առողջագիտություն
Առողջ սնունդ
Ռացիոնալ է կոչվում առողջ մարդու ֆիզիոլոգիապես լիարժեք սնունդը, հաշվի առնելով նրա սեռը, տարիքը, մասնագիտությունը, կլիման: Լիարժեք սնունդը պարունակում է սպիտակուցներ- 100գ, ճարպեր- 80գ, ածխաջրեր- 400գ, հանքային աղեր, վիտամիններ և ջուր- 1,5-3լ: Չկա որևէ սննատեսակ, որը պարունակի այդ բոլոր նյութերը միասին: Դրա համար սնունդը պետք է բազմազան լինի:
Սպիտակուցները օգտագործվում են որպես շինանյութ:
Ճարպերը և ածխաջրերը որպես էներգիայի աղբյուր:
Վնասակար են`
Ալկոհոլ, ծխախոտ, թմրանյութ:
Ալկոհոլը մեր կյանքում լայնորեն կիրառվում է գրեթէ բոլոր առիթների ու միջոցառումների ժամանակ: Ալկոհոլը ենթակա է ազատ վաճառքի, բայց ունի տարիքային սահմանափակում: Արգելված է վաճառքը անչափահասներին: Ալկոհոլի փոքր քանակները ընդունելուց մարդն իրեն <լավ է զգում>, բարձրանում է տրամադրությունը, դառնում է ավելի շփվող անկաշկանդ: Ալկոհոլը ներծծվում է ստամոքսում և արյան միջոցով անցնում է ուղեղ: Ալկոհոլի փոքր քանակները առաջացնում են ուշադրության թուլացում: Մեծ քանակությամբ ալկոհոլից մարդ դառնում է քնկոտ, շարժումները թափթփված, ուշադրությունը ցրված, տեսողությունը շաղված:Մարդը կորցնում է ինքնակառավարումը: Չափազանց մծ քանակուների դեպքում առաջանում է ալկոհոլային թունավորում, որից մարդ կարող է մահանալ: Ալկոհոլից առաջանում է կախվածություն, որը դառնում է հիվանդություն և կոչվում է ալկոհոլիզմ:
Ծխախոտ- Ամենավնասակար սովորությունն է: Հայաստանի տղամարդկանց 60 տոկոսը և ցավոք կանանց մինչև 5 տոկոսը ծխում են: Ծխախոտի ծուխը պարունակում է նիկոտին կոչվող թմրանյութը, որը առաջացնում է կախվածություն, քաղցկեղ, սրտանոթային հիվանդություններ և այլն...: Վաճառքը անչափահասներին նույնպես արգելված է: Ծխախոտի վնասները լինում են վաղաժամ և հեռավոր, որոնք առաջ են գալիս ամիսներ կամ տարիներ հետո: Ծխողը դուրեկան չէ շրջապատի համար: Նրա ատամները դեղնած են, շունչը թարմ չէ, մաշկի գույնը մգացած է, առաջանում են վաղաժամ կնճիռներ: Ծխախոտը պարունակում է մոտ 200 հատ տարբեր թունավոր նյութեր, իսկ ծխած ծխախոտի ծուխը երբ ներշնչում են կոչվում են պասիվ ծխողներ: Պասիվ ծխողների համար դա ավելի վնաս է քան ծխողների:
Առողջ սնունդ
Օգտակար խորհուրդներ
1.Չափից շատ չուտել, երկար ժամանակ քաղցած չմնալ:
2. Հյութը պետք թ խմել ուտելուց կես ժամ առաջ:
3. Մաստակը կարելի է ծամել ուտելուց հետո, բայց 10-15 րոպե:
4. Երկար չնստել հեռուստացույցի և համակարչի առջև:
5. Մեջքը պետք է նստելուց ձիգ և ուղիղ պահել:
Առողջ մարզաձևեր
Ամեն առավոր մարմնամարզությամբ զբաղվել, շատ քայլել և վազել: Յուղոտ միս ուտել, բայց շատ քիչ: Ճիշտ սնվել, քիչ ուտել և այլն: