պատմություն

  • 953թ.-ից՝ Հայոց թագավոր:
  • Կատարելագործել է երկրի վարչական կառավարման համակարգը, ինչի շնորհիվ ձևավորվել է հայկական թագավորությունների դաշնակցային միություն՝ Աշոտ Գ-ի գերագահությամբ: Թագավորության հոգևոր կենտրոններն են դարձել նրա և կնոջ՝ Խոսրովանույշ թագուհու հովանավորությամբ կառուցված Սանահինի և Հաղպատի վանքերը:
  • 958թ. որդուն՝ Սմբատ Բ-ին, կարգել է գահակից:
  • 961թ. մայրաքաղաք է հռչակել Անին:
  • Բյուգանդական կայսրությունը 967 թ. խարդախ միջոցներով զավթելով Տարոնի Բագրատունյաց իշխանությունը և այն դարձնելով առանձին բանակաթեմ՝ արդեն 970-ական թթ. սկսեց սպաոնալ հայոց թագավորությանը: Աշոտ Գ-ն հայկական 80 հազարանոց զորաբանակով Հարք գավառում ընդառաջ ելավ իր տիրույթներին սպառնացող բյուզանդական զորքերին, և կայսր Հովհաննես I Չմշկիկը 974 թ. խոհեմաբար խաղաղության և բարեկամության պայմանագիր ստորագրելով՝ հեռացավ Բագրատունյաց սահմաններից:

 

 

 

Հաջորդել է հորը՝ Աբաս Բագրատունուն: 
Կատարելագործել է երկրի վարչական կառավարման համակարգը, ինչի շնորհիվ ձևավորվել է հայկական թագավորությունների դաշնակցային միություն՝ ԱՇՈՏ Գ ՈՂՈՐՄԱԾի գերագահությամբ: 
Թագավորության հոգևոր կենտրոններ են դարձել նրա և կնոջ՝ Խոսրովանույշ թագուհու հովանավորությամբ կառուցված Սանահինի և Հաղպատի վանքերը: 
958-ին որդուն՝ Սմբատ Բ-ին, կարգել է գահակից: 
961-ին մայրաքաղաք է հռչակել Անին: 
Նշանավորվել է շինարարական աշխատանքներով (հատկապես Անիի կառուցապատմամբ), ինչպես նաև զինված ուժերի հզորացմամբ: 
974-ին կանխել է բյուզանդական կայսր Հովհաննես Չմշկիկի արշավանքը Հայաստան: 
ԱՇՈՏ Գ ՈՂՈՐՄԱԾի գահակալումը նշանավորվել է երկրի տնտեսական, քաղաքական, մշակութային վերելքով:  
Իր գթասրտության և ժողովրդի նկատմամբ ցուցաբերած հոգատարության համար ստացել է Ողորմած պատվանունը:

 

 

 

Հոկտեմբերյան հեղափոխություն.(Հոկտեմբերյան սոցալիական հեղափոխություն), պետական հեղաշրջում, որն իրագործել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշևիկյան) կուսակցությունը Վլադիմիր Լենինի գլխավորությամբ, Պետրոգրադում, հոկտեմբերի 25-ին (նոյեմբերի 7)։ Հեղաշրջման հետևանքով տապալվել է 1917-ի Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից հետո Ռուսաստանում ստեղծված ժամանակավոր կառավարությունը: Հոկտեմբերի 25-ին Պետրոգրադում բացված խորհուրդների համառուսաստանյան 2-րդ համագումարը հռչակել է խորհրդային իշխանության հաստատումը։ Հոկտեմբերի 26-ին համագումարը ընդունել է, Դեկրետ խաղաղության մասին», որը պատերազմող բոլոր պետություններին առաջարկել է կնքել հաշտություն և, Դեկրետ հողի մասին», որով կալվածատերերի հողը բռնագրավվելու ու հանձնվելու էր տեղական գյուղացիական կոմիտեներին։ Համագումարում կազմավորվել է միայն բոլշևիկներից կազմված կառավարություն՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդ ԺԿԽ (Ժողովրդական կոմիսարների խորհուրդ)՝ Վլադիմիր Ուլյանով-Լենինի նախագահությամբ, հռչակվել է Ռուսաստանի Խորհրդային Հանրապետությունը։Պետրոգրադում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո բոլշևիկների ձեռքն է անցել իշխանությունը Մոսկվայում (նոյեմբեր), ռազմաճակատներում (նոյեմբեր-դեկտեմբեր), Ռուսաստանի կենտրոնական շրջաններում։ Սակայն կայսրության ծայրամասերում և ազգային տարածաշրջաններում (Հյուսիսային Կովկաս, Ֆինլանդիա, Ուկրաինա, Անդրկովկաս, Միջին Ասիա) խորհրդային իշխանությունը հաստատվել է ավելի ուշ։

 

Կոմունիզմ

 Քաղաքական առումով կոմունիզմը տարբեր շարժումների բազմազանություն է, որոնց նպատակը ինչ-որ ժամանակում առանց դասակարգերի հասարակություն ստեղծելն է: Կոմունիստների մեջ կարելի է գտնել տարբեր հոսանքներ, հատկապես մարքսիստների մեջ, ինչպես նաև անարխիստների մեջ: Կոմունիստների մոտ առաջին բաժանումը տեղի ունեցավ 1-ին Ինտերնացիոնալի ժամանակ`   անարխիզմի և մարքսիզմի միջև: Չնայած դրան, 20-րդ դարասկզբից համաշխարհային քաղաքականության վրա ազդեցություն գործած և առավել աչքի ընկած կոմունիստական հոսանքները մարքսիստական ազդեցության են`   ուղղակիորեն կամ անուղղակիորեն /լենինիզմը/: Դա պահանջում է անցումային փուլ, ինչն էլ Մարքսը հաճախ նակրագրում էր որպես պրոլետարիատի դիկտատուրայի հեղափոխական շրջան: Իր «Կոմունիստական կուսակցության մանիֆեստում»նա նկարագրում է կոմունիզմը որպես «միություն, որտեղ յուրաքանչյուրի ազատ զարգացումը պայմանավորում է բոլորի ազատ զարգացումը»: Մարքսի պատկերացրած կոմունիստական հասարակությունը, որը պետք է ծնվեր բավականաչափ զարգացած կապիտալիզմից, երբեք չհաստատվեց և մնում է որպես տեսություն:

Պատմականորեն «կոմունիզմ» բառը հաճախ օգտագործվում են նկարագրելու համար իրենց կոմունիստական հռչակած կուսակցությունների կողմից զեկավարվող քաղաքական և տնտեսական ռեժիմները:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո։ Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը։

Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից։

Օսմանյան կայսրությունում հայերի և նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար «ցեղասպանություն» եզրույթը ժամանակին առաջարկել է հենց եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը։

 

Հայաստանի Հանրապետություն ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերից՝ ՍարդարապատիցԲաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո[1]։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը[2], ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։ Չնայած կարճ կյանքին Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում:

1918 թվական

 

 

Գարեգին Նժդեհի իրական անունը՝ Նժդեհ Տեր-Հարությունյան: Ծնվել է հունվարի 1-ին, 1886թվականին, Ռուսական կայսրությունում՝ Երևանի նահանգի նախիջևանի գավառի Կնզուտ գյուղում: Երբ 1912 սկսվեց Առաջին Բալակյան պատերազմը, և հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը:

Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին լինելով զորավար Դրոյի օգնականը 1918 թ-ի գարնանը վարում է Ալաջայի բնակավայր Անիի շրջակայքում կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռնեց նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ միաժամանակ, իր մարդկանցով ապահովում է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։

Մոտենում էր 1918 թվականի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Վանաձոր։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականցվող Վանաձորի եռօրյա հերոսակամարտով՝ հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Վանաձորում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է Նժդեհը) արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի։

Պատերազմի նպատակն աշխարհը վերաբաժանելն էր, նրա քաղաքական քարտեզը վերաձևելը: Անգլիան ծրագրել էր կործանել իր ամենավտանգավոր մրցակցին՝ Գերմանական կայսրությունը, Թուրքիայից զավթել Միջագետքն ու Պաղեստինը, ամրանալ Եգիպտոսում և պահպանել իր գաղութային կայսրությունը: Ֆրանսիան ուզում էր վերադարձնել 1871 թ-ին Գերմանիայի գրաված Էլզասն ու Լոթարինգիան և զավթել Սաարի ածխի ավազանը: Գերմանիան, նպատակադրվելով տիրապետող դիրք գրավել Եվրոպայում, ձգտում էր պարտության մատնել Անգլիային, Ֆրանսիային, Բելգիային ու Հոլանդիային, զավթել նրանց գաղութները, մասնատել Ռուսաստանը: Ավստրո-Հունգարիան մտադիր էր զավթել Սերբիան ու Չեռնոգորիան, իսկ Ռուսաստանը ցանկանում էր գրավել Գալիցիան ու Արևմտյան Հայաստանը, կործանել Օսմանյան կայսրությունը, նվաճել Բոսֆոր և Դարդանել նեղուցները, դուրս գալ Միջերկրական ծով: Թուրքիան որոշել էր գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանի Ատրպատական նահանգը, Միջին Ասիան և իրագործել իր պանթուրքական ծրագիրը:

Առաջին աշխարհամարտի սկսվելու առիթը Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունն էր սերբ ազգայնականների կողմից՝ 1914 թ-ի հունիսի 28-ին Սարաևոյում: Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային: Ռուսաստանը զորահավաք սկսեց: 1914 թ-ի օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3-ին՝ Ֆրանսիային: Գերմանական զորքերը Բելգիայի տարածքով հարձակվեցին Ֆրանսիայի վրա: Պահանջելով չխախտել Բելգիայի չեզոքությունը՝ օգոստոսի 4-ին Անգլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային: Հոկտեմբերի 29-ին գերմանա-ավստրիական խմբավորմանը միացավ Թուրքիան: 

Հետզհետե ավելանում էր պատերազմի մասնակիցների թիվը. աշխարհի 59 պետություններից պատերազմին մասնակցում էր 38-ը. պատերազմն ընդգրկել էր Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի ավելի քան 4 մլն կմ2 տարածք` շուրջ 1,5 մլրդ բնակչությամբ (երկրագնդի բնակչության 87 %-ը): Ռազմական գործողություններն ընթանում էին մոտ մեկ տասնյակ ռազմաբեմերում, սակայն գլխավոր ճակատները երկուսն էին՝ Արևմտաեվրոպականը, որը ֆրանս-գերմանական սահմանով ու Բելգիայով ձգվում էր մոտ 700 կմ, և Արևելաեվրոպականը (ռուսականը), որն անցնում էր ռուս-գերմանական ու ռուս-ավստրիական սահմանների երկայնքով: Կարևոր էր նաև Կովկասյան ճակատը, որտեղ մարտական գործողություններն ընթանում էին Սև ծովից մինչև Ուրմիա լիճը՝ 720 կմ երկարությամբ:

1914 թ-ի ամենամեծ ճակատամարտը տեղի է ունեցել Մառն և Էն գետերի շրջանում, որտեղ 2 կողմից մասնակցեց 1,5 մլն մարդ, զոհվեց և վիրավորվեց 600 հզ-ը: Ֆրանս-անգլիական զորքերը կանգնեցրին գերմանական զորքերի հարձակումը դեպի Փարիզ և հակառակորդին ստիպեցին նահանջել մինչև Էն գետը:  Արևմտյան ճակատում սկսվեց դիրքային պատերազմ: Օգոստոսի վերջին Գերմանիային պատերազմ հայտարարած Ճապոնիան սկսեց Խաղաղ օվկիանոսում զավթել գերմանական տիրույթները և հպատակեցնել Չինաստանը: Կովկասյան ռազմաճակատում 1914 թ-ի դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ-ի հունվարի 5-ը Սարիղամիշի մոտ ռուսական բանակը գլխովին ջախջախեց թուրքական 90-հզ-անոց զորքը (փրկվեց միայն 12 հզ-ը), իսկ ռազմական նախարար Էնվեր փաշան հազիվ խուսափեց գերեվարվելուց: Ռուսները թուրքերին վտարեցին նաև Իրանի Ատրպատական նահանգից: 

1915 թ-ին ռուսական զորքերի հարձակումը ծանր կացության մատնեց Ավստրո-Հունգարիային: Դաշնակցին օգնելու համար Գերմանիան լայնածավալ հարձակում սկսեց և գրավեց լեհ-լիտվական հողերը: Թեև ռուսները 300 հզ. զոհ տվեցին, սակայն Ռուսաստանը դիմակայեց: 1915 թ-ին Բալկանյան ճակատում Իտալիան, որ անցել էր Անտանտի կողմը, չկարողացավ առավելության հասնել Ավստրո-Հունգարիայի նկատմամբ. վերջինս նվաճեց Չեռնոգորիան և Ալբանիան: Բուլղարիան պարտության մատնեց Սերբիային: 1915 թ-ի ապրիլի 22-ին Արևմտաեվրոպական ճակատում՝ Իպր քաղաքի մերձակայքում, գերմանացիներն առաջին անգամ օգտագործեցին քիմիական զենք (թունավորվեց 15 հզ. մարդ): 1915 թ-ի մայիսին ռուսները հայ կամավորական ջոկատների աջակցությամբ գրավեցին Վանը: Սակայն հուլիսին ռուսական բանակը ժամանակավորապես թողեց հայկական տարածքները, որը ճակատագրական եղավ արևմտահայության համար: 

1916 թ-ին Գերմանիան խոշոր հարձակում ձեռնարկեց Վերդենի շրջանում (Արևմտյան ճակատ), որտեղ կողմերը վճռական հաջողության չհասան: «Վերդենյան մսաղացում» հակառակորդները տվեցին մոտ 1,5 մլն զոհ: Արևելյան ռազմաճակատում ռուսական զորքերը պարտության մատնեցին Ավստրո-Հունգարիային (ավելի քան 1 մլն սպանված ու վիրավոր, 400 հզ. գերի): Դրա շնորհիվ փրկվեց Իտալիան, որը պարտվել էր ավստրիացիներից: 

Կովկասյան ճակատում ռուսական զորքերը, հաջող հարձակում ձեռնարկելով, 1916 թ-ին գրավեցին Էրզրումը, Երզնկան, Մամախաթունը, Տրապիզոնը, Բիթլիսը և այլ տարածքներ՝ հասնելով Սեբաստիայի վիլայեթ: 1916 թ-ի 2-րդ կեսին անգլո-ֆրանսիական զորքերը Սոմ գետի մոտ (Արևմտյան ճակատ) անցան հակահարձակման և մինչև տարեվերջ ձգձգված պատերազմում հասան աննշան հաջողության: Երկու կողմից սպանվեց ու վիրավորվեց շուրջ 1 մլն 300 հզ. մարդ: Այդտեղ անգլիացիներն առաջին անգամ օգտագործեցին տանկեր:

1915–16 թթ-ի ռազմական գործողությունների հիմնական արդյունքը գերմանա-ավստրիական խմբավորման (Քառյակ միության) թուլացումն էր և բեկումը պատերազմում` հօգուտ Անտանտի: 

Առաջին աշխարհամարտում ամայացվում էին ընդարձակ տարածքներ և նույնիսկ երկրներ: Սերբիայի բանակը, միայնակ մնալով թշնամական ուժերի դեմ, գլխովին ջախջախվեց: Սերբ ժողովուրդը ենթարկվեց բազում տառապանքների. նրա զգալի մասը հեռացավ հայրենիքից: Աշխարհամարտի ամենասև էջը հայոց Մեծ եղեռնն էր: Ցեղասպանության ենթարկվեցին նաև Օսմանյան կայսրության այլ ժողովուրդներ՝ հույները, ասորիները և ուրիշներ:

1917 թ-ի սկզբին քաղաքական ճգնաժամը Ռուսաստանում հասավ գագաթնակետին: Փետրվարյան հեղափոխության հետևանքով ստեղծվեց Ժամանակավոր կառավարություն, որն ապրիլին իր դաշնակիցներին հավաստիացրեց պատերազմը մինչև հաղթական ավարտ շարունակելու մտադրության մասին: 1917 թ-ին Արևմտյան ճակատում Անտանտն անհաջողություններ կրեց, ձախողվեց նաև ռուսական բանակի հունիսյան հարձակումը: Էլ ավելի խորացող ճգնաժամի պայմաններում 1917 թ-ի հոկտեմբերի 25-ին (նոր տոմարով՝ նոյեմբերի 7-ին) Պետրոգրադում կատարվեց զինված հեղաշրջում, և իշխանության անցած բոլշևիկյան կուսակցությունն առաջարկեց համընդհանուր հաշտության պայմանագիր կնքել, դուրս եկավ Անտանտից և Գերմանիայի ու նրա դաշնակիցների հետ 1918 թ-ի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում կնքեց հաշտության պայմանագիր: Խորհրդային Ռուսաստանը Գերմանիային էր զիջում Բելոռուսիայի (այժմ` Բելառուս) մի մասն ու մերձբալթյան երկրները: Ֆինլանդիան և Ուկրաինան ճանաչվում էին անկախ երկրներ: Թուրքիային էին անցնում Կարսը, Արդահանը և Բաթումը: Պայմանագիրն աղետալի հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար, որը միայնակ մնաց թուրքական բանակի դեմ (ռուսական զորքերը լքեցին Արևմտյան Հայաստանը):

1918 թ-ի մարտ-հունիսին Արևմտաեվրոպական ռազմաճակատում գերմանական զորքերն անցան հարձակման և մեծ կորուստների գնով հասան Մառն գետի շրջանը, որը Փարիզից հեռու է 70 կմ: Բայց դա Գերմանիայի վերջին հաջողությունն էր: Օգոստոսին Անտանտի զորքերը ծանր պարտության մատնեցին գերմանական բանակին: Սեպտեմբերի 26-ին անգլո-ֆրանսիական ու ամերիկյան զորքերն անցան ընդհանուր հարձակման և գերմանական բանակներին ստիպեցին հեռանալ Ֆրանսիայի տարածքից: Սեպտեմբերի 29-ին անձնատուր եղավ Բուլղարիան, հոկտեմբերի 30-ին՝ Մուդրոսի զինադադարով՝ Թուրքիան, նոյեմբերի 3-ին՝ Ավստրո-Հունգարիան: Նոյեմբերի 11-ին Կոմպիենի զինադադարով Գերմանիան անձնատուր եղավ. ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց 4 տարի 3 ամիս և 10 օր: Սպանվեց մոտ 10 մլն, վիրավորվեց և խեղանդամ դարձավ 20 մլն մարդ: Վնասը միջին հաշվով կազմեց գլխավոր մասնակից երկրների ազգային հարստության 1/3-ը: Պատերազմի հասցրած վնասներն ու հետևանքները քննվեցին 1919–22 թթ-ի ընթացքում, երբ Վերսալում և Վաշինգտոնում կնքվեցին ամփոփիչ պայմանագրեր:

 

 

  1. Սահմանել «Համաշխարհայնացում» հասկացությունը և նրանից ածանցյալ հինգ հասկացություններ;
  2. Թվարկել համաշխարհայնացման պատճառները և պատմական փուլերը;
  3. Պատմել հակագլոբալիստական պայքարի ներկա փուլի մասին:

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, էջ 95-101, 148-150

«Համաշխարհայնացում» («գլոբալիզացիա») հասկացությունն իր ժա- մանակակից իմաստով սկսել է օգտագործվել նախորդ դարի 80- ական թվականներից1: Այն, ընդհանուր առմամբ, վերաբերում է ժա- մանակակից աշխարհում տեղի ունեցող և համաշխարհային բնույթ կրող քաղաքական, տնտեսական և մշակութային միավորման (ին- տեգրման) գործընթացներին, որոնք հանգեցնում են մեկ միասնական և անդրազգային հասարակության ձևավորմանը: 

 

Մշակույթը հասարակության և մարդու զարգացման որոշակի մակարդակ է ,  որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով և տիպերով : Պատմության ընթացքոմ , մշակույթը ձևավորվում և դառնում է ժառանգություն ՝ հաջորդ սերունդների համար : Հասարակական կարգերի կենսունակությունը , մշակութային արժեքներին տվյալ հասարակության հավատարմությամբ է պայմանավորված : Մյուս կողմից , համաշխարհայնացումը երևույթ է , որն իր ազդեցության թևերը փռել է մարդկային կյանքի տնտեսական , քաղաքական , սոցիալական ու մշակութային կողմերի վրա :

Գլոբալիզացիայի աղմկահարույց կողմերից մեկը ՝ հասարակությունների մշակույթի վրա թողած նրա ազդեցությունն է : Այսօր ազգերի մշակույթների մերձեցումը , արդյունքն է ինֆորմացիայի փոխանակման , հաղորդակցական տեխնոլոգիաներում հսկայական զարգացման , նաև արբանյակային ու համակարգչային ցանցերի ներգործության ու տարածման , որը գլոբալիզացիայի  դրական կողմերից էլ է  համարվում :

Ասիական մայրցամաքը հնուց ի վեր , որպես մարդկային քաղաքակրթության ու մշակույթի կարևոր բևեռներից մեկը , առանձնահատուկ դիրք է զբաղեցրել միջազգային հանրության մոտ : Այդ մայրցամաքում են ապրում Իրանի , Չինաստանի , Հանդկաստանի , Միջագետքի նման տարբեր քաղաքակրթություններ ու մշակութային հասարակություններ , որտեղ առկա են էթնիկական , ցեղային , կրոնական ու մտային բազմազան երևույթներ : Ուստի քաղաքակրթության ու մշակույթի կարևոր օրրանների եզակի առանձնահատկությունների հնարավորությունների ըմբռնմամբ ու ճանաչողությամբ հնարավոր կլինի  համաշխարհայնացման դարաշրջանում մեծացնել ասիական մշակույթի դերը և պահպանել այդ արժեքները   :

Հաշվի առնելով այն փաստը , որ մշակույթը կարևոր ենթահող ու հիմք է հանդիսանում ՝ ազգերի միջև փոխհարաբերությունների համար և մշտապես եղել է մարդկային քաղաքակրթությունների առաջացմանն ու զարգացմանը նպաստող հանգամանքը , հետևաբար երկրների միջև մշակութային կապերի ծավալումը նույնպես մեծ նշանակություն է ներկայացնում : Պատմական բոլոր դարաշրջաններում , ասիական մայրցամաքը  մեծ նշանակություն է ունեցել մշակույթների ու քաղաքակրթությունների հարցում և ելնելով մայրցամաքում բնակվող ազգերի սովորույթներից ու մշակութային բազմազանությունից , առավել քան ամեն ինչ մեխանիզմներ պետք է ստեղծել ՝ մշակութային հարցերի ու խնդիրների շուրջ մտքերի փոխանակման համար :

Հաշվի առնելով համաշխարհայնացման ճեպընթաց պրոցեսը և նրա ձեռքբերումներն առգրավելու համար արևմտյան երկրների ջանքերը , առավել քան երբևէ զգալի է դառնում ասիական երկրների միջև մշակութային զուգամերձության անհրաժեշտությունը ՝ արժեքների , մոտեցումների ու վերաբերմունքի համաձայնեցման , նաև կառուցվածքային ու մշակութային տարբերությունները կարճելու նպատակով : Տվյալ ոլորտի զուգամերձություն ասվածը ՝ մշակութային նման յուրահատկությունների զարգացում է նշանակում , որի համար անհրաժեշտ է ընդհանուր քաղաքականության մշակում ՝ համաշխարհայնացման դարում մարտահրավերներ դիմագրավելու գործում համադրված ու համատեղ միջոց ստեղծելու նպատակով :

Արդեն մի քանի տարի է , ինչ ասիական երկրներում մայրցամաքի երկրների պետայրերի ու փորձագետների ներկայությամբ մասնագիտական սեմինար է անցկացվում , որը մշակութային համատեղ կառավարման հարցում ընթացակարգի միասնության և զուգամերձություն ստեղծելու համար նպաստավոր պայմաններ է ստեղծում : «Մշակույթը և համաշխարհայնացումն Ասիայում »  համագումարը կայացել է փետրվարի 12-ին և 13-ին Թեհրանում , որին մասնակցել էին այդ ոլորտում ակտիվ հետազոտողներ ու հաստատություններ , Ասիայի համագործակցության երկխոսության ֆորումը :

Համագումարի անցկացման օրերին , աշխատանքային չորս կոմիտեներ քննարկել են մշակութային հարցեր : Մշակույթը և արվեստը , մշակույթը և կրոնները , էթնիկ մշակույթները և ինքնությունն ու գլոբալիզացիան , եղել են համագումարի գլխավոր առանցքները : Մասնակից փորձագետներն ու հետազոտողները մտքերի փոխանակում են կատարել կինոյի ու ճարտարապետության համաշխարհայնացման , ավանդական արվեստի ու համաշխարհային մշակույթի միջև աղերսների շուրջ : Սեմինարում արծարծված թեմաներից են եղել ՝ կրոնների միջև առկա ընդհանրությունները և Ասիական երկրների միջև հարաբերությունների ձևավորման վրա նրա թողած ազդեցությունը  :

«Մշակույթը և համաշխարհայնացումն Ասիայում »  համագումարի մասնակիցներն ընդգծել են Ասիական մայրցամաքում բնակվող փոքրամասնությունների և ազգերի մշակութային ինքնության դերակատարությունը և ազգերի լեզվական ու մշակութային առանձնահատկությունների պահպանման համար անհրաժեշտ են գնահատել գլոբալիզացիայի համար նպատակահարմար մշակութային քաղաքականությունների մշակումը :  Ուշադրություն են դարձվել համաշխարհայնացման կարևոր առանքցներից ՝ սոցիալական կայքերի ձևավորումն ու մեդիայի ազդեցությունը : Որպես բազմազան հնարավորություններով ու սպառնալիքներով օժտված միջոց , ներկայացվել են հաղորդակցական տեխնոլոգիաները :

Գլոբալիզացիան այն հասկացություններից է , որի շուրջ երկար  մեկնաբանություններ են  ծավալվել , սակայն այն շարունակում է անորոշության մեջ մնալ : Այնուամենայնիվ ,  որոշ բնագավառներում դա պարզ երևույթ է դառնում : Մշակութային ոլորտը , մեկն է այն դաշտերից , որտեղ գլոբալիզացիան տարբեր անկյուններից է քննարկման թեմա դարձել :  Թեև մշակույթների բազմազանությունը կենսա-բազմազանության նման առավելություններ ունի , սակայն ոմանց համոզմամբ , դա լուրջ խոչընդոտ է համարվում  համաշխարհայնացման գործընթացի իրականացման ճամբին :

Մշակութային բազմազանության առավելությունն այն է , որ յուրաքանչյուր մշակույթ , տվյալ հասարակության անհատների փորձերի , մտքերի ու վերաբերմունքի հարուստ գանձարան է , որը մեծ կարևորություն է ներկայացնում : Այդպիսով , յուրաքանչյուր մշակույթ հարստանում է մյուսների հետ համեմատության և նրանց հատկությունները հայտնաբերելու շնորհիվ : Սակայն մյուս կողմից , մշակութային բազմազանությունը և լեզուների , կրոնական ճյուղերի առկայությունը , կարող է վտանգել համաշխարհային միասնությունը :

Ինչպե՞ս է կարելի հարգելով մյուս մշակույթները , հույս կապել համաշխարհայնացման պրոցեսի հետ և այդ ուղղությամբ ծրագիր մշակել : Հենց այս հարցում է կայանում համաշխարհայնացման տեսաբանների միջև տարակարծությունը : Այդ երևույթը ոչ միայն կարող է նոր հնարավորություններ ստեղծել մշակութային փոխանակումների համար , այլև կարող է նախապաշարումների հանգեցնել : Չնայած միջազգային հանրության քաղաքակրթության ունեցած զարգացմանը , չեն վերացել էթնիցիզմի հետևանքով առաջացած ռասայականության , էթնիկ հակամարտությունների , անհանդուրժողականության  և խտրականության նման երևույթները և բռնությունն այսօրվա աշխարհի մնայուն երևույթներից է դարձրել  : Մարդկային պատմությունը պարզել է , որ մշակույթները ոչ թե եղել են աղյուսի կտորների նման առանձին , այլև մասամբ համընկել և միաձուլվել են մյուս մշակույթների հետ : Թեև հստակ գիտենք , որ հասարակական կառուցվածքում , այդ մշակույթներն առանձին խմբերում են դասվում , սակայն ամեն դեպքում , մշակույթների բազմազանությունը  կոնկրետ եւ հստակ ինքնությունների մասին է խոսում և պատմության ընթացքում , ինքնությունները պարզվելով , մեծացել է նաև մշակույթների գոյակցության միտումը և մարդիկ այդ միջոցով մշակութային փոխանակումներ են կատարել :  Միտումն այնքան մեծ է եղել , որին չեն կարողացել դիմակայել գաղթական կամ որոշ դեպքերում անգամ գերակա և իշխող ազգերը  և երկարատևում , ընդունել են մյուս ազգի մշակութային հատկությունները :

Այսօր մարդկային հասարակությունը գտնվում է այնպիսի պայմաններում , որտեղ համաշխարհայնացման անդադար ու անվերջանալի գործընթացը , փոփոխության է ենթարկել տարբեր մակարդակներում բոլոր մանր ու խոշոր տարրերը : Մշակույթը , որպես մարդկային կայնքի ամենածավալուն , ամենախորը և ամենաազդեցիկ բաղադրիչ մաս , մյուսների համեմատությամբ , ավելի մեծ փոփոխությունների է ենթարկվել :

Մշակույթի և համաշխարհայնացման միջև կապը պարզելու համար , առայսօր չորս տեսություններ են ներկայացվել : Ոմանք գտնում են , որ գլոբալիզացիան առկա բազմազան մշակույթների դանդաղ նույնացման ու նմանեցման , նաև մեկ ընդհանուր մշակույթի առաջացման պատճառ է դարձել : Մի ուրիշ խումբ համոզված է , որ  այդ երևույթը կողմնակի փոքր մշակույթների հզորացման ու վերականգնման ,  առկա վիճակի հաստատման , նաև պլուրալիզմի է հանգեցնում : Իսկ երրորդ խումբը կողմնակից է ՝՝ բազմազանության մեջ միասնականություն՛՛կոչվող իրավիճակին և մշակույթի ոլորտում գլոբալիզացիայի հետ առանձնակի մեծ հույսեր չի կապում : Վերջապես չորրորդ խումբը , համաշխարհայնացումը , սահմանները խախտվելու , իրարանցման , մշակութային խառնակության և այսպես կոչված մշակութային խառնաշփոթության պատճառ է ճանաչում :

Իրողության օբյեկտիվ գնահատումը ցույց է տալիս , որ արևմտյան մշակույթում փոքր խմբերի միաձուլման ուղղությամբ արևմուտքիցների նկատի առած գլոբալիզացիան , լիովին չի համապատասխանում մշակութային բազմազանությանը : Այսօր եկել է ժամանակը , որ առկա բազմազան մշակույթների պահպանման ուղղությամբ , պետությունները խրախուսվեն ՝ որպես մարդկային ավանդական կապիտալ և նախնիների ժառանգություն ՝ օգնելու մշակութային , լեզվական , կրոնական ու ազգային սկզբունքների պահպանմանը :

Ի հարկէ  այդ քաղաքականությունն ինքնին չի կարող բավարար լինել : Տարբեր ոլորտներում ազգերի ընդանրությունները գտնելը , ընդհանուր սկզբունքների հիմունքով կապերի ամրապնդումը , համաշխարհայնացման լավագույն միջոցն է : Ուստի , այս երկու ճանապարհների զուգահեռ կիրառմամբ , հնարավոր կլինի հույսեր կապել մարդկանց խաղաղ գոյակցության , բռնություններից զերծ ապագայի և գլոբալիզացիա կոչվող ծառի բեղմնավորման հետ : Այդ ծառը կարող է մարդկային մշակույթի համար պտղաբեր լինել :

 

1.       Թվարկել համաշխարհային մշակույթի նվաճումները 20-րդ դարի 20-30-ական թվականներին;

2.     

1920-1930 ական թթ. Հանրապետությունում կառուցվեցին նոր դպրոցական շենքեր, ավելացավ աշակերտների թիվը: Նախադրյալներ առաջացան Հայստանում ընդհանուր պարտադիր ուսուցման անցնելու համար:

Ինստիտուտը գործեց մինչև 1930թ. և հիմնականում զբաղվում էր հասարակական գիտությունների ուսումնասիրությամբ:

Բնական գիտությունների և հայագիտության զարգացումը:

1920-ական թթ. Վերջին մեծ ախշատանք կատարվեց նաև տեխնիկական ու բնական գիտությունների բնագավառում: Առաջնահերթ նպատակը գիտական միտքը տնտեսությանը ծառայեցնելն էր: Քիմիական արտադրությունը զարգացնելու գործում մեծ դեր խաղացին նշանավոր քիմիկոսներ` Ստեփան զամբարյան և Լևոն Ռոտինյանը: Նրանց ջանքերով սկիղբ դրվեց սինթետիկ կաուչուկի արտադրությանը:   

Սառը պատերազմ

Սառը պատերազմ Երկրորդ համաշխահային պատերազմից հետո սկիզբ առած համաշխարհային աշխարհաքաղաքական, ռազմական, տնտեսական և գաղափարական առճակատում Արևմուտքի (Միացյալ Նահանգներ, ՆԱՏՕ-ի դաշնակիցներ և այլք) և Սոցալիստական ճամբարի (ԽՍՀՄ և Վարշավյան համաձայնագիր դաշնակիցներ) երկրների միջև։

 

 

  1. Սահմանել ,Երրորդ աշխարհ, հասկացությունը:

 

Երրորդ աշխարհ, «Երրորդ աշխարհի երկրներ»,երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում և ետպատերազմյան տասնամյակներում քաղաքական անկախություն ձեռք բերած նախկին գաղութների ու կախյալ երկրների պայմանական անվանումը արտասահմանյան տնտեսագիտական ու քաղաքական գրականության մեջ։

Այդ տերմինաբանությամբ փորձ էր արվում աշխարհն արհեստականորեն բաժանել երեք «ճամբարի»՝ սոցալիզմի, կապիտալիզմի և երրորդ աշխարհի։

«Երրորդ աշխարհն» ընդհանրաց­նող հասկացություն է, որ բնորոշում է հիմնականում այն երկրները, որոնք ապագաղութացման բովով են անցել վերջին երկու հարյուրամյակի ըն­թացքում։ Ինքնին «երրորդ աշխարհ» հասկացությունն առաջին անգամ քաղաքական շրջանառության մեջ է դրվել ՄԱԿ_- գլխավոր քարտուղար Դագ Համմարշելդի (1953-1961թվականներ) կողմից` բնորոշելու համար Ասիայի և Լատինական Ամերիկայի աղքատ երկրները։ Սակայն հետագայում այս հասկացությամբ էին բնորոշում երկբևեռ աշխարհի պայմաններում ինքնուրույն դիրքորոշում ունեցող երկրները։

  1. Ապացուցել Երրորդ աշխարհի քաղաքակրթական, քաղաքական և սոցիալ-տնտեսական գոյությունը:

 

Ենթադրվում է, որ ժամանակակից իմաստով ժամկետով առաջին անգամ օգտագործվել է հոդվածում, ֆրանսիացի գիտնական Ալֆրեդ: Օգոստոս 14, 1952  որում նա համեմատում է երրորդ աշխարհի երկրներին է երրորդ գույք ավանդական հասարակության մեջ: Ի սկզբանե այն պատկանել է երկրում, որի ընթացքում Սառը պատերազմը չի պատկանում ոչ Առաջին համաշխարհային (ՆԱՏՕ) կամ երկրորդ աշխարհում. Երրորդ աշխարհը հանդիսանում է ասպարեզ մրցակցության զարգացած երկրներում: Քանի որ 1974 թ., Ինչպես նաեւ «երրորդ աշխարհի» հայտնաբերվել են իրենց մաոիստների դատապարտելով այսպես կոչված «Սոցիալ-իմպերիալիզմը» եւ «խեղաթյուրումների» է ԽՍՀՄ-ում: Չմիավորման շարժումը փորձ էր դիմել երրորդ աշխարհը անկախ միջազգային քաղաքական ուժի: Հետո, ոչնչացման Սառը պատերազմի երկրորդ կեսին 1980 թ. որպես սահմանելու բնորոշ է երրորդ աշխարհի սկսեցին հասկանալ ցածր մակարդակը մեկ շնչին ընկնող եկամուտների եւ մարդկային զարգացման վրա: Սակայն, քանի որ 1990-ականների կեսերին: որոշ երկրներ «երրորդ աշխարհի» այդ ցուցանիշների նախկին «զարգացել սոցիալիստական երկիր» խումբը հայտնվել է տնտեսական եւ ժողովրդագրական մարտահրավերներին:

 

  1. Համակողմանիորեն բնութագրել Երրորդ աշխարհի պետություններից որևէ մեկին:

 

Երրորդ աշխարհի երկրները, որոնց գլխավորում էին Հնդկաստանը, Ինդօնեզիան, Եգիպտոսը և սոցիալիստական աշխարհից հեռացած Հարավսլավիան, ձգտում էին յուրատեսակ կամրջի դեր ստանձել առաջին և երկրորդ աշխարհների միջև, դուռ բացել նրանց առջև երկխոսության համար, մեղմացնել և վերացնել միջազգային լարվածությունը, կանխել առճակատումը և նոր պատերազմի բռնկումը:

 

 

  1. Սահմանել ,Երրորդ աշխարհ, հասկացությունը:

 

«Երրորդ աշխարհն» ընդհանրաց­նող հասկացություն է, որ բնորոշում է հիմնականում այն երկրները, որոնք ապագաղութացման բովով են անցել վերջին երկու հարյուրամյակի ըն­թացքում։ Ինքնին «երրորդ աշխարհ» հասկացությունն առաջին անգամ քաղաքական շրջանառության մեջ է դրվել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար   Դագ  Համմարշելդի (1953-1961) թվականներ) կողմից` բնորոշելու համար Ասիայի Լատինական Ամերիկայի և աղքատ երկրները։ Սակայն հետագայում այս հասկացությամբ էին բնորոշում երկբևեռ աշխարհի պայմաններում ինքնուրույն դիրքորոշում ունեցող երկրները։

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

 방탄소년단...