հարյուր ամյակ առջ ինքը այստեղով նա նավարն են անցել:

 

232. 

Իմ սենյակը

Իմ սիրած վայրը իմ սենայկն է: Այնտեղ կա շատ փափում խաղալիքներ և դարակներ: Այնտեղ ես ունեմ մանկության շատ հագուստներ, խաղալիքներ, նկարներ, լուսանկարներ, տետրեր և շատուշատ հիշողություններ:Սենյակումս իմ ամենասիրելի վայրը, դա իմ անկողնու փոքրիկ անկյունն է: Երբ տխուր եմ, գնում եմ այնտեղ զգացմունքներս արահայտելու: Սենյակում հազվադեպ ես եմ լինում, բայց մեկ-մեկ քույրսել է մտնում: Ինձ ամենից շատը հետաքրքրում է թե ինչ կա իմ սենյակի ամենափոքրիկ անկյուններում: Ւմ սենյակը լի է կանչ և շագանակագույն գույններով: Ինձ համար իմ սենյակը կարծես լի է հիշողություններով; Իմ սենյակը տւան ամենավերջում է: Երբ մտնում եմ, կարծես սրտում իմ ինչ-որ բան արթնանա: Ժպիտս գալիս է: Մտնելիս ամենաառաջինը երևում է անկողինը, հետո նոր մնացածը:

 

233.

Գրել-գրվել, գրավել-գրավվել, ծեծել-ծեծվել, թխել-թխվել, թրջել-թրջվել, աղացել-աղացվել, տաշել-տաշվել, վրդովել-վրդովվել, կապել-կապվել, սպանել-սպանվել, նկարել-նկարվել, կեղտել-կեղտոտվել:

 

 



Որքանով է իրական մեր էպոսը

 

Իմ կարծիքով մեր էպոսը այդքան էլ իրական չէ: Այնտեղ մի քանի անհնարին բաներ էր կատարվում: Ասենք այն` որ Սասունցի Դավիթը մի ձեռքով էր բարձրացնել մեծ ապառաժ, կամ միայնակ հաղթել մի մեծ թշնամիներին և արագ բարձրանալ մեծ ժայռը: Բայց էպոսի հիմնական իմաստը մնացել է անփոփոխ։ Մհերի դուռն ու Մարութա սարն էլ մեզ վկայում են դրա մասին։



Ղազարոս Աղայան

Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրլի 16–ին Բոլնիս-Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում` քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն մեկ տարի անց ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։

Աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուգում։ 1867 թվականին վերադարձել է Անդրկովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, խմբագրել «Արարատ» ամսագիրը (18691870)։ Դասավանդել է Ախալցխալի,Ալեքսանդրապոլի, Երևան, Շուշվա դպրոցն երում (1870-82), եղել Վրաստանի և Իմերեթայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։ Աշխատել է <<Փորձ>> հանդեսի խմբագրությունում որպես քարտուղար, գործուն մասնակցություն ցուցաբերել <<Աղբյուր>> մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրմանը։

1895 թվականին ձերբակալվել է Հնչյական կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել Նոր Նախիջևան, ապա՝Ղրիմ (1898-1900)։ Այնուհետև մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։ 1902թվականի մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40-ամյակը։ 1905 թվականին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին՝ ցարին տապալելու կոչ արել։

Մահացել է 1911 թվականի հունիսի 20-ին Թիֆլիսում:


Համո Սահյան

Գրական անուն

Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր անվան առաջին մասի (ՍԱՀ) և ազգանվան վերջավորության (ՅԱՆ)

համատեղումով։է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։ 1927 թվականին Հ.

Սահյանը տեղափոխվել է Բաքւ, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1936 թվականին ավարտել է Բաքվի

մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Մասնակցել է նաև Հայրենական մեծ

պատերազմին (19411945թթ.)։  Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող»

ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, <<Ոզնի>> հանդեսում։ 1965-1976թվականներին եղել է

<<Գրական թերթի>> գլխավոր խմբագիրը։

 Համո Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր

ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է

Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։ Համո Սահյանի առաջին գիրքը՝ «Որոտանի

եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թվականին։ Այստեղ դրսևորվում էր Սահյանի

բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը՝ սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ։ Հաջորդ՝ «Առագաստ»

(1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958)

ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը։

Համո Սահյանի ստեղծագործությունների թեմատիկայի մաս է կազմում նաև Հայաստանը․ 

1972 թվականին լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975 թվականին նա արժանանում է

պետական մրցանակի։ 1977 թվականին տպագրվում է նրա «Իրիկնահաց», 1980 թվականին՝ «Կանաչ, կարմիր

աշուն», 1986 թվականին՝ «Դաղձի ծաղիկ» ժողովածուները։

Մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում։

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

 방탄소년단...