Առաջին անգամ, երբ տեսնում ես այս շնատեսակին պատկանող որևէ շան, թվում է, թե այն ոչխար է: Բեդինգտոն տերիեր տեսակի շնիկները մուգ մորթի են ունենում, որի գույնը տարիքի հետ փոխվում է: Այս յուրօրինակ շնատեսակը լավ է մերվում երեխաների հետ: Նրա մասին հոգ տանելը շատ հեշտ է: Եթե Բելինգտոն տերիերի մորթին խուզվում է և այն բավականաչափ մարզվում է, նա հաճախակի սկսում է պտտել իր պոչը: Այս տեսակի շներն առանձնանում են համառությամբ: Եթե նման շուն պահեք, պատրաստ եղեք շարունակ բարձր հաչոցնել լսել:
Այս շունն իրականում գամփռ ցեղատեսակին չի պատկանում: Նա այդ անունը ստացել է սոսկ այն պատճառով, որ բավականին հաղթանդամ է: Տիբեթական գամփռը հայտնի է որպես պահապան շուն: Նրան հաճախ օգտագործում են տարբեր վայրեր, նախիրներ և մարդկանց պաշտպանելու համար: Քանի որ այս շները սուր պաշտպանական բնազդ ունեն, նրանք այնքան էլ ջերմորեն չեն ընդունում հյուրերին: Այս շները վարժեցման կարիք ունեն:
Տեսեք, թե ինչ մռութիկ է: Ուշադիր նայեք նրա քթին. այն երկու մասի է բաժանված: Այսպիսի քթի շնորհիվ այս շները ոչ միայն յուրօրինակ տեսք, այլև ուժեղ հոտառություն ունեն: Հենց այդ պատճառով էլ նրանք լավ որսորդներ են և որոնողական աշխատանքների ժամանակ կարողանում են գտնել հարկ եղած իրերն ու մարդկանց: Այս յուրօրինակ շնատեսակը հիմնականում հանդիպում է Թուրքիայում:
Այս շները ծագումով Հունգարիայից են: Մուդին աչքի է ընկնում իր մեխ ակտիվությամբ և աշխուժությամբ: Նրանց կյանքի տևողությունը մոտ 13-14 տարի է: Այս շները կշռում են 8-13 կգ: Մուդի տեսակի շները լինում են տարբեր գույների:
Շիփփերքեն բելգիական շնատեսակ է: Այս շների կյանքի տևողությունը կազմում է 13-15 տարի: Թեպետ նրանք արտաքուստ շատ լավիկն են, նրանք կարող են իրենց տերերի համար լուրջ խնդիրներ առաջացնել: Այս շներին երբեմն անվանում են փոքրիկ սև սատանա: Նրանք հաճախ չեն հնազանդվում իրենց տերերին և սկսում են հետապնդել այլ կենդանիներին: Նրանք կարող են շատ ագրեսիվ լինել: Ահա թե ինչու նրանց հարկավոր է հեռու պահել այլ կենդանիներից: Անհրաժեշտ է բավականաչափ ժամանակ ծախսել նրանց վարժեցնելու վրա:
Ազավակը պատկանում է բարակներին ցեղատեսակին: Իր հայրենի Արևմտյան Աֆրիկայից դուրս այն հազվադեպ է հանդիպում: Ազավակներըը լինում են տարբեր գույների՝ գորշ, կարմրավուն, հազվադեպ նաև սև ու կապույտ: Այս շները հայտնի են իրենց ճարպիկ կատվանման քայլվածքով: Նրանք իրենց բնույթով ամաչկոտ են, սակայն միաժամանակ ընկերական ու քնքուշ: Այս շնատեսակն օգտագործվում է տարբեր կենդանիներ որսալու համար:
Սա դեռևս հնուց հայտնի շնատեսակ է: Սա ամենագեղեցիկ և ամենայուրօրինակ շնատեսակներից է: Այս ուժեղ շները սովորաբար օգտագործվում են անասունների հոտը պահպանելու համար: Ռիջբեք տեսակի շները բավականին խելացի են և կարող են տարբեր առաջադրանքներ կատարել: