կենդանիներ

 


 


ԸՆՁԱՌՅՈՒԾ

Ընձառյուծհովազ, ինձ: Կատվազգերի  ընտանիքի գիշատիչ կաթնասուն։

Արտաքին հատկանիշներ

Մարմնի համաչափ է, գեղակազմ, երկարությունը՝ մինչև 165 սմ, պոչինը՝ 75–110 սմ, քաշը՝ 60 կգ։ Էգերն ավելի փոքր են։ Մարմինը ձգված է, մկանոտ, ոտքերը համեմատաբար կարճ են։ Մեջքը դեղին է կամ դեղնակարմրավուն՝ մոխրագույն երանգով, համաչափ ցրված վարդանախշաձև սև բծերով, կան նաև լրիվ սև մորթով հովազներ (հանդիպում է Ճավա կղզում)։ Ականջները կարճ են ու կլորավուն։ Ոտքերն ամուր են, թաթերը՝ լայն ու սուր ճանկերով։ Ականջները կարճ են ու կլորավուն։

Ապրում է անտառներում, սարերում։ Լավ մագլցում են ծառերը։ Ունի սուր տեսողություն, լավ լսողություն, թույլ հոտառություն։

Տարածված է Հարավային Ամերիկայի հյուսիսային կեսում և Ասիայի որոշ շրջաններում։ ՀՀ է անցնում Թուրքիայից և Իրանից։ Հանդիպում է Սյունիքի մարզից Արարատի մարզ ընկած գոտու, երբեմն՝ նաև հյուսիսային մարզերի անտառներում։ Որջը սարքում է քարանձավներում, ժայռաճեղքերում, հաստաբուն ծառերի փչակներում, երբեմն՝ մացառախոզերի հին բներում։ Սնվում է եղջերուներով, այծյամներով, վայրի խոզերով, նապաստակներով, մկնանման կրծողներով, նաև ձկներով ու լեշերով։ Ուժեղ և ճարպիկ կենդանի է, որսի վրա հարձակվում է գաղտագողի` դարանակալելով։ Ունենում է 1–4 (երբեմն՝ 6) ձագ, որոնք կաթով կերակրվում են 3 (երբեմն՝ 6–8) ամիս։ Ձագերը 5 ամսականում կարող են որսալ մանր կենդանիներ, 1–1,5 տարեկանում՝ ապրել ինքնուրույն։ Անազատ պայմաններում հովազն ապրում է 21 տարի։



ԱՂՎԵՍ

Աղվեսներ շնազգերի ընտանիքի գիշատիչ կաթնասունների ցեղ։ ՀՀ բոլոր մարզերում տարածված է աղվես սովորականը որն ունի 2 ենթատեսակ՝ աղվես անդրկովկասյան և աղվես հայկական։ Բնակվում են գետնափոր բներում (յուրաքանչյուր բույն ունենում է մի քանի բնանցք), որը կառուցում են բլրալանջերին, զբաղեցնում գորշուկի հին բույնը կամ թաքնվում են ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում։ 

Արտաքին կառուցվածք

Աղվեսները ավելի փոքր են, քան միջին չափի ընտանի շունը, բնութագրվում են երկար նեղ մռութով, և խիտ պոչով: Աղվեսի մարմինը ձգված է (երկարությունը՝ մինչև 90 սմ), պոչը թավ է (երկարությունը՝ 40–60 սմ), կենդանի զանգվածը՝ 5–8 կգ։ Մազածածկը խիտ է, փափուկ՝ գորշադարչնավուն, հարդակարմրադեղնավուն և այլ երանգներով։ Բուծվում են արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվես։ Ականջների արտաքին մասը սև է, ոտնաթաթերի տակը՝ մորթապատ։




Աղվեսները խելացի, խորամանկ ու ճարպիկ կենդանիներ են։ Եթե պետք է փրկել սեփական կյանքը կամ սնունդ հայթայթել, աղվեսն իր հնարամտությամբ գերազանցում է շատ կենդանիների, բայց երբեմն, հետաքրքրասիրությունից դրդված, նա «արհամարհում» է զգուշությունը։ Փորձանքից աղվեսին հեռու են պահում նրա քողարկվելու հմտությունը, սուր լսողությունը, տեսողությունը և հատկապես հոտառությունը. թշնամու հոտը նա զգում է դեռ հեռվից և հասցնում է ժամանակին փախչել կամ թաքնվել։ Իսկ լսողությունն օգնում է կեր հայթայթելիս։ Ձմռանն աղվեսն ականջ է դնում ձյան տակ վազվզող մկներին և, նույնիսկ ամենաթույլ ծվծվոց լսելով, կարողանում է գտնել նրանց։

Տարածվածությունը

Աղվեսն ապրում է գետնափոր բներում (կառուցում է բլրալանջերին), զբաղեցնում գորշուկի և այլ կենդանիների բները կամ թաքնվում է ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում։ Հաճախ ապրում է բնակավայրերից ոչ հեռու։ Աղվեսը Տարածված է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից, իսկ Ավստրալիա տարել են Եվրոպայից: Հայտնի է 9 տեսակ, ՀՀ-ում հանդիպում է մեկը՝ սովորական աղվեսը՝ 2 ենթատեսակով՝ անդրկովկասյան և հայկական։ Գազանաբուծական տնտեսություններում բուծում են արհեստական ճանապարհով ստացված սև արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվեսներ։ ՀՀ-ում նման տնտեսություն կա Լոռու մարզում

 


Արջ

Արջեր: գիշատիչների կարգի կաթնանասուններ ընտանիք։ Աշխարհում հայտնի է 8, Հայաստանում՝ 1 տեսակ՝ գորշ արջը։ Ունեն մեծ գլուխ, սուր դունչ, հզոր, հնգամատ թաթեր։ Արջերը ամենակեր են, ունակ են լավ մագլցել և լողալ, արագ վազում են, կարող են կանգնել ու անցնել կարճ տարածություններ ետին թաթերի վրա։ Ունեն կարճ պոչ, երկար և խիտ մորթի, ինչպես նաև գերազանց հոտառություն ու լսողություն։ Որսի են դուրս գալիս երեկոյան կամ արևածագի կողմը։ Սովորաբար վախենում են մարդուց, բայց կարող են լինել վտանգավոր այն վայրերում, որտեղ նրանք ավելի հաճախ են շփվում մարդկանց հետ, հատկապես սպիտակ արջը և գրիզլին: Զգայուն չեն մեղվային խայթոցներին։ Բնության մեջ բնական թշնամիներ գրեթե չունեն։ 

Ընդանուր նկարագրություն

Համեմատած այլ ընտանիքների գիշատիչների կարգին պատկանող կենդանիների հետ՝ արջերն առանձնանում են արտաքին տեսքի առավելագույն միօրինակությամբ, չափերով, ներքին կառուցվածքի շատ հատկություններով։ Նրանք հանդիսանում են ժամանակակից ամենախոշոր ցամաքային գիշատիչ կենդանիները։ Սպիտակ արջի մարմնի երկարությունը կարող է հասնել 3 մետրի 750 և անգամ 1000 կգ քաշի պայմաններում։ Էգերը արուներից փոքր են, վերջիններիս մարմնի առավելագույն երկարությունը հասնում է 3, 4 մետրի։ Սպիտակ արջերի մոտ արուների և էգերի միջև չափերի ու քաշի տարբերությունը մոտ է կրկնապատիկի։

Մորթին բավականին կոպիտ է, մազածածկույթը բարձր է. տեսակների մեծ մասի մոտ թանձր է։ Գույնը միատիպ է, սև երանգներից մինչև սպիտակավուն. մեծ պանդայի մոտ՝ սև-սպիտակ։ Կրծքերի կամ աչքերի շուրջը նկատվում են բաց բծեր։ Որոշ տեսակների մոտ տեղի ունեն մորթու գույնի անհատական կամ աշխարհագրական տարբերություններ։ Գույնը սեզոնի հետ կապված չի փոխվում. սեզոնային դիմորֆիզմը (երկձևություն) արտահայտվում է մորթու բարձրությամբ և թանձրությամբ։  Արջերը բնակվում են Եվրասիայում,Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում (գլխավորապես Հյուսիսային կիսագնդում)։ Մարդու գործունեության պատճառով արջերի բնական արեալը կրճատվել է, և այժմ նրանք վերացել են Եվրոպայի տարածքի մեծ մասից, ամբողջովին վերացել են Հյուսիսային Աֆրիկայից, տեղի է ունեցել նրանց բնական արեալի կրճատում նաև Հյուսիսային Ամերիկայում և Ճապոնիայում:



Գայլ

Գայլգորշ գայլ կամ մոխրագույն գայլ շնազգերի ամենախոշոր և ամենահայտնի ներկայացուցիչն է, որը հիմնականում բնակվում է Եվրասիայի որոշ տարածքներում և Հյուսիսային Ամերիկայում Անհիշելի ժամանակներից գայլը բնակվել է մարդու կողքին, նույն պայմաններում։ Մարդու պես միշտ նույն որսն է արել, եղել է մարդու մրցակիցը։ Ընտելացնելով գայլին մարդը ստեղծել է շանը։ Շնազգիների հիմնական ներկայացուցիչներից են գայլերը, աղվեսները, դաշտագայլերը և 4 տեսակի շնագայլերը։

Գայլի մարմնի երկարությունը 105-160 սմ է, քաշը՝ 32-50 կգ, հազվադեպ մինչև 76 կգ։  Ապրում է անապատներում, տունդրայում, հազվադեպ՝ խիտ տայգայում: Հիմնականում մոխրագույն է, տունդրային գայլը ավելի բաց գույնի է, ձմռանը գրեթե սպիտակ, անտառայինը՝ մուգ, անապատայինը՝ գորշ շիկակարմիր։ Սնվում է վայրի և ընտանի սմբակավորներով,շներով, նապաստակներով, մանր կրծողներով: Գայլերը ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում են ոհմակով (5-11 գայլ)։ Հղիությունը տևում է 62-65 օր, ունենում են 3-13 ձագ։ Սկզբում կերակրում են կաթով, ստամոքսից ետ բերած ծամած մսով, ավելի ուշ՝ որսով։ Տափաստանային և անապատային գայլերը ապրում են փորած բներում, անտառայինները՝ որջերում, եղեգնուտներում, լեռնային վայրերում՝ քարանձավներում։ Կյանքի տևողությունը 15-20 տարի է։ Գայլերը գրավում են որոշակի տարածք (30-60 կմ), նշանում այն և ոհմակով բնակվում այնտեղ։ Գայլերը իրենց ներկայությունը արտահայտում են ոռնոցի միջոցով։ Ոռնոցը հանդիսանում է հաղորդակցության միջոց ոհմակի անդամների միջև։ Գայլերն ավելի ակտիվ են գիշերը։ Նրանք կարողանում են վազել 55-60 կմ/ժ արագությամբ և մեկ գիշերվա ընթացքում հաղթահարում են 60-80 կմ տարածք։ Գիտնականները տարբերակել են գայլի ավելի քան 9 դեմքի արտահայտություն՝ զայրույթ, կատաղություն, հնազանդություն, բարություն, ուրախություն, զգոնություն, սպառնալիքների արտահայտություն, հանգստություն և վախ։  Գայլի ատամները նրա կարևոր յուրահատկություններից է։ Վերին ծնոտում ունի 6 կտրիչ, 2 ժանիք, 2 մոլյար, 8 նախամոլյար։ Ներքևի ծնոտում 2 մոլյար ավել։ Գայլի ատամները ի վիճակի են դիմակայել ավելի քան 10 մեգապասկալ ճնշմանը։ Ատամները նրա հիմնական զենքն է և պաշտպանության միջոցը։

Գայլի պոչը բավական երկար է, հաստ և ի տարբերություն շան պոչի միշտ կախված է ներքև։ Գայլի պոչը հանդիսանում է նրա արտահայտչական «լեզուն»։ Պոչի դիրքից կարելի է որոշել նրա տրամադրությունը։ Ըստ համապատասխան միջավայրի գայլը փոխում է իր գույնը։



Ձի

Ձի ընտելացված կենդանի և բառացությամբ Պրժևալսկու ձիու, վայրի ձիու միակ պահպանված ենթատեսակը։ Ձիերի ընտալացումը մարդու կողմից սկսվել է մոտավորապես մ.թ.ա. 4000 թ-ին, իսկ արդեն մ.թ.ա. 3000 թ-ին ձին մարդու օգնությամբ տարածվեց աշխարհով մեկ։ Ներկայումս գոյություն ունեն ձիերի բազմաթիվ ցեղատեսակներ, որոնք հարմարված են այս կամ այն աշխատանքի համար։ Ձիաբուծության հնագույն կենտրոններից է նաև Հայկական լեռնաշխարհը 2008 թ-ի տվյալներով աշխարհում կա մոտ 59 միլիոն ձի, որոնցից 33,500,000 առանձնյակը Ամերիկայում, 13,800,000՝ Ասիայում, 6,300,000՝Եվրոպայում և մնացածը Աֆրիկայում ու Ավստրալիայում։ Ձիերը ձիազգիների ընտանիքի միասմբակավոր կենդանիներ են։ Խոշոր են (իրանի երկարությունը մինչև 2,5 մ է, մնդավի բարձրությունը՝ մինչև 1,6 մ), վերջույթները՝ երկար, զարգացած է միայն միջին մատը (սմբակ)։ Մազածածկը խիտ է, մազերը՝ կարճ (երկար են միայն պարանոցի վերին և պոչի հատվածներում)։ Վայրի ձիերը հանդիպում են Ասիայի և Աֆրիկայի տափաստաններում, կիսաանապատներում և անապատներում (Եվրոպայում բնաջնջվել են)։ Ապրում են երամակներով։ Հայտնի է 8 տեսակ՝ խմբավորված 4 ենթասեռի մեջ. իսկական ձիեր (Պրժևալսկու ձի, ընտանի ձիեր, անհետացած տարպան), էշեր, կիսաէշեր (կուլաններ) և վագերաձիեր։ Պահպանված վայրի տեսակների գլխաքանակը խիստ սահմանափակ է և վերցված է պահպանության տակ։ Ձին ընտելացվել է 5–6 հզ. տարի առաջ Ասիայում։ Ընտանի ձիերը տարածված են գրեթե բոլոր երկրներում։ Մարդը հնագույն ժամանակներից կատարելագործել է ձիերի որակական հատկանիշները և ստեղծել է 200 տարբեր ցեղեր՝ միավորված 3 հիմնական տիպերում (հեծկաններ, լծկաններ և ծանրաքարշներ)։ Առավել հայտնի են անգլիական զտարյուն արագավազները, նորֆոլկյան վարգունները, շայրի, սուֆոլկի, կլեյդեսդալյան ծանրաքարշները, ամերիկյան վարգունները, արաբական ձին, տարբեր երկրներում տարածված բրաբանսոնները, արդենները, Ռուսաստանի օռլովյան վարգունները, Դոնի հեծկանները, ԽՍՀՄ բուդյոնովյանը, թերեքյանը, կաբարդինյանը, լիտվական ու լատվիական լծկանները, խորհրդային ծանրաքարշները և այլն։



Այդ ձիերի մնդավի բարձրությունը 50–185 սմ է։ Սեռահասուն են դառնում 1,5 տարեկանում։ Հղիությունը տևում է մոտ 11 ամիս։ Կաթնատվությունը 11–15 լ է։ Ապրում են 25–30 տարի։ Ընտելացած ձին երկար ժամանակ եղել է մարդու մշտական օգնականը երկրագործական ու փոխադրական աշխատանքներում և կարևոր դեր է խաղացել բանակում։ XX դարի 1-ին կեսին գյուղատնտեսական արտադրության մեքենայացման և փոխադրամիջոցների զարգացման հետևանքով աշխարհում (հատկապես՝ բարձր զարգացած երկրներում) ձիերի գլխաքանակը կրճատվել է գրեթե կրկնակի անգամ։ Սակայն շատ երկրներում բանող ձիեր դեռևս օգտագործվում են։ Մեծ քանակությամբ ձիեր բուծվում են նաև ձիասպորտի և զբոսաշրջության զարգացման, միս ու կումիս ստանալու, բժշկության և անասնաբուժության մեջ գործածվող շիճուկներ ու պատրաստուկներ արտադրելու նպատակով։ Հայաստանում հայտնի է Ղարաբաղյան ձին. լեռնային հեծկան ձիերի ցեղ է, որն ստեղծվել է հնագույն ժամանակներում՝ ժողովրդական ընտրասերմամբ (պարսկական, թուրքմենական հնագույն, հետագայում՝ նաև արաբական ձիերի ցեղերի ներազդմամբ)` Կուր և Արաքս գետերի միջև ընկած տարածքում։ Հայոց այրուձիի կազմում հայտնի էր որպես լավագույն հեծկան։ Արտահանվել է Իրան, Ֆրանսիա, Լեհաստան և այլ երկրներ։ Աչքի է ընկնում գեղեցիկ մարմնակազմվածքով, իսկ հեզ վարքագծով նման է արաբական ձիերին։ Գլխի շարժումը թեթև է, իրանը՝ ուղիղ։ Մնդավի բարձրությունը 145–150 սմ է, իրանի թեք երկարությունը՝ 145–150 սմ։ Օգտագործվել է Դոնի, այսրկովկասյան հանրապետությունների, Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների տարբեր ձիերի ցեղերի բուծման և բարելավման նպատակով։ Սահմանափակ քանակով բուծվում է ԼՂՀ տարբեր շրջաններում։



Մուկ

 

Մկներ, կաթնասունների դասի կրծողների ընտանիք։ Հայաստանում հանդիպում է 4 տեսակ, սև,մոխրագույն առնետները տնային մուկը և անտառային մուկը։ Հանդիպում են համարյա ամեն տեղ, արևադարձային և մերձարադարձային անտառներում. տարվել են Հյուսիսային ուՀարավային Ամերիկա, նաև շատ կղզիներ։

Արտաքին կառուցվածք

Մարմնի երկարությունը 5 սմ-ից 48 սմ: Պոչը երկար է, հաճախ՝ մերկ։ Ապրում են գետնափոր բներում։

Բազմացում և զարգացում

Բազմանում են տաք եղանակին (տարին մինչև 6 անգամ), բնակարաններում՝ ամբողջ տարին։

Սննդառություն

Սնվում են միջատներով, բուսական և կենդանական մնացորդներով։

Կենսակերպ

Ակտիվ են մթնշաղին և գիշերը։ Մարդու և ընտանի կենդանիների մի շարք վտանգավոր հիվանդությունների հարուցիչների տարածողներ են։ Մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը, անտառային և պահեստային տնտեսություններին։ Սպիտակ տեսակներն օգտագործում են որպես լաբորատոր կենդանիներ։



Նապաստակ

Նապաստակներ  նապաստականմանների կարգի կաթնասունների ընտանիք։ ՀՀ հանդիպում է 1 տեսակ ՝ գորշ կամ եվրոպական նապաստակ։ Տարածված է բոլոր գոտիների դաշտերում, թփուտներում և այլուր։

Նապաստակների ընտանիքին դասվում են ճագարները և վայրի նապաստակները՝ 60-ական տեսակ։ Հանդիպում են աշխարհի բոլոր մասերում։ Փոքր և թեթև մարմին ունեցող և փափուկ մորթով ծածկված այս կենդանիները իրենց արագ վազքի շնորհիվ կարողանում են փրկվել գիշատիչներից։ Սնվում են բուսական սննդով։

Նկարագիր

Նապաստակները փոքր կենդանիներ են, որոնք ադապտացվել են արագ վազքին։ Ունեն երկար ետևի ոտքեր (չորս մատ) և առջևի համեմատաբար կարճ ոտքեր (հինգ մատ)։ Թաթերի գետնին հարվող հատվածը կոշտ է, որը և նրանց թույլ է տալիս արագ վազել։ Ունեն ամուր ճանկեր։ Պոչը շատ կարճ և կլոր է։ Նապաստակները ունեն երկար և լայն բացված ականջներ և շատ սուր լսողություն։ Աչքերը մեծ են և գտնվում են գլխի երկու կողմերում, որը նրանց թույլ է տալիս տեսնել ամբողջ շրջապատը։ Ունեն լավ գիշերային տեսողություն։

Չափսերը

Նապաստակների չափսերը կարող են տատանվել ըստ տեսակի։ Հյուսիսամերիկյան ճագարները ունեն 25-29 սմ մարմնի երկարություն և կշռում են մոտ 300 գրամ, իսկ եվրապական նապաստակները ունեն 50-76 սմ մարմնի երկարություն և 25 կգ- 5 կգ մարմնի քաշ։

Մորթին ունի տարբեր երանգներ։ Սովորաբար կարճ է և կարող է հաստանալ և երկարել ձմռան ամիսներին կենդանուն ցրտից պաշտպանելու համար։

Սնունդը

Նապաստակի բոլոր տեսակները բուսակեր են և հիմնականում սնվում են կանաչ բույսերով, մրգերով և բանջարեղեններով, սերմերով և արմատներով։ Ինչպես կրծողները նապաստակները նույնպես ունեն չորս կտրիչներ և չունեն ժանիքներ։

Բազմացումը

Նապաստակները բազմանում են տարիկ մեկից երեք անգամ և սովորաբար ծնվում են 3-7 ձագեր։ Հղիությունը տևում է 30-50 օր։

Ճագարների և նապաստակների տարբերությունները

Ի տարբերություն ճագարների, նապաստակները չափսով ավելի մեծ են և քաշով ծանր։ Նապաստակների մորթին ավելի հաստ է և մազերը ավելի երկար են։ Ճագարների ձագերը ծնվում են անմազ, կույր, խուլ և առաջին 10-15 օրերի ընթացքում նոր կենդանին նմանվում է իր իրական տեսքին, իսկ նապաստակների ձագերը ծնվում են լայն բացված աչքերով և արդեն մի քանի րոպեների ընթացքում կարող են արագ վազել։ Նապաստակների ականջները ավելի լայն են և ավելի երկար։ Նրանք ապրում են բնության մեջ և վայրի են, իսկ ճագարները սովորել են մարդու ներկայությանը և գտնվում են նրա հսկողության տակ։


Շուն

Ընտանի շունը կամ շունը (հոգնակի՝ շներ) շնազգիները նտանիքի կաթնասուն է։ Շունը գորշ գայլի ենթատեսակներից է, աշխարհում ընտելացված ամենատարածված կենդանիներից։ Առաջին ընտելացված կենդանին է։ Առաջին մասամբ ընտելացված շները գոյություն են ունեցել ավելի քան 33 000 տարի առաջ։ Դրանց նախորդները չեն գոյատևել սառցե դարաշրջանում, դրանից հետո ընտելացված շների հնագույն մնացորդներ հայտնաբերվել են Ելիսեևիչի (Բրյանսկի շրջանում) վերինպաելոլիթյան բնակավայրից և վերագրում են մինչև 19 000 տարի։

Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում։ Ապրելով մարդու հետ՝ մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին։ Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ։ Հին Եգիպտոսում շունը տարբեր դասակարգերի սիրելի ու գրեթե սրբազան կենդանին էր, այն նաև թաղվում էր ու մումիֆիկիացվում:

Շներն օգտագործվում են տարբեր ոլորտներում։ Հնուց ի վեր գոյություն են ունեցել մարտական շներ, դրանք նշանավոր են նաև համաշխարհային պատերազմներում։ Ներկայում կան ոստիկանական, ծառայողական՝ մարդկանց հետ գործակցելու և հաշմանդամներին օգնելու համար, և այլ աշխատանք կատարող շներ։ Երկրագնդի տարբեր հատվածներում շների հանդեպ վերաբերմունքը տարբեր է։ Դրանք նաև սննդի աղբյուր են՝ օգտագործվող ճաշատեսակներ մեջ, ինչը հատուկ է արևելյան խոհանոցին։ Օտարերկրացիների համար՝ 2008թ.Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ պաշտոնապես սպասարկող 112 ռեստորաններում արգելվեց շան մսի մատուցումը։

Աշխարհում կա շուրջ 500 միլիոն շուն, որոնց 75%-ը թափառող շներն են։ Դրանց հետ կապված խնդիրներն ավելի ընդգծված են զարգացող երկրներում։ Շները հանդիսանում են տարբեր հիվանդությունների կրողներ ու փոխանցողներ։ Այժմ կա շների մի քանի հարյուր տեսակ, նրանց միջին չափերը հիմնականում տատանվում են 15-84 սմ միջև, քաշը՝ 1-79 կգ միջև։


Կատու

Ընտանի կատուներ կամ պարզապես կատուներ մորթավոր, ընտելացված և մսակեր կաթնասուններ, որոնք պատկանում են կատվազգիների ընտանիքին։

Կատուներն ընտելացվել են մարդու կողմից մոտ 10.000 տարի առաջ և այժմ համարվում են աշխարհի ամենապոպուլյար ընտանի կենդանիները։  Ենթադրվում է, որ ժամանակակից կատուները ծագել է աֆրիկյան վայրի կատուներից:

Սկզբնական շրջանում և մեր օրերում նույնպես, կատուներին պահել են, որպեսզի վերջիններս ազատվեն մկներից։ Ժամանակի ընթացքում, սակայն, կատուներն իրենց լավ են դրսևորում նաև որպես կողակից։

Կատվազգիների ընտանիքի մյուս ներկայացուցիչներին (առյուծ, վագր, լեոպարդ, յագուար, լուսան, հեոխարդ, պումա) այլ կերպ կարելի է անվանել մեծ կատուներ։ Հյուսիսային Եվրոպայում տարածված են լինքս կոչվող փոքր կատուները, որոնք չեն համարվում ընտանի կենդանիներ։

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

 방탄소년단...