Մարս կամ Հրատ, Արեգակնային համակարգային Արեգակից հեռավորությամբ չորրորդ և
չափերով յոթերորդ մոլորակն է։ Մոլորակի զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 10,7 %-ը։ Իր Մարս անունը ստացել է հռոմեական պատերազմի աստված Մարսի պատվին, հունական
դիցաբանությունում՝ Արես։ Երբեմն Մարսը անվանում են «կարմիր մոլորակ» մակերևույթի կարմրավուն երանգի պատճառով, որը ստացվում է երկաթիօքսիդի պատճառով։
Մարսը երկնային համակարգային մոլորակ է
նոսր մթնոլորտով (մթնոլորտային ճնշումը մակերևույթի մոտ 160 անգամ փոքր է երկրայինից)։ Մարսի մակերևույթային ռելիեֆի առանձնահատկություններից են
հարվածային խառնարանները, ինչպես նաև հրաբուխները, հովիտները, անապատները և բևեռային սառցե գլխարկները։
Մարսը ունի երկու բնական արբանյակ՝ Ֆոբոսը և Դեյմոսը (հին հունարենից թագմանաբար - «վախ» և «սարսափ» - Արեսի երկու
որդիների անունները, որոնք ուղեկցում էին նրան մարտի ժամանակ), որոնք համեմատաբար փոքր են (Ֆոբոսը - 26×21 կմ, Դեյմոսը - 13 կմ կտրվածքում) և ունեն անկանոն ձև։
Սկսած 1960-թ. Մարսի անմիջական ուսումնասիրություններով զբաղվել են ԽՍՀՄ (<<Մարս>> և <<Ֆոբոսը>> ծրագրեր), ԵՍԳ և ԱՄՆ (Մարիներ, <<Վիկինգ>>,
<<Մարս Գլոբալ Սրվեյեր>> և այլ ծրագրեր) ավտոմատ կայաններով։