Ես Լիանան եմ: Ծնվել եմ 2000թվականին, նոյեմբերի 15-ին, 17 տարեկան եմ: Սովորում եմ <<Մխիթար
Սեբաստացի>> կրթահամալիրում: 12-րդ դասարանում: Սիրում եմ զբաղվել
սպորտով, նկարչությամբ և պարով: Հաճաախում եմ նկարչական դասընթացների: Սիրում եմ ուտել ճապոնական ուտեստներ: Ամենից շատ սիրում եմ ուտել սուշի: Դպրոցում իմ ամենասիրելի առարկաները մայրենին,
անգլերենը, ֆիզկուլտուրան: Մաթեմիտակա չեմ կարողանում սովորել: Հետաքրքվում եմ նկարիչներով: Սիրում եմ Ասիական երկրներ: Շատ եմ սիրում դիտել հումորային հաղորդումներ: Շատ եմ
սիրում զբոսնել բնության գրկում, սիրում եմ ծովափում քայլել, սիրում եմ մեղմ քամին, սիրում եմ թռչունների ծլվլոցները, կենդանիներին, բայց ամենից շատը սիրում եմ շնիկներին, սիրում եմ որ շուրջս շատ-շատ
ծաղիկներ են լինում, սիրում եմ ծովի ալիքների ձայնը, որը շփում է գետնին, սիրում եմ անձրևից հետո եկած թարմության հոտը, սիրում եմ արևը, արևի վառ շողերը, սիրում եմ նայել ամպերներին, նրանք ինձ
հիշեցնում են կենդանիների և այլ ուրիշ պատկերներ, սիրում եմ գիշերով նայել աստղերին և լուսնին: Ազատ ժամանակ նկարում եմ և ֆիլմեր դիտում: Չեմ սիրում բաց տարածություններ, չեմ սիրում աղմուկներ, չեմ
սիրում գնալ խանութ:D